Яндекс.Метрика

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

HR մասնագետին անհրաժեշտ ողջ գործիքակազմը մեկ դասընթացում
Կազմակերպիչ Skillrocks Բանախոս Լիլիթ Գևորգյան Կատեգորիա HR

77000 AMD

Ժամանակահատված: 05 - 03, Սեպտեմբեր - Հոկտեմբեր

Оր: Հնգ

Ժամանակ: 19:00 - 21:00

Հրատարակված է 26/07/2019ՀայերենԴասընթաց
Տևողություն: 30 ժամ

Ընկերության հաջողությունը ձևավորում են մարդիկ։ Չկա ավելի կարևոր բան քան մարդկային ռեսուրսը։ Յուրաքանչյուր ընկերությունում անկախ նրա մեծությունից և շուկայական դիրքից անչափ կարևոր է մարդկային ռեսուրսի հետ ճիշտ աշխատանքը։  Այսօր արդեն ժամանակակից ընկերություններում գիտակցում են, որ հենց HR ոլորտն է մեծապես որոշում ընկերության առաջխաղացման պլանի արդյունավետ իրագործումը։ Կադրերի բաժնի աշխատակիցներից անցումը դեպի HR մասնագետների, ենթադրում է  գրագետ և ՄՌԿ ոլորտի բոլոր բաժիններին լիովին տիրապետող մասնագետների խիստ անհրաժեշտություն։

Մարդկային ռեսուրսների կառավարում դասընթացին մասնակցությունը հնարավորություն կտա ձևավորել արդյունավետ ՄՌԿ բաժին և գործընթացներ ընկերությունում, ուսումնասիրեл մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից բիզնես մոտեցումները, կառուցվածքը և գործընթացները։

Դասընթացը նախատեսված է

  • ՄՌԿ ոլորտում աշխատող ինչպես սկսնակ մասնագետների համար,
  • Հումանիտար և բիզնես կառավարման, ինչպես նաև հարակից ոլորտների այն մասնագետների համար, ովքեր հետաքրքրված են իրենց կարիերան սկսել/շարունակել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում,
  • Փոքր ընկերությունների ղեկավարների համար, ովքեր միաժամանակ իրականացնում են նաև ՄՌԿ գործառույթներ։ 

Դասընթացի արդյունքում մասնակիցները կսովորեն՝

  • Ի՞նչ դեր և գործառույթներ ունի ՄՌԿ բաժինը ընկերությունում,
  • Ի՞նչ հիմնական ենթաբաժիններից և գործընթացներից է բաղկացած ՄՌԿ բաժինը,
  • Աշխատակիցների հավաքագրման և հարցազրույցների վարման հիմունքները,
  • Գործատուի ներքին և արտաքին բրենդավորում,
  • Աշխատակիցների զարգացման (Training and Development) հիմնական մեթոդներն ու գործիքները,
  • Աշխատակիցների մոտիվացիայի և ներգրավվածության ապահովման կարևորությունն ու մոտեցումները։

Դասընթացի տևողությունը՝  մեկ ամիս, 16 ժամ, 8 դաս + քննություն։

Դասընթացի անցկացման օրերը և ժամերը՝  սեպտեմբերի 5-ից հոկտեմբերի 3-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի , հինգշաբթի՝ 19։00-21։00։

Մասնակիցների առավելագույն քանակը՝  15 հոգի։

  • ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

    Ի՞նչ է ՄՌԿ-ն ներածություն (սահմանումներ և միտումներ)

    Տևողություն՝ 2 ժամ

    Բովանդակություն`

    • ՄՌԿ-ի դերը ժամանակակից բիզնես աշխարհում
    • ՄՌԿ-ն որպես կազմակերպության զարգացման հիմք և բիզնեսի գործընկեր
    • ՄՌԿ բաժնի դերն ու կարևորությունը ընկերությունում
    • ՄՌԿ մասնագետին անհրաժեշտ հմտություններ և ներկայացվող պահանջներ

     

    ՄՌԿ-ի կառուցվածքն ու գործառույթներն ընկերությունում

    Տևողություն՝ 2 ժամ

    Բովանդակություն`

    • ՄՌԿ բաժնի կառուցվածքը  և հիմնական գործառույթները
    • ՄՌԿ բաժնի գործընթացները և համագործակցությունը այլ բաժինների հետ

     

    Գործատուի ներքին և արտաքին բրենդավորում 

    Տևողություն՝ 1 ժամ

    Բովանդակություն`

    • Գործատուի բրենդավորման կարևորությունը և ուղիները
    • ՄՌԿ-ի դերը կորպորատիվ մշակույթի ձևավորման և գործատուի ներքին բրենդավորման գործընթացում

     

    Անձնակազմի հավաքագրում

    Տևողություն՝ 3 ժամ

    Բովանդակություն`

    • Անձնակազմի հավաքագրման առանձնահատկությունները․դերեր և ընթացակարգեր
    • Աշխատանքի նկարագրերի և հայտարարությունների գրագետ կազմում և տարածում
    • Հավաքագրման փուլերի նկարագրություն
    • Հարցազրույց․ տեսակներ և առանձնահատկություններ
    •  Նոր աշխատակիցների ադապտացիա և onboarding ծրագիր

     

    ՄՌԿ ադմինիստրացիա

    Տևողություն՝ 2 ժամ

    Բովանդակություն`

    • Աշխատանքային իրավունքի կարևորությունը
    • Աշխատակիցների անձնական գործերի և փաստաթղթաշրջանառության ապահովում
    • Փորձաշրջանի կարևորությունը և ամփոփման մոտեցումները

     

    Աշխատակիցների զարգացում (Training and Development)․ ներածություն

    Տևողություն՝ 2 ժամ

    Բովանդակություն`

    • Աշխատակիցների զարգացումը՝ որպես ընկերության արդյունավետության բարձրացման գործիք
    • Աշխատակիցների զարգացման տեսակները
    • Աշխատակիցների զարգացման պլանների կազմում՝ ըստ կարիքի գնահատման
    • Աշխատակիցների դերը ինքնազարգացման և իրենց կարիերայի զարգացման գործում

     

    Փոխհատուցումների կառավարում (rewards management). Ներածություն

    Տևողություն՝ 2 ժամ

    Բովանդակություն`

    • Աշխատավարձների, փոխհատուցումների և հավելավճարների կազմման մոտեցումները
    • Կատարողականի գնահատում (Performance evaluation)․ ներածություն
    • Աշխատակիցների արտոնությունների փաթեթ․ տեսակներ և կարևորություն

     

    Աշխատակիցների մոտիվացիա․ ներածություն և մոտեցումներ

    Տևողություն՝ 2  ժամ

    Բովանդակություն`

    • Մոտիվացիայի սահմանումները, մոտեցումները և տեսակները
    • Աշխատակիցների ներգրավվածության ապահովման մեթոդներն ու տեխնիկաները

     

    Ամփոփում, տեստավորում և սերտեֆիկատների հանձնում

     

Լիլիթ Գևորգյան

Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման մասնագետ, խորհրդատու։

Հայաստանի Ֆոնդային Բորսայի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման տնօրեն։

Մարդկային ռեսուրսների կառավարման, Կառավարման հմտությունների զարգացման, Ժամանակի կառավարման, Որակի վերահսկման և բարելավման, Հաճախորդների սպասարկման մի շարք ծրագրերի հեղինակ և դասընթացավար, դասախոս։

Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման ոլորտում աշխատում է  ավելի քան 10 տարի։

Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ մագիստրոսի կոչումով, ինչպես նաև կրթություն է ստացել Եվրոպական մի քանի համալսարաններում՝ ստանալով եվրոպական գիտությունների մագիստրոսի կոչում։

Փորձառության ոլորտներն են․

ՄՌԿ Ռազմավարություն և կառավարում
Կազմակերպության զարգացում
Հաճախորդների սպասարկում
Ժամանակի կառավարում
Որակի վերահսկում և բարելավում
Դասընթացներ և զարգացում
Ռազմավարական առաջնորդություն և կառավարում
Ղեկավարների զարգացում և թիմի կառավարում
 
Ընկերություններ, որտեղ աշխատել է և ում հետ համագործակցել է`

  • «Օրանժ Արմենիա» (Որակի և դասընթացների թիմի ղեկավար) – 5 տարի  
  • «Յուքոմ” (ՄՌԿ և կազմակերպության զարգացման մենեջեր) – 3 տարի
  • ԲՐԵՎԻՍ (Ներկայացված է ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ-ի կողմից) (Զարգացման և ՄՌԿ տնօրեն) – 1 տարի
  • Երիտասարդ առաջնորդների դպրոց (SYL)
  • «Համախմբված երիտասարդություն» ՀԿ
  • Հեռաուսուցման լաբորատորիա, ԵՊՀ
  • Հայաստանի Արդարադատության ակադեմիա
  • Հայաստանի Ֆոնդային Բորսա
     

Իրականացրել է մի շարք դասընթացներ Հաճախորդների սպասարկման, Հեռախոսային էթիկետի, Նախագծերի կառավարման, Ժամանակի կառավարման, Մարդկային ռեսուրսների կառավարման, Կառավարման հիմունքների և այլ հարակից թեմաներով ավելի քան 700 մասնակցի համար։

Skillrocks-ում անցկացրել է Մարդկային ռեսուրսների կառավարման ավելի քան 5 դասընթացներ, որոնց մասնակցել են շուրջ 70 մասնագետներ։

 

Ստանդարտ Բիզնես Vip Պլատինում
Սուրճի ընդմիջում
Տեղեկատվական նյութեր
Բանախոսի պրեզենտացիա
Վկայագիր
Քննություն
Welcome Kit
Արժեք : AMD 77000
Հատուկ առաջարկ:
Skillcoin: Skillcoin 77
Զեղչը վավեր է մինչև: 05.09.2019 17:00

10 Northern Avenue, Yerevan

Skill

Դասընթացի ավարտին մասնակիցները ներկայացնելու են գործնական աշխատանք, որի արդյունքի հիման վրա ստանալու են դասընթացի մասնակցությունը հաստատող, իսկ լավագույն մասնակիցները՝ գերազանցության հավաստագրեր։ Վերջիններս ապահովվելու են Հայաստանյան միջին և խոշոր ընկերությունների մարդկային ռեսուրսների բաժնում փորձաշրջան անցնելու հնարավորությամբ և դասընթացավարի կողմից անհատական անվճար խորհրդատվությամբ։

Կիսվել

Ժամանակահատված

05 - 03

Սեպտեմբեր

Հնգ

Հոկտեմբեր

19:00 - 21:00

Անցկացման վայր

Երևան, Հայաստան

Գովազդ

Other similar books

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։