Яндекс.Метрика

MARKETING IN A DIGITAL WORLD

«Մարքեթինգը թվային աշխարհում» բաց քննարկում
Կազմակերպիչ Skillrocks Բանախոս Դավիթ Մանուկյան Կատեգորիա Digital մարքեթինգ

Անվճար

Ժամանակահատված: 12 , Հունվար

Оր: Շբթ

