Яндекс.Метрика

Թարմացման վերջին ամսաթիվը ` 21.04.2017

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Ծառայությունների մատուցման վերաբերյալ սույն Պայմանագիրը (այսուհետ՝ նաև՝ Պայմանագիր), որի տեքստը մշտապես տեղակայված է համացանցում https://www.skill.am/site/terms/service-agreement հասցեում, պարունակում է Պայմանագրի բոլոր էական պայմանները և հանդիսանում է «Զ Էս Տոպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից առաջարկ յուրաքանչյուր անձի, ով օգտագործում է https://www.skill.am հասցեում տեղակայված Կայքը, կնքել Պայմանագիր, սույն Պայմանագրի տեքստում նշված պայմաններով: Այսպիսով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453 հոդվածի 2-րդ մասի համաձայն համացանցն օգտագործելու միջոցով ծառայությունների մատուցման սույն Պայմանագրի տեքստը համարվում է հրապարակային օֆերտա: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 454 հոդվածի 3-րդ մասի համաձայն սույն օֆերտայի պատշաճ ակցեպտ է համարվում ցանկացած երրորդ անձի կողմից հետևյալ գործողությունների հաջորդաբար իրականացումը.

  1. Սույն Պայմանագրի պայմաններին և բոլոր հավելվածներին ծանոթացումը,
  2. Ակտուալ ու ճշգրիտ տեղեկությունների, այդ թվում ունիկալ մուտքանվան (էլ. փոստի հասցեն), բջջային հեռախոսահամարի և գաղտնաբառի (նույնաբովանդակ գաղտնաբառը պետք է մուտք արվի երկու անգամ), ինչպես նաև ներկայացվող կազմակերպության անվանման, հեռախոսահամարի և երրորդ մակարդակի դոմենի ցանկալի անվանման, որը ծառայելու է գրանցված անձի մասին տեղեկատվությունը արտացոլելու համար, մուտքագրումը գրանցման ձևի (ֆորմայի) մեջ, որը տեղակայված է համացանցում https://www.skill.am/user/profile հասցեում,
  3. Ավտոմատ գրանցումները կասեցնելու նպատակով Կայքի կողմից ավտոմատ գեներացվող տեքստի մուտքագրումը գրանցման էջի համապատասխան մասում,
  4. Հատուկ նշանի մուտքագրումը համացանցում https://www.skill.am/user/profile հասցեում տեղակայված գրանցման ձևի (ֆորմայի) «Հաստատում եմ ծանոթացումը և համաձայնությունս ծառայությունների մատուցման Պայմանագրի պայմանների հետ» վերտառությամբ հատուկ դաշտում,
  5. Համացանցում https://www.skill.am/user/profile հասցեում տեղակայված գրանցման լրացված ձևի (ֆորմայի) «Ստեղծել կազմակերպություն» կոճակի սեղմումը:
«Ստեղծել կազմակերպություն» կոճակի սեղմելու պահից սկսած և վերը թվարկված գործողությունների ճշգրիտ հաջորդական իրականացման դեպքում, Պայմանագիրը համարվում է կնքված հետևյալ պայմաններով.
 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Կնքման վայրը՝ ՀՀ, ք. Երևան

Երրորդ անձը, որն ակցեպտավորել է համացանցում (ինտերնետում) https://www.skill.am/site/terms/service-agreement հասցեում տեղադրված օֆերտան մի կողմից, և «Զ Էս Տոպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս տնօրեն Սերգեյ Ուսնունցի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, հետագա համատեղ և առանձին հիշատակման դեպքում համապատասխանաբար անվանվելով «Կողմեր» և «Կողմ», կնքեցին սույն Պայմանագիրը հետևյալի մասին.
 

Տերմիններ և սահմանումներ

1.1 Եթե Պայմանագրի տեքստից ուղիղ կերպով այլ բան չի բխում, ապա սույն Պայմանագրում հետևյալ հասկացությունները և սահմանումներն ունեն ստորև նշված նշանակությունը.

