Яндекс.Метрика

ՄԱՐՔԵԹԻՆԳԸ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Աննա Սալոմե
Կազմակերպիչ Բանախոս Աննա Սալոմե Կատեգորիա Գեղեցկություն

67000 AMD

Ժամանակահատված: 06 , Ապրիլ

Оր: Շբթ

Ժամանակ: 16:00 - 21:00

Հրատարակված է 04/02/2019ՀայերենԴասընթաց
Տևողություն: 5 ժամ

Հագուստի արդյունաբերության ոլորտը 2011 թ.-ի նկատմամբ 2018 թ․-ին աճել է 4.78 %-ով: 2018 թ.-ի վաճառքի
ծավալներով այն գնահատվում է 1.4 տրիլիոն դոլլար։ Առաջիկա 2 տարիներին կանխատեսվում է միջինում 5.91%
տարեկան աճ: Մինչ 2020 թ. հագուստի շուկայի ծավալը ենթադրվում է, որ կհասնի 1.65 տրիլիոն դոլլարի. դա 60 %
աճ է 2011-ի նկատմամբ:


Սա նշանակում է, որ միջին վիճակագրական սպառողը 1.5 անգամ ավելի շատ է գնում կատարում, քան 7 տարի առաջ:
Համաշխարհային բանկը հավաստիացնում է, որ համաշխարհային ՀՆԱ-ի աճը 2011-2015 թթ. կազմել է 2.70%:
Նույն ժամանակահատվածի հագուստի սպառումը համեմատելով, որն ըստ MarketLine-ի 4.50% է, ակնհայտ է
դառնում, որ գումարի քանակը, որ մենք ծախսում ենք հագուստի վրա տարեցտարի մեծանում է։
Եվ ուրեմն, նորաձևության շուկան բիզնեսի համար երբեք այսքան նպաստավոր չի եղել։
Մասնակցեք Մարքեթինգը նորաձևության ոլորտում թեմայով
բացառիկ մասնագիտական վերապատրաստման դասընթացին՝ միասին բացահայտենք՝
ինչպես է մարքեթինգն աշխատում նորաձևության ոլորտում և որոնք են դրա առանձնահատկությունները ՀՀ
նորաձևության շուկայում։

Նորաձևության մարքեթինգը տեխնոլոգիաների և բիզնես փիլիսոփայության համատեղում է, որի թիրախը հագուստի և
հարակից ապրանքների ու ծառայությունների պոտենցիալ և իրական գնորդներն են։ Նպատակներն այս ոլորտում գրեթե
միշտ երկարաժամկետ են՝ ի տարբերություն ավանդական մարքեթինգի։
Նորաձևության մարքեթինգը իր գործիքներով և ռազմավարությամբ էականորեն տարբերվում է ավանդական
մարքեթինգից․օբյեկտիվ բնույթով պայմանավորված այն ամենատարբեր դրսևորումներ է ստանում, օրինակ՝
ավանդական գործիքներից զատ կիրառում է նաև նորաձևության մարքեթինգին բնորոշ պրոմոմիքս երևույթը, ինչի մասին
դեռ կհասցնենք խոսել դասընթացի ժամանակ։


Մարքեթինգը նորաձևության ոլորտում թեմայով մասնագիտական վերապատրաստման դասընթացի ընթացքում տալով ՀՀ
նորաձևության շուկայի մարքեթինգային հետազոտության արդյունքների հիման վրա ձևավորված հայաստանյան շուկայի
արդի պատկերը և ներկա վիճակի վերլուծությունը կներկայացվեն այդ շուկայում
- սեփական բրենդը ձևավորելու,
- այն հաջողությամբ դիրքավորելու և
- շուկայական մասնաբաժինը մեծացնելու տեխնիկաները։


Դասընթացի լեզուն `հայերեն 


Մեթոդաբանություն: Դասընթացը ինտերակտիվ է,  ներկայացվում են 
իրավիճակային դեպքեր, ուսումնասիրություններ եւ վերլուծություններ, տեսական եւ գործնական խնդիրներ:
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն մասնակցության հավաստագրեր:


Տևողությունը` ընդհանուր 5 ժամ


 ԻՆՉ ԵՆՔ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ․
Դասընթացի շրջանակներում քննարկելու ենք
- Մրցակցային միջավայրը հետազոտելու գործիքակազմը
- Մարքեթինգային ռազմավարություն մշակելու եղանակները
- Ձեր ընկերությունը գրագետ դիրքավորելու տեխնիկաները
- Շուկայական մասնաբաժինը մեծացնելու կարողությունները
-Նորաձևության շուկայում դոմինանտ դիրք գրավելու տարբերակները


ԴԱՍԸՆԹԱՑԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է․
- Նորաձեւության ոլորտում գործող ընկերությունների սեփականատերերի,
- մարքեթինգի եւ վաճառքի բաժնի ղեկավարների,
- դիզայներների,
- ինչպես նաեւ սեփական արտադրանքի առաջխաղացմամբ զբաղվող անհատների համար:

 

  • Ինչու մասնակցել․

    Մասնակցեք, եթե ուզում եք ծանոթանալ
    1. Նորաձևությանը որպես բիզնես գործընթացի
     Նորաձևության շուկայի կառուցվածքը եւ հիմնական մակարդակները,
     նպատակները և խնդիրները արտադրողի և գնորդի տեսանկյունից
     արտադրության, մերչենդայզինգի և վաճառքի կազմակերպման հիմունքները


    2. Հայաստանյան նորաձևության շուկայի արդի վիճակին և զարգացման ուղիներին
     Ինչպես ճիշտ ընտրել շուկան
     Ինչպես կազմակերպել արտադրությունը, մերչենդայզինը և վաճառքը
     Ինչպես դոմինանտ դիրք գրավել, ինչ տեխնիկաներով թափանցել նոր շուկաներ
     Ինչպես ստեղծել արժեք՝ թանկ վաճառելու համար
     Ինչպիսի մոտեցումներ կիրառել գների, զեղչերի և գնաճի հետ աշխատելիս

  • Ինչու՞ մասնակցել

    Մասնակցեք, եթե ուզում եք ծանոթանալ


    1. Նորաձևությանը որպես բիզնես գործընթացի
     Նորաձևության շուկայի կառուցվածքը եւ հիմնական մակարդակները,
     նպատակները և խնդիրները արտադրողի և գնորդի տեսանկյունից
     արտադրության, մերչենդայզինգի և վաճառքի կազմակերպման հիմունքները


    2. Հայաստանյան նորաձևության շուկայի արդի վիճակին և զարգացման ուղիներին


     Ինչպես ճիշտ ընտրել շուկան
     Ինչպես կազմակերպել արտադրությունը, մերչենդայզինը և վաճառքը
     Ինչպես դոմինանտ դիրք գրավել, ինչ տեխնիկաներով թափանցել նոր շուկաներ
     Ինչպես ստեղծել արժեք՝ թանկ վաճառելու համար
     Ինչպիսի մոտեցումներ կիրառել գների, զեղչերի և գնաճի հետ աշխատելիս

Աննա Սալոմե

• Նորաձեւության ոլորտում գործող մի շարք տեղական եւ միջազգային կազմակերպությունների խորհրդատու,
• «Մարքեթինգի առանձնահատկությունները ՀՀ նորաձևության ոլորտում» և «Ազգային նորաձևության միջազգայնացման արդի խնդիրները և հնարավորությունները» թեմաներով գիտական աշխատանքների հեղինակ
• վաճառքների, մարքեթինգի եւ ոլորտային թրեյնինգների կազմակերպման եւ անցկացման շուրջ յոթամյա աշխատանքային փորձ ունեցող
նորաձևության մարքեթինգի մասնագետ

Ստանդարտ Բիզնես Vip Պլատինում
Արժեք : AMD 67000
Հատուկ առաջարկ:
Զեղչը վավեր է մինչև: 06.04.2019 16:00

Հավելյալ ինֆորմացիա

Դասընթացի տոմսերը գնել կարող եք նաև մեր պաշտոնական գործընկերներից: Այլ աղբյուրներից գնված
տոմսերի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:

Ուսանողների համար տոմսի արժեքն է՝ 30 000 Դ։

3, 4 Abovyan Street, Yerevan

The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan

Կիսվել

Ժամանակահատված

06

Ապրիլ

Շբթ

16:00 - 21:00

Անցկացման վայր

Երևան, Հայաստան

Գովազդ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։