Яндекс.Метрика

Hayk Margaryan

2014-ի ապրիլին, երբ դեռ նոր էի հմտանում թրեյնինգների անցկացման մեջ, մի արտառոց դեպք գրանցվեց: Թրեյնինգներից մեկը հավաքեց 4 անգամ ավելի շատ մասնակից, քան մյուսները: Երկար փորփրելուց հետո հասկացա, որը այդ "անոմալիայի" պատճառը հենց հայտարարության տեքստն էր: 

Դրանից հետո սկսեցի ուսումնասիրել ու հմտանալ վաճառող տեքստեր գրելու արվեստի մեջ: 

3 տարվա ընթացքում բազմաթիվ վաճառող տեքստեր եմ գրել գործընկերներիս, հաճախորդներիս և ինձ համար: Տեքստեր կայքի համար, նամակներ, էլ. նամակներ, կոմերցիոն առաջարկներ, ֆեյսբուքյան էջ, լենդինգ և այլն: Թրեյնինգներ, արտադրություն, դիստրիբյուցիա, ծառայություններ, IT սթարթափներ - շատ ոլորտների հետ եմ աշխատել: 

Հիմա պատրաստ եմ իմ փորձը և հմտությունները փոխանցել Ձեզ:

Մի քանի փաստ իմ մասին.

2013-ից կազմակերպում և անցկացնում եմ մասնագիտական թրեյնինգներ

2014-ից հմտանում եմ վաճառող տեքստերի ստեղծման մեջ

"51 խորհուրդ փոքր և միջին բիզնեսին" գրքի հեղինակ

Երկրորդ գիրքս այս պահին ռուսական հայտնի հրատարակչություններից մեկում է: Քննարկում ենք տպագրության հարցը: 

Գործառնական տնօրեն - "Ավտոֆան Էյ Սի" ընկերություն

Գործընկեր - Sarajyan Trainings ընկերություն



Ավարտված միջոցարումներ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։