  • 1.1.1 Պատվիրատու՝ Կոնկրետ Օգտագործող, ով Կատարողի հետ կնքել է Պայմանագիր https://www.skill.am/site/terms/service-agreement հասցեում տեղադրված օֆերտան ակցեպտ անելու միջոցով,
  • 1.1.2 Կատարող՝ «Զ Էս Տոպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն` իրավաբանական անձ, որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության օրենդրության համաձայն, ՀՎՀՀ՝ 00154532, հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Գյուլբենկյան 24 փող., բն. 2:
  • 1.1.3 Անձնական հաշիվ՝ Պատվիրատուի վիրտուալ հաշիվ, որը վարվում է Կայքում և արտացոլում է Պատվիրատուի կողմից Ծառայությունների վճարման հաշվին մուտքագրված կամ Պատվիրատուին Ծառայությունների մատուցման արդյունքում Կատարողի հաշվին հաշվեգրված դրամական միջոցների չափը: Անձնական հաշվի մասին տեղեկատվությունը հասանելի է Պատվիրատուի համար Անձնական գրասենյակում:
  • 1.1.4 Անձնական գրասենյակ՝ Պատվիրատուի գրանցման արդյունքում ստեղծված Կայքի պաշտպանված էջերի ամբողջություն, որոնք օգտագործելով Պատվիրատուն հնարավորություն է ստանում մասնավորապես իրականացնել Ծառայությունների պատվեր, փոփոխել Պատվիրատուի մասին տվյալները, Ծառայությունների համար վճարել, ինչպես նաև կատարել այլ գործողություններ: Անձնական գրասենյակ մուտքն իրականացվում է Գրանցման տվյալների մուտքագրման միջոցով:
  • 1.1.5 Միջոցառում՝ Պատվիրատուի կողմից կազմակերպվող իրադարձություն (կոնֆերանս, թրեյնինգ, ուսումնական և այլն) Գնորդների անորոշ շրջանակի համար:
  • 1.1.6 Օգտագործող՝ Ցանկացած անձ, ով օգտագործում է Կայքը ցանկացած ձևով՝ այդ թվում Կայք այցելելու եղանակով:
  • 1.1.7 Կայքի օգտագործման կանոններ՝ Կայքի օգտագործման կանոնները, որոնք տեղակայված են համացանցում https://www.skill.am/site/terms/website-usage հասցեում և պարտադիր են բոլոր Օգտագործողների համար:
  • 1.1.8 Բանկային հաշիվ՝ Կատարողի գործող բանկային հաշիվը բանկում, որը նշված է սույն Պայմանագրի 12 կետում:
  • 1.1.9 Կայք՝ տեղեկատվության, դիզայնի, գրաֆիկական էլեմենտների, պատկերների, ֆոտո- և տեսա-նյութերի և մտավոր գործունեության այլ արդյունքների, ԷՀՄ-ների ծրագրերի, որոնց միջոցով ապահովվում է այդպիսի տեղեկատվության հասանելիությունը համացանցում https://www.skill.am հասցեում, ամբողջություն: Կայքը հանդիսանում է համացանցային ռեսուրս՝ նախատեսված երրորդ անձանց կողմից անցկացվող տարբեր Միջոցառումների հրապարակման և դրանց մասին տեղեկատվություն ստանալու համար:
  • 1.1.10 Ծառայություններ՝ Կայքի օգտագործմամբ Կատարողի կողմից Պատվիրատուին մատուցվող ծառայություններ: Առանձին ծառայությունների համար Կողմերը կնքում են առանձին պայմանագրեր:
  • 1.1.11 Գրանցման տվյալներ՝ Կայքում գրանցման ընթացքում Պատվիրատուի կողմից նշված մուտքանունը և գաղտնաբառը:

1.2 Մնացած տերմինները և հասկացությունները, որոնք առկա են Պայմանագրում մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

1.3 Գլուխների, բաժինների, հոդվածների անվանումները նախատեսված են բացառապես տեքստից օգտվելու հարմարության համար և իրավաբանական նշանակություն չունեն:

Պայմանագրի առարկան

2.1. Կատարողը պարտավորվում է Պատվիրատուի համար սույն Պայմանագրով նախատեսված կարգով ու պայմաններով մատուցել Ծառայություններ, իսկ Պատվիրատուն պարտավորվում է կատարել Պայմանագրի պայմանները, այդ թվում վճարել հատուցման դիմաց իրականացվող Ծառայությունների մատուցումը:

2.2. Կատարողը մատուցում է Ծառայություններ, այդ թվում Պատվիրատուի համար Անձնական գրասենյակ ստեղծելու, Պատվիրատուի համար Կայքում տեղեկատվություն տեղադրելու հնարավորություն ստեղծելու, Կայքի միջոցով Միջոցառումների մասնակցության տոմսեր ստեղծելու, ինչպես նաև Մասնակիցների մասին տեղեկատվություն ստանալու հնարավորություն ստեղծելու, ինչպես նաև այլ ծառայություններ մատուցելու միջոցով: Ծառայությունների ծավալը և բովանդակությունը որոշվում են Կատարողի կողմից սեփական հայեցողությամբ և ցանկացած ժամանակ կարող են նրա կողմից փոխվել:

2.3. Պատվիրատուն սույն Պայմանագրով տալիս է իր համաձայնությունը, որպեսզի Կատարողը ցանկացած ժամանակ փոխանցի սույն Պայմանագրով սահմանված իր իրավունքները, պարտականությունները և պարտքը այլ անձանց: Պարտքի փոխանցման վերաբերյալ Կատարողը տեղեկացնում է Պատվիրատուին փոխանցումից հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: Պատվիրատուն սույն Պայմանագրով նախատեսված իր իրավունքները, պարտականությունները, պարտքը կամ դրանց մի մասը կարող է փոխանցել այլ անձանց, Անձնական գրասենյակում իր փոխարեն կարող է կատարել այլ անձի գրանցում բացառապես Կատարողի գրավոր համաձայնության դեպքում:

2.4. Սույն Պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում Կողմերից յուրաքանչյուրն ինքն է վճարում իր գործունեության արդյունքում ՀՀ օրենսդրությամբ առաջացած հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարումները:

Կողմերի իրավունքները և պարտականությունները

3.1. Պատվիրատուն պարտավոր է.

