Яндекс.Метрика

Հայկ Չոբանյան

Հայկ Չոբանյանը երկար տարիներ զբաղվել է Հայաստանում ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջխաղացման, տեխնոլոգիական կրթության զարգացման, ազգային նշանակության տարբեր ծրագրերով։ Ղեկավարել է Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմամբ զբաղվող «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը, զբաղեցրել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) փոխտնօրենի պաշտոնը։

Հայկ Չոբանյանը հիմնականում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ՝ մշտապես հիմնվելով նորարարական մոտեցումների վրա։ Նա առաջիններից էր, որ գիտակցելով Հայաստանի արևային ներուժը, ինչպես նաև դրա նշանակությունը երկրի տնտեսության և անվտանգության համար՝ հիմնեց արևային էներգիայի առաջին ընկերություններից մեկը՝ «Արփի Սոլարը»: Այժմ Հայկ Չոբանյանը հանդիսանում է արևային էներգիայի ոլորտի նորարարական ընկերության՝ «Ֆրիներջի» ՍՊԸ հիմնադիրն ու գլխավոր տնօրենը։

Հայկ Չոբանյանը հասարակական գործիչ է, «Իրական դպրոց» և «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև «Ֆեստիվար» ՀԿ խորհրդի նախագահը։



Ավարտված միջոցարումներ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։