Яндекс.Метрика

Մերչընդայզինգ․ վաճառքի խթանման տեխնոլոգիա

Մեծացրե՛ք վաճառքի ծավալները, մշակե՛ք ճիշտ մերչընդայզինգային քաղաքականություն
Կազմակերպիչ Skillrocks Բանախոս Լիլիթ Շաքարյան Կատեգորիա Վաճառք

55000 AMD

Ժամանակահատված: 18 - 08, Մայիս - Հունիս

Оր: Շբթ

Ժամանակ: 12:00 - 16:30

Հրատարակված է 17/04/2019ՀայերենԴասընթաց

Սպառողի համար լարված պայքարի պայմաններում մերչընդայզինգը հաջողության հասնելու կարևոր գործոն է։ Այդ պայքարում հաղթում են այն ընկերությունները, որոնք տիրապետում են մերչընդայզինգի սկզբունքներին և հաջողությամբ ներդնում են դրանք։ Մերչընդայզինգի ժամանակակից գործիքներին տիրապետումը նպաստում է հաճախորդների հետ կայուն մարքեթինգային հարաբերությունների հաստատմանը և զգալիորեն ազդում է բիզնեսի մնացյալ ասպեկտների վրա։

«Մերչընդայզինգ․ վաճառքի խթանման տեխնոլոգիա» դասընթացի նպատակն է մասնակիցներին ներկայացնել մերչընդայզինգային քաղաքականության մասնագիտացված ծրագիր, որն ուղղված է վաճառքի արդյունավետ կազմակերպմանն ու վաճառքի ծավալների մեծացմանը: Դասընթացի ավարտին մասնակիցնները կկարողանան մոդելավորել արդյուանվետ մերչընդայզինգային ռազմավարություն վաճառասրահի զարգացման համար, կուսումնասիրեն մերչընդայզինգի կազմակերպման ժամանակակից հնարքները, գործիքները, կանոնները և սպառողական վարքի առանձնահատկությունները: Այս ամենը կուղեկցվի տեսական գիտելիքների և գործնական հմտությունների փոխանցմամբ, ինչի արդյունքում նաև կձևավորվեն մոտիվացված և պրոֆեսիոնալ մերչընդայզեր մասնագետներ։

Դասընթացը նախատեսված է`

  • Արտադրական կազմակերպությունների և առևտրային ցանցի ոլորտում աշխատող ավագ մասնագետների և կոմերցիոն բաժնի ղեկավարների համար,
  • Սուպերմարկետների/հիպերմարկետների ղեկավարների, ինչպես նաև հագուստի խանութների ղեկավարների
  • Վաճառասրահի մենեջերների և ավագ աշխատակիցների համար:

Դասընթացի արդյունքում մասնակիցները կսովորեն`

  • Արդյունավետ մերչընդայզինգային ռազմավարության կառուցման հնարքներն ու կանոնները՝ ելնելով բիզնեսի առանձնահատկություններից և նպատակներից
  • Սպառողների մոտիվացիայի և ներգարավվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներն ու տեխնիկաները
  • Վաճառասրահի ներքին և արտաքին ինտերյերի պլանավորում և նախագծում հստակ տեխնիկաների և գործիքների միջոցով
  • Մերչընդայզինգային քաղաքականության միջազգային փորձի և մոտեցումների ստանդարտները

Դասընթացի տևողությունը՝ մեկ ամիս, 16 ժամ, 4 դաս 

Դասընթացի անցկացման օրերը և ժամերը՝ մայիսի 18 - հունիսի 8, յուրաքանչյուր շաբաթ՝ 12։00-16։30 (30 րոպե ընդմիջում)։

Մասնակիցների առավելագույն քանակը՝ 15 հոգի

  • ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

    Մերչընդայզինգ և սպառողական վարք. կառուցվածք և գործառույթներ (սահմանման խնդիրներ և ժամանակակից մոտեցումներ)

    Տևողություն՝ 2 ժամ

    Բովանդակություն`

    • Մերչընդայզինգը որպես վաճառքի զարգացման քաղաքականություն. սկզբունքներ և առավելություններ
    • Մերչընդայզինգի տարատեսակները և հիմնական գործառույթները. արտադրողի մերչընդայզինգ
    • Սպառողական վարք. հոգեբանական առանձնահատկություններ և վարքի մոդելներ 

     

    Մերչընդայզինգի կազմակերպման և իրականացման կանոններն ու ցուցանիշները

    Տևողություն՝ 2 ժամ

    Բովանդակություն`

    • Մերչընդայզինգի կիրառության 12 ոսկե կանոնները
    • Վիզուալ մերչընդայզինգ. հիմնական բաղադրիչները արտաքին (ցուցափեղկեր մուտք, պատուհաններ) և ներքին ձևավորում (գույներ, գնապիտակ, ուղղորդիչ ցուցանակներ, կահավորանք, էկրաններ)
    • Զգայական մերչընդայզինգ – Վաճառասրահի լուսավորման հնարավորությունները, առանձին ապրանքատեսակների լուսավորման առանձնահատկությունները 
      Բույրեր
      Հատակ / Առաստաղ
      Մաքրություն
    • Ձայնային մերչընդայզինգ – երաժշտություն, ձայնային հաղորդագրություններ, հայտարարություններ