  • 3.1.1 Պատշաճ կատարել սույն Պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները և Պայմանագրի պայմանները:
  • 3.1.2 ծանոթանալ սույն Պայմանագրի ակտուալ տարբերակի հետ յուրաքանչյուր անգամ Կայք հաճախելիս մինչև Ծառայություններից օգտվելու պահը:
  • 3.1.3 Կայքում նշել միայն բացառապես հավաստի ու ճիշտ տեղեկատվություն և ոչ մի դեպքում Կատարողին և/կամ Օգտագործողներին և/կամ երրորդ անձանց մոլորության մեջ չգցել: Պատվիրատուն իրավունք չունի Կայքում գրանցվել այլ անձի անունից կամ ինքն իրեն անվանել կամ ներկայացնել այլ անձի անունով:
  • 3.1.4 ինքնուրույն իրականացնել Կայքում տեղադրվելիք տեղեկատվության (Միջոցառումների մասին) դասակարգումը երեխաների տեղեկատվական անվտանգության պաշտպանության նպատակով, ինչպես նաև տեղադրել տեղեկատվական արտադրանքի նշանը Կայքում: Կատարողը պատասխանատվություն չի կրում Պատվիրատուի կողմից սույն կետում նշված պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար: Պատվիրատուն պարտավորվում է փոխհատուցել Կատարողի կրած ամբողջ վնասը, Պատվիրատուի կողմից սույն կետում նշված պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով Կատարողի դեմ հարուցված հայցերի, բողոքների և/կամ պահանջների բավարարման արդյունքում առաջացած:
  • 3.1.5 չտարածել Կայքի միջոցով այլ տեղեկատվություն, բացի Միջոցառման հետ կապված տեղեկատվությունից:
  • 3.1.6 չունենալ և իրավունք չունի օգտագործել մի քանի ըքաունթ կամ կազմակերպություն միևնույն Միջոցառման մասին տեղեկատվության տարածման նպատակով:
  • 3.1.7 տեղեկատվության սփռման (ռասիլկա) Կայքի ֆունկցիոնալն օգտագործել բացառապես իր հետևորդներին Միջոցառումների մասին տեղեկացնելու համար: Պատվիրատուն պարտավորվում է իրականցնել տեղեկատվության սփռում (ռասիլկա) իր այն հետևորդներին, որոնք ուղիղ կերպով տվել են իրենց համաձայնությունը ստանալ Պատվիրատուից տեղեկատվություն: Պատվիրատուն պետք է ունենա փաստաթղթային հաստատում, այն անձանց մասին, ովքեր տվել են իրենց համաձայնությունը:
  • 3.1.8 Անձամբ և պատշաճ կատարել իր պարտավորությունները երրորդ անձանց հանդեպ, որոնք առաջացել են Կայքի օգտագործման կամ Ծառայություններից օգտվելու հետևանքով, ինչպես նաև ինքնուրույն կարգավորել (հարթել) այդ պարտավորությունների կատարման հետ կապված անձանց պահանջները, բողոքները և լուծել նրանց հետ առաջացած խնդիրները:
  • 3.1.9 Ձեռնարկել բոլոր միջոցները բացառելու ոչ արտոնագրված մուտքը դեպի Կայքի Անձնական գրասենյակ, այլ անձանց չտրամադրել իր Անձնական գրասենյակի մուտքանունը և/կամ գաղտնաբառը, Գրանցման տվյալները:
  • 3.1.10 անձնական տվյալների հետ աշխատալիս խստիվ պահպանել սույն Պայմանագրով, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված պահանջները, պայմանները, դրույթները: Պատվիրատուն իրավունք չունի Կայքի օգտագործման կամ Ծառայություններից օգտվելու միջոցով ստացված տվյալները փոխանցել այլ անձանց: Պահանջները, պայմանները, դրույթները չկատարելու հետևանքով Պատվիրատուին և/կամ Կատարողին և/կամ Օգտագործողներին և/կամ երրորդ անձանց պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է Պատվիրատուն
  • 3.1.11 Կատարել Կատարողի օրինական ցուցումները և պահանջները կապված սույն Պայմանագրի իրականացման հետ:

3.2. Պատվիրատուն իրավունք ունի.

  • 3.2.1 Պահանջել Կատարողից պատշաճ կատարել իր կողմից ստանձնած պարտավորությունները:
  • 3.2.2 Օգտվել Ծառայություններից:

3.3. Կատարողը պարտավոր է.

  • 3.3.1 Պատշաճ կատարել սույն Պայմանագրով ստանձնած պարտավորությունները:
  • 3.3.2 Պատվիրատուի համար մատուցել Ծառայություններ, այդ թվում սույն Պայմանագրի 2.2 կետում նախատեսված հնարավորությունները տրամադրելով: Ծառայությունները մատուցվում են, հաշվի առնելով Պատվիրատուի հնարավորությունները ինքնուրույն որոշել Ծառայությունների օգտագործման կարգը:
  • 3.3.3 հնարավորություն տալ Պատվիրատուին ինքնուրույն հրապարակել Պատվիրատուի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև Միջոցառումների մասին տեղեկատվություն տեղադրել ու օգտվել այլ Ծառայություններից, օգտագործելով Կայքի հնարավորությունները՝ Պատվիատուի կողմից Պայմանագրի պայմանների պահպանման պայմանով: Ծառայությունների ընտրությունը, դրանց մատուցման ժամկետները և այլ պարամետրերը, որոնք կարող են փոփոխվել, որոշվում են Պատվիրատուի կողմից ինքնուրույն՝ Անձնական գրասենյակում կամ Կայքի այլ հատվածում ընտրություն կատարելու միջոցով: Կատարողի կողմից Ծառայությունը Պատվիրատուի համար մատուցելու պարտավորությունը առաջանում է Պատվիրատուի կողմից այդ Ծառայությունների գինը վճարելուց հետո կամ այդ մասին Կողմերի միջև կնքված այլ պայմանագրով սահմանված կարգով:

