Яндекс.Метрика

«SMM 0-ԻՑ» դասընթաց

Social Media Marketing Basic Course
Կազմակերպիչ Skillrocks Բանախոս Տարոն Պապիկյան Կատեգորիա Digital մարքեթինգ

67000 AMD

Ժամանակահատված: 12 , Փետրվար - Մարտ

Оր: Երք

Ժամանակ: 18:30 - 21:30

Հրատարակված է 09/01/2019ՀայերենԴասընթաց
Տևողություն: 20 ժամ

Եթե Դուք սկսնակ եք, բիզնեսի սեփականատեր կամ փնտրում եք նոր մասնագիտություն ապա «SMM 0-ԻՑ» դասընթացը կատարյալ է Ձեզ համար:

Դասընթացի հիմնական նպատակն է տալ մասնակիցներին հիմնարար գիտելիքներ և գործնական հմտություններ սոցիալական մեդիա մարքեթինգի վերաբերյալ։

Դասընթացի, գործնական աշխատանքների և քննարկումների ընթացքում մասնակիցները կստանան գիտելիքներ և ձեռք կբերեն հմտություններ կազմակերպելու ցանկացած պրոդուկտի առաջմղումը սոցիալական ցանցերում և մեսենջերներում՝ օգտագործելով բոլոր անհրաժեշտ քայլերը և գործիքները:


Դասընթացը նախատեսված է՝  

·         Սկսնակ SMM մասնագետների

·         Ուսանողների

·         Ավանդական մարքեթինգի մասնագետների

·         Մարքեթինգային բաժնի ղեկավարների

·         Փոքր և միջին բիզնեսի սեփականատերերի, կամ դրանցում առկա մարքեթինգային բաժինների աշխատակիցների համար

·         Ձեռներեցների

·         ՏՏ մասնագետների

·         PR մասնագետների

·         Թվային մարքեթինգի այլ ուղղությամբ մասնագիտացած մասնագետների համար

·         Այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն

 

Դասընթացի արդյունքում մասնակիցները կստանան՝

·         Անհնրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, որը կօգնի սկսել SMM մասնագետի կարիերա

·         Գործնական փորձ և պորտֆոլիո

·         Նեթվորքինգ

 

Դասընթացի տևողությունը՝  մեկ ամիս, 20 ժամ, 8 դաս։

Դասընթացի անցկացման օրերը և ժամերը՝  փետրվարի 12-ից- մարտի 12-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի 18։30-21։30,  ուրբաթ՝ 18։30-21։30 (20 րոպե ընդմիջում)։

Մասնակիցների առավելագույն քանակը՝  15 հոգի։

  • ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

    ՕՐ 1 | 2.5 ԺԱՄ ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    ·         Ավանդական և թվային մարքեթինգ

    ·         Հիմնական հարթակները

    ·         Հիմնական մասնագիտացումները

    ·         SMART նպատակներ

    ·         Ոլորտի թրենդները

    ·         Գնորդի ճանապարհային քարտեզ

    ·         Լավագույն օրինակների քննարկում և վերլուծություն

    ·         Գործիքների ներկայացում

    ՕՐ 2 | 2.5 ԺԱՄ SMM-Ի ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ՝ ԹՐԵՆԴՆԵՐ, ԼՍԱՐԱՆ, ՀԱՐԹԱԿ | ՄԱՍ 1

    ·         Ի՞նչ է սոցիալական մեդիան

    ·         Ի՞նչ է սոցիալական մեդիա մարքեթինգը

    ·         Սոցիալական մեդիա մարքեթինգի առավելությունները

    ·         SMM-ի դերը թվային մարքեթինգի և բիզնես կոմունիկացիայի համակարգում

    ·         SMM-ի դերը ավանդական մարքեթինգում, բրենդինգում և PR-ում` հնարավորությունները, առավելությունները և թերությունները

    ·         SMM մասնագետի պարտավորությունները

    ·         Գնորդի ճանապարհային քարտեզը

    ·         Առաջատար սոցիալական ցանցերը Հայաստանում, մանրամասն անդրադարձ դրանցից յուրաքանչյուրին

