Яндекс.Метрика

25 ԺԱՄ 24-ՈՒՄ․ ԺԱՄԱՆԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Կառավարե՛ք Ձեր ժամանակն արդյունավետ, հասցրե՛ք ավելին
Կազմակերպիչ Skillrocks Բանախոս Լիլիթ Գևորգյան Կատեգորիա Կառավարում

23000 AMD

Ժամանակահատված: 25 , Մայիս

Оր: Շբթ

Ժամանակ: 11:00 - 18:00

Հրատարակված է 02/05/2019ՀայերենԴասընթաց

Ժամանակի կառավարման հիմնական խնդիրն է կարգավորել ժամանակի օգտագործումը, ինչը թույլ է տալիս լիարժեք օգտագործել սեփական ֆիզիկական և մտավոր ունակությունները անընդհատ փոփոխվող միջավայրում և ինֆորմացիայի մեծ հոսքում: Ժամանակի կառավարումը հնարավորություն է տալիս լինել կազմակերպված, իսկ լինել կազմակերպված նշանակում է լինել պատրաստ, հավաքված, տիրապետել իրավիճակին, լինել ճկուն աշխատանքի լարված պայմաններում և ունակ՝ օգտագործելու առկա հնարավորությունները ամենաօպտիմալ ձևով, և արդյունքում  հաջողությամբ և բարձր արդյունավետությամբ կատարել աշխատանքն ու հաղթահարել աշխատավայրում ի հայտ եկող  բոլոր մարտահրավերները:

25 ԺԱՄ 24-ՈՒՄ․ ԺԱՄԱՆԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ինտենսիվ դասընթացն իրենից ներկայացնում է Ժամանակի արդյունավետ կազմակերպման ծրագիր, որն ինքնազարգացման և սեփական աշխատանքի արդյունավետության բարձրացման կարևոր քայլերից է։ Այս դասընթացի բովանդակությունը յուրացնելով մասնակիցները կկարողանան էլ ավելի արդյունավետ և կազմակերպված աշխատանքային առօրյա ունենալ, ինչը կնպաստի աշխատանքային հաջողությունների, քիչ սթրեսի և շոշափելի արդյունքների։ 

Ու՞մ համար է դասընթացը

Դասսընթացը նախատեսված է ցանկացած մարդու համար, ով կարևորում է իր աշխատանքի արդյունավետության բարձրացումը՝ աշխատանքի լավագույն կազմակերպման միջոցով։ Դասընթացին կարող են մասնակցել ցանկացած ոլորտի մասնագետներ, ովքեր հետաքրքրված են իրենց աշխատանքային առօրյան դարձնել ավելի կազմակերպված։

Դասընթացի արդյունքում մասնակիցները

  •  Կյուրացնեն ժամանակի կառավարման կարևորությունը
  • Կունենան գիտելիք և ժամանակի կառավարման հիմնական տեխնիկաների և դրանցից յուրաքանչյուրի առանձնահատկությունների մասին
  • Կյուրացնեն ժամանակի կառավարման վրա ազդեցություն ունեցող գործոններն ու դրանց կառավարման հնարավորությունները
  • Ձեռք կբերեն ամբողջական գիտելիք ժամանակի կառավարման հիմնական սկզբունքների, տեսակների և օրինաչափությունների վերաբերյալ
  • Կկարողանան գնահատել ժամանակի կառավարման արդյունավետությունը
  • Կմարզեն ժամանակի կառավարման հմտությունները,
  • Կկարողանան տարբեր տեխնիկաների օգնությամբ մշակել ժամանակի կառավարման արդյունավետ համակարգ
  • Կկարողանան բարձրացնել  անձնական, մասնագիտական և սոցիալական կազմակերպվածությունը

Դասընթացի պայմանները

Դասընթացի տևողությունը՝ 1 օր, 5 ժամ։

Մասնակիցների առավելագույն քանակը՝  25 հոգի։

Դասընթացին մասնակցության արժեքը՝ 23,000 դրամ

 

  • ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

    Ժամանակի արդյունավետ պլանավորման հիմունքներ

    Տևողություն՝ 2 ժամ

    Բովանդակություն` 

    • Ժամանակի ընկալման տեսակները
    • Երկարաժամկետ, միջնաժամկետ, կարճաժամկետ և օպերատիվ պլաններ
    • Ժամանակի «խժռիչները»
    • Խրոնոմետրաժը` որպես ժամանակի հաշվառման անձնական համակարգ

     

    Ժամանակի պլանավորման սկզբունքներն ու մեթոդները

     Տևողություն՝ 3 ժամ

    Բովանդակություն`

    • Պարետոյի սկզբունք
    • Էյզենհաուերի սկզբունք
    • Պրոկրաստինացիայի կառավարում
    • Ժամանակի կառավարման այլ հմտություններ
    • Ժամանակի կառավարման հնարքներ 

     

    Ամփոփում և սերտեֆիկատների հանձնում

Լիլիթ Գևորգյան

Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման մասնագետ, խորհրդատու։

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» Խմբի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման տնօրեն։

Մարդկային ռեսուրսների կառավարման, Կառավարման հմտությունների զարգացման, Ժամանակի կառավարման, Որակի վերահսկման և բարելավման, Հաճախորդների սպասարկման մի շարք ծրագրերի հեղինակ և դասընթացավար, դասախոս։

Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման ոլորտում աշխատում է  ավելի քան 10 տարի։

Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ մագիստրոսի կոչումով, ինչպես նաև կրթություն է ստացել Եվրոպական մի քանի համալսարաններում՝ ստանալով եվրոպական գիտությունների մագիստրոսի կոչում։

Փորձառության ոլորտներն են․

ՄՌԿ Ռազմավարություն և կառավարում
Կազմակերպության զարգացում
Հաճախորդների սպասարկում
Ժամանակի կառավարում
Որակի վերահսկում և բարելավում
Դասընթացներ և զարգացում
Ռազմավարական առաջնորդություն և կառավարում
Ղեկավարների զարգացում և թիմի կառավարում
 
Ընկերություններ, որտեղ աշխատել է և ում հետ համագործակցել է`

  • «Օրանժ Արմենիա» (Որակի և դասընթացների թիմի ղեկավար) – 5 տարի  
  • «Յուքոմ” (ՄՌԿ և կազմակերպության զարգացման մենեջեր) – 3 տարի
  • ԲՐԵՎԻՍ (Ներկայացված է ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ-ի կողմից) (Զարգացման և ՄՌԿ տնօրեն) – 1 տարի
  • Երիտասարդ առաջնորդների դպրոց (SYL)
  • «Համախմբված երիտասարդություն» ՀԿ
  • Հեռաուսուցման լաբորատորիա, ԵՊՀ
  • Հայաստանի Արդարադատության ակադեմիա
  • «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» Խումբ
     

Իրականացրել է մի շարք դասընթացներ Հաճախորդների սպասարկման, Հեռախոսային էթիկետի, Նախագծերի կառավարման, Ժամանակի կառավարման, Մարդկային ռեսուրսների կառավարման, Կառավարման հիմունքների և այլ հարակից թեմաներով ավելի քան 700 մասնակցի համար։

 

Ստանդարտ Բիզնես Vip Պլատինում
Սուրճի ընդմիջում
Տեղեկատվական նյութեր
Վկայագիր
Welcome Bag
Արժեք : AMD 23000
Հատուկ առաջարկ:
Skillcoin: Skillcoin 23
Զեղչը վավեր է մինչև: 25.05.2019 10:00

10 Northern Avenue, Yerevan

Skill

Կիսվել

Ժամանակահատված

25

Մայիս

Շբթ

11:00 - 18:00

Անցկացման վայր

Երևան, Հայաստան

Գովազդ

Նմանատիպ այլ միջոցառումներ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։