3.4. Կատարողն իրավունք ունի`

  • 3.4.1 միակողմանի կերպով փոխել Կայքի գործունեության տեխնոլոգիաները և պայմանները:
  • 3.4.2 սեփական հայեցողությամբ և առանց Պատվիրատուի լրացուցիչ համաձայնությունը ստանալու փոխել և/կամ հեռացնել ցանկացած տեղեկատվություն, որը մուտքագրվել կամ տեղադրվել է Կայքում Պատվիրատուի կողմից, այդ թվում Միջոցառումների մասին տեղեկատվությունը: Կատարողն իրավունք ունի նաև չհրապարակել Պատվիրատուի կամ նրա կողմից կազմակերպվող Միջոցառումների մասին տեղեկատվությունը մինչև չստուգ, չխմբագր, չփոփոխի:
  • 3.4.3 դադարեցնել, կասեցնել և/կամ արգելափակել Պատվիրատուի հասանելիությունը Կայքին, եթե Կատարողի կարծիքով Պատվիրատուի գործունեությունը սպառնալիք է հանդիսանում Կայքին և/կամ Օգտագործողներին և/կամ երրորդ անձանց:
  • 3.4.4 Կայքում, Պատվիրատուի Անձնական գրասենյակում, Պատվիրատուի ըքաունթի էջում տեղադրել գովազդային կամ այլ տեղեկատվություն՝ առանց Պատվիրատուի հետ համաձայնեցման:
  • 3.4.5 Պատվիրատուին ուղարկել տեղեկատվական և գովազդային հաղորդագրություններ: Սույնով Պատվիրատւն տալիս է իր համաձայնությունը նմանատիպ հաղորդագրություններ ստանալու համար:
  • 3.4.6 հնարավորության դեպքում գիշերային ժամերին իրականացնել Կայքում պրոֆիլակտիկ աշխատանքներ, Կայքի աշխատանքի հնարավորինս կարճաժամկետ ժամանակավոր դադարեցմամբ:

Ծառայությունների մատուցման և հանձնման-ընդունման կարգը

4.1. Ծառայությունները ստանալու համար Պատվիրատուն կամ Պատվիրատուի անունից գործող անձը պարտավոր է մուտքագրել Պատվիրատուի Գրանցման տվյալները https://www.skill.am հասցեում տեղակայված Կայքի՝ «Մուտք» պատուհանի էջում և ընտրել համապատասխան Ծառայությունը: Ծառայությունների մանրամասն նկարագիրը, դրանց տրամադրման կարգը և գործողության ժամկետները պարունակվում են համապատասխան Ծառայությունների էջերում կամ Կայքի այլ հատվածներում:

4.2. Ծառայությունը, որն ունի իրականացման ժամկետ, համարվում է մատուցված պատշաճ կերպով և Պատվիրատուի կողմից ընդունված, եթե Ծառայության մատուցման ժամկետի ավարտից հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում Պատվիրատուն Կատարողին չի տեղեկացնում Ծառայությունը չմատուցվելու մասին: Ծառայությունը, որը չունի մատուցման ժամկետ և Ծառայության մատուցման ավարտը կապվում է որևէ իրադարձության ի հայտ գալու հետ, համարվում է մատուցված պատշաճ կերպով և Պատվիրատուի կողմից ընդունված, եթե իրադարձության ի հայտ գալուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում Պատվիրատուն Կատարողին չի տեղեկացնում Ծառայությունը չմատուցվելու մասին:

4.3. Սույն Պայմանագրի 4.2 կետերում նշված դեպքերում Պատվիրատուի կողմից Ծառայության չմատուցման կամ ոչ պատշաճ մատուցման մասին գրավոր տեղեկացումը պետք է պարունակի մանրամասն տեղեկատվություն, թե Պայմանագրի որ պայմաններին չի համապատասխանում Ծառայությունը, ինչպես նաև հաստատվի կից փաստաթղթերով, այդ թվում լուսանկարներ, որոնք կհաստատեն Ծառայության չմատուցումը կամ ոչ պատշաճ մատուցումը: Ներկայացվող լուսանկարները չեն համարվում անվերապահ ու անվիճելի ապացույց Կատարողի կողմից Ծառայության չմատուցման կամ ոչ պատշաճ մատուցման մասին:

4.4. Կատարողը կարող է համաձայնվել կամ չհամաձայնվել Պատվիրատուի պահանջի հետ կապված Ծառայությունը չմատուցելու կամ ոչ պատշաճ մատուցելու հետ: Պատվիրատուի պահանջի հետ համաձայնվելու դեպքում, Կատարողը կրկին մատուցում է Ծառայությունը Պատվիրատուի նշած ծավալի սահմաններում:

