Яндекс.Метрика

CROWDFUNDING FOR SKILLS

Ստացի՛ր ֆինանսավորում կրթվելու համար

5000 AMD

Հրատարակված է 14/06/2019ՀայերենԴասընթաց

Crowdfunding for skills-ը հարթակ է, որտեղ ցանկացած անձ, ով ցանկանում է անցնել մասնագիտական դասընթացներ Skillrocks այլընտրանքային կրթական նախագծում: Անհրաժեշտ է  դիմել օնլայն, դառնալ մասնակից և 1 ամսվա ընթացքում կուտակել նախընտրելի դասընթացների մասնակցության գումարը:

Ո՞ւմ համար է Crowdfunding for skills-ը

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում եմ մասնակցել Skillrocks այլընտրանքային կրթական նախագծում ընթացող դասընթացներ, սովորել ժամանակակից մասնագիտություն և դառնալ պահանջված մասնագետ ամենասեղմ ժամկետում, բայց չունեն բավարար գումար դասընթացի մասնակցության համար վճարելու:

Ի՞նչ կտա ծրագրի մասնակցությունը

Crowdfunding for skills ծրագիրը ընձեռում է հնարավորություն՝

  •       Կուտակել գումար Skillrocks-ում ընթացող դասընթացներին մասնակցելու համար
  •      Մասնակցել դասընթացներին՝ վճարելով կուտակած գումարներով
  •      Ձեռք բերել նոր, պահանջված մասնագիտություն
  •       Դառնալ մրցունակ մասնագետ

Ինչպե՞ս դառնալ CROWDFUNDING FOR SKILLS ծրագրի մասնակից:

  1.   Հարցում կատարե՛ք Skillrocks՝ գրանցման հայտի ձևանմուշը ստանալու համար: Հնարավոր է դիմել ներքոնշյալ տարբերակներից ցանկացածով՝
  •   Նամակ գրել  Skillrocks ֆեյսբուքյան էջին
  •   Զանգահարել 060 70 75 70 հեռախոսահամարով

Հայտի ձևանմուշի հետ միասին Դուք կստանաք ծրագրի բոլոր մանրամասներն ու ընդհանուր դրույթները: Հարկավոր է ծանոթանալ մանրամասներին, լրացնել ստացված հայտի ձևանմուշը և ուղարկել crowdfundingforskills@skill.am էլ. հասցեով:

      2.    Կատարել անձնական անկետայի ակտիվացման վճարը՝ 5000 դրամ: Վճարումը և լրացրած հայտի ձևանմուշը ստանալու պահից առավելագույնս 3 աշխատանքային օրվա ընթացքում կկազմվի Ձեր անհատական անկետան և կտեղադրվի CROWDFUNDING FOR SKILLS խմբում: Անկետան ակտիվ կլինի 30 օրացույցային օր:

Դուք կարող եք ներգրավվել  ընկերներին, ընտանիքի անդամներին, պոտենցիալ ներդրողներին՝ Ձեզ սատարելու և դասընթացների մասնակցության գումարը արագ կուտակելու համար: Բոլոր հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 70 75 70 հեռախոսահամարով:

  • Ի՞նչ է crowdfunding-ը:

    Crowdfunding-ը որևէ գաղափար իրագործելու համար գումար հայթայթելու միջոց է. 1 անձը կարող է դիմել անսահմանափակ քանակի մարդկանց, որպեսզի վերջիններս իր նախագիծն իրականացնելու համար ներդնեն որոշակի գումար:

  • Ի՞նչ է crowdfunding for skills-ը:

    Crowdfunding for skills-ը հարթակ է, որտեղ ցանկացած անձ, ով ցանկանում է անցնել մասնագիտական դասընթացներ Skillrocks այլընտրանքային կրթական նախագծում, կարող է դիմել օնլայն, դառնալ մասնակից և 1 ամսվա ընթացքում կուտակել իր նախընտրելի դասընթացների մասնակցության գումարը:

  • Ինչպե՞ս դառնալ crowdfunding for skills ծրագրի մասնակից:

    Հարցում կատարել Skillrocks գրանցման հայտի ձևանմուշը ստանալու համար: Հնարավոր է դիմել ներքոնշյալ տարբերակներից ցանկացածով՝
    Նամակ գրել Skillrocks ֆեյսբուքյան էջին
    Զանգահարել 060 70 75 70 հեռախոսահամարով
    Լրացնել ստացված հայտի ձևանմուշը և ուղարկել crowdfundingforskills@skill.am էլ. հասցեով:
    Կատարել 5.000 դրամ վճարում skill.am կայքում, 1 ամսով անդամակցելու անկետան ակտիվացնելու համար:

  • Ի՞նչ նպատակով է կատարվում անդամակցության վճարը:

    Անդամակցության համար կատարված վճարը հանդիսանում է տվյալ մասնակցի առաջին կուտակած գումարը:

  • Ի՞նչ վճարային համակարգեր են գործում:

    Վճարման համար հասանելի են հետևյալ տարբերակները՝ Arca, Visa, Master Card, iDram, TelCell, EasyPay վճարային համակարգերը:

  • Ի՞նչ ժամկետով է ակտիվանում անհատական անկետան:

    Յուրաքանչյուր ամիս մինչև 25-ը ուղարված հայտերի անկետաները կտեղադրվեն հաջորդ ամսվա առաջին օրվանից և ակտիվ կլինեն մինչև այդ ամսվա վերջին օրը: Անկետան կկազմվի Skillrocks-ի աշխատակցի կողմից:

  • Ի՞նչ է կատարվում բավարար գումար կուտակելու դեպքում:

    Բավարար գումար կուտակած մասնակիցը ստանում է այդ մասին ծանուցում հեռախոսազանգի և էլ. հաղորդագրության միջոցով՝ իր նշած կոտանկտային տվյալների համաձայն:
    Բավարար գումարի կուտակումը թույլ է տալիս մասնակցին դառնալ իր կողմից նախօրոք նշված դասընթացի առաջիկա խմբի անդամ և անցնել դասընթացը ամբողջությամբ:
    Տվյալ մասնակցի անկետան ապաակտիվանում է crowdfunding for skills ֆեյսբուքյան խմբում:
    Կրկին գրանցվելու և քրաուդֆանդինգի միջոցով մեկ այլ դասընթացի մասնակցության հնարավորություն ստանալու համար անհրաժեշտ է կրկնել քայլերը՝ լրացնել անկետան և կատարել 5000 դրամ անդամակցության վճարը:

  • Ի՞նչ է կատարվում բավարար գումար չկուտակելու դեպքում:

     Բավարար գումար անկետայի ակտիվության ընթացքում չկուտակելու դեպքում մասնակցի անկետան ապաակտիվանում է crowdfunding for skills ֆեյսբուքյան խմբում:
    Մասնակիցը կարող է շարունակել կուտակել գումար՝ կատարելով 5000 դրամ վճարում skill.am կայքում անձնական անկետան հաջորդ ամսում ևս ակտիվացնելու համար:
    Վճարված գումարը գումարվում է մասնակիցի կուտակածին և նա շարունակում է կուտակել՝ ավելացնելով նոր ամսվա գումարը նախորդ ամսվա ընթացքում կուտակած գումարի բալանսին:
    Երկրորդ ամսում բավարար գումար չկուտակելու դեպքում մասնակիցը կրկին կատարում է նույն գործողությունները՝ մինչև ամբողջական գումարի լրանալը:

  • Ինչպե՞ս ընդհատել մասնակցությունը:

    Եթե մասնակիցը ցանկանում է ընդհատել անդամակցությունը, և իր անձնական հաշվին ունի կուտակված որոշակի գումար, ապա այդ գումարը փոխանցվում է նրա հաշվին սքիլլքոինների տեսքով: Կուտակված գումարները և սքիլլքոինները կանխիկացման ենթակա չեն:
    1 սքիլլքոինը համարժեք է 1000 դրամի:

Sergey Usnunts

Основатель и визионер проекта Skill.am

Более 15 лет в эвент индустрии и маркетинге.

2006 – 2007 Директор по маркетингу и рекламе в РИИ «Курьер»

2007 – 2012 Директор по маркетингу и PR в платежной системе Telcell

2012 – 2014 Директор по развитию бизнеса в платежной системе Telcell

2014 -2016  Директор по операциям в Armenia Lottery

2017 по настоящее время основатель и визионер в Skill.am

Skill.am – первая и пока единственная в Армении он-лайн площадка для организаторов семинаров, конференций, форумов, мастер классов и других бизнес мероприятий.

В 2017 году компания иницировала проект WORLD`S TOP SPEAKERS IN ARMENIA миссия которого сделать Армению площадкой на которой выступают топовые мировые спикеры, авторы всемирных бестселлеров и великие мыслители. Первым спикером в рамках WTSA стал легендарный Брайан Трейси, американский спикер канадского происхождения, автор более 70 книг, в том числе бестселлера «Доститжени максимума», который вошел в всемирный рейтинг 50 SUCCESS CLASSIC. Мероприятие стало самым крупным бизнес ивентом в современной истории Армении и собрало более 750 человек из 6 стран мира.

Уже через год на платформу WTSA выступил шведский экономист, автор мирового бестселерра FUNKY BUSINESS  доктор Кьел Нордстрем. Мероприятие собрало более 350 участников из 7 стран и по версии национальной прессы стало самым значимым бизнес событием 2018 года.

За два года команда Skill.am реализовала более 100 бизнес мероприятий различного формата, которые посетили более 5000 участников. Команда Skill.am вместе с образовательным фондом «Айб» является соорганизатором проекта «Формула успеха». В числе проектов компании серия мероприятий «Skillbattle» и образовательный проект Skillrocks

 

Skill.am ընկերության հիմնադիր։ Ավելի քան 15 տարի միջոցառումների և մարքեթինգի ոլորտում:

2006-2007 թթ. «Կուրիեր» ընկերության մարքեթինգի և գովազդի տնօրեն։

2007-2012թթ․ «Telcell» վճարային համակարգի մարքեթինգի և PR-ի տնօրեն։

2012-2014 թթ. «Telcell» վճարային համակարգում բիզնեսի զարգացման գծով տնօրեն։

2014-2016 թթ օպերացիոն տնօրեն «Armenian Lottery» ընկերությունում։

2017թ․ մինչ այժմ «Skill.am»-ի հիմանդիր և վիզիոներ։ «Skill.am»-ը առաջին և առայժմ միակ  առցանց հարթակն է Հայաստանում՝ սեմինարների, կոնֆերանսների, ֆորումների, վարպետության դասերի և այլ բիզնես-միջոցառումների կազմակերպիչների համար:

2017 թ.-ին ընկերությունը նախաձեռնել է WORLD’S TOP SPEAKERS IN ARMENIA նախագծը, որի առաքելությունն է Հայաստանը դարձնել լավագույն համաշխարհային խոսնակների, հեղինակների և մտածեղների ելույթների հարթակ։

WTSA-ի շրջանակներում առաջին խոսնակն էր կանադական ծագում ունեցող ամերիկացի լեգենդար խոսնակ Բրայան Թրեյսին՝ ավելի քան 70 գրքի հեղինակ, ներառյալ՝ «Հասնել առավելագույնին» գիրքը, որն ընդգրկվել է 50 SUCCESS CLASSIC համաշխարհային վարկանիշում: Միջոցառումը դարձավ ժամանակակից Հայաստանի պատմության ամենամեծ բիզնես-միջոցառումը և հավաքեց ավելի քան 750 մասնակից, աշխարհի 6 երկրներից:

Արդեն մեկ տարի անց շվեդ տնտեսագետ, աշխարհի լավագույն բեսթսելերներից մեկի՝ «FUNKY BUSINESS»- ի հեղինակ Դոկտոր Կյել Նորդստրոմը ելույթ ունեցավ WTSA հարթակի շրջանակներում: Միջոցառումը հավաքեց ավելի քան 350 մասնակից աշխարհի 7 երկրից, նաև  ըստ մամուլի՝  դարձավ 2018 թվականի ամենանշանավոր բիզնես միջոցառումը:

Երկու տարիների ընթացքում «Skill.am»-ի թիմը իրականացրել է ավելի քան 100 բիզնես միջոցառում, որոնց ներկա են եղել ավելի քան 5000 մասնակից: «Skill.am»-ը «Այբ» կրթական հիմնադրամի հետ միասին հանդիսանում է «Հաջողության բանաձև» ծրագրի համահեղինակ: Ընկերության նախագծերի թվում են նաև մի շարք միջոցառումներ, ինչպիսիք են՝  «Skillbattle»-ը նախագիծը և կրթական Skillrocks նախագիծը։

Արփինե  Չալքյան

Նախագծերի կառավարման ավելի քան 5 տարվա փորձով մասնագետ, այդ ոլորտում մի շարք ծրագրերի հեղինակ և դասընթացավար։  2016թ․ -ից  հանդիսանում է «Յուքոմ» ընկերության նախագծերի կառավարման թիմի ղեկավար (Project Management Officer):

Ավարտել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի քաղաքական գիտությունների բաժինը։

Ունի ավելի քան 12 տարվա աշխատանքային փորձ միջազգային, մուլտիմշակութային կազմակերպություններում։ Շուրջ հինգ տարի ղեկավարել է Հաճախորդների աջակցման 2 խոշոր թիմեր, զբաղվել աշխատակիցների քոուչինգով և մոտիվացիայով։

Փորձառության ոլորտներն են՝

  • Նախագծերի կառավարում
  • Ընկերության կազմակերպական գործընթացների սահմանում
  • Բիզնես գործընթացների ստանդարտացում և պարզեցում
  • Հաճախորդների հավատարմության ծրագրերի մշակում
  • Հաճախորդների փորձի ղեկավարում
  • Տաղանդների կառավարում

 Ընկերություններ, որտեղ աշխատել է և ում հետ համագործակցել է`

  • «Յուքոմ» հեռահաղորդակցական ընկերություն
  • «Օրանժ Արմենիա» ՓԲԸ
  • Հայկական բարեգործական ընդհանուր միություն (AGBU)
  • «ԼԱՅՔՍ» ՓԲԸ
  • ՀՀ Սահմանադրական դատարան

 Իրականացրել է մի շարք դասընթացներ Նախագծերի կառավարման, Հաճախորդների սպասարկման, Կառավարման հիմունքների և այլ հարակից թեմաներով ավելի քան 500 մասնակցի համար։

Տարոն Պապիկյան

Թվային մարքեթինգի, մեդիա և սոցիալական մեդիա հետազոտությունների փորձագետ և խորհրդատու:

Կարիերան սկսել է 2011 թվականից։ Աշխատել է 120-ից ավել բիզնեսների և շահույթ չհետապնդող ընկերությունների հետ, որոնց շարքում են մի շարք ռեստորաններ, հյուրանոցներ, միջազգային ընկերություններ և կառույցներ, հիմնադրամներ, արտադրող և արտահանող ընկերություններ, ներմուծող ընկերություններ, անհատներ:

2011 թվականի մայիսից մինչև 2013 թվականի նոյեմբերը հանդիսացել է Մարքեթինգի Հայկական Ակումբի խորհրդի անդամ:

2011-2013 թվականներին իրականացրել է մի շարք մեդիա նախագծեր

2013 թվականին հիմնադրել է Beap Media ընկերությունը, որը շուկայում առաջարկել է թվային մարքեթինգի և ՏՏ մի շարք ծառայություններ:

2016 թվականի ապրիլին կասեցնելով Beap Media-ի գործունեությունը նույն ամսին հիմնադրել է SSB Company ընկերությունը, որը շուկայում առաջարկում է թվային մարքեթինգի և ՏՏ ավելի լայն ծառայություններ, ինչպես նաև ֆոտո և վիդեո նկարահանումների ծառայություններ:

Բացի թվային մարքեթինգի և ՏՏ ծառայությունների մատուցումը, Տարոն Պապիկյանը մասնակցել և կառավարել է մի շարք ընկերությունների բրենդավորման և վերաբրենդավորման նախագծեր, կարճաժամկետ և երկարաժամկետ բիզնես նախագծեր, ՏՏ նախագծեր:

Անցկացրել է ավելի քան 50 մասնագիտական թրեյնինգներ և վեբինարներ:

2013 թվականի հունիսից աշխատում է Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ հիմնադրամում (IDeA Foundation)

2013-2014 թվականներին հիմնադրամում աշխատել է PR-ի բաժնում, պատասխանատու է եղել մուլտիմեդիա մատերիալների ստեղծման և արխիվացման համար:

2014 – 2015 թվականներից սկսած նույն հիմնադրամում աշխատել է մարքեթինգի բաժնում, որպես սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետ, ինչպես նաև պատասխանատու է եղել հիմնադրամի և դրա նախագծերի կայքերի պատրաստման որոշ գործընթացների և բովանդակության կառավարման համար:

2015-ից մինչ 2017 թվականի հուլիս աշխատել է նույն հիմնադրամում թե՛ PR-ի և թե՛ մարքեթինգի բաժիններում, որպես թվային մարքեթինգի փորձագետ: Պատասխանատու է եղել հիմնադրամի և դրա տարբեր նախագծերի համար ընդհանուր թվային մարքեթինգի ներդման և իրականացման համար:

2017 թվականի հուլիսից մինչ այսօր աշխատում է նույն հիմնադրամում, որպես մոնիթորինգների բաժնի ղեկավար: Բաժինը իրականացնում է մեդիա և սոցիալական մեդիա մոնիթորինգներ, վերլուծություններ, մշակում է մեդիա ռազմավարություններ:

Լիլիթ Գևորգյան

Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման մասնագետ, խորհրդատու։

Հայաստանի Ֆոնդային Բորսայի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման տնօրեն։

Մարդկային ռեսուրսների կառավարման, Կառավարման հմտությունների զարգացման, Ժամանակի կառավարման, Որակի վերահսկման և բարելավման, Հաճախորդների սպասարկման մի շարք ծրագրերի հեղինակ և դասընթացավար, դասախոս։

Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման ոլորտում աշխատում է  ավելի քան 10 տարի։

Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ մագիստրոսի կոչումով, ինչպես նաև կրթություն է ստացել Եվրոպական մի քանի համալսարաններում՝ ստանալով եվրոպական գիտությունների մագիստրոսի կոչում։

Փորձառության ոլորտներն են․

ՄՌԿ Ռազմավարություն և կառավարում
Կազմակերպության զարգացում
Հաճախորդների սպասարկում
Ժամանակի կառավարում
Որակի վերահսկում և բարելավում
Դասընթացներ և զարգացում
Ռազմավարական առաջնորդություն և կառավարում
Ղեկավարների զարգացում և թիմի կառավարում
 
Ընկերություններ, որտեղ աշխատել է և ում հետ համագործակցել է`

  • «Օրանժ Արմենիա» (Որակի և դասընթացների թիմի ղեկավար) – 5 տարի  
  • «Յուքոմ” (ՄՌԿ և կազմակերպության զարգացման մենեջեր) – 3 տարի
  • ԲՐԵՎԻՍ (Ներկայացված է ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ-ի կողմից) (Զարգացման և ՄՌԿ տնօրեն) – 1 տարի
  • Երիտասարդ առաջնորդների դպրոց (SYL)
  • «Համախմբված երիտասարդություն» ՀԿ
  • Հեռաուսուցման լաբորատորիա, ԵՊՀ
  • Հայաստանի Արդարադատության ակադեմիա
  • Հայաստանի Ֆոնդային Բորսա
     

Իրականացրել է մի շարք դասընթացներ Հաճախորդների սպասարկման, Հեռախոսային էթիկետի, Նախագծերի կառավարման, Ժամանակի կառավարման, Մարդկային ռեսուրսների կառավարման, Կառավարման հիմունքների և այլ հարակից թեմաներով ավելի քան 700 մասնակցի համար։

Skillrocks-ում անցկացրել է Մարդկային ռեսուրսների կառավարման ավելի քան 5 դասընթացներ, որոնց մասնակցել են շուրջ 70 մասնագետներ։

 

Լիլիթ Շաքարյան

Բրենդինգի, PR տեխնոլոգիաների և մերչըդայզինգի ավելի քան 10 տարվա փորձով մասնագետ, դասախոս և դասընթացավար։

Ավարտել է ԵՊՀ-ի Սոցիոլոգիայի ֆակուլտետը` ստանալով Սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան: 2008-2012 թվականների սովորել, նշված ֆակուլտետի ասպիրանտուրայում:

2013 թվականին «Կանանց առաջնորդություն» ծրագրի շրջանակներում  ուսանել է ԱՄՆ-ի Արիզոնայի պետական համալսարանի Սոցիալական տրանսֆորմացիայի ֆակուլտետում: 2015 թ․ -ին՝  Շվեյցարիայում Ֆրիբուրգի համալսարանում՝ Հաղորդակցությունների և մեդիա հետազոտությունների ֆակուլտետում: 2009 թվականից սկսած, աշխատում է ԵՊՀ-ի Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնում՝ որպես դասախոս: Այս ընթացքում մշակել և ֆակուլտետում դասավանդում է ավելի քան հինգ առարկա՝

  • Բրենդինգի հիմունքներ
  • Գովազդի սոցիոլոգիա
  • Ժամանակակից PR տեխնոլոգիաներ
  • PR քրեստոմատիա
  • PR հիմունքներ և պրակտիկում
  • Մեդիա հարաբերություններ

Իրականացրել է մի շարք հետազոտական աշխատանքներ և դասընթացներ բրենդինգի, ժամանակակից PR տեխնոլոգիաների և մերչընդայզինգի թեմաներով։ Նրա դասերին ընդհանուր առմամբ մասնակցել են ավելի քան 1000 ուսանողներ և մասնագետներ։

PR Technologies, Branding and Merchandising Specialist, Lecturer, Trainer with more than 10 years of experience. She has been graduated from YSU, Department of Sociology and got Master's Degree in Sociology. From 2008 to 2012 she has been enrolled in the PhD program at the Department of Sociology, Yerevan State University. In 2013 she studied at Arizona State University, Department of Social Transformation within the frameworks of “Women’s leadership” project. In 2015 Lilit Shakaryan studied at Fribourg State University, Department of Communications and Media Studies. Since 2009, she has been working as a lecturer at Yerevan State University, Department of Sociology, Chair of Social Work and Social Technologies. As a lecturer she has designed and thought more than ten courses:

  • Branding
  • PR Chrestomathy
  • Modern PR Technologies
  • PR Campaign Planning
  • Public Relations: Basics and Practice
  • Sociology of Mass Media
  • Sociology of Advertising

 

Lilit Shakaryan has conducted number of research works and trainings on branding, contemporary PR technologies and Merchandising. More than 1,000 students and specialists participated in her classes.

 

Ստանդարտ Բիզնես Vip Պլատինում
Արժեք : AMD 5000
Հատուկ առաջարկ:
Զեղչը վավեր է մինչև:

Հավելյալ ինֆորմացիա

Վճարումը և լրացրած հայտի ձևանմուշը ստանալուց հետո Դուք դառնում եք մասնակից: Յուրաքանչյուր ամիս մինչև 25-ը ուղարկված հայտերի անկետաները կտեղադրվեն հաջորդ ամսվա առաջին օրվանից և ակտիվ կլինեն մինչև այդ ամսվա վերջին օրը:  Անկետան կկազմվի Skillrocks-ի աշխատակցի կողմից: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060 70 75 70 հեռախոսահամարով:

10 Northern Avenue, Yerevan

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

1.  Ինչպե՞ս դառնալ crowdfunding for skills ծրագրի մասնակից:
Crowdfunding for skills ծրագրի մասնակիցը դառնալու համար հարկավոր է՝

 

1.1          Հարցում կատարել Skillrocks գրանցման հայտի ձևանմուշը ստանալու համար: Հարցումը հնարավոր է իրականացնել ներքոնշյալ տարբերակներից ցանկացածով՝

  •   Նամակ գրել  Skillrocks  ֆեյսբուքյան էջին
  •  Զանգահարել 060 70 75 70 հեռախոսահամարով

1.2          Լրացնել ստացված հայտի ձևանմուշը և ուղարկել crowdfundingforskills@skill.am էլ. հասցեով:

1.3          Կատարել 5.000 դրամ վճարում skill.am կայքում:

1.4          Վճարում կատարելու համար հասանելի են հետևյալ տարբերակները՝ Arca, Visa, Master Card, iDram, TelCell, EasyPay վճարային համակարգերը:

1.5          Վճարումը և լրացրած հայտի ձևանմուշը ստանալու պահից առավելագույնս 3 աշխատանքային օրվա ընթացքում կկազմվի մասնակցի անհատական անկետան Skillrocks-ի աշխատակցի կողմից:

1.6          Անդամակցության համար կատարված վճարը հանդիսանում է տվյալ մասնակցի առաջին կուտակած գումարը:

1.7          Անկետան կտեղադրվի CROWDFUNDING FOR SKILLS ֆեյսբուքյան խմբում և ակտիվ կլինի 30 օրացույցային օր:

1.8          Անկետայի ակտիվացման պահից սկսած մասնակիցը կարող է տարածել այն  բոլոր հնարավոր օնլայն և օֆլայն տարբերակներով՝ առավելագույն քանակի մարդկանց տեղեկացնելով իր մասնակցության մասին և ներգրավվել այդ մարդկանց իրեն սատարելու հարցում:

1.9          Անդամակցության համար վճարված և  հետագայում  կուտակած գումարները կանխիկացման և հետվերադարձի ենթակա չեն: Դրանք վերածվում են սքիլքոինների և կարող են օգտագործվել միայն Skillrocks-ի դասընթացների մասնակցության համար վճարելու նպատակով: 1 սքիլքոինը հարժեք է 1000 ՀՀ դրամի:

 

2.  Բավարար գումար կուտակելու դեպքում
 

2.1          Բավարար գումար կուտակած մասնակիցը ստանում է այդ մասին ծանուցում հեռախոսազանգի և էլ. հաղորդագրության միջոցով՝ իր նշած կոտանկտային տվյալների համաձայն:

2.2          Բավարար գումարի կուտակումը թույլ է տալիս մասնակցին դառնալ իր կողմից նախօրոք նշված դասընթացի առաջիկա խմբի անդամ և անցնել դասընթացը ամբողջությամբ:

2.3          Տվյալ մասնակցի անկետան ապաակտիվանում է CROWDFUNDING FOR SKILLS ֆեյսբուքյան խմբում:

2.4          Կրկին գրանցվելու և քրաուդֆանդինգի միջոցով  մեկ այլ դասընթացի մասնակցության հնարավորություն ստանալու համար անհրաժեշտ է կրկնել քայլերը՝  լրացնել  նոր անկետա կամ թարմացնել նախորդի տվյալները, կատարել 5.000 դրամ վճարում ևս 30 օրացույցային օր անկետայի ակտիվացման համար: Եթե մասնակիցը իր հաշվին ունի կուտակված 25.000 դրամ և ավելի գումար, նա կարող է վճարման ենթակա 5.000 դրամը մարել իր հաշվից:

 

 

3.   Բավարար գումար չկուտակելու դեպքում
 

3.1          Բավարար գումար 30 օրացույցային օրվա ընթացքում չկուտակելու դեպքում մասնակցի անկետան ապաակտիվանում է CROWDFUNDING FOR SKILLS ֆեյսբուքյան խմբում:

3.2          Մասնակիցը կարող է շարունակել կուտակել գումար՝ կատարելով 5000 դրամ վճարում skill.am կայքում անձնական անկետան ևս 30 օրացույցային օր ժամանակահատվածով ակտիվացնելու համար:

3.3          Վճարումն իրականացնելուց հետո անկետան ակտիվանում է ևս 30 օրացույցային օր ժամանակահատվածով և մասնակիցը շարունակում է կուտակել գումար՝ ավելացնելով նոր ամսվա գումարը նախորդ ամսվա ընթացքում կուտակած գումարի բալանսին:

3.4          Երկրորդ ամսում բավարար գումար չկուտակելու դեպքում մասնակիցը կրկին կատարում է նույն գործողությունները՝ մինչև ամբողջական գումարի լրանալը:

3.5          Ծրագրի այն մասնակիցները, ովքեր չեն հասցրել կուտակել բավարար գումար դասընթացի համար, կարող է իրենց միջոցներից կատարել վճարումը և դառնալ դասընթացների մասնակից:

3.6           Եթե մասնակիցը ցանկանում է ընդհատել անդամակցությունը, և իր անձնական հաշվին ունի կուտակված որոշակի գումար, ապա այդ գումարը պահվում
                                                                                    

է նրա հաշվին սքիլլքոինների տեսքով: Կուտակած գումարները և սքիլլքոինները կանխիկացման ենթակա չեն:1 սքիլլքոինը համարժեք է 1000 դրամի:

3.7          Յուրաքանչյուր 3 ամիսը 1 անգամ անցկացվելու է հատուկ միջոցառում` CROWDFUNDING NETWORKING: Բոլորն, ովքեր չեն կուտակել բավականաչափ գումար դասընթացներից որևէ մեկին մասնակցելու համար ներկա կգտնվեն  CROWDFUNDING NETWORKING միջոցառմանը, որին հրավիրված կլինեն Հայաստանում գործող առաջատար ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները:

Բավարար գումար չկուտակած մասնակիցները կստանան հնարավորություն ելույթ ունենալու և ներկայացնելու իրենց ու իրենց մասնագիտական նպատակները: CROWDFUNDING NETWORKING-ի ընթացքում ՄՌԿ  մասնագետների հետ շփումը կընձեռի մասնակիցներին հնարավորություն ստանալու ֆինանսավում մասնագիտական կրթություն և աշխատանք ձեռք բերելու հարցում:

4. Ինչպե՞ս օգնել նախագծի անդամներին՝ իրենց նախընտրած դասընթացի մասնակիցը դառանալ:

4.1  Ցանկացած անձ կարող է օգնել CROWDFUNDING FOR SKILLS նախագծի մասնակիցներից յուրաքանչյուրին՝ փոխանցում կատարելով 5000 դրամ  հաշվեհամարին՝ հաշվեհամար և նպատակ դաշտում գրելով այն մասնակցի անունը, ում օգնությանն ուղղված է տվյալ գումարը:

4.2 Գումարը փոխանցելուց հետո նրա հետ կապ կհաստատի Skillrocks-ի աշխատակիցը, ճշտում կատարելու և հավելյալ ինֆորմացիա տրամադրելու համար: 

6.3 Ընցացիկ ամսվա մանակիցների ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել CROWDFUNDING FOR SKILLS  ֆեյսբուքյան խումբը:

6.5 Մեկ անձը կարող է փոխանցել գումար ցանկացած մասնակցի համար և անսահմանափակ անգամներ:

6.4 Բոլոր նրանք, ովքեր որոշակի գումար կփոխանցեն մասնակիցներից որևէ մեկի օգտին, կստանան հնարավորություն մասնակցելու յուրաքանչյուր 3 ամիսը 1 անգամ անցկացվող խաղարկության երեկոյին՝ CROWDFUNDER WINNER, որի հաղթողը կարժանանա գլխավոր մրցանակին՝ iPhone X Max սմարթֆոնին: Մյուս մասնակիցները կսանան CROWDFUNDER  FOR SKILLS  կրծքանշանները:

Խաղարկության անցկացման վայրի և ամսաթվի մասին կտեղեկացվի նախօրոք՝ CROWDFUNDING FOR SKILLS  ֆեյսբուքյան խմբում:

Կիսվել

Անցկացման վայր

Երևան, Հայաստան

Գովազդ

Նմանատիպ այլ միջոցառումներ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։