Яндекс.Метрика

SMM ՊՐՈՖ

Խորացրե՛ք հմտությունները SMM-ում
Կազմակերպիչ Skillrocks Բանախոս Տարոն Պապիկյան Կատեգորիա Digital մարքեթինգ

87000 AMD

Ժամանակահատված: 19 , Մարտ - Ապրիլ

Оր: Երք - Ուրբ

Ժամանակ: 18:30 - 21:30

Հրատարակված է 13/01/2019ՀայերենԴասընթաց
Տևողություն: 20 ժամ

Եթե Դուք մարքեթինգի, թվային մարքեթինգի այլ ուղղության կամ հենց SMM մասնագետ եք, բիզնեսի սեփականատեր կամ ուղղակի ցանկանում եք զարգացնել Ձեր գիտելքիները SMM-ի ոլորտում ապա «SMM ՊՐՈՖ» խորացված դասընթացը կատարյալ է Ձեզ համար:

Դասընթացի հիմնական նպատակն է տալ մասնակիցներին հիմնարար գիտելիքներ, ծանոթացնել ոլորտում առկա թրենդներին, նոր գործիքներին և լուծումներին, փոխանցել նրանց գործնական և պրոֆեսիոնալ հմտություններ սոցիալական մեդիա մարքեթինգի վերաբերյալ:

Դասընթացի արդյունքում մասնակիցները  ձեռք կբերեն անհրաժեշտ հմտություններ կազմակերպելու ցանկացած պրոդուկտի պրոֆեսիոնալ առաջմղումը սոցիալական ցանցերում և մեսենջերներում։

Դասընթացն ունի 0 դաս, որտեղ մանրամասն կներկայացվեն ընդհանուր թվային մարքեթինգի և առանձին սոցիալական մեդիա մարքեթինգի հիմունքները:

Դասընթացի սկզբում յուրաքանչյուր մասնակցին տրամադրվելու է հորինյալ նախագիծ և այն իրականացնելու համար KPI-ներ, որի արդյունքները ստուգվելու են դասընթացավարի և Skillrocks-ի թիմի կողմից, իսկ այն մասնակիցն, ով ամբողջությամբ կկատարի KPI-ները կամ կգերազանցի դրանք հետ կստանա դասընթացի համար իր վճարած ամբողջ գումարը:

 

Դասընթացը նախատեսված է SMM հմտություններ և ունակություններ ունեցող՝

·         Գործող SMM մասնագետների

·         Ավանդական մարքեթինգի մասնագետների

·         Մարքեթինգային բաժնի ղեկավարների

·         Փոքր և միջին բիզնեսի սեփականատերերի, կամ դրանցում առկա մարքեթինգային բաժինների աշխատակիցների համար

·         ՏՏ մասնագետների

·         Ձեռներեցների

·         PR մասնագետների

·         Թվային մարքեթինգի այլ ուղղությամբ մասնագիտացած մասնագետների համար

 

 Դասընթացի արդյունքում մասնակիցները կստանան՝

·         Անհնրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, որը կօգնի  դառնալ  պրոֆեսիոնալ SMM մասնագետ

·         Գործնական փորձ և պորտֆոլիո

·         Նեթվորքինգ

 

Դասընթացի տևողությունը՝  մեկ ամիս, 20 ժամ, 8 դաս + 0 դաս (4 ժամ) և քննություն։

Դասընթացի անցկացման օրերը և ժամերը՝  մարտի 19-ից - ապրիլի 19-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի 18։30-21։30,  ուրբաթ՝ 18։30-21։30 (20 րոպե ընդմիջում)։

Մասնակիցների առավելագույն քանակը՝  15 հոգի։

  • ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

    0 ԴԱՍ | 4 ԺԱՄ ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

    ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

    ·         Ավանդական և թվային մարքեթինգ

    ·         Հիմնական հարթակները

    ·         Վիճակագրություն և վերլուծություն

    ·         Հիմնական նպատակները և գործառույթները

    ·         Վաճառքը թվային մարքեթինգում

    ·         Աշխատանքը հաճախորդի հետ

    ·         Ոլորտի թրենդները

    ·         Գնորդի ճանապարհային քարտեզ

    ·         Արդյունավետ թվային մարքեթինգի ցուցանիշները

    ·         Լավագույն օրինակների քննարկում և վերլուծություն

    ·         Գործիքների ներկայացում

    ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

    ·         Ի՞նչ է սոցիալական մեդիա մարքեթինգը

    ·         Ի՞նչ է messenger մարքեթինգը

    ·         Սոցիալական մեդիա մարքեթինգի և messenger մարքեթինգի առավելությունները

    ·         SMM մասնագետի պարտավորությունները

    ·         Գնորդի ճանապարհային քարտեզը

    ·         Առաջատար սոցիալական ցանցերը և messenger-ները Հայաստանում և աշխարհում, մանրամասն անդրադարձ դրանցից յուրաքանչյուրին

    ·         Բովանդակությունը սոցիալական ցանցերում

    ·         Լավագույն օրինակների քննարկում և վերլուծություն

    ·         Գործիքների ներկայացում

    ՕՐ 1 | 2.5 ԺԱՄ ՍՈՑ ՑԱՆՑԵՐԸ Եւ SMM-Ն ԱՅՍՕՐ

    ·         Սոցիալական ցանցերի կառուցվածքը, դրանց դերն ու նպատակը բիզնեսում

    ·         Սոց մեդիա մարքեթինգի հարթակները, դրանց ընտրությունը

    ·         Facebook-ի առանձնահատկությունները, կառուցվածքն ու ալգորիթմը

    ·         Instagram-ի առանձնահատկությունները, կառուցվածքն ու ալգորիթմը

    ·         YouTube-ը որպես վիդեո մարքեթինգի հարթակ

    ·         Twitter-ի դերը բիզնեսում

    ·         Vkontakte, մուտք դեպի ռուսական շուկա

    ·         SMART նպատակներ

    ·         Վաճառքի և մարքեթինգի ձագարի ներդրում

    ·         Լավագույն օրինակների քննարկում և վերլուծություն

    ·         Գործիքների ներկայացում

    ՕՐ 2 | 2.5 ԺԱՄ ԿՈՆՏԵՆՏ-ՄԱՐՔԵԹԻՆԳ

    ·         Ի՞նչ է սա, գործառույթները և նպատակները

    ·         Կոնտենտ-մարքեթինգի տեսակաները

    ·         Կոնտենտ մարքեթինգի բանաձը

    ·         Ներգրավող բովանդակության մշակում

    ·         Մարքեթինգային ձագարի ներդրում

    ·         Չափելիություն

    ·         Լավագույն օրինակների քննարկում և վերլուծություն

    ·         Գործիքների ներկայացում

    ·         Գործնական աշխատանք

    ՕՐ 3 | 2.5 ԺԱՄ FACEBOOK MESSENGER ՄԱՐՔԵԹԻՆԳ

    ·         Հիմնական գործառույթները և նպատակաները

    ·         Վիճակագրություն և վերլուծություն

    ·         Գնորդի ճանապարհային քարտեզը

    ·         Facebook messenger-ի հնարավորությունները

    ·         Սեգմենտավորումը, վաճառքի և մարքեթինգի ձագարի ներդրումը Facebook Messenger-ում

    ·         Ինչպե՞ս առաջմղել և մեծացնել լսարանը messenger-ում և bot-երում

    ·         Չափելիություն

    ·         Լավագույն օրինակների քննարկում և վերլուծություն

    ·         Գործիքների ներկայացում

    ·         Գործնական աշխատանք

    ՕՐ 4 | 2.5 ԺԱՄ TELEGRAM MESSENGER ՄԱՐՔԵԹԻՆԳ

    ·         Հիմնական գործառույթները և նպատակաները

    ·         Վիճակագրություն և վերլուծություն

    ·         Գնորդի ճանապարհային քարտեզը

    ·         Telegram messenger-ի հնարավորությունները

    ·         Telegram bot-ի հնարավորությունները

    ·         սեգմենտավորումը, վաճառքի և մարքեթինգի ձագարի ներդրումը Telegram bot-ում

    ·         Չափելիություն

    ·         Լավագույն օրինակների քննարկում և վերլուծություն

    ·         Գործիքների ներկայացում

    ·         Գործնական աշխատանք

    ՕՐ 5 | 2.5 ԺԱՄ ԿՈՆՎԵՐՍԻԱ

    ·         Ի՞նչ է CRO-ն, հիմունքները

    ·         Կոնվերսիայի օպտիմալացման ցիկլը

    ·         Լսարանի հետազոտություն

    ·         A/B թեսթավորում

    ·         Չափում և վերլուծություն

    ·         Կոնվերսիայի օպտիմալացման պայմանները տարբեր ընկերությունների համար

    ·         Մարքեթինգի և վաճառքի ձագարների տեսակները և դրանց ներդրումը

    ·         Վաճառող կայքեր

    ·         Լավագույն օրինակների քննարկում և վերլուծություն

    ·         Գործիքների ներկայացում

    ·         Գործնական աշխատանք

    ՕՐ 6 | 2.5 ԺԱՄ SMM-ը FACEBOOK-ում

    ·         Վիզուալիզացիան Facebook-ում

    ·         Թրենդները 2019-ի համար

    ·         Ստանդարտները

    ·         Գովազդ, առաջխաղացում, թիրախավորում

    ·         Facebook Ads manager (ներառում է նաև FB Pixel և FB Audience)

    ·         Վիդեո մարքեթինգ

    ·         Անհրաժեշտ պայմանները մարքեթինգային արշավ իրակացնելուց առաջ

    ·         Չափելիություն

    ·         Լավագույն օրինակների քննարկում և վերլուծություն

    ·         Գործիքների ներկայացում

    ·         Գործնական աշխատանք

    ՕՐ 7 | 2.5 ԺԱՄ SMM-ը INSTAGRAM-ում

    ·         Վիզուալիզացիան Instagram-ում

    ·         Թրենդները 2019-ի համար

    ·         Ստանդարտները

    ·         Գովազդ, առաջխաղացում, թիրախավորում

    ·         Ինչպե՞ս դառնալ հայտնի Instagram-ում

    ·         Անհրաժեշտ պայմանները մարքեթինգային արշավ իրակացնելուց առաջ

    ·         Չափելիություն

    ·         Լավագույն օրինակների քննարկում և վերլուծություն

    ·         Գործիքների ներկայացում

    ·         Գործնական աշխատանք

    ՕՐ 8 | 2.5 ԺԱՄ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Եւ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    ·         Google Analytics-ի հետ աշխատելու հիմնական սկզբունքները և դրա հնարավորությունները SMM մասնագետի համար

    ·         Facebook Insights-ի հետ աշխատելու հիմնական սկզբունքները և դրա հնարավորությունները SMM մասնագետի համար

    ·         Instagram Insights-ի հետ աշխատելու հիմնական սկզբունքները և դրա հնարավորությունները SMM մասնագետի համար

    ·         Օգտատերի վարքագծի ուսումնասիրություն

    ·         Զեկույցների տեսակները, ինչպե՞ս պատրաստել դրանք արագ և հասկանալի

    ·         Ռազմավարության կազմում

    ·         Լավագույն օրինակների քննարկում և վերլուծություն

    ·         Գործիքների ներկայացում

    ·         Գործնական աշխատանք

    ՕՐ 9 | 2.5 ԺԱՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

    Սերտեֆիկատի առավելագույն միավորը 100 բալն է, որը ձևավորվում է հետևյալ եղանակով՝

    1.      10 միավոր | Յուրաքանչյուր դասից հետո տրվում է տնային առաջադրանք, որոնք պետք է կատարեն մինչ հաջորդ դասը և տեղադրեն ընդհանուր Google Drive, խելամիտ կատարված աշխատանքը միայն կատարելու համար ստանում է 3 միավոր, իսկ ստուգման արդյունքում առավելագույնը 7-ը: Դասից հետո, քննարկվում են կատարված աշխատանքները:

    2.      8 միավոր | Դասընթացի յուրաքանչյուր մասնակցություն ունի մեկ միավոր, դասից բացակայելու, կամ այն կեսից լքելու դեպքում միավորը չի տրամադրվում

    3.      22 միավոր | Դասընթացի սկզբում, Skillrocks-ի կողմից յուրաքանչյուր մասնակցին տրամադրվում է հորինված նախագիծ, մասնակիցը պետք է դասընթացի ամբողջ ընթացքում զբաղվի այդ նախագծի SMM-ով, նրան տրվելու են հստակ KPI-ներ, և ստուգվելու են դասընթացավարի և Skillrocks-ի կողմից:

    4.      60 միավոր | Քննություն, որը բաղկացած է լինում ամբողջ նյութից և պրակտիկ աշխատանքից:

    ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

    1.      Բացասական է համարվում մինչև 50-ը միավորը

    2.      Բավարար է համարվում 51-65 միավորը

    3.      Դրական է համարվում 66-85 միավորը

    4.      Լավ է համարվում 85-90 միավորը

    5.      Գերազանց է համարվում 91-100 միավորը

     

Տարոն Պապիկյան

Թվային մարքեթինգի, մեդիա և սոցիալական մեդիա հետազոտությունների փորձագետ և խորհրդատու:

Կարիերան սկսել է 2011 թվականից։ Աշխատել է 120-ից ավել բիզնեսների և շահույթ չհետապնդող ընկերությունների հետ, որոնց շարքում են մի շարք ռեստորաններ, հյուրանոցներ, միջազգային ընկերություններ և կառույցներ, հիմնադրամներ, արտադրող և արտահանող ընկերություններ, ներմուծող ընկերություններ, անհատներ:

2011 թվականի մայիսից մինչև 2013 թվականի նոյեմբերը հանդիսացել է Մարքեթինգի Հայկական Ակումբի խորհրդի անդամ:

2011-2013 թվականներին իրականացրել է մի շարք մեդիա նախագծեր

2013 թվականին հիմնադրել է Beap Media ընկերությունը, որը շուկայում առաջարկել է թվային մարքեթինգի և ՏՏ մի շարք ծառայություններ:

2016 թվականի ապրիլին կասեցնելով Beap Media-ի գործունեությունը նույն ամսին հիմնադրել է SSB Company ընկերությունը, որը շուկայում առաջարկում է թվային մարքեթինգի և ՏՏ ավելի լայն ծառայություններ, ինչպես նաև ֆոտո և վիդեո նկարահանումների ծառայություններ:

Բացի թվային մարքեթինգի և ՏՏ ծառայությունների մատուցումը, Տարոն Պապիկյանը մասնակցել և կառավարել է մի շարք ընկերությունների բրենդավորման և վերաբրենդավորման նախագծեր, կարճաժամկետ և երկարաժամկետ բիզնես նախագծեր, ՏՏ նախագծեր:

Անցկացրել է ավելի քան 50 մասնագիտական թրեյնինգներ և վեբինարներ:

2013 թվականի հունիսից աշխատում է Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ հիմնադրամում (IDeA Foundation)

2013-2014 թվականներին հիմնադրամում աշխատել է PR-ի բաժնում, պատասխանատու է եղել մուլտիմեդիա մատերիալների ստեղծման և արխիվացման համար:

2014 – 2015 թվականներից սկսած նույն հիմնադրամում աշխատել է մարքեթինգի բաժնում, որպես սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետ, ինչպես նաև պատասխանատու է եղել հիմնադրամի և դրա նախագծերի կայքերի պատրաստման որոշ գործընթացների և բովանդակության կառավարման համար:

2015-ից մինչ 2017 թվականի հուլիս աշխատել է նույն հիմնադրամում թե՛ PR-ի և թե՛ մարքեթինգի բաժիններում, որպես թվային մարքեթինգի փորձագետ: Պատասխանատու է եղել հիմնադրամի և դրա տարբեր նախագծերի համար ընդհանուր թվային մարքեթինգի ներդման և իրականացման համար:

2017 թվականի հուլիսից մինչ այսօր աշխատում է նույն հիմնադրամում, որպես մոնիթորինգների բաժնի ղեկավար: Բաժինը իրականացնում է մեդիա և սոցիալական մեդիա մոնիթորինգներ, վերլուծություններ, մշակում է մեդիա ռազմավարություններ:

Ստանդարտ Բիզնես Vip Պլատինում
Սուրճի ընդմիջում
Տեղեկատվական նյութեր
Բանախոսի պրեզենտացիա
Վկայագիր
Welcome Kit
Արժեք : AMD 87000
Հատուկ առաջարկ:
Skillcoin: Skillcoin 87
Զեղչը վավեր է մինչև:

10 Northern Avenue, Yerevan

Skill

Կիսվել

Ժամանակահատված

19

Մարտ

Երք - Ուրբ

Ապրիլ

18:30 - 21:30

Անցկացման վայր

Երևան, Հայաստան

Գովազդ

Նմանատիպ այլ միջոցառումներ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։