Яндекс.Метрика

Աննա-Մարի Սարգսյան

ՀՀ-ում առաջին մարքեթինգի դպրոցի` Business School of Marketing & Innovations հիմնադիր, Մարքեթինգային Ռազմավարությունների և Մեդիապլանավորման փորձագետ, Մոսկվայի` Տնտեսագիտության Բարձրագույն դպրոցի (НИУ ВШЭ) Մենեջմենթի ֆակուլտետի դասախոս

2013թ.-ին Աննա-Մարին ավարտել է ԵՊՀ-ը, այնուհետև մեկնել Մոսկվա` НИУ ВШЭ համալսարանում մագիստրոսի կրթությունը շարունակելու նպատակով:

7 տարի Մոսկվայում բնակվելու ընթացքում որպես մեդիա պլանավորման և ռազմավարության մշակման ավագ մասնագետ աշխատել է միջազգային խոշորագույն կորպորացիաների և բրենդերի հետ, ինչպիսիք են Յունիլեվերը (Calve, Baltimor, Omo, Hellmanns, Inmarko), Բայեր դեղագործական ընկերությունը (Elevit, Calcemin, Theraflex) այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են ADV Group-ը, Digital BBDO-ն և Biplane Marketing Agency-ն:

Մասնագիտացված է առկա կամ նոր բրենդի առաջխաղացման համար մեդիա-ռազմավարությունների մշակման, մեդիապլանավորման և գովազդային քաղաքականության մշակման մեջ (offline կամ digital):

Կրթությունը` ԵՊՀ, NIMA-A, National Research University - Higher School of Economics, 1st Media School:

Հանդիսանում է EMC սերտիֆիկացված մասնագետ, Միջազգային գովազդային փառատոնների ժյուրի (MAA Globes, Dragons of Asia), Միջազգային գովազդային ասոցիացիայի ակադեմիական անդամ (International Advertising Association):



Ավարտված միջոցարումներ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։