Яндекс.Метрика

VERBAL COMMUNICATION COURSE

Ինչպես ունենալ ազդեցիկ խոսք
Կազմակերպիչ Skillrocks Բանախոս Eduard Ayanyan Կատեգորիա Արդյունավետություն

69000 AMD

Ժամանակահատված: 28 - 26, Ապրիլ - Մայիս

Оր: Չրք

Ժամանակ: 19:00 - 21:00

Հրատարակված է 01/04/2021ՀայերենԴասընթաց
Տևողություն: 16 ժամ

Խոսքը մարդուն տրված ամենամատչելի և միաժամանակ ամենաարդյունավետ գործիքն է

«VERBAL COMMUNICATION» դասընթացը զարգացնում է արդյունավետ խոսքի կառուցման հմտությունները, բացահայտում ազդեցիկ բանավոր և գրավոր խոսքի գաղտնիքները, ձևավորում խոսքի մշակույթը

Դասընթացի արդյունքում մասնակիցները կսովորեն․

  • Ինչպես դարձնել խոսքը արդյունավետ՝ անտարբեր չթողնելով լսողին և ընթերցողին
  • Ինչպես գրավել և չկորցնել լսարանի ուշադրությունը
  • Ինչպես առանձնացնել կարևորը և կենտրոնանալ դրա վրա
  • Ինչպես մաքրել խոսքը ավելորդ և խանգարող տարրերից
  • Ինչպես դարցնել խոսքը հնչեղ և հաճելի
  • Ինչպես շարադրել մտքերը կարճ, բայց բովանդակալից

Բանավոր և գրավոր խոսքի վստահ տիրապետումը տալիս է առավելություններ ամենատարբեր իրավիճակներում և կյանքի բոլոր ոլորտներում․

  • հանրային ելույթների պատրաստում
  • հեղինակային տեքստերի ստեղծում
  • պրեզենտացիաների պատրաստում և ներկայացում
  • նամակների կազմում
  • կոնֆլիկտների կարգավորում
  • միջանձնային հարաբերությունների կարգավորում

 

  • ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

    Դաս 1

    • Խոսքի դերն ու ազդեցությունը, խոսքը՝ գործողության դրդապատճառ
    • Կոմունիկացիայի նպատակը և խոչընդոտները
    • Խոսքի ինֆորմացիոն և զգայական բաղադրիչները

    Դաս 2

    • Գրավիչ խոսքի հատկանիշները
    • Լսելու արվեստը
    • Ակտիվ և պասիվ լսելը

    Դաս 3

    • Թե ինչու պատմությունն ավելի ազդեցիկ է, քան փաստը
    • Ինչպես գրավել լսողի ուշադրությունը, ներքին ինտրիգան
    • Մեր պատմության «ոսկիները», ինչպես սկսել և ավարտել

    Դաս 4

    • Ինչպես առանձնացնել կարևորը
    • Ինչպես փոխանցել նույն բովանդակությունը այլ կերպ

    Դաս 5

    • Բառերը՝ խոսքի շինանյութ
    • Օգտակար և վնասակար բառեր

    Դաս 6

    • Խոսքի երաժշտությունը և ռիթմիկան
    • Նախադասությունների երկարությունը
    • Օգտագործվող տարրերի քանակը և դրանց իմաստը

    Դաս 7

    • Տեքստը ուժեղացնող կառուցվածքներ
    • Տեքստի ինտոնացիան՝ կետադրական նշանների օգնությամբ

    Դաս 8

    • Ինչպես լինել հակիրճ և բովանդակալից
    • Ինչպես կրճատել խոսքը` չկորցնելով նրա իմաստը

Eduard Ayanyan

Էդուարդ Այանյան

  • Հեղինակային խոսքի մասնագետ
  • 1996-ից զբաղվում է գրական, խմբագրական և ստեղծագործական գործունեությամբ։
  • Գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի սցենարների հեղինակ, բեմական ներկայացումների, մշակութային և սոցիալական ծրագրերի և նախագծերի, հոդվածների, էսսեների, թարգմանությունների հեղինակ։
  • «ЕРЕВАН» և «RBA» ամսագրերի գլխավոր խմբագիր
  • 2010-ից դասավանդել է Հայ-Ռուսական համալսարանում, «PARA TV» ընկերության մեդիադպրոցում, Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցում։

1 մասնակից 1+1 մասնակից 1+2 մասնակից 1+3 մասնակից
Սուրճի ընդմիջում
Տեղեկատվական նյութեր
Բանախոսի պրեզենտացիա
Վկայագիր
Քննություն
Արժեք : AMD 69000 AMD 62000 AMD 59000 AMD 55000
Հատուկ առաջարկ:
Զեղչը վավեր է մինչև: 01.05.2021 19:00 01.05.2021 19:00 01.05.2021 19:00 01.05.2021 19:00

Հավելյալ ինֆորմացիա

Դասընթացին մասնակցության արժեքը.
1️⃣ մասնակից` 69.000 AMD
1️⃣➕1️⃣ մասնակից` PROMO 10%. 62.000 AMD
1️⃣➕2️⃣ մասնակից` PROMO 15%. 59.000 AMD
1️⃣➕3️⃣ մասնակից` PROMO 20%. 55.000 AMD

Դուք նաև կարող եք վճարել դասընթացի համար 6️⃣ ամսվա ընթացքում:

10 Northern Avenue, Yerevan

Skill

Կիսվել

Ժամանակահատված

28 - 26

Ապրիլ

Չրք

Մայիս

19:00 - 21:00

Անցկացման վայր

Երևան, Հայաստան

Գովազդ

Նմանատիպ այլ միջոցառումներ

Other similar books

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։