Яндекс.Метрика

Ինչու՞ ենք հավաքում ավելորդ քաշ, ազատվելու պարզունակ լայֆհաքեր

«School for Health by Առողջ Սնունդ» դասընթացաշար

5000 AMD

Ժամանակահատված: 20 , Փետրվար

Оր: Հնգ

Ժամանակ: 19:00 - 21:00

Հրատարակված է 10/02/2020ՀայերենՄաստեր կլաս

Ձեզ ենք ներկայացնում մեր այս տարվա նորաթուխ նախագիծը՝ «School for Health by Առողջ Սնունդ» դասընթացաշարը։

Յուրաքանչյուր ընտանիքում պետք է լինի մեկը՝ ով կարող է հոգ տանել ընտանիքի անդամների առողջ և գրագետ սննդի մասին։

Այսպիսով փետրվարի 20-ին ժամը 19։00-ին տեղի կունենա առաջին դասընթացը՝ «Ինչու՞ ենք հավաքում ավելորդ քաշ և դրանից ազատվելու պարզունակ լայֆահաքեր (life hacks)» վերնագրով։

Ի՞նչ կտա քեզ դասընթացը․

• Կսովորես հաշվել ունես արդյոք ավելորդ քաշ, թե ոչ
• Կհասկանաս ինչքան կալորիա է պետք քաշ կորցնելու, պահելու կամ ավելացնելու համար
• Կիմանաս քաշ հավաքելու հիմնական պատճառների մասին
• Ինչպես նաև կսովորես, թե ինչպես պատրաստել առողջ սնունդ և սնվել գրագետ

Բացի այդ նաև ականատես կլինես մեր շեֆ-խոհարարի կողմից մաստերկլասի:

Դասընթացը վարելու են մեր սիրելի համահիմնադիր, բժիշկ-սննդաբան Լիլիթ Մարգարյանը և շատ կարևոր հյուրեր: Այն տևելու է 2 ժամ, որի ընթացքում նաև կլինի հյուրասիրություն «Գարուն» առողջ սննդի սրճարանի կողմից՝ անշաքար քաղցրավենիք:

Իսկ ամենակարևորը կլինի ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ, որի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցը կստանա ՆՎԵՐ՝ 1 օր ԱՆՎՃԱՐ JUICING DETOX։

Այն մասնակիցները, ովքեր կմասնակցեն մեր առաջին դասընթացին կստանան հավելյալ 10% զեղչ իրենց նախընտրած հետագա 4 դասընթացների համար:

Սիրով սպասում ենք բոլորին։

Լիլիթ Մարգարյան

Լիլիթ Մարգարյանը <<Առողջ սնունդ>> ընկերության հիմնադիր տնօրենն է և բժիշկ սննդաբանը: 2002 թ-ին նա ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, իսկ 2004 թ-ին Ակադեմիկոս Ա. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտը՝ Ճառագայթային ախտորոշում օրդինատուրան:
2007 թ-ին ավարտել է Ռուսաստանի գիտատեխնոլոգիական ակադեմիան և ստացել է բժիշկ-սննդաբանի որակավորումը՝ պաշտպանելով <<Սննդաբանության արդի հարցերը>> թեզը:
Լիլիթը կորդինացնում է <<Առողջ սնունդ>> ընկերության Միջազգային գործընկերների հետ համագործակցությունը Հայաստանում:

Ստանդարտ Բիզնես Vip Պլատինում
Սուրճի ընդմիջում
Արժեք : AMD 5000
Հատուկ առաջարկ:
Զեղչը վավեր է մինչև:

10 Northern Avenue, Yerevan

Skill

Կիսվել

Ժամանակահատված

20

Փետրվար

Հնգ

19:00 - 21:00

Անցկացման վայր

Երևան, Հայաստան

Գովազդ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։