Яндекс.Метрика

Իգոր Խալաթյան

Տեխնիկական կրթությամբ և փորձառությամբ հաջողակ ձեռներեց, Oracle ընկերության փոխնախագահ, LiveLOOK, HelpMeeting, SCLAB և շատ այլ ՏՏ ընկերությունների հիմնադիր և տարիների ղեկավար։ Իր թեկնածութունը պաշտպանել է 25 տարեկանում համակարգչային գիտությունների ուղղությամբ։ Այսօր նա 7 պատենտի տեր է։

Իգոր Խալաթյանը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ստեղծած գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներդրողների ոչ ֆորմալ ցանցի (Science and Technology Angels Network - STAN) համանախագահն է։ Ցանկի շուրջ համախմբվել են հայազգի 18 ներդրողներ և ձեռնարկատերեր Հայաստանից ու արտերկրից։ Ցանցն օգնելու և ֆինանսապես աջակցելու է այն ձեռնարկատերերին, ովքեր Հայաստանում սկսում են հետաքրքիր և խոստումնալից նախագծեր և մնում են այստեղ՝ դրանք զարգացնելու։

Ակտիվ լեռնագնաց է, նվաճել է աշխարհի 7 ամենաբարձր գագաթներից 5-ը՝ Կիլիմանջարոն, ՄաքՔինլին, Ակոնկագուան, Էլբրուսն ու Էվերեստը։



Ավարտված միջոցարումներ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։