    ·         Գործիքների ներկայացում

    ՕՐ 3 | 2.5 ԺԱՄ MESSENGER ՄԱՐՔԵԹԻՆԳ

    ·         Ի՞նչ է Messenger մարքեթինգը

    ·         Առաջատար Messenger-ները աշխարհում, առաջատար Messenger-ները Հայաստանում, մանրամասն անդրադարձ դրանցից յուրաքանչյուրին

    ·         Լավագույն օրինակների քննարկում և վերլուծություն

    ·         Գնորդի ճանապարհային քարտեզը

    ·         Գործիքների ներկայացում

    ·         Գործնական աշխատանք

    ՕՐ 4 | 2.5 ԺԱՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՅՈՒՄ

    ·         Ընդհանուր նկարագիր

    ·         Բովանդակության տեսակները

    ·         Լավագույն օրինակների քննարկում և վերլուծություն

    ·         Բովանդակության կազման փուլերը

    ·         Ֆոտո և վիդեո բովանդակություն

    ·         Գնորդի ճանապարհային քարտեզը

    ·         Գործիքների ներկայացում

    ·         Գործնական աշխատանք

    ՕՐ 5 | 2.5 ԺԱՄ ԲԻԶՆԵՍԻ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ՍՈՑ ՑԱՆՑԵՐՈՒՄ

    ·         Ֆեյսբուքը բիզնեսի համար

    ·         Ինստագրամը բիզնեսի համար

    ·         Ինֆլուենսեր մարքեթինգ

    ·         Անդրադարձ այլ սոցիալական ցանցերին՝ Twitter, LinkedIn, Snapchat, Vkontakte, Tumblr, QQ, Reddit, Pinterest

    ·         Գործիքների ներկայացում

    ·         Գործնական աշխատանք

    ՕՐ 6 | 2.5 ԺԱՄ ԼՍԱՐԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ

    ·         Ընդհանուր նկարագրություն

    ·         Սեգմենտավորում և թիրախավորում

    ·         Օգտատիրոջ վարքագծի ուսումնասիրություն և վերլուծություն

    ·         Լավագույն օրինակների քննարկում և վերլուծություն

    ·         Գործիքների ներկայացում

    ·         Գործնական աշխատանք

    ՕՐ 7 | 2.5 ԺԱՄ Սոցիալական ցանցերում մարքեթինգային արշավների ստեղծում և օպտիմալացում

    ·         Արշավի կազմակերպման բոլոր փուլերը

    ·         Facebook-ի և Instagram-ի Business Manager և Ads Manager

    ·         Facebook-ում և Instagram-ում մարքեթինգային արշավների վերլուծություն

    ·         Լավագույն օրինակների քննարկում և վերլուծություն

    ·         Գործիքների ներկայացում

    ·         Գործնական աշխատանք

    ՕՐ 8 | 2.5 ԺԱՄ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ

    ·         Մրցակցային հետազոտություն

    ·         Թրենդների հետազոտություն

    ·         Ռազմավարության կազմում

    ·         Գործիքների ներկայացում

    ·         Գործնական աշխատանք

    ՕՐ 9 | 2 ԺԱՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

    Սերտեֆիկատի առավելագույն միավորը 100 բալն է, որը ձևավորվում է հետևյալ եղանակով՝

    1.     15 միավոր | Յուրաքանչյուր դասից հետո տրվում է տնային առաջադրանք, որոնք պետք է կատարեն մինչ հաջորդ դասը և տեղադրեն ընդհանուր Google Drive, խելամիտ կատարված աշխատանքը միայն կատարելու համար ստանում է 5 միավոր, իսկ ստուգման արդյունքում առավելագույնը 10 միավոր: Դասից հետո, քննարկվում են կատարված աշխատանքները:

    2.     8 միավոր | Դասընթացի յուրաքանչյուր մասնակցություն ունի մեկ միավոր, դասից բացակայելու, կամ այն կեսից լքելու դեպքում միավորը չի տրամադրվում։

    3.     7 միավոր | Քննությունից առաջ, վերջին դասի հաջորդող օրերին մասնակիցը պետք է կազմի SMM ռազմավարություն, այն ստուգվում և գնահատվում է Skillrocks-ի թիմի և դասընթացավարի կողմից։

    4.     70 միավոր | Քննություն, որը բաղկացած է լինում ամբողջ նյութից և պրակտիկ աշխատանքից:

    ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

    Բացասական է համարվում մինչև 50-ը միավորը

    Բավարար է համարվում 51-65 միավորը

    Դրական է համարվում 66-85 միավորը

    Լավ է համարվում 85-90 միավորը

    Գերազանց է համարվում 91-100 միավորը

Տարոն Պապիկյան

Թվային մարքեթինգի, մեդիա և սոցիալական մեդիա հետազոտությունների փորձագետ և խորհրդատու:

Կարիերան սկսել է 2011 թվականից։ Աշխատել է 120-ից ավել բիզնեսների և շահույթ չհետապնդող ընկերությունների հետ, որոնց շարքում են մի շարք ռեստորաններ, հյուրանոցներ, միջազգային ընկերություններ և կառույցներ, հիմնադրամներ, արտադրող և արտահանող ընկերություններ, ներմուծող ընկերություններ, անհատներ:

2011 թվականի մայիսից մինչև 2013 թվականի նոյեմբերը հանդիսացել է Մարքեթինգի Հայկական Ակումբի խորհրդի անդամ:

2011-2013 թվականներին իրականացրել է մի շարք մեդիա նախագծեր

2013 թվականին հիմնադրել է Beap Media ընկերությունը, որը շուկայում առաջարկել է թվային մարքեթինգի և ՏՏ մի շարք ծառայություններ:

2016 թվականի ապրիլին կասեցնելով Beap Media-ի գործունեությունը նույն ամսին հիմնադրել է SSB Company ընկերությունը, որը շուկայում առաջարկում է թվային մարքեթինգի և ՏՏ ավելի լայն ծառայություններ, ինչպես նաև ֆոտո և վիդեո նկարահանումների ծառայություններ:

Բացի թվային մարքեթինգի և ՏՏ ծառայությունների մատուցումը, Տարոն Պապիկյանը մասնակցել և կառավարել է մի շարք ընկերությունների բրենդավորման և վերաբրենդավորման նախագծեր, կարճաժամկետ և երկարաժամկետ բիզնես նախագծեր, ՏՏ նախագծեր:

Անցկացրել է ավելի քան 50 մասնագիտական թրեյնինգներ և վեբինարներ:

2013 թվականի հունիսից աշխատում է Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ հիմնադրամում (IDeA Foundation)

2013-2014 թվականներին հիմնադրամում աշխատել է PR-ի բաժնում, պատասխանատու է եղել մուլտիմեդիա մատերիալների ստեղծման և արխիվացման համար:

2014 – 2015 թվականներից սկսած նույն հիմնադրամում աշխատել է մարքեթինգի բաժնում, որպես սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետ, ինչպես նաև պատասխանատու է եղել հիմնադրամի և դրա նախագծերի կայքերի պատրաստման որոշ գործընթացների և բովանդակության կառավարման համար:

2015-ից մինչ 2017 թվականի հուլիս աշխատել է նույն հիմնադրամում թե՛ PR-ի և թե՛ մարքեթինգի բաժիններում, որպես թվային մարքեթինգի փորձագետ: Պատասխանատու է եղել հիմնադրամի և դրա տարբեր նախագծերի համար ընդհանուր թվային մարքեթինգի ներդման և իրականացման համար:

2017 թվականի հուլիսից մինչ այսօր աշխատում է նույն հիմնադրամում, որպես մոնիթորինգների բաժնի ղեկավար: Բաժինը իրականացնում է մեդիա և սոցիալական մեդիա մոնիթորինգներ, վերլուծություններ, մշակում է մեդիա ռազմավարություններ:

Ստանդարտ Բիզնես Vip Պլատինում
Սուրճի ընդմիջում
Տեղեկատվական նյութեր
Բանախոսի պրեզենտացիա
Վկայագիր
Քննություն
Welcome Kit
Արժեք : AMD 67000
Հատուկ առաջարկ:
Skillcoin: Skillcoin 67
Զեղչը վավեր է մինչև:

10 Northern Avenue, Yerevan

Skill

Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնելու են քննություն, որի արդյունքների հիման վրա ստանալու են դասընթացի մասնակցությունը հաստատող, իսկ լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները՝ գերազանցության հավաստագրեր։

Կիսվել

Ժամանակահատված

12

Փետրվար

Երք

Մարտ

18:30 - 21:30

Անցկացման վայր

Երևան, Հայաստան

Գովազդ

Նմանատիպ այլ միջոցառումներ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։