Яндекс.Метрика

Հաջողության բանաձև. Վարդան Մարաշլյան

Ինչու՞ վերադառնալ Հայաստան․ հայրենադարձությունը և միգրացիան այսօր Հայաստանում
Կազմակերպիչ Skill.am Բանախոս Վարդան Մարաշլյան Կատեգորիա Մոտիվացիա

Անվճար

Ժամանակահատված: 12 , Փետրվար

Оր: Երք

Ժամանակ: 18:00 - 20:00

Հրատարակված է 05/02/2019ՀայերենՄիջոցառում
Տևողություն: 2 ժամ

skill.am-ը «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ սկսում է «Հաջողության բանաձև»-ի մեր նոր քննարկումների շարքը։ 2019 թվականի մեր առաջին խոսնակն է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր ու գործադիր տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԱՐԱՇԼՅԱՆՆԸ։

Արդյո՞ք հայրենադարձությունը պատասխանատվությու՞ն է հայրենիքի նկատմամբ, թե՞ հայեցի միջավայրում ապրելու կենսակերպ։ Ի՞նչ հանգամանքներում են մարդիկ վերադառնում հայրենիք, երբ հայաստանցիների մի մասը հեռանում է։

Այս և Հայաստան վերադառնալու հաջողության այլ հանգրվանների մասին կխոսենք «Հաջողության բանաձև»-ի մեր հարթակում։

Թեման՝ Ինչու՞ վերադառնալ Հայաստան. hայրենադարձությունը և միգրացիան այսօր Հայաստանում:

Լեզուն՝ հայերեն։

Մուտքն ազատ է, նախնական գրանցումը պարտադիր։

ԽՆԴՐԱՆՔ.

 

- Եթե գրանցվել եք, բայց չեք գալու, առնվազն 2 օր առաջ տեղյակ պահեք մեզ՝ գրելով մեր ֆեյսբուքյան էջին կամ FormulaForSuccess@ayb.am էլ.հասցեին:

- Տեղում եղեք 20-30 րոպե հանդիպումից առաջ. այն սկսվելու է ուղիղ նշված ժամին:

Սիրով սպասում ենք ձեզ։

 

Վարդան Մարաշլյան

Վարդան Մարաշլյանը ծնողների հետ Մոսկվա էր տեղափոխվել դեռ 1980-ին: 1998-ին՝ 24 տարեկանում, վերադառնում է Հայաստան ու հայրենիքում անցկացնում 2 ու կես տարի: Ասում է, որ եթե այդ ժամանակ Հայաստան չգար, ապա հիմա բոլորովին այլ մարդ կլիներ ու ոչ էլ կգտնվեր Հայաստանում։ Հենց այդ տարիներին հասկացավ, որ պետք է վերադառնա Հայաստան՝ այստեղ ապրելու։

Ստանալով տնտեսագիտական գիտությունների թեկնածուի աստիճան Մոսկվայի պետական համալսարանում՝ Վարդանը վերադարձավ Հայաստան կնոջ և դստեր հետ։

Վերադառնալուց հետո 2012 թվականին Վարդանը մի խումբ համակիրների հետ ստեղծում է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը։ «Վերադարձ Հայաստան»-ի թիրախը հաջողակ, կրեատիվ, էներգիայով լի երիտասարդներն են, ովքեր գալով Հայաստան` ինքնառեալիզացվում են: Հայրենադարձները դառնում են նաև այն մարդիկ, ովքեր հույս են ներշնչում տեղացիներին. այս երկրում կարելի է շարունակել ապրել, փոփոխություններ կատարելով:

Կազմակերպության աջակցությամբ ամեն տարի 1000-1500 մարդ տեղափոխվում է Հայաստան: Վարդանը նաև հասարակական և պետական գործիչ է։ Նա գտնում է, որ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը ընդունի հայրենադարձության մասին օրենք:

Այս միջոցառումն անվճար է

2/2 Melik Adamyan St,, Armenia, Երևան

AGBU Armenia HQ

Կիսվել

Ժամանակահատված

12

Փետրվար

Երք

18:00 - 20:00

Արժեք

Անվճար

Անցկացման վայր

Երևան, Հայաստան

Գովազդ

Նմանատիպ այլ միջոցառումներ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։