Яндекс.Метрика

Google Ads խորացված դասընթաց

Սովորի՛ր կառուցել պրոֆեսիոնալ PPC գովազդներ 1 ամսում
Կազմակերպիչ Բանախոս Արփինե Փանոսյան Կատեգորիա Digital մարքեթինգ

55000 AMD

Ժամանակահատված: 11 - 08, Մայիս - Հունիս

Оր: Երկ

Ժամանակ: 19:30 - 21:30

Հրատարակված է 01/05/2020ՀայերենԴասընթաց

Թվային մարքեթինգն այն չէ առանց Google Ads-ի:
Ինչու՞, քանի որ Google-ի հարթակներից, Google-ի համագործակից հարթակներից(ինչպիսին է YouTube-ը), Google-ում գրանցված միլիոնավոր կայքերից օգտվում են Ձեր թիրախային լսարանի 90%-ը: Վերջիններում բրենդը, ապրանքը գովազդվում է հենց Google Ads-ի միջոցով՝ կոնտենտի տարբեր տեսակներով:

Եղի՛ր 5 քայլ առաջ թվային մարքեթինգում և սովորի՛ր՝ ինչպես պրոֆեսիոնալ կառուցել Google-ի 5 տեսակի գովազդները. դրանք են՝ Google Search, Google Display, Google Video(գովազդ Youtube-ում), Google Shopping, Google App գովազդները(ամբողջական ծրագիրը տե՛ս «Օրակարգ» բաժնում):

Դասընթացի ընթացքում ուսումնասիրելու ենք Google Ads-ը 0-ից, հետևաբար նախնական գիտելիքներ ունենալը պարտադիր չէ:

 

Ու՞մ համար է դասընթացը`

- Մարքեթինգի մասնագետների

- SMM մասնագետների, ովքեր ցանկանում են անցնել թվայինի այլ մակարդակ

- Թվային մարքեթինգի այլ ուղղությամբ մասնագիտացած մասնագետների

- PR մասնագետների

- Ուսանողների, ովքեր մասնագիտանում են մարքեթինգում կամ առնչակից ոլորտում

- Այն մարդկանց, ովքեր ապրում են մարքեթինգի և բիզնեսի աշխարհում:

 

Դասընթացի արդյունքում մասնակիցները կստանան՝

- Խորքային և գործնական գիտելիքներ Google Ads-ից, որը թույլ կտա կառուցել պրոֆեսիոնալ գովազդային արշավներ Google-ի և Google-ի համագործակիցների հարթակներում

- Գիտելիքներ՝ ինչպես իրականացնել փոխկապակցված մարքեթինգային արշավներ

- Գիտելիքներ՝ ինչ մարքեթինգային նպատակների կարող է ծառայել Google Ads-ում յուրաքանչյուր կարգավորում

- Ամբողջ դասի պրեզենտացիոն նյութը

- Բոլոր դասերի ձայնագրությունները

- Գործնական առաջադրանքներ՝ դասընթացը գործնական մակարդակում յուրացնելու և կիրառելի դարձնելու համար

 

Դասընթացի տևողությունը՝ մեկ ամիս, 18 ժամ, 9 դաս:

Շաբաթվա օրեր՝ երկուշաբթի և հինգշաբթի 

Օնլայն դասի դեպքում մասնակիցների առավելագույն քանակ՝  6

  • Դասընթացի ծրագիր

    1. Google Ads գովազդների տարատեսակները և դրանց տեղակայման հարթակները:

    2. Search գովազդներ

    2.1 Search գովազդների կառուցվածքը և հիերարխիան

    2.2 Կարգավորումների օպտիմալ կոմբինացիայի մշակում քայլ առ քայլ(network settings, location targeting...)

    2.3 Բիդ ռազմավարությունների տեսակները և դրանց աշխատանքի սցենարները

    2.4 Ինչպե՞ս օգտագործել կայքի կոնվերսիոն գործողությունները Google Ads-ում

    2.5 Դեպի կայք հավելյալ հղումներ(sitelink extensions)

    2.6 Ինչպե՞ս կառուցել dynamic search գովազդները:

    2.7 Ինչպե՞ս պրոֆեսիոնալ կառուցել գովազդի խմբերը(ad groups)

    2.8 Ինչպե՞ս գրել հաջողված և կոնվերսիայի հանգեցնող գովազդային տեքստեր

    2.9 Բանալի բառերի հետազոտություն

    2.10 Բանալի բառերի տեսակները և դրանց աշխատանքի սցենարները(Keyword Match Types)

    2.11 Բանալի բառերի պլանավորում և անհրաժեշտ գործիքներ

    2.12 Թրաֆիկի ուղղորդում և կառուցքավորում դեպի ամենահամապատասխան էջ(traffic sculpting)

    2.13 Ad Rank. ինչպե՞ս է այն որոշվում google-ի կողմից

    2.14 Գովազդի արդյունքների վերլուծություն և օպտիմալացում

    2.15 Campaign Draft, Campaign Experiment, Ad Variation

     

    3. Display գովազդներ

    3.1 Display գովազդի տեսակները

    3.2 Որո՞նք են display գովազդի բիդ ռազմավարությունները

    3.3 Գովազդի թիրախավորման տեսակները

    3.4 Ռեթարգեթինգը display գովազդներում և ի՞նչ է gtag-ը

    3.5 Ինչպե՞ս կառուցել Dynamic Remarketing գովազդներ

    3.6 Ինչպե՞ս կառուցել Responsive գովազդներ

    3.7 Որո՞նք են Display գովազդի ֆորմատները

     

    4. Video գովազդներ

    4.1 Վիդեո գովազդների տեսակները

    4.2 Բիդ ռազմավարությունների տեսակները և գումարի գանձման սցենարները

    4.3 Ինչպե՞ս թիրախավորել վիդեո գովազդները

    4.4 Ինչպե՞ս ընտրել գովազդի ցուցադրման հարթակները

    4.5 Ինչպե՞ս կառուցել վիդեո գովազդները

     

    5. Shopping գովազդներ

    5.1 Ի՞նչ է Merchant Center-ը և ինչպե՞ս կցել Google Ads-ին

    5.2 Ինչպե՞ս ստեղծել ապրանքների բազա Merchant Center-ում

    5.3 Ինչպե՞ս անել ճիշտ կարգավորումներ, թիրախավորել և ընտրել բիդ  ռազմավարություն

    5.4 Ինչպե՞ս կառուցել shopping գովազդը

     

    6. Universal App գովազդներ

    6.1 Universal App գովազդների կառուցման տեխնիկան

    6.2 Universal App գովազդների կարգավորումների առանձնահատկությունները

Արփինե Փանոսյան

Արփինեն ունի 5+ տարվա աշխատանքային փորձ մարքեթինգում՝ մասնավորապես թվային մարքեթինգում, կոնտենտ մարքեթինգում և համալիր մարքեթինգային ռազմավարությունների մշակման մեջ:

Իր կարիերայի ընթացքում համագործակցել է 20-ից ավելի ընկերությունների հետ՝ որպես թվային մարքեթինգի մասնագետ:

2018 թվականից սկսած հանդիսանում է ONE WAY TOUR ընկերության մարքեթինգային բաժնի ղեկավար:

Ստացել է բակալավրի և մագիստրոսի կոչում Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի «Մարքեթինգ» և «Մարքեթինգային հաղորդակցություններ» բաժիններում:

2020 թվականին ստացել է սերտիֆիկատ Google-ի կողմից, որը հավաստում է, որ նա ունի խորը գիտելիքներ Google PPC արշավների կառուցման և օպտիմիզացման մեջ:

Ստանդարտ Բիզնես Vip Պլատինում
Բանախոսի պրեզենտացիա
Միջոցառման տեսագրությունը
Արժեք : AMD 65000
Հատուկ առաջարկ: AMD 55000
Զեղչը վավեր է մինչև:

Yerevan

Yerevan

Կիսվել

Ժամանակահատված

11 - 08

Մայիս

Երկ

Հունիս

19:30 - 21:30

Անցկացման վայր

Երևան, Հայաստան

Գովազդ

Նմանատիպ այլ միջոցառումներ

Other similar books

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։