Яндекс.Метрика

Արփինե Չալքյան

Նախագծերի կառավարման ավելի քան 5 տարվա փորձով մասնագետ, այդ ոլորտում մի շարք ծրագրերի հեղինակ և դասընթացավար։  2016թ․ -ից  հանդիսանում է «Յուքոմ» ընկերության նախագծերի կառավարման թիմի ղեկավար (Project Management Officer):

Ավարտել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի քաղաքական գիտությունների բաժինը։

Ունի ավելի քան 12 տարվա աշխատանքային փորձ միջազգային, մուլտիմշակութային կազմակերպություններում։ Շուրջ հինգ տարի ղեկավարել է Հաճախորդների աջակցման 2 խոշոր թիմեր, զբաղվել աշխատակիցների քոուչինգով և մոտիվացիայով։

Փորձառության ոլորտներն են՝

  • Նախագծերի կառավարում
  • Ընկերության կազմակերպական գործընթացների սահմանում
  • Բիզնես գործընթացների ստանդարտացում և պարզեցում
  • Հաճախորդների հավատարմության ծրագրերի մշակում
  • Հաճախորդների փորձի ղեկավարում
  • Տաղանդների կառավարում

 Ընկերություններ, որտեղ աշխատել է և ում հետ համագործակցել է`

  • «Յուքոմ» հեռահաղորդակցական ընկերություն
  • «Օրանժ Արմենիա» ՓԲԸ
  • Հայկական բարեգործական ընդհանուր միություն (AGBU)
  • «ԼԱՅՔՍ» ՓԲԸ
  • ՀՀ Սահմանադրական դատարան

 Իրականացրել է մի շարք դասընթացներ Նախագծերի կառավարման, Հաճախորդների սպասարկման, Կառավարման հիմունքների և այլ հարակից թեմաներով ավելի քան 500 մասնակցի համար։


Ավելին Արփինե Չալքյան-ից


Ավարտված միջոցարումներ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։