Яндекс.Метрика

DEEP HR

Theoretical and Practical Course
Կազմակերպիչ Skillrocks Բանախոս Լիլիթ Գևորգյան Կատեգորիա HR

47000 AMD

Ժամանակահատված: 27 - 01, Ապրիլ - Հունիս

Оր: Երք

Ժամանակ: 19:00 - 21:00

Հրատարակված է 18/03/2021ՀայերենՎերապատրաստում

Ընկերության հաջողությունը ձևավորում են մարդիկ։ Չկա ավելի կարևոր բան քան մարդկային ռեսուրսը։

Յուրաքանչյուր ընկերությունում անկախ նրա մեծությունից և շուկայական դիրքից անչափ կարևոր է մարդկային ռեսուրսի հետ ճիշտ աշխատանքը։ 

DEEP HR դասընթացը հագեցած է «լավագույն փորձի» օրինակներով, և ցանկացած տեսական մոտեցում ամրապնդվելու է գործնական օրինակներով և հանձնարարություններով։ Դասընթացն ամբողջությամբ ինտերակտիվ է և ընդգրկում է դերային խաղեր և գործնական հանձնարարություններ։ Այս ծրագրի առավելությունը կայանում է նաև նրանում, որ այն տալիս է բացառիկ համապարփակ պատկերացում, թե ի՞նչ դեր ունի ՄՌԿ-ն ընկերությունում և ինչպե՞ս ձևավորել արդյունավետ ՄՌԿ բաժին և ապահովել վերջինիս գործառնությունը։

Դասընթացի արդյունքում մասնակիցները կսովորեն․

  • ՄՌԿ բաժնի, ռազմավարության և գործընթացների կառուցում՝ ելնելով ընկերության առանձնահատկություններից և նպատակներից
  • ՄՌԿ բաժնի և գործընթացների կառավարում՝ հստակ տեխնիկաների և գործիքների միջոցով
  • Աշխատակիցների զարգացման մոտեցումներն ու տեխնիկաները
  • Աշխատակիցների մոտիվացիայի և ներգարավվածության ապահովման մոտեցումներն ու գործիքները
  • ՄՌԿ լավագույն փորձի և միջազգային մոտեցումների ստանդարտները

 DEEP HR դասընթացը բաղկացած է տեսական և գորածնական փուլերից․

  • Theoretical Level (8 ժամ, 4 դաս)
  • Practical Level (12 ժամ, 6 դաս)
  • + քննություն

 

  • -

    -

  • Դասընթացի նպատակները

    Այս դասընթացն իրենից ներկայացնում է Մարկային ռեսուրսների կառավարման և կազմկերպության զարգացման խորացված ծրագիր։ Դասընթացի բովանդակությունը յուրացնելով մասնակիցները կկարողանան ձևավորել արդյունավետ ՄՌԿ բաժին և գործընթացներ ընկերությունում, կուսումնասիրեն մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից բիզնես մոտեցումները, կառուցվածքը և գործընթացները։ Դասընթացն ամբողջությամբ գործնական է, ինչի արդյունքում կձևավորվեն մոտիվացված և պրոֆեսիոնալ ՄՌԿ մասնագետներ և ղեկավարներ։

Լիլիթ Գևորգյան

Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման մասնագետ, խորհրդատու։

Հայաստանի Ֆոնդային Բորսայի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման տնօրեն։

Մարդկային ռեսուրսների կառավարման, Կառավարման հմտությունների զարգացման, Ժամանակի կառավարման, Որակի վերահսկման և բարելավման, Հաճախորդների սպասարկման մի շարք ծրագրերի հեղինակ և դասընթացավար, դասախոս։

Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման ոլորտում աշխատում է  ավելի քան 10 տարի։

Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ մագիստրոսի կոչումով, ինչպես նաև կրթություն է ստացել Եվրոպական մի քանի համալսարաններում՝ ստանալով եվրոպական գիտությունների մագիստրոսի կոչում։

Փորձառության ոլորտներն են․

ՄՌԿ Ռազմավարություն և կառավարում
Կազմակերպության զարգացում
Հաճախորդների սպասարկում
Ժամանակի կառավարում
Որակի վերահսկում և բարելավում
Դասընթացներ և զարգացում
Ռազմավարական առաջնորդություն և կառավարում
Ղեկավարների զարգացում և թիմի կառավարում
 
Ընկերություններ, որտեղ աշխատել է և ում հետ համագործակցել է`

  • «Օրանժ Արմենիա» (Որակի և դասընթացների թիմի ղեկավար) – 5 տարի  
  • «Յուքոմ” (ՄՌԿ և կազմակերպության զարգացման մենեջեր) – 3 տարի
  • ԲՐԵՎԻՍ (Ներկայացված է ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ-ի կողմից) (Զարգացման և ՄՌԿ տնօրեն) – 1 տարի
  • Երիտասարդ առաջնորդների դպրոց (SYL)
  • «Համախմբված երիտասարդություն» ՀԿ
  • Հեռաուսուցման լաբորատորիա, ԵՊՀ
  • Հայաստանի Արդարադատության ակադեմիա
  • Հայաստանի Ֆոնդային Բորսա
     

Իրականացրել է մի շարք դասընթացներ Հաճախորդների սպասարկման, Հեռախոսային էթիկետի, Նախագծերի կառավարման, Ժամանակի կառավարման, Մարդկային ռեսուրսների կառավարման, Կառավարման հիմունքների և այլ հարակից թեմաներով ավելի քան 700 մասնակցի համար։

Skillrocks-ում անցկացրել է Մարդկային ռեսուրսների կառավարման ավելի քան 5 դասընթացներ, որոնց մասնակցել են շուրջ 70 մասնագետներ։

 

Theoretical Level Practical Level Deep Level Պլատինում
Սուրճի ընդմիջում
Տեղեկատվական նյութեր
Բանախոսի պրեզենտացիա
Վկայագիր
Քննություն
Արժեք : AMD 47000 AMD 67000 AMD 97000
Հատուկ առաջարկ:
Զեղչը վավեր է մինչև: 20.04.2021 23:55 20.04.2021 23:55 30.03.2020 23:55

Հավելյալ ինֆորմացիա


 

10 Northern Avenue, Yerevan

Skill

Կիսվել

Ժամանակահատված

27 - 01

Ապրիլ

Երք

Հունիս

19:00 - 21:00

Անցկացման վայր

Երևան, Հայաստան

Գովազդ

Նմանատիպ այլ միջոցառումներ

Other similar books

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։