Яндекс.Метрика

Կզբաղվենք Ձեր երեխայի հետ օնլայն

Զարգացնող խաղեր և հետաքրքիր ժամանց երեխաների համար
Կազմակերպիչ Skillrocks Բանախոս Shushan Kocharyan Կատեգորիա Խաղեր

3000 AMD

Հրատարակված է 24/03/2020ՀայերենՕնլայն

Skillrocks-ը շարունակում է  #Of̶f̶nlineisanewluxury խորագրի ներքո իր օնլայն միջոցառումների շարքը։ Այս անգամ հերթը փոքրիկներինն է։

Ստեղծված իրավիճակում տանից աշխատող ծնողների համար ամենաբարդը՝ աշխատանքը երեխաների հետ համատեղելն է։ Այս օնլայն հանդիպումը որոշակի ժամանակով կլուծի այդ խնդիրը և կթեթևացնի աշխատող ծնողների բեռը։

Երեխային տրամադրելով ընդամենը հարմար տարածք ու համակարգիչ կամ պլանշետ, դուք կարող եք մեկ ժամով «մոռանալ» նրա մասին։

Օնլայն հանդիպմանը կարող են մասնակցել 5-10 տարեկան բոլոր երեխաները։ Ծրագիրը հարմարեցված է յուրաքանչյուր տարիքի և սեռի երեխայի համար։ Հանդիպումները՝ անհատական են և կարող են անցկացվել Ձեր նախընրած օրն ու ժամին։

Ծրագիրը ներառում է տարատեսակ զարգացնող խաղեր երեխայի երևակայությունը, ապբստրակտ մտածողությունը, հիշողությունն ու ուշադրությունը մարզելու համար։ Խաղերն ամբողջովին ադապտացված են օնլայն ֆորմատով իրականացնելու համար և կապահովեն երեխայի հաճելի ու օգտակար ժամանցը։

 

Shushan Kocharyan

Կրթություն

  • 2019- 2022-Հայ-Ռուսական Համալսարան, PhD
  • 2017 – 2019-Հայ-Ռուսական Համալսարան, Master's degree
  • 2016 – 2017- «Քոուչինգը կրթական ոլորտում» 

Մասնագիտացում

  • «Հոգեբանություն»
  • «Անձի հոգեբանություն»

Հավաստագրեր և որակավորում դեռահասների կրթության զարգացման գործընթացում

  • «Ժամանակակից խաղային-պրակտիկա, որպես անհատական աճի գործիք» Միջազգային հոգեբանական փառատոն 2019 թ
  • «Կրթության արդի հիմնախնդիրները» Գործնական կոնֆերանս 2019 թ

Շուրջ 5 տարվա փորձ երեխաների հետ աշխատանքի

Այս պահին Skillrocks-ի դասընթացների համակարգող

 

Ստանդարտ Բիզնես Vip Պլատինում
Արժեք : AMD 3000
Հատուկ առաջարկ:
Զեղչը վավեր է մինչև:

Ереван

Ереван

Կիսվել

Անցկացման վայր

Երևան, Հայաստան

Գովազդ

Նմանատիպ այլ միջոցառումներ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։