Яндекс.Метрика

Դարձիր քո առաջնորդը

Դարձիր քո առաջնորդը
Կազմակերպիչ AT Centre Բանախոս Մուշեղ Ավետիսյան Կատեգորիա Առաջնորդություն

27000 AMD

Ժամանակահատված: 11 - 12, Նոյեմբեր

Оր: Շբթ - Կրկ

Ժամանակ: 10:00 - 20:00

Հրատարակված է 08/08/2017ՀայերենՄիջոցառում

Մենք անընդհատ ունենում ենք վերելքներ և անկումներ, հաջողություններ և անհաջողություններ, սթրեսային և երջանիկ պահեր և այս տատանումները կարծես կառավարում են մեզ, մեր  տրամադրությունն ու էներգիան։

Ինչպե՞ս կարելի է չենթարկվել այդ ազդեցություններին և չդառնալ իրադարձությունների գործիքը, այլ առաջնորդել մեզ, օժտված լինել միշտ էներգիայով և դրական տրամադրությամբ՝  մեր կյանքին հաղորդելով բոլորովին այլ որակ։

Մասնակցիր «Դարձիր քո առաջնորդը» ինտենսիվ թրեյնինգին և բացահայտիր քեզ: Սկսիր մեկ այլ հայացքով նայել կյանքին։ Կառավարիր քեզ ու քո էմոցիաները,  հետևաբար նաև քո կյանքը։ Դարձիր քո առաջնորդն ու հասիր այն նպատակներին, որոնք ամենաշատն ես ցանկանում։

Քեզ սպասվում է երկօրյա «անհավանական ճանապարհորդություն», որի ընթացքում կբացահայտես, թե ինչո՞վ է պայմանավորված մարդու վարքը և ինչպե՞ս կարելի է ունենալ երկարատև փոփոխություններ:

Մուշեղ Ավետիսյան

Մուշեղ Ավետիսյանը լայֆ և բիզնես քոուչ է։ Հիմնադիր է մի շարք բիզնեսների, որոնցից ամենախոշորը «Ավետիսյան Քոնսթրաքշն» շինարարական ընկերությունն է։

Անձնային աճի, հաջողության և բիզնեսի զարգացման ոլորտները Մուշեղը սկսել է ուսումնասիրել 2008 թվականից։ Այդ ընթացում նա ակտիվորեն մասնակցել է միջազգային հեղինակավոր տասնյակ թրեյնինգների և դասընթացների։ Մասնակցել է աշխարհի համար 1 լայֆ և բիզնես քոուչ Թոնի Ռոբբինսի Business Mastery և Mastery Univeristy կուրսերին, որոնց մեջ ներառված է բիզնեսի և կյանքի կատարելագործման 5 ինտենսիվ թրեյնինգներ աշխարհի տարբեր երկրներում և երեքամսյա անհատական վերապատրաստում քոուչերի համար։

Մուշեղ Ավետիսյանն իր ֆեյսբուքյան և ինստագրամի էջերում վարում է նաև վլոգ, որի միջոցով ամեն շաբաթ անդրադառնում է անձնային աճի, հաջողության և լիարժեք կյանքով ապրելու համար անհրաժեշտ տարբեր թեմաների:

2015 թ․-ից Մուշեղն անցկացնում է տարբեր թեմաներով թրեյնինգներ և սեմինարներ։ Նա վստահ է, որ բիզնեսում հաջողության հասնելու համար մարդ պետք է նախ հաջողի կյանքում։ Այդ պատճառով նա կարևորում է անձնային հատկանիշների զարգացումը և թրեյնինգներ անցկացնում է հենց այս թեմաներով։ 

Ստանդարտ Բիզնես Vip Պլատինում
Արժեք : AMD 27000
Հատուկ առաջարկ:
Զեղչը վավեր է մինչև: 11.11.2017 09:00

Megerian Carpet Armenia, 0006, 9 Madoyan Street, Երևան

Megerian Carpet Armenia

Կիսվել

Ժամանակահատված

11 - 12

Նոյեմբեր

Շբթ - Կրկ

10:00 - 20:00

Անցկացման վայր

Երևան, Հայաստան

Գովազդ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։