1500 AMD
Ժամանակահատված: 18 , Փետրվար
Оր: Երկ
Ժամանակ: 19:00 - 21:00
#skillbattle-ը շարունակվում է:
Դիջիթըլ մարքեթինգը գրավում է աշխարհը։ Որպեսզի Ձեր բրենդը առանձնանա, անհրաժեշտ են օնլայն քայլեր, որոնք իսկապես ունիկալ և արժեքավոր կդարձնեն այն։
2019 թվականի փետրվարի 18-ին SKillrocks-ում հավաքվելու են դիջիթըլ մարքեթինգի իրական գուրուներ՝ քննարկելու այս տարվա ամենավառ և ամենահետաքրքիր թրենդները։
Old School-ի ներկայացուցիչ Սամվել Մարտիրոսյանն ընդդեմ Young School-ի վառ ներկայացուցիչ Տարոն Պապիկյանի։
Սպասվում է թեժ մենամարտ՝ լի խելահեղ փաստարկներով, հարցերով ու լուծուներով, որոնք արդիական են և անհրաժեշտություն։
❗Բոլոր հավաքված միջոցները տրամադրվելու են «Երազի Տուն» Մանկական Վերականգնողական Կենտրոնում վերականգնողական կուրս անցնող Մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ) ունեցող երեխաների համար փոքրիկ տոնի կազմակերպմանը։
SkillBattle-ի կանոններ՝
▪ Վիճակահանության միջոցով որոշվում է այն խոսնակը, որը սկսելու է բաթլը։
▪ Յուրաքանչյուր խոսնակ ստանում է 20 րոպե՝ ներկայացնելու և պաշտպանելու իր տեսակետը։ Այս ընթացքում հանդիսատեսը հարց տալու իրավունք չունի։
▪ Ներկայացումներից հետո մասնակիցները միմյանց 3-ական հարց են տալիս։
▪ Այդ փուլից հետո խոսնակներին 3-ական հարցեր է սկսում տալ մասնակիցները: Հարց տվողներին որոշում է հակադիր կողմը։
▪ Հարցեր տալու փուլը եզրափակում է մոդերատորը՝ ամեն կողմին 1 հարց տալով։
▪ Բաթլի ավարտին յուրաքանչյուրը 30-ական վայրկյան է ստանում՝ վերջնական պաշտպանելու իր տեսակետը։
▪ Թե ում տեսակետին են էլ ավելի կողմ մասնակիցները, կորոշվի էլեկտրոնային քվեարկության միջոցով։
Իսկ մոդերատորը կլինի «ինչպես միշտ» մեր Սերգեյ Ուսնունց-ը:
⏳Տևողությունը՝ 2 ժամ
Ցանկացած հարցի դեպքում զանգահարե՛ք՝ 374 60 70 75 70
Մինչ հանդիպու՜մ
Գրանցումը և թեյախմությունը - 18:30-19:00
Սկիզբը - 19:00
Թվային մարքեթինգի, մեդիա և սոցիալական մեդիա հետազոտությունների փորձագետ և խորհրդատու:
Կարիերան սկսել է 2011 թվականից։ Աշխատել է 120-ից ավել բիզնեսների և շահույթ չհետապնդող ընկերությունների հետ, որոնց շարքում են մի շարք ռեստորաններ, հյուրանոցներ, միջազգային ընկերություններ և կառույցներ, հիմնադրամներ, արտադրող և արտահանող ընկերություններ, ներմուծող ընկերություններ, անհատներ:
2011 թվականի մայիսից մինչև 2013 թվականի նոյեմբերը հանդիսացել է Մարքեթինգի Հայկական Ակումբի խորհրդի անդամ:
2011-2013 թվականներին իրականացրել է մի շարք մեդիա նախագծեր
2013 թվականին հիմնադրել է Beap Media ընկերությունը, որը շուկայում առաջարկել է թվային մարքեթինգի և ՏՏ մի շարք ծառայություններ:
2016 թվականի ապրիլին կասեցնելով Beap Media-ի գործունեությունը նույն ամսին հիմնադրել է SSB Company ընկերությունը, որը շուկայում առաջարկում է թվային մարքեթինգի և ՏՏ ավելի լայն ծառայություններ, ինչպես նաև ֆոտո և վիդեո նկարահանումների ծառայություններ:
Բացի թվային մարքեթինգի և ՏՏ ծառայությունների մատուցումը, Տարոն Պապիկյանը մասնակցել և կառավարել է մի շարք ընկերությունների բրենդավորման և վերաբրենդավորման նախագծեր, կարճաժամկետ և երկարաժամկետ բիզնես նախագծեր, ՏՏ նախագծեր:
Անցկացրել է ավելի քան 50 մասնագիտական թրեյնինգներ և վեբինարներ:
2013 թվականի հունիսից աշխատում է Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ հիմնադրամում (IDeA Foundation)
2013-2014 թվականներին հիմնադրամում աշխատել է PR-ի բաժնում, պատասխանատու է եղել մուլտիմեդիա մատերիալների ստեղծման և արխիվացման համար:
2014 – 2015 թվականներից սկսած նույն հիմնադրամում աշխատել է մարքեթինգի բաժնում, որպես սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետ, ինչպես նաև պատասխանատու է եղել հիմնադրամի և դրա նախագծերի կայքերի պատրաստման որոշ գործընթացների և բովանդակության կառավարման համար:
2015-ից մինչ 2017 թվականի հուլիս աշխատել է նույն հիմնադրամում թե՛ PR-ի և թե՛ մարքեթինգի բաժիններում, որպես թվային մարքեթինգի փորձագետ: Պատասխանատու է եղել հիմնադրամի և դրա տարբեր նախագծերի համար ընդհանուր թվային մարքեթինգի ներդման և իրականացման համար:
2017 թվականի հուլիսից մինչ այսօր աշխատում է նույն հիմնադրամում, որպես մոնիթորինգների բաժնի ղեկավար: Բաժինը իրականացնում է մեդիա և սոցիալական մեդիա մոնիթորինգներ, վերլուծություններ, մշակում է մեդիա ռազմավարություններ:
Ստանդարտ | Բիզնես | Vip | Պլատինում | |
Արժեք : | AMD 1500 | |||
Հատուկ առաջարկ: | ||||
Զեղչը վավեր է մինչև: |
Գնի մեջ ներառվում է թեյ, սուրճ և քաղցրավենիք։
Kentron
10 Hyusisayin poghota
18
Փետրվար
Երկ
19:00 - 21:00
1500
AMD
Երևան, Հայաստան
Նմանատիպ այլ միջոցառումներ
Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