Яндекс.Метрика

#SMM_ON_THE_BEACH

Սուզվի՛ր SMM-ի մեջ
Կազմակերպիչ Skillrocks Բանախոս Տարոն Պապիկյան Կատեգորիա Digital մարքեթինգ

420000 AMD

Ժամանակահատված: 17 - 27, Օգոստոս

Оր: Շբթ - Երք

Ժամանակ: 11:00 - 23:00

Հրատարակված է 03/06/2019ՀայերենԴասընթաց

Ուզո՞ւմ ես լողալ SMM-ի մեջ ինչպես ձուկը Կարմիր ծովում:

Ուրեմն ուշադի՛ր կարդա:

Քեզ սա բաց թողնել չի՛ կարելի:

Այս ամառ մենք, դու ու մի խումբ հավես ապագա SMM-ի գուռուներ մի ամբողջ 10 օրով մեկնում ենք Կարմիր ծով՝ մասնակիցը դառնալու SMM-ի ԽՈՐԱՍՈՒՅԶ դասընթացին, և վերադառալու ենք արևայրուք ընդունած, մի լավ հանգստացած, դայվինգը վայելած ու SMM-Ի ԶԻԼ ՄԱՍՆԱԳԵՏ դարձած:

Քեզ մնում է ՇՏԱՊ ամրագրել քո տեղը և դառնալ տարվա ամենահավես դասընթացի լիիրավ մասնակիցը:

 

#SMM_ON_THE_BEACH

❓ Ի՞նչ - SMM-ի խորացված դասընթաց՝ բաղկացած 8 մոդուլից (16 ժամ)

❓ Ովքե՞ր - դասընթացավար՝ Տարոն Պապիկյանը, skillrocks թիմը, մի խումբ հավես աղջիկներ ու տղաներ ու մասնավորապես ԴՈՒ

❓ Բա ե՞րբ - օգոստոսի 17 – 27-ը

❓ Որտե՞ղ - Կարմիր ծով, Շարմ Էլ Շեյխ, 4 աստղանի հյուրանոց

⭐️ Բոնուս էլ կա՞ - Անվճար դայվինգ, Յոգայի պարապմունքներ ծովի ափին։

 

Խմբի անվտանգ և հաճելի հանգիստը կապահովի դասընթացի գլխավոր գործընկեր  «Երևան Թրավել» ընկերությունը։

 

Տարոն Պապիկյան

Թվային մարքեթինգի, մեդիա և սոցիալական մեդիա հետազոտությունների փորձագետ և խորհրդատու:

Կարիերան սկսել է 2011 թվականից։ Աշխատել է 120-ից ավել բիզնեսների և շահույթ չհետապնդող ընկերությունների հետ, որոնց շարքում են մի շարք ռեստորաններ, հյուրանոցներ, միջազգային ընկերություններ և կառույցներ, հիմնադրամներ, արտադրող և արտահանող ընկերություններ, ներմուծող ընկերություններ, անհատներ:

2011 թվականի մայիսից մինչև 2013 թվականի նոյեմբերը հանդիսացել է Մարքեթինգի Հայկական Ակումբի խորհրդի անդամ:

2011-2013 թվականներին իրականացրել է մի շարք մեդիա նախագծեր

2013 թվականին հիմնադրել է Beap Media ընկերությունը, որը շուկայում առաջարկել է թվային մարքեթինգի և ՏՏ մի շարք ծառայություններ:

2016 թվականի ապրիլին կասեցնելով Beap Media-ի գործունեությունը նույն ամսին հիմնադրել է SSB Company ընկերությունը, որը շուկայում առաջարկում է թվային մարքեթինգի և ՏՏ ավելի լայն ծառայություններ, ինչպես նաև ֆոտո և վիդեո նկարահանումների ծառայություններ:

Բացի թվային մարքեթինգի և ՏՏ ծառայությունների մատուցումը, Տարոն Պապիկյանը մասնակցել և կառավարել է մի շարք ընկերությունների բրենդավորման և վերաբրենդավորման նախագծեր, կարճաժամկետ և երկարաժամկետ բիզնես նախագծեր, ՏՏ նախագծեր:

Անցկացրել է ավելի քան 50 մասնագիտական թրեյնինգներ և վեբինարներ:

2013 թվականի հունիսից աշխատում է Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ հիմնադրամում (IDeA Foundation)

2013-2014 թվականներին հիմնադրամում աշխատել է PR-ի բաժնում, պատասխանատու է եղել մուլտիմեդիա մատերիալների ստեղծման և արխիվացման համար:

2014 – 2015 թվականներից սկսած նույն հիմնադրամում աշխատել է մարքեթինգի բաժնում, որպես սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետ, ինչպես նաև պատասխանատու է եղել հիմնադրամի և դրա նախագծերի կայքերի պատրաստման որոշ գործընթացների և բովանդակության կառավարման համար:

2015-ից մինչ 2017 թվականի հուլիս աշխատել է նույն հիմնադրամում թե՛ PR-ի և թե՛ մարքեթինգի բաժիններում, որպես թվային մարքեթինգի փորձագետ: Պատասխանատու է եղել հիմնադրամի և դրա տարբեր նախագծերի համար ընդհանուր թվային մարքեթինգի ներդման և իրականացման համար:

2017 թվականի հուլիսից մինչ այսօր աշխատում է նույն հիմնադրամում, որպես մոնիթորինգների բաժնի ղեկավար: Բաժինը իրականացնում է մեդիա և սոցիալական մեդիա մոնիթորինգներ, վերլուծություններ, մշակում է մեդիա ռազմավարություններ:

Ստանդարտ Բիզնես Vip Պլատինում
Հյուրանոց 4* (все включено, single комната)
SMM դասընթաց (16 ժամ)
Diving Կարմիր ծովում
Յոգայի դասեր
Տրանսֆեր
Հյուրանոց 4* (all-inclusive. double սենյակ)
Արժեք : AMD 420000 AMD 460000
Հատուկ առաջարկ:
Skillcoin: Skillcoin 420 Skillcoin 460
Զեղչը վավեր է մինչև:

Egypt

Sharm el-Sheikh

Կիսվել

Ժամանակահատված

17 - 27

Օգոստոս

Շբթ - Երք

11:00 - 23:00

Անցկացման վայր

Երևան, Հայաստան

Գովազդ

Նմանատիպ այլ միջոցառումներ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։