Яндекс.Метрика

Տարոն Պապիկյան

Թվային մարքեթինգի, մեդիա և սոցիալական մեդիա հետազոտությունների փորձագետ և խորհրդատու:

Կարիերան սկսել է 2011 թվականից։ Աշխատել է 120-ից ավել բիզնեսների և շահույթ չհետապնդող ընկերությունների հետ, որոնց շարքում են մի շարք ռեստորաններ, հյուրանոցներ, միջազգային ընկերություններ և կառույցներ, հիմնադրամներ, արտադրող և արտահանող ընկերություններ, ներմուծող ընկերություններ, անհատներ:

2011 թվականի մայիսից մինչև 2013 թվականի նոյեմբերը հանդիսացել է Մարքեթինգի Հայկական Ակումբի խորհրդի անդամ:

2011-2013 թվականներին իրականացրել է մի շարք մեդիա նախագծեր

2013 թվականին հիմնադրել է Beap Media ընկերությունը, որը շուկայում առաջարկել է թվային մարքեթինգի և ՏՏ մի շարք ծառայություններ:

2016 թվականի ապրիլին կասեցնելով Beap Media-ի գործունեությունը նույն ամսին հիմնադրել է SSB Company ընկերությունը, որը շուկայում առաջարկում է թվային մարքեթինգի և ՏՏ ավելի լայն ծառայություններ, ինչպես նաև ֆոտո և վիդեո նկարահանումների ծառայություններ:

Բացի թվային մարքեթինգի և ՏՏ ծառայությունների մատուցումը, Տարոն Պապիկյանը մասնակցել և կառավարել է մի շարք ընկերությունների բրենդավորման և վերաբրենդավորման նախագծեր, կարճաժամկետ և երկարաժամկետ բիզնես նախագծեր, ՏՏ նախագծեր:

Անցկացրել է ավելի քան 50 մասնագիտական թրեյնինգներ և վեբինարներ:

2013 թվականի հունիսից աշխատում է Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ հիմնադրամում (IDeA Foundation)

2013-2014 թվականներին հիմնադրամում աշխատել է PR-ի բաժնում, պատասխանատու է եղել մուլտիմեդիա մատերիալների ստեղծման և արխիվացման համար:

2014 – 2015 թվականներից սկսած նույն հիմնադրամում աշխատել է մարքեթինգի բաժնում, որպես սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետ, ինչպես նաև պատասխանատու է եղել հիմնադրամի և դրա նախագծերի կայքերի պատրաստման որոշ գործընթացների և բովանդակության կառավարման համար:

2015-ից մինչ 2017 թվականի հուլիս աշխատել է նույն հիմնադրամում թե՛ PR-ի և թե՛ մարքեթինգի բաժիններում, որպես թվային մարքեթինգի փորձագետ: Պատասխանատու է եղել հիմնադրամի և դրա տարբեր նախագծերի համար ընդհանուր թվային մարքեթինգի ներդման և իրականացման համար:

2017 թվականի հուլիսից մինչ այսօր աշխատում է նույն հիմնադրամում, որպես մոնիթորինգների բաժնի ղեկավար: Բաժինը իրականացնում է մեդիա և սոցիալական մեդիա մոնիթորինգներ, վերլուծություններ, մշակում է մեդիա ռազմավարություններ:


Ավելին Տարոն Պապիկյան-ից


Ավարտված միջոցարումներ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։