     

    Հագուստի խանութի մերչընդայզինգ. վաճառասրահի պլանավորում  և խանութի իմիջավորում

    Տևողություն՝ 4 ժամ

    Բովանդակություն`

    • Վաճառասրահի տարածքի ներքին պլանավորման սկզբունքները. մանեկեններ և վիտրինաներ
    • Խանութի իմիջավորման կարևորությունը և ուղիները. գունային համակցություններ և սարքավորումների ընտրություն
    • Իրականացվող մերչընդայզինգային միջոցառումների արդյունավետության գնահատում տեղական և արտասահմանյան բրենդային խանութների համեմատական վերլուծության օրինակով 

     

    Մթերային խանութների և սուպերմարկետների մերչընդայզինգ. վաճառասրահի տարածքի արդյունավետ կազմակերպում

    Տևողություն՝ 4 ժամ

    Բովանդակություն`

    • Վաճառասրահի տարածքի ներքին պլանավորում, վաճառակետերի սեգմենտավորում
    • Վաճառքի կազմակերպման կանոնները. վաճառասրահի հիմնական տարածքների առանձնացում (մուտք, դրամարկղ)
    • Ապրանքների դասավորվածությունը վաճառասրահներում (Product placement). տեսակները և ներկայացման ընդհանուր կանոնները
    • Մերչընդայզինգային ռազմավարության ընհանրացված վերլուծություն Հայաստանյան սուպերմարկետների շուկայի օրինակով  

     

    Մերչընդայզինգային միջոցառումներ և գովազդային նյութեր (POS materials). կազմակերպման ժամանակակից հնարքները և գործիքները

    Տևողություն՝ 2 ժամ

    Բովանդակություն`

    • Սպառողների լոյալության բարձրացմանն ուղղված մերչընդայզինգային միջոցառումներ (դեգուստացիաներ, անվճար նմուշների բաժանում, խաղարկություններ, sms հաղորդագրություններ, զեղչային ակցիաներ, բուկլետների բաժանում, կուտակային/ զեղչային քարտերի տրամադրում)
    • Վաճառասրահի իմջին ուղղված մերչընդայզինգային միջոցառումներ (Թատերականացում/բեմականացում, շնորհանդեսներ/Presentations, sրահի ինտերիեր – պատ, սարքավորումներ - ցուցանակները, ուղղորդիչ նշաններ, POS նյութեր)

     

    Մերչընդայզինգային ռազմավարության արդյունավետության գնահատում Հայաստանյան շուկայի վերլուծության օրինակով

    Տևողություն՝ 2 ժամ

    Բովանդակություն`

    • Մերչընդայզինգային ռազմավարության դերը կազմակերպության (արտադրող և սպառող) նպատակների իրականացման գործում
    • Իրականացվող մերչընդայզինգային միջոցառումների արդյունավետության գնահատում

Լիլիթ Շաքարյան

Բրենդինգի, PR տեխնոլոգիաների և մերչըդայզինգի ավելի քան 10 տարվա փորձով մասնագետ, դասախոս և դասընթացավար։

Ավարտել է ԵՊՀ-ի Սոցիոլոգիայի ֆակուլտետը` ստանալով Սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան: 2008-2012 թվականների սովորել, նշված ֆակուլտետի ասպիրանտուրայում:

2013 թվականին «Կանանց առաջնորդություն» ծրագրի շրջանակներում  ուսանել է ԱՄՆ-ի Արիզոնայի պետական համալսարանի Սոցիալական տրանսֆորմացիայի ֆակուլտետում: 2015 թ․ -ին՝  Շվեյցարիայում Ֆրիբուրգի համալսարանում՝ Հաղորդակցությունների և մեդիա հետազոտությունների ֆակուլտետում: 2009 թվականից սկսած, աշխատում է ԵՊՀ-ի Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնում՝ որպես դասախոս: Այս ընթացքում մշակել և ֆակուլտետում դասավանդում է ավելի քան հինգ առարկա՝

  • Բրենդինգի հիմունքներ
  • Գովազդի սոցիոլոգիա
  • Ժամանակակից PR տեխնոլոգիաներ
  • PR քրեստոմատիա
  • PR հիմունքներ և պրակտիկում
  • Մեդիա հարաբերություններ

Իրականացրել է մի շարք հետազոտական աշխատանքներ և դասընթացներ բրենդինգի, ժամանակակից PR տեխնոլոգիաների և մերչընդայզինգի թեմաներով։ Նրա դասերին ընդհանուր առմամբ մասնակցել են ավելի քան 1000 ուսանողներ և մասնագետներ։

Ստանդարտ Բիզնես Vip Պլատինում
Սուրճի ընդմիջում
Տեղեկատվական նյութեր
Բանախոսի պրեզենտացիա
Վկայագիր
Քննություն
Welcome Kit
Արժեք : AMD 55000
Հատուկ առաջարկ:
Skillcoin: Skillcoin 55
Զեղչը վավեր է մինչև: 11.02.2019 17:00

10 Northern Avenue, Yerevan

Skill

Կիսվել

Ժամանակահատված

18 - 08

Մայիս

Շբթ

Հունիս

12:00 - 16:30

Անցկացման վայր

Երևան, Հայաստան

Գովազդ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։