Яндекс.Метрика

Skill.am

«Skill.am»-ը առաջին և առայժմ միակ  առցանց հարթակն է Հայաստանում՝ սեմինարների, կոնֆերանսների, ֆորումների, վարպետության դասերի և այլ բիզնես-միջոցառումների կազմակերպիչների համար:
2017 թ.-ին ընկերությունը նախաձեռնել է WORLD’S TOP SPEAKERS IN ARMENIA նախագիծը, որի առաքելությունն է Հայաստանը դարձնել լավագույն համաշխարհային խոսնակների, հեղինակների և մտածողների ելույթների հարթակ։

WTSA նախագծի շրջանակներում առաջին խոսնակն էր կանադական ծագում ունեցող ամերիկացի լեգենդար խոսնակ Բրայան Թրեյսին՝ ավելի քան 70 գրքի հեղինակ, ներառյալ՝ «Հասնել առավելագույնին» գիրքը, որն ընդգրկվել է 50 SUCCESS CLASSIC համաշխարհային վարկանիշում: Միջոցառումը դարձավ ժամանակակից Հայաստանի պատմության ամենամեծ բիզնես-միջոցառումը, որին ներկա էին ավելի քան 750 մասնակից, աշխարհի 6 երկրներից:

Արդեն մեկ տարի անց շվեդ տնտեսագետ, աշխարհի լավագույն բեսթսելերներից մեկի՝ «FUNKY BUSINESS»- ի հեղինակ Դոկտոր Կյել Նորդստրոմը ելույթ ունեցավ WTSA նախագծի շրջանակներում: Միջոցառումը հավաքեց ավելի քան 350 մասնակից աշխարհի 7 երկրից, նաև  ըստ մամուլի՝  դարձավ 2018 թվականի ամենանշանավոր բիզնես միջոցառումը Հայաստանում: Դր. Կյել Նորդստրոմը ելույթ է ունեցել «Business in FAANG Style» իր հեղինակային դասախոսությամբ:

2019 թ.-ի ապրիլին «Skill.am»-ի թիմը կազմակերպել է Time և  Enterpreneur ամսագրերի վարկանիշով սպասարկման մշակույթի գուրու Ջոն Շուլի ելույթը: Ավելի քան 350 մասնակից Հայաստանի առաջատար կազմակերպություններից ներկա էին «Հաճախորդների սպասարկումը՝ որպես հիմնական մրցակցային առավելություն» դասախոսությանը: Միջոցառումը դարձավ երկրի ամենանշանակալի բիզնես-իրադարձությունը 2019 թ.-ի առաջին կեսին:

Երկու տարիների ընթացքում «Skill.am»-ի թիմը իրականացրել է ավելի քան 120 բիզնես միջոցառում, որոնց ներկա են եղել ավելի քան 7000 մասնակից: «Skill.am»-ը «Այբ» կրթական հիմնադրամի հետ միասին հանդիսանում է «Հաջողության բանաձև» նախագծի համակազմակերպիչ: Համագործակցության առաջին տարում երկու թիմերի համատեղ ջանքերով կազմակերպվել է 28 միջոցառում, որոնց մասնակցել են 1300 մասնակից: Ընկերության նախագծերի թվում են նաև մի շարք միջոցառումներ, ինչպիսիք են՝  «Skillbattle» միջոցառումների շարքը և կրթական Skillrocks նախագիծը, որի շրջանակներում «Skill.am»-ի աշխատակիցները տեղական փորձագետների հետ համատեղ զբաղվում են կրթական պրոդուկտների մշակմամբ՝ օգնելով նրանց ստեղծել իրենց անձնական բրենդը և տարատեսակ ուղղվածություններ ունեցող պահանջված դասընթացներ:

+374 60 707570 team@skill.am 08/02/2017

Ավելին Skill.am-ից


Ավարտված միջոցարումներ

Չեղարկված միջոցառումներ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։