4.5. Պատվիրատուն պարտավոր է 2 (երկու) աշխատանքային օրվա ըթնացքում ստորագրել և կնքել (առկայության դեպքում) Կատարողի կողմից ուղարկված հաշվապահական (Ծառայությունների հանձնման-ընդունման ակտեր, հաշիվներ և Կատարողի կողմից պահանջված այլ փաստաթղթեր) և այլ փաստաթղթերը և ուղարկել դրանց բնօրինակները Կատարողին: Սույն կետում նշված ժամկետում Պատվիրատուի կողմից փաստաթղթերը չուղարկելու դեպքում փաստաթղթերը համարվում են երկկողմանի կնքված:

Ծառայությունների գինը և վճարման կարգը

5.1. Պատվիրատուն վճարում է հատուցմամբ մատուցված Ծառայությունների գինը դրամական միջոցները Կատարողի Բանկային հաշվին փոխանցելու միջոցով կամ Կայքում նշված վճարային գործակալին դրանք փոխանցելու կամ առանձին ծառայությունների մատուցման դեպքում, եթե Պատվիրատուի համար փոխանցված դրամական միջոցները փոխանցվել են Կատարողին, այդ միջոցներից պահում կատարելու միջոցով: Մինչև համապատասխան Ծառայության համար վճարում կատարելը, Պատվիրատուի կողմից Կատարողին փոխանցված գումարները համարվում են կանխավճար և արտացոլվում են Պատվիրատուի Անձնական հաշվում: Կողմերը սույնով համաձայնվում են այն մասին, որ քանի դեռ Պատվիրատուի փոխանցված գումարները չեն արտացոլվել Պատվիրատուի Անձնական հաշվում, դրանք Պատվիրատուն չի կարող օգտագործել որպես Ծառայությունների համար վճարման միջոց:

5.2. Հատուցմամբ մատուցվող Ծառայությունների գինը Պատվիրատուի հարցման դեպքում կարող է որոշվել Կատարողի կողմից որոշակի հանգամանքների հաշվի առնմամբ և գրավոր ներկայացվել Պատվիրատուին:

5.3. Վճարման դեպքում Պատվիրատուի Անձնական հաշվում վիրտուալ հաշվառված միավորները Ծառայությունների գնին համամասնորեն պակասեցվում են:

5.4. Այն դեպքում, երբ Ծառայությունների մատուցման արդյունքում (այդ թվում տոմսերի վաճառքի գործակալության պայմանագրի շրջանակներում) Կատարողին փոխանցվել են Պատվիրատուի գումարները: Կատարողն իրավունք ունի անակցեպտ կարգով պահել այդ գումարներից որպես Ծառայությունների մատուցման դիմաց վարձատրություն:

Կողմերի պատասխանատվությունը

6.1. Կատարողը պատասխանատվություն է կրում մի այն մեղքի առկայության պարագայում, եթե այլ բան Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմպերատիվ նորմերով չի սահմանվում:

6.2. Կատարողը պատասխանատվություն չի կրում Պատվիրատուի կողմից Կայքն օգտագործելու կամ Ծառայությունը ստանալու միջոցով հաշվարկած, նախատեսած արդյունքին հասնելու կամ չհասնելու համար:

6.3. Կատարողը պատասխանատու չէ Կայքի աշխատանքն ապահովող ծրագրային ապահովումների և/կամ ապարատային միջոցների սխալների, ոչ ճիշտ աշխատանքի, անսարքությունների համար, որոնք առաջացել են Կատարողից անկախ պատճառներով և պատասխանաոտւ չէ Պատվիրատուի վնասենրի համար, որոնք առաջացել են դրանց հետևանքով:

6.4. Կատարողը պատասխանատու չէ Պատվիրատուի կողմից Կայքին կամ դրա մի մասին անհասանելիության համար, ինչպես նաև դրա հետևաքով առաջացած վնասների համար:

6.5. Կատարողը պատասխանատվություն չի կրում տեղեկատվության կորուստի, անուղղակի վնասների և/կամ բաց թողնված օգուտի համար, որոնք առաջացել են Պատվիրատուի և/կամ երորրդ անձանց մոտ Կայքն օգտագործելու կամ այն օգտագործելն անհնարին լինելու դեպքում:

6.6. Կատարողը պատասխանատու չէ Պատվիրատուի վնասների համար, որոնք առաջացել են երրորդ անձանց գործողությունների (այդ թվում ոչ օրինական), այդ թվում երորրդ անձանց կողմից Պատվիրատուի Անձնական էջ ոչ օրինական մուտք լինելու (հասանելիություն ստանալու) հետևանքով: Կատարողը պատասխանատվություն չի կրում ոչ իր մեղքով Պատվիրատուի գրանցման տվյալները այլ անձանց հայտնի դառնալու հետևանքով Պատվիրատուի կրած վնասների համար:

6.7. Պատվիրատուն ինքն է պատասխանատվություն կրում Կայքում իր տվյալների օգտագործմամբ իրականացված բոլոր գործողությունների համար:

6.8. Կատարողը պատասխանատվություն չի կրում Պատվիրատուի կողմից սխալ լրացված տվյալների, օրենսդրության խախտման, դրամական միջոցների մուտքագրման կարգի խախտման պատճառով Պատվիրատուի մոտ առաջացած վնասների համար:

6.9. Կատարողը որևէ երաշխիք չի տրամադրում Կայքի աշխատանքի համար: Պատվիրատուն համաձայնվում է օգտագործել Կայքն այն տեսքով, ինչ տեսքով, որ ներկայացված է:

6.10. Կատարողը պատասխանատվություն չի կրում Պատվիրատուի առաջ Օգտագործողների կամ երրորդ անձանց կողմից իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար, որոնք առաջացել են Կայքը կամ Ծառայությունները օգտագործելու արդյունքում, ինչպես նաև պատասխանատու չէ Պատվիրատուի կողմից իր պարտավորությունների պատշաճ կատարման համար երրորդ անձանց կամ Օգտագործողների առջև:

6.11. Պատվիրատուի կողմից սույն Պայմանագրի՝ մտավոր սեփականությանը վերաբերող 8 կետի պայմանների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Կատարողը իրավունք ունի միակողմանի հրաժարվել Պայմանագրի կատարումից, հեռացնել Պատվիրատուի Անձնական գրասենյակը և ամբողջ տեղադրված տեղեկատվությունը և դադարեցնել Պատվիրատուին Ծառայությունների մատուցումը: Այդ դեպքում Պատվիրատուն վճարում է Կատարողին տուգանք, իր Անձնական հաշվին առկա չծախսված գումարի չափով:

6.12. Պատվիրատուի կողմից սույն Պայմանագրի պայմանների և/կամ Կայքի օգտագործման կանոնների խախտման դեպքում Կատարողը իրավունք ունի միակողմանի հրաժարվել Պայմանագրի կատարումից, հեռացնել Պատվիրատուի Անձնական գրասենյակը և ամբողջ տեղադրված տեղեկատվությունը և դադարեցնել Պատվիրատուին Ծառայությունների մատուցումը: Այդ դեպքում Պատվիրատուն վճարում է Կատարողին տուգանք, իր Անձնական հաշվին առկա չծախսված գումարի չափով:

6.13. Այն դեպքում, երբ Պատվիրատուն չի կատարում սույն Պայմանագրի՝ անձնական տվյալներին վերաբերող 7 կետի պայմանները, Պատվիրատուն պարտավորվում է փոխհատուցել Կատարողի բոլոր վնասները, որոնք առաջացել են այդ չկատարման հետևանքով, ինչպես նաև Պատվիրատուի կողմից սեփական միջոցների հաշվին մասնակցել ու պաշտպանել Պատվիրատուի շահերը բոլոր դատական կամ այլ ատյաններում:

6.14. Ցանկացած պարագայում Ընկերության կողմից Պատվիրատուին փոխհատուցվելիք վնասի ընդհանուր չափը սահմանափակվում է մինչև 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամով, բացառությամբ Կատարողի կողմից Պատվիրատուին ուղղակի դիտավորությամբ պատճառված վնասի:

Անձնական տվյալներ

7.1. Այն դեպքում, երբ Պատվիրատուն Կայքում մուտքագրում է իր տվյալները, Պատվիրատուն դրանք դարձնում է հանրամատչելի ու հրապարակային, եթե այլ բան սահմանված չէ Կողմերի միջև կնքված պայմանագրերով:

7.2. Պատվիրատուն տալիս է իր համաձայնությունը, որպեսզի Կատարողը՝ իրեն փոխանցված տվյալները հավաքագրի, պահպանի, մշակի և կատարի այլ գործողություններ:

7.3. Պատվիրատուի կողմից փոխանցված տվյալների հավաքագրման, պահպանման, մշակման արդյունքում պատճառված վնասի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Պատվիրատուն:

7.4. Անձնական տվյալների մասով Ընկերության քաղաքականությունը համապատասխանում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջներին:

Մտավոր սեփականություն

8.1. Կայքի նկատմամբ բոլոր տեսակի բացառիկ և անձնական ոչ գույքային իրավունքները պատկանում են Կատարողին կամ Կատարողի հետ պայմանագիր կնքած անձանց, ովքեր իրավունք են ստացել մտավոր գործունեության արդյունքներ տեղադրել Կայքում:

8.2. Պատվիրատուն ինքն է կրում պատասխանատվություն Կայքի միջոցով ուղարկվող, ստացվող կամ իր կողմից տեղադրվելիք մտավոր սեփականության օբյեկտների հետ կապված հարցերում: Պատվիրատուն պարտավորվում է կարգավորել բոլոր պահանջները, որոնք կարող են ծագել Պատվիիատուի կողմից մտավոր սեփականության օբյեկտների տեղադրման, ստացման կամ փոխանցման արդյունքում Կատարողի հանդեպ:

8.3. Կատարողի հանդեպ երրորդ անձանց կողմից մտավոր սեփականության օբյեկտի Պատվիրատուի կողմից ոչ օրինական օգտագործման (այդ թվում Կայքում) հետևանքով պահանջ, հայց ներկայացնելու դեպքում, Պատվիրատուն պարտավոր է փոխհատուցել Կատարողին նրա կրած բոլոր վնասները:

 

Վեճերի լուծում

9.1. Պայմանագիրը և դրանից ծագող բոլոր հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Կողմերի միջև ծագած վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

9.2. Պայմանագրի կատարման, գործողության դադարեցման կամ Պայմանագիրը անվավեր ճանաչելու հետ կապված բոլոր վեճերը, տարաձայնությունները կամ պահանջները, Կողմերը կձգտեն լուծել բանակցությունների միջոցով: Կողմը, որի մոտ առաջացել են տարաձայնությունները և/կամ պահանջները պետք է մյուս Կողմին հաղորդագրություն ուղարկի սույն Պայմանագրի 10.9 կետով սահմանված կարգով՝ նշելով առաջացած պահանջները և/կամ տարաձայնությունները:

9.3. Սույն Պայմանագրի 9.2 կետում նշված հաղորդագրությունը ստանալուց հետո 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում ստացող Կողմն ուղարկում է հաղորդագրության պատասխան:

 

9.4. Այն դեպքում, եթե հաղորդագրությունն ուղարկող Կողմը 17 (տասնյոթ) աշխատանքային օրվա ընթացքում չստանա մյուս Կողմի պատասխանը կամ առաջացած վեճը չլուծվի, այն ենթակա է լուծման ՀՀ օրենսդրությամբ սահմանված դատական կարգով:

Պայմանագիրն ուժի մեջ մտնելը, պայմանների փոփոխումը

10.1. Ծառայությունների մատուցման վերաբերյալ սույն Պայմանագիրը (այսուհետ՝ նաև՝ Պայմանագիր), որի տեքստը մշտապես տեղակայված է համացանցում https://www.skill.am/site/terms/service-agreement հասցեում, պարունակում է Պայմանագրի բոլոր էական պայմանները և հանդիսանում է «Զ Էս Տոպ» ՍՊԸ կողմից առաջարկ յուրաքանչյուր անձի, ով օգտագործում է https://www.skill.am հասցեում տեղակայված Կայքը, կնքել Պայմանագիր, սույն Պայմանագրի տեքստում նշված պայմաններով: Այսպիսով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453 հոդվածի 2-րդ մասի համաձայն համացանցն օգտագործելու միջոցով ծառայությունների մատուցման սույն Պայմանագրի տեքստը համարվում է հրապարակային օֆերտա:

10.2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 454 հոդվածի 3-րդ մասի համաձայն սույն օֆերտայի պատշաճ ակցեպտ է համարվում ցանկացած երրորդ անձի կողմից հետևյալ գործողությունների հաջորդաբար իրականացումը.

  • 10.2.1 Սույն Պայմանագրի պայմաններին և բոլոր հավելվածներին ծանոթացումը,
  • 10.2.2 Ակտուալ ու ճշգրիտ տեղեկությունների, այդ թվում ունիկալ մուտքանվան (էլ. փոստի հասցեն), բջջային հեռախոսահամարի և գաղտնաբառի (նույնաբովանդակ գաղտնաբառը պետք է մուտք արվի երկու անգամ), ինչպես նաև ներկայացվող կազմակերպության անվանման, հեռախոսահամարի և երրորդ մակարդակի դոմենի ցանկալի անվանման, որը ծառայելու է գրանցված անձի մասին տեղեկատվությունը արտացոլելու համար, մուտքագրումը գրանցման ձևի (ֆորմայի) մեջ, որը տեղակայված է համացանցում https://www.skill.am/user/profile հասցեում,
  • 10.2.3 Ավտոմատ գրանցումները կասեցնելու նպատակով Կայքի կողմից ավտոմատ գեներացվող տեքստի մուտքագրումը գրանցման էջի համապատասխան մասում,
  • 10.2.4 Նշանի մուտքագրումը համացանցում https://www.skill.am/user/profile հասցեում տեղակայված գրանցման ձևի (ֆորմայի) «Հաստատում եմ ծանոթացումը և համաձայնությունս ծառայությունների մատուցման Պայմանագրի պայմանների հետ» վերտառությամբ հատուկ դաշտում,
  • 10.2.5 Համացանցում https://www.skill.am/user/profile հասցեում տեղակայված գրանցման լրացված ձևի (ֆորմայի) «Ստեղծել կազմակերպություն» կոճակի սեղմումը:

10.3. «Ստեղծել կազմակերպություն» կոճակի սեղմելու պահից սկսած և վերը թվարկված գործողությունների ճշգրիտ հաջորդական իրականացման դեպքում, Պայմանագիրը համարվում է կնքված:

10.4. Կատարողը ցանկացած պահի կարող է միակողմանի հրաժարվել սույն Պայմանագրի կատարումից (միակողմանի լուծել սույն Պայմանագիրը արտադատական կարգով) այդ մասին համապատասխան ծանուցումը տեղադրելով Կայքում և/կամ այդ մասին ծանուցելով Պատվիիատուին: Կայքում ծանուցումը տեղադրելու կամ Պատվիրատուին ուղարկելու պահից Պայմանագրի գործողությունը համարվում է դադարեցված: Պատվիրատուն կարող է միակողմանի հրաժարվել սույն Պայմանագրի կատարումից (միակողմանի լուծել սույն Պայմանագիրը արտադատական կարգով) այդ մասին լուծման ամսաթվից առնվազն 30 (երեսուն) օրացուցային օր առաջ Կատարողին ծանուցում ուղարկելով սույն Պայմանագրի 10.9 կետով նախատեսված կարգով:

10.5. Կողմերը սույն Պայմանագրով համաձայնվում են, որ Կատարողը կարող է միակողմանի փոփոխություններ կատարել Պայմանագրում՝ փոփոխված Պայմանագրի տեքստը համացանցի https://www.skill.am/site/terms/service-agreement հասցեում տեղադրելու միջոցով: Փոփոխված պայմանների հետ համաձայն չլինելու դեպքում Պատվիրատուն սույն Պայմանագրի 10.9 կետով նախատեսված կարգով Կատարողին տեղեկացնում է Պայմանագիրը լուծելու իր մտադրության մասին:

10.6. Սույն Պայմանագրով Կողմերը համաձայնվում են Պայմանագրից ծագած պարտավորությունների իրականացման շրջանակներում Պայմանագրի փոփոխման, լրացման, դադարեցման, ինչպես նաև այդ հարցերով գրագրության կատարման համար Կողմերը կարող են օգտագործել ձեռքով արված ստորագրության փոխարեն դրանց անալոգները:

10.7. Կատարողը հաստատում է, որ իր կողմից իր ստորագրության անալոգ է համարվում Կատարողի իրավասու գործադիր մարմնի ստորագրության ֆակսիմիլային վերարտադրությունը:

10.8. Պատվիրատուն հաստատում է, որ իր կողմից իր ստորագրության անալոգ են համարվում.

  • 10.8.1 Գրանցման տվյալները: Այսպիսով բոլոր գործողությունները, որոնք իրականացվում են գրանցման տվյալների օգտագործմամբ, ճանաչվում են որպես կատարված Պատվիրատուի կողմից, իսկ բոլոր փաստաթղթէերը, որոնք ուղարկվում են գրանցման տվյալների օգտագործմամբ, համարվում են ստորագրված Պատվիրատուի կողմից:
  • 10.8.2 Այն էլեկտրոնային փոստի մուտքանունը և գաղտնաբառը, որը նշվել է Պատվիրատուի կողմից Կայքում գրանցման ժամանակ: Այսպիսով նշված էլեկտրոնային փոստից Կատարողին ուղարկված բոլոր նամակները համարվում են ուղարկված Պատվիրատուի կողմից, ինչպես նաև համարվում են ստորագրված Պատվիրատուի կողմից:
  • 10.8.3 Կողմերը պայմանավորվում են Պայմանագրով անհրաժեշտ փաստաթղթերի և պահանջների կազմման ժամանակ օգտագործել ստորագրություննեի ֆաքսիմիլային վերարտադրությունները: Սույնով Կողմերը հաստատում են, որ իրենց կողմից ստորագրության ֆաքսիմիլային վերարտադրության միջոցով ստորագրված փաստաթղթերը և պահանջները, ունեն իրավաբանական ուժ և պարտադիր են Կողմերի համար:

10.9. Բացի սույն Պայմանագրով և ՀՀ գործող օրենսդրությամբ ուղղակի նախատեսված դեպքերի Պայմանագրից ծագած պարտավորությունների իրականացման շրջանակներում Կողմերի բոլոր ծանուցումները, հաղորդագրությունները և փաստաթղթերը պետք է ուղարկվեն և համարվում են ստացված Կողմերի կողմից Պատվիրատուի Անձնական գրասենյակով կամ էլեկտրոնային փոստով Կողմերի հաստատված հասցեներից ուղարկված լինելու դեպքում: Կողմերի կողմից հաստատված Կողմերի էլեկտրոնային փոստերի հասցեները հետևյալն են.

  • 10.9.1 Կատարողի համար՝ success@skill.am,
  • 10.9.2 Պատվիրատուի համար՝ Պատվիրատուի կողմից Կայքում գրանցվելու ժամանակ նշված էլեկտրոնային փոստի հասցեն:

10.10. Կողմերը պայմանավորվում են չբացահայտել այն տեղեկատվությունը, որը վերաբերում է Պայմանագրի կնքմանը, Պայմանագրի կատարման ընթացքում փոխանակված տեղեկատվությանը, Պայմանագրի հավելվածներին, եթե Կողմերը այլ բան գրավոր չեն պայմանավորվել:

Ֆորս-մաժոր

11.1. Կողմերն ազատվում են իրենց պարտավորությունները մասամբ կամ ամբողջությամբ չկատարելու պատասխանատվությունից, եթե այն հանդիսացել է անհաղթահարելի իրավիճակների հետևանք, որը ծագել է սույն Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսիք են համարվում՝ տարերային աղետների, արդյունաբերական և այլ վթարների, զանգվածային հասարակական անկարգությունների, պատերազմի կամ այլ նման պարագաների հետևանքներն ու դրանց վերացնելու դեպքերը, կամ ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից ընդունված և ուժի մեջ մտած ակտերը, եթե դրանք անմիջական կապված են սույն Պայմանագրով նախատեսված Կողմերի պարտավորությունների կատարման պատշաճության, ժամկետների կամ ծավալների հետ:

11.2. Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի սույն Պայմանագրով սահմանված կարգով լուծել սույն Պայմանագիրը այդ մասին գրավոր տեղյակ պահելով մյուս Կողմին՝ այդ հիմքով որևէ տույժ, տուգանք, կամ հատուցում չհաշվարկելով ու դրանց վճարման պահանջ չներկայացնելով:

Կատարողի հասցեն և այլ վավերապայմանները

Անվանումը՝ «Զ Էս Տոպ» ՍՊԸ
Հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Գյուլբենկյան 24 փող., բն. 2
ՀՎՀՀ՝ 00154532
Բանկը՝ «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ
Հ/Հ՝ 220001155153000
Տնօրեն՝ Սերգեյ Ուսնունց

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։