Яндекс.Метрика

Թարմացման վերջին ամսաթիվը ` 21.04.2017

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՀԵՏ

Կնքման վայրը՝ ՀՀ, ք. Երևան

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ  ֆիզիկական անձը (անհատ ձեռնարկատեր չգրանցված), որը ակցեպտավորել է համացանցում (ինտերնետում) https://www.skill.am/site/terms/agreement-natural-person հասցեում տեղադրված օֆերտան, այսուհետ` «Պրինցիպալ», մի կողմից, և «Զ Էս Տոպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, այսուհետ` «Գործակալ», ի դեմս տնօրեն Սերգեյ Ուսնունցի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, հետագա համատեղ և առանձին հիշատակման դեպքում համապատասխանաբար անվանվելով «Կողմեր» և «Կողմ», կնքեցին սույն Պայմանագիրը (այսուհետ նաև՝ Պայմանագիր) հետևյալի մասին.

 

Ընդհանուր դրույթներ ու սահմանումներ

1.1 Եթե Պայմանագրի տեքստից ուղիղ կերպով այլ բան չի բխում, ապա սույն Պայմանագրում հետևյալ հասկացությունները և սահմանումներն ունեն ստորև նշված նշանակությունը.

  • Միջոցառում՝ Պրինցիպալի կողմից կազմակերպվող իրադարձություն (կոնֆերանս, թրեյնինգ, ուսումնական և այլն) Գնորդների անորոշ շրջանակի համար:
  • Բաժանորդագրոթյուն՝ Ծառայություններ, որոնց բովանդակությունը, ծավալը և մատուցման այլ պայմանները նշվում են Կայքի համապատասխան մասում (և/կամ Անձնական գրասենյակում):
  • Միջոցառման առաջխաղացում՝ Կայքի համապատասխան էջում/մասում Պրինցիպալի և/կամ Միջոցառման մասին տեղեկատվության (լոգո, ապրանքային նշան և այլն) գովազդի տեղադրում։
  • Պատվիրատու՝ Համաձայնագրով կոնկրետ Պատվիրատու
  • Գնորդ՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն իրականացնում է Գործարքներ
  • Գործարք՝ Գնորդի և Պրինցիպալի գործողությունները, որոնք ուղղված են Տոմս(եր)ի ձեռք բերմանը Կայքում, որոնք սահմանում են Պրինցիպալի պարտավորությունը իրականացնել Միջոցառում և Գնորդի և/կամ երրորդ անձանց իրավունքը Տոմսում նշված ամսաթվին, ժամին և վայրում մասնակցել նշված Միջոցառմանը:
  • Օգտագործողի համաձայնագիր՝ Օգտագործողի պայմանագիր, որի պայմանները տեղադրված են համացանցում https://www.skill.am/site/terms/user-agreement հասցեում:
  • Պրինցիպալ՝ ֆիզիկական անձ, որը համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ և կնքել է Գործակալի հետ Պայմանագիր:
  • Համաձայնագիր՝ ծառայությունների մատուցման պայմանագիր, որը կնքվել է Պրինցիպալի և Գործակալի միջև, որի պայմանները տեղադրված են համացանցում https://www.skill.am/site/terms/service-agreement հասցեում:
  • Փոխանցում՝ Գործակալի կողմից Պրինցիպալի բանկային հաշվին Տոմսերի վաճառքից ստացված գումարների փոխանցում:
  • Տոմս՝ գրառում Կայքի գրանցման համակարգում, որն օգտագործվում է որպես Գործարքի կնքման և Միջոցառմանը մասնակցելու Գնորդի իրավունքի հաստատում: Տոմսերի վաճառքը (իրացումը) նշանակում է Գործարքների կնքում: Ընդ որում Գնորդը մեկ Գործարքի շրջանակներում կարող է ձեռք բերել մեկից ավել Տոմսեր: Տոմսի իրացման դեպքում այն Գնորդին տրամադրվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով, որը պարունակում է Գործարքի էական պայմանները, բացառությամբ գնի, որը կարող է չհամընկնել Գործարքի գնի հետ:

1.2 Մնացած տերմինները և հասկացությունները, որոնք առկա են Պայմանագրում մեկնաբանվում են Կողմերի կողմից Պայմանագրի, Համաձայնագրի, Օգտագործողի համաձայնագրի և ՀՀ օրենսդրության համաձայն:

1.3 Գլուխների, բաժինների, հոդվածների անվանումները նախատեսված են բացառապես տեքստից օգտվելու հարմարության համար և իրավաբանական նշանակություն չունեն:

1.4. Հաշվետու ժամանակահատված՝ յուրաքանչյուր օրացուցային ամսվա առաջին օրվանից մինչև վերջին օրը ներառյալ:

Պայմանագրի առարկան

2.1. Սույն Պայմանագրի պայմաններին համապատասխան Գործակալը պարտավորվում է վարձատրությամբ Պրինցիպալի հանձնարարությամբ, Պրինցիպալի անունից և նրա հաշվին կատարել սույն Պայմանագրի №2.2 կետում նշված գործողությունները:

2.2. Գործակալը պարտավորվում է մատուցել հետևյալ ծառայությունները.

  • 2.2.1. Համակարգում հաշվառել Պրինցիպալի միջոցառումները, Տոմսերը,
  • 2.2.2. Պրինցիպալի անունից իրեն դիմած Գնորդներին վաճառել (իրացնել) Տոմսերը:

2.3. Պրինցիպալը պարտավորվում է սույն Պայմանագրով սահմանված պայմաններով, կարգով ու ժամկետներում վճարել Գործակալի վարձատրությունը:

2.4. Կողմերի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Համաձայնագրի և Օգտագործողի համաձայնագրի այն պայմանները, որոնք չեն հակասում սույն Պայմանագրին: Ընդ որում Համաձայնագրում, որտեղ նշվում է Պատվիրատու նկատի ունի Պրինցիպալ, իսկ որտեղ նշվում է Կատարող՝ Գործակալ:

2.5. Սույն Պայմանագրով Գործակալն իրավունք ունի Պրինցիպալի անունից Տոմսերն իրացնել երրորդ անձանց միջոցով:

2.6. Սույն Պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում Կողմերի կողմից հարկերի վճարումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն։

Միջոցառումների առաջխաղացումը և Բաժանորդագրությունը

3.1. Պրինցիպալի Անձնական գրասենյակի միջոցով տրված Միջոցառման առաջխաղացում իրականացնելու համապատասխան պատվերը ընդունելու դեպքում Գործակալը իրականացնում է Միջոցառման առաջխաղացում սույն Պայմանագրով սահմանված վարձատրության դիմաց։

3.2. Միջոցառման առաջխաղացումը Գործակալի կողմից իրականացվում է Գործակալի կողմից առաջարկվող Կայքի համապատասխան էջում, մասում Պրինցիպալի և/կամ Միջոցառման վերաբերյալ տեղեկավության (լոգո, ապրանքային նշան և այլն) գովազդի տեղադրմամբ։

3.3. Բաժանորդագրության միջոցով Պրինցիպալն ընտրում է, թե Կայքի համապատասխան մասում նշված ծառայություններից որոնցից օգտվի և կախված դրանից որոշվում է Բաժանորդագրության սակագինը: Բաժանորդագրության հիմնական փաթեթների սակագները նշված են սույն Պայմանագրի հավելված 1-ում:

Կողմերի իրավունքները և պարտականությունները

4.1. Պրինցիպալը պարտավոր է.

  • 4.1.1. Պատշաճ կատարել սույն Պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:
  • 4.1.2. Գործակալին վճարել սույն Պայմանագրով սահմանված ժամկետում, կարգով ու չափով վարձատրությունը, ինչպես նաև փոխհատուցել սույն Պայմանագրի շրջանակներում կատարված ծախսերը սույն Պայմանագրով նշված պայմաններով՝ այդ թվում սույն Պայմանագրի հավելված 1-ում նշված չափով:
  • 4.1.3. Գործակալին տրամադրել իր կողմից յուրաքանչյուր Գնորդին մատուցված ծառայությունների մասին յուրաքանչյուր Գործարքի մասով Գործակալի կողմից պահանջված ծավալի տեղեկատվություն: Նշված տեղեկատվոււթյունը Պրինցիպալը տրամադրում է Գործակալին այդպիսի հարցում ստանալուց հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում: Պրինցիպալը պարտավոր է սույն կետում նշված տեղեկատվությունը անկախ Գործակալի կողմից պահանջված լինելու հանգամանքից պահպանել 5 (հինգ) տարի:
  • 4.1.4. Անձամբ և պատշաճ կատարել Գործարքով նախատեսված իր պարտավորությունները Գնորդների հանդեպ, ինչպես նաև ինքնուրույն կարգավորել (հարթել) այդ պարտավորությունների կատարման հետ կապված Գնորդների պահանջները, բողոքները և լուծել նրանց հետ առաջացած խնդիրները, ներառյալ Գնորդների պահանջները կապված Գործարքի գինը Պրինցիպալի գնացուցակին չհամապատասխանելու հետ:
  • 4.1.5. Պատասխանատվություն կրել Միջոցառումների և/կամ Գործարքների շրջանակներում Պրինցիպալի կողմից մատուցվող ծառայությունների պատշաճ, օրինական և օրինաչափ լինել կամ չլինելու համար:
  • 4.1.6. Գործակալի պահանջով անմիջապես տրամադրել փաստաթղթեր, Միջոցառման և/կամ Գործարքի իրականացման օրինականությունը, Պրինցիպալի իրավասությունները հավաստող, ինչպես նաև երաշխավորություններ, որ Միջոցառումը և/կամ Գործարքը անցկացվելու է նշված ամսաթվին:
  • 4.1.7. Ծանոթանալ Պայմանագրի ակտուալ (արդիական) տարբերակի հետ Հաշվետու ժամանակահատվածի սկզբից հաշված 2 (երկու) օրացուցային օրվանից ոչ ուշ:
  • 4.1.8. Անվերապահ կատարել Համաձայնագրով Պատվիրատուի համար սահմանված պարտավորությունները:
  • 4.1.9. Սույն Պայմանագրի 10.10 կետով սահմանված կարգով 3 (երեք) օրացուցային օրվա ընթացքում Գործակալին տեղեկացնել ցանկացած փոփոխության մասին, որը կարող է ազդել Պայմանագրի կատարման վրա, այդ թվում անվան, ազգանվան, հայրանվան, փոստային հասցեի, բանկային ռեկվիզիտների, կայքի, ինչպես նաև անձնագրային տվյալների փոփոխության մասին:
  • 4.1.10. Կատարել Գործակալի օրինական ցուցումները և պահանջները կապված սույն Պայմանագրի իրականացման հետ:
  • 4.1.11. Միջոցառումների անցկացման հայտարարությունների, գովազդի հետ մեկտեղ նաև զետեղել Գործակալի կողմից մատուցվող ծառայությունների (Կայքի միջոցով իրականացվող գործառույթների և այլն) մասին տեղեկատվություն, որի ձևաչափը և բովանդակությունը տրամադրում է Գործակալը:
  • 4.1.12. Ձեռնարկել բոլոր միջոցները բացառելու ոչ արտոնագրված մուտքը դեպի Կայքի Անձնական գրասենյակ, այլ անձանց չտրամադրել իր Անձնական գրասենյակի մուտքանունը և/կամ գաղտնաբառը:

4.2. Պրինցիպալն իրավունք ունի.

  • 4.2.1. Պահանջել Գործակալից պատշաճ կատարել իր կողմից ստանձնած պարտավորությունները:
  • 4.2.2. Պահանջել Գործակալից փոխանցել իրեն հասանելիք գումարները սույն Պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով:

4.3. Գործակալը պարտավոր է.

  • 4.3.1. Պատշաճ կատարել սույն Պայմանագրով ստանձնած պարտավորությունները:
  • 4.3.2. Գնորդի դիմելու դեպքում սույն Պայմանագրով սահմանված պայմաններով Պրինցիպալի անունից Գնորդին անձամբ կամ երրորդ անձանց միջոցով վաճառել Տոմսեր: Վաճառված Տոմսերի մասին տեղեկատվությունը արտացոլվում է Պրինցիպալի Անձնական գրասենյակում: Ընդ որում Անձնական գրասենյակում արտացոլվում է վաճառված Տոմսերի ընդհանուր քանակը և դրանց ընդհանուր արժեքը:
  • 4.3.3. Տոմսի վաճառքի դեպքում Գնորդին տրամադրել էլեկտրոնային համապատասխան փաստաթուղթ Կայքի և/կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
  • 4.3.4. Սույն Պայմանագրով սահմանված պայմաններով Պրինցիպալին փոխանցել Տոմսերի վաճառքի արդյունքում ստացված գումարները հանած (պահելով) Գործակալին վճարման ենթակա վարձատրությունը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահելու և վճարելու ենթակա հարկերը և պարտադիր այլ վճարները:

4.4. Գործակալն իրավունք ունի`

  • 4.4.1. Պրինցիպալից պահանջել ու ստանալ սույն Պայմանագրի պատշաճ իրականացման համար անհրաժեշտ ու սպառիչ տեղեկատվություն, փաստաթղթեր, այդ թվում Պրինցիպալի կողմից մատուցվող ծառայությունների, Միջոցառումների վերաբերյալ և այլն:
  • 4.4.2. Մերժել Գնորդին Պրինցիպալի հետ Գործարք կնքել (չկնքել Գործարք), Կայքի միջոցով Գործարքի ձևակերպման բացասական արդյունքի կամ Կայքի միջոցով Տոմսի վաճառքի անհնարինության դեպքում:
  • 4.4.3. Կայքի ծառայություններին հասանելիությունը սահմանափակել կամ դադարեցնել Կողմերից անկախ հանգամանքների ի հայտ գալու դեպքում, որոնք Գործակալի կարծիքով կարող են Գործակալին վնաս հասցնել, այդ հանգամանքների առկայության ողջ ժամկետի ընթացքում:
  • 4.4.4. Միջոցառման շրջանակներում Պրինցիպալի կողմից ծառայությունների մատուցման միջոցով հնարավոր իրավախախտում կամ այդպիսի նշաններ հայտնաբերելու դեպքում, մերժել Պրինցիպալին սույն Պայմանագրի առարկայով սահմանված գործողությունների կատարման հարցում:
  • 4.4.5. Պահել (չփոխանցել) Պրինցիպալին փոխանցման ենթակա գումարները, մինչև Միջոցառման օրինականությունը հաստատող և Պրինցիպալի կողմից նշված ամսաթվին Միջոցառման անցկացումը երաշխավորող, ինչպես նաև Պրինցիպալի կողմից Գործարքի կնքման օրինականության և Պրինցիպալի իրավասությունը հավաստող Գործակալի պահանջած փաստաթղթերը և տեղեկատվությունը չներկայացվեն Պրինցիպալի կողմից:
  • 4.4.6. Գնորդի հետ Գործարքներ կնքելիս սեփական հայեցողությամբ Գործակալի օգտին հատուցելի կամ անհատույց հիմունքներով իր անունից այլ ծառայություններ մատուցել:
  • 4.4.7. Ներգրավել երրորդ անձանց (ենթակատարողների, ենթագործակալների) սույն Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով, միաժամանակ մնալով պատասխանատու Պրինցիպալի հանդեպ ենթակատարողների համար:
  • 4.4.8. Պրինցիպալի անունից հանձնարարել երրորդ անձանց իրացնել (վաճառել) Պրինցիպալի Տոմսերը:
  • 4.4.9. Պրինցիպալին փոխանցման ենթակա գումարների հաշվին կատարել հաշվանցում, եթե Պրինցիպալը Գործակալի հանդեպ ունի չմարված դրամական պարտավորություններ ավելի քան 5 (հինգ) աշխատանքային օր:

Ծառայությունների հանձնում-ընդունումը

5.1. Հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում տրամադրված ծառայությունների վերաբերյալ Գործակալը կազմում է Ակտ (Հաշվետվություն)՝ նշելով կնքված Գործարքների ընդհանուր արժեքը, Գործակալի վարձատրության չափը, Գործակալի լրացուցիչ ծառայությունների համար վճարվելիք վարձատրության չափը, ինչպես նաև Պրինցիպալին փոխանցման ենթակա գումարի չափը, և Ակտը փոխանցում է սույն Պայմանագրի 10.10 կետով սահմանված կարգով Պրինցիպալին:

5.2. Այն դեպքում, երբ Գործակալը Հաշվետու ժամանակահատվածի ընթացքում չի վաճառում ոչ մի Տոմս, Գործակալն իրավասու է Ակտ (Հաշվետվություն) չտրամադրել Պրինցիպալին:

5.3. Ակտը (Հաշվետվությունը) ստանալուց հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում Պրինցիպալը պարտավոր է ստորագրել և կնքել (կնիքի առկայության դեպքում) և ուղարկել այն success@skill.am հասցեով: Ակտի բնօրինակն ուղարկելու հետ միաժամանակ սույն Պայմանագրի 10.10 կետով սահմանված կարգով Պրինցիպալը Գործակալին ուղարկում է Ակտի պատճենը: Ակտի (Հաշվետվության) դեմ առարկություններ ունենալու դեպքում նույն ժամկետում Պրինցիպալը պարտավոր է ներկայացնել իր գրավոր առարկությունները և հիմնավորումները Ակտը ստորագրելուց հրաժարվելու վերաբերյալ: Ակտը կամ այն հաստատելուց հիմնավոր հրաժարվելու մասին գրությունը պետք է վավերացված լինեն Պրինցիպալի լիազորված համապատասխան անձի ստորագրությամբ և կնիքով (կնիքի առկայության դեպքում):

5.4. Սույն Պայմանագրի 5.3 կետում նշված ժամկետում հաստատված Ակտը կամ Ակտը հաստատելուց հրաժարվելու մասին հիմնավոր գրություն Պրինցիպալից չստանալու դեպքում Ակտը համարվում է ընդունված Պրինցիպալի կողմից և հիմք է որպեսզի Կողմերն իրականացնեն փոխադարձ հաշվարկներ ու վճարումներ: Կողմերը համաձայնում են, որ առարկությունների բացակայության դեպքում Ակտի ամսաթիվ է համարվում Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը:

5.5. Գործակալն իրավասու է չիրականացնել կամ դադարեցնել Փոխանցումը Պրինցիպալին, եթե Պրինցիպալի հաստատմանն ուղարկված Ակտը կամ այն հաստատելուց հրաժարվելու մասին գրությունը չեն ուղարկվել Գործակալին, մինչև դրանք ուղարկելը Գործակալին:

Վարձատրության չափը և վճարման կարգը

6.1. Գործակալի վարձատրությունը բաղկացած է Տոմսերի վաճառքի համար վճարվող վարձատրությունից, որը հաշվարկվում է սույն Պայմանագրին կից հավելված 1-ում նշված վարձատրության սակագնային պլաններից մեկի համաձայն, որից օգտվ(ել)ում է Պրինցիպալը, եթե լրացուցիչ համաձայնությամբ այլ բան չի սահմանվել Կողմերի միջև: Համապատասխան սակագնային պլանը արտացոլվում է Պրինցիպալի Անձնական գրասենյակում: Պրինցիպալն իրավասու է դիմել սակագնային պլանի փոփոխման համար, որը քննարկվում է Գործակալի կողմից և մերժվում կամ բավարարվում: Նոր սակագնային պլանը սկսում է գործել այն Հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ժամանակաշրջանի ամսի մեկից, երբ Գործակալը բավարարել է Պրինցիպալի սակագնային պլանը փոխելու դիմումը, եթե լրացուցիչ համաձայնությամբ այլ բան չի սահմանվել Կողմերի միջև:

6.2. Պրինցիպալի կողմից Միջոցառումների առաջխաղացում ծառայությունից օգտվելու դեպքում Պրինցիպալը Գործակալին վճարում է վարձատրություն սույն Պայմանագրի հավելված 2-ում նշված սակագներին համապատասխան։

6.3. Պրինցիպալի կողմից Բաժանորդագրությունից օգտվելու դեպքում Պրինցիպալը վճարում է վարձատրություն սույն Պայմանագրի հավելված 1-ում նշված սակագներին համապատասխան:

6.4. Գործակալն իրավասու է սույն Պայմանագրով սահմանված իրեն հասանելիք վարձատրության գումարները անակցեպտ կարգով գանձել (պահել) Պրինցիպալին փոխանցման ենթակա գումարներից: Գործակալն իր վարձատրությունը գանձում (պահում) է ծառայությունների մատուցման Ակտի (Հաշվետվության) ստորագրման ժամանակ կամ այն ժամանակ, երբ սույն Պայմանագրի 5.4 կետի համաձայն Ակտը (Հաշվետվությունը) համարվում է ընդունված:

6.5. Գործակալը Փոխանցումը Պրինցիպալին իրականացնում է Միջոցառման ավարտից և/կամ Գործարքի պատշաճ կատարումից հետո 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում՝ փոխանցման գումարից պահելով ՀՀ օրենսդրությամբ պահման և վճարման ենթակա հարկերը և պարտադիր այլ վճարումները:

6.6. Եթե ծառայությունը, որի համար վաճառվել է Տոմսը, Պրինցիպալի մեղքով չի մատուցվել կամ պատշաճ չի մատուցվել համապատասխան Գնորդին, ապա Պրինցիպալը պարտավոր է ինքնուրույն բավարարել (կարգավորել) Գնորդի պահանջները (բողոքները):

6.7. Փոխանցումն իրականացվում է Պրինցիպալի ռեկվիզիտներով, որոնք նշված են Պրինցիպալի կողմից տրված օֆերտայի ակցեպտում:

Կողմերի պատասխանատվությունը

7.1. Գործակալը պատասխանատվություն չի կրում Գործարքների առարկա կազմող, Միջոցառումների որակի, Գնորդներին մատուցվող ծառայությունների հետ կապված Պրինցիպալի պարտավորությունների, ինչպես նաև Պրինցիպալի կողմից Գնորդներին ծառայություն մատուցելուց հրաժարվելու կամ մատուցումը դադարեցնելու համար:

7.2. Գործակալը պատասխանատվություն չի կրում, երբ Գործակալի և/կամ Պրինցիպալի և/կամ Գնորդի կողմից կիրառվող ծրագրային և ապարատային համակարգերի, ինչպես նաև երրորդ անձանց կողմից տրամադրված կապուղիների խափանման պատճառով անհնար է իրականացնել Գործարքը:

7.3. Գործակալը պատասխանատվություն չի կրում Պրինցիպալի կողմից անհրաժեշտ տեղեկատվությունը չստանալու կամ Պայմանագրով սահմանված ժամկետում չստանալու համար, եթե դա տեղի է ունեցել Պրինցիպալի կապի տեխնիկական խնդիրների, Կայքի և/կամ ցանցի աշխատանքների խափանումների և/կամ Կայքի վրա պրոֆիլակտիկ աշխատանքների կատարման պատճառով:

7.4. Պրինցիպալը պարտավորվում է փոխհատուցել Գործակալի կրած այն վնասները, որոնք նա կարող է կրել (կրել է) Գնորդների և/կամ այլ անձանց կողմից ներկայացված պահանջների և/կամ հայցերի պատճառով, որոնք կապված են Միջոցառումների անցկացման, Պրինցիպալի կողմից մատուցվող ծառայությունների որակի, Գործարքների պայմանների և վավերության կամ այլ հանգամանքների հետ, որոնց համար պատասխանատվությունը կրում է Պրինցիպալը: Բացի այդ Պրինցիպալը պարտավորվում է սեփական միջոցների հաշվին բանակցություններ վարել հայց կամ պահանջ ներկայացրած անձանց հետ, ինչպես նաև դատարաններում հանդես գալ Գործակալի կողմից:

7.5. Սույն Պայմանագրով նախատեսված պարտավորությունները Կողմերը պարտավոր են կատարել պատշաճ, սահմանված ժամկետներում և պարտավոր են չխոչընդոտել մյուս կողմի պարտավորությունների կատարմանը:

Վեճերի լուծում

8.1. Պայմանագիրը և դրանից ծագող բոլոր հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Կողմերի միջև ծագած վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

8.2. Պայմանագրի կատարման, գործողության դադարեցման կամ Պայմանագիրը անվավեր ճանաչելու հետ կապված բոլոր վեճերը, տարաձայնությունները կամ պահանջները, Կողմերը կձգտեն լուծել բանակցությունների միջոցով: Կողմը, որի մոտ առաջացել են տարաձայնությունները և/կամ պահանջները պետք է մյուս Կողմին հաղորդագրություն ուղարկի սույն Պայմանագրի 10.10 կետով սահմանված կարգով՝ նշելով առաջացած պահանջները և/կամ տարաձայնությունները:

8.3. Սույն Պայմանագրի 8.2 կետում նշված հաղորդագրությունը ստանալուց հետո 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում ստացող Կողմն ուղարկում է հաղորդագրության պատասխան:

 

8.4. Այն դեպքում, եթե հաղորդագրությունն ուղարկող Կողմը 17 (տասնյոթ) աշխատանքային օրվա ընթացքում չստանա մյուս Կողմի պատասխանը կամ առաջացած վեճը չլուծվի, այն ենթակա է լուծման ՀՀ օրենսդրությամբ սահմանված դատական կարգով:

Գաղտնիություն

9.1. Պայմանագրի կնքման փաստը չի համարվում գաղտնի տեղեկատվություն:

9.2. Կողմերը պայմանավորվում են չբացահայտել այն տեղեկատվությունը, որը վերաբերում է Պայմանագրի պայմաններին, Պայմանագրի կատարման ընթացքում փոխանակված տեղեկատվությանը, եթե Կողմերը այլ բան գրավոր չեն պայմանավորվել:

9.3. Գաղտնիության խախտում չի համարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սահմանված համապատասխան մարմիններին սույն Պայմանագրի շրջանակներում գաղտնի համարվող, սակայն կիրառվող ՀՀ օրենսդրությամբ պարտադիր փոխանցման ենթակա տեղեկատվության փոխանցումը:

 

9.4. Սույն Պայմանագրի 9 կետում նշված պարտավորությունները իրականացվում են Կողմերի կողմից Պայմանագրի գործողության ողջ ընթացքում, ինչպես նաև դրա գործողության ավարտից հետո 1 (մեկ) տարվա ընթացքում:

Պայմանագրի կնքումը, պայմանների փոփոխումը, իրավունքների զիջումը և պարտքի փոխանցումը

10.1. Սույն Պայմանագրի տեքստը տեղադրված է համացանցում https://www.skill.am/site/terms/agreement-natural-person հասցեում և ներառում է Պայմանագրի բոլոր էական պայմանները և համարվում է Գործակալի կողմից առաջարկ (օֆերտա) ուղղված ցանկացած անձի կնքել իր հետ գործակալության պայմանագիր, Տոմսերի իրացման նպատակով սույն Պայմանագրում նշված պայմաններով: Այն անձանց համար, ովքեր Անձնական գրասենյակում չեն լրացնում (լրացրել) վավերապայմանների համար նախատեսված բոլոր դաշտերը, սույն Պայմանագրի տեքստը օֆերտա չի համարվում:

10.2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 454 հոդվածի 3-րդ մասի համաձայն սույն օֆերտայի պատշաճ ակցեպտ է նշանակում ցանկացած անձի կողմից, ում հասցեագրված է սույն օֆերտան, հետևյալ գործողության կատարումը.

  • 10.2.1. Սույն Պայմանագիրը Պրինցիպալի ռեկվիզիտներով լրացված, Պրինցիպալի իրավասու մարմնի կողմից ստորագրված Գործակալին փոխանցելը։

10.3. Պրինցիպալի կողմից Ակցեպտի մասին նախնական որոշումը իրականացվում է Պրինցիպալի Անձնական գրասենյակում համապատասխան կոճակի միջոցով։

10.4. Պայմանագիրը համարվում է կնքված այն պայմաններով, որոնք գործում են օֆերտայի ակցեպտի պահին՝ այն է ակցեպտի ստորագրված հայտարարությունը Պրինցիպալի կողմից ստանալու պահին։ Նշված հայտարարությունը և կից փաստաթղթերը տրամադրվում են Գործակալին ցրիչի միջոցով կամ պատվիրված նամակով։ Այն դեպքում, եթե հայտարարությունը չի համապատասխանի Գործակալի կողմից սահմանված ձևին և/կամ փաստաթղթերը պատշաճ ձևով կազմված կամ ամբողջությամբ չեն լինի, օֆերտան չի համարվի ակցեպտ արված, իսկ Պայմանագիրը կնքված։

10.5. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում օֆորտան ակցեպտ կատարելու պահից և գործում է անորոշ ժամկետով:

10.6. Գործակալը ցանկացած պահի կարող է միակողմանի հրաժարվել սույն Պայմանագրի կատարումից (միակողմանի լուծել սույն Պայմանագիրը արտադատական կարգով) այդ մասին համապատասխան ծանուցումը տեղադրելով Կայքում և/կամ այդ մասին ծանուցելով Պրինցիպալին: Կայքում ծանուցումը տեղադրելու կամ Պրինցիպալին ուղարկելու պահից Պայմանագրի գործողությունը համարվում է դադարեցված: Պրինցիպալը կարող է միակողմանի հրաժարվել սույն Պայմանագրի կատարումից (միակողմանի լուծել սույն Պայմանագիրը արտադատական կարգով) այդ մասին լուծման ամսաթվից առնվազն 30 (երեսուն) օրացուցային օր առաջ Գործակալին ծանուցում ուղարկելով սույն Պայմանագրի 10.10 կետով նախատեսված կարգով:

10.7. Կողմերը սույն Պայմանագրով համաձայնվում են, որ Գործակալը կարող է միակողմանի փոփոխություններ կատարել Պայմանագրում՝ փոփոխված Պայմանագրի տեքստը համացանցի https://www.skill.am/site/terms/agreement-natural-person հասցեում տեղադրելու միջոցով, իսկ սույն Պայմանագրի հավելված 1-ում նշված սակագների չափերի փոփոխության դեպքում Գործակալը նախապես առնվազն 10 (տաս) օրացուցային օր առաջ Գործակալին նաև ծանուցում է ուղարկում սույն Պայմանագրի 10.10 կետով նախատեսված կարգով: Փոփոխված պայմանների հետ համաձայն չլինելու դեպքում Պրինցիպալը սույն Պայմանագրի 10.10 կետով նախատեսված կարգով Գործակալին տեղեկացնում է Պայմանագիրը լուծելու իր մտադրության մասին: Պայմանագրի փոփոխությունը վերը նշված հասցեում տեղադրելու ամսաթվին հաջորդող Հաշվետու ժամանակաշրջանի սկսելու պահից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում լուծման մասին տեղեկացման բացակայության պարագայում Կողմերը համարում են, որ Պրինցիպալն ընդունել է Պայմանագրի փոփոխված պայմանները:

10.8. Պրինցիպալը սույն Պայմանագրով տալիս է իր համաձայնությունը, որպեսզի Գործակալը ցանկացած ժամանակ փոխանցի սույն Պայմանագրով սահմանված իր իրավունքները, պարտականությունները և պարտքը այլ անձանց: Պարտքի փոխանցման վերաբերյալ Գործակալը նախապես տեղեկացնում է Պրինցիպալին: Պրինցիպալն իր իրավունքները, պարտականությունները և պարտքը կարող է փոխանցել այլ անձանց Գործակալի գրավոր համաձայնության դեպքում:

10.9. Սույն Պայմանագրով Կողմերը համաձայնվում են Պայմանագրից ծագած պարտավորությունների իրականացման շրջանակներում բոլոր նոր պայմանագրերի, համաձայնագրերի կնքման կամ դրանց հետ կապված և փաստաթղթերի, ինչպես նաև ծանուցումների, տեղեկացումների ստորագրման ժամանակ օգտագործել Կողմերի ստորագրությունների ֆաքսիմիլային վերարտադրությունը, ինչպես նաև ձեռագիր ստորագրության նմանօրինակները հետևյալ կարգով.

  • 10.9.1 Կողմերը հաստատում են, որ Պայմանագրից ծագած պարտավորությունների իրականացման շրջանակներում Կողմերի ձեռագիր ստորագրության նմանօրինակով ստորագրված բոլոր նոր պայմանագրերը, համաձայնագրերը կամ դրանց հետ կապված փաստաթղթերը, ծանուցումները, տեղեկացումները ունեն իրավական ուժ և պարտադիր են Կողմերի համար: Ձեռագիր ստորագրության նմանօրինակ Կողմերը համարում են Կողմերի էլեկտրոնային փոստի հասցեները, որոնք նշված են սույն Պայմանագրի 10.10 կետում:
  • 10.9.2 Ստորագրված նոր պայմանագրերի, համաձայնագրերի, ինչպես նաև դրանց հետ կապված փաստաթղթերի, ծանուցումների, տեղեկացումների սկանավորված և լուսանկարված պատճենները Կողմերի կողմից հավասարեցվում են դրանց բնօրինակներին:

10.10. Բացի սույն Պայմանագրով և ՀՀ գործող օրենսդրությամբ ուղղակի նախատեսված դեպքերի Պայմանագրից ծագած պարտավորությունների իրականացման շրջանակներում Կողմերի բոլոր ծանուցումները, հաղորդագրությունները և փաստաթղթերը պետք է ուղարկվեն և համարվում են ստացված Կողմերի կողմից Պրինցիպալի Անձնական գրասենյակով կամ էլեկտրոնային փոստով Կողմերի հաստատված հասցեներից ուղարկված լինելու դեպքում: Կողմերի կողմից հաստատված Կողմերի էլեկտրոնային փոստերի հասցեները հետևյալն են.

  • 10.10.1. Գործակալի համար՝ success@skill.am,
  • 10.10.2. Պրինցիպալի համար՝ Պրինցիպալի կողմից Կայքում գրանցվելու ժամանակ նշված էլեկտրոնային փոստի հասցեն:

Ֆորս-մաժոր

11.1. Կողմերն ազատվում են իրենց պարտավորությունները մասամբ կամ ամբողջությամբ չկատարելու պատասխանատվությունից, եթե այն հանդիսացել է անհաղթահարելի իրավիճակների հետևանք, որը ծագել է սույն Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսիք են համարվում՝ տարերային աղետների, արդյունաբերական և այլ վթարների, զանգվածային հասարակական անկարգությունների, պատերազմի կամ այլ նման պարագաների հետևանքներն ու դրանց վերացնելու դեպքերը, կամ ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից ընդունված և ուժի մեջ մտած ակտերը, եթե դրանք անմիջական կապված են սույն Պայմանագրով նախատեսված Կողմերի պարտավորությունների կատարման պատշաճության, ժամկետների կամ ծավալների հետ:

11.2. Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի սույն Պայմանագրով սահմանված կարգով լուծել սույն Պայմանագիրը այդ մասին գրավոր տեղյակ պահելով մյուս Կողմին՝ այդ հիմքով որևէ տույժ, տուգանք, կամ հատուցում չհաշվարկելով ու դրանց վճարման պահանջ չներկայացնելով:

Կատարողի հասցեն և այլ վավերապայմանները

Անվանումը՝ «Զ Էս Տոպ» ՍՊԸ
Հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Գյուլբենկյան 24 փող., բն. 2
ՀՎՀՀ՝ 00154532
Բանկը՝ «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ
Հ/Հ՝ 220001155153000
Տնօրեն՝ Սերգեյ Ուսնունց

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։