Яндекс.Метрика

Դավիթ Մանուկյան

Մարքեթինգային հաղորդակցության ու PR-ի, հաճախորդների սպասարկման ու հարաբերությունների պահպանման, ինչպես նաև սպասարկման որակի ապահովման ու վերահսկման մասնագետ՝ վաճառքի, հաճախորդների սպասարկման, լոյալության ու հարաբերությունների պահպանման  թրեյնինգների անցկացման մեծ փորձով։

Աշխատանքային կարիերան սկսել է պետական համակարգից, այնուհետև Օրանժ Արմենիայում front line` Call Centre ագենտից՝ աճելով ու դառնալով հաճախորդների սպասարկման որակի ապահովման ու վերահսկման մասնագետ, ապա կոորդինատոր ու վերջապես ղեկավար։ 2011-2016թթ․տարեկան մոտ մեկ տասնյակ թրեյնինգներ է անցկացրել Օրանժ Արմենիայի, հետագայում՝ Յուքոմ ընկերության front line և այլ կազմակերպությունների աշխատակիցների համար։

  • Մոտ մեկ տարի եղել է front line աշխատող Օրանժ Արմենիայի զանգերի կենտրոնում՝ ձեռք բերելով հաճախորդին լավ ճանաչելու ու ամենաբարդ հաճախորդների հետ աշխատելու հմտություններ
  • 5 տարի շարունակ եղել է թրեյներ, coach, հաճախորդների սպասարկման որակի ապահովման ու վերահսկման մասնագետ (նաև ղեկավար դիրքում) Օրանժ Արմենիա ՖԲԸ-ում, այնուհետ Յուքոմ ընկերությունում
  • 2015թ․ ճանաչվել է Orange Talent Employee
  • 2 տարուց ավել  աշխատում է մարքեթինգային հաղորդակցության ու PR ոլորտում,
  • Ներկայումս զբաղեցնում է Մարքեթինգի ու PR-ի տնօրենի պաշտոն «Օրանժ Ֆիթնես Պրեմիում-Ակումբ»-ում



Ավարտված միջոցարումներ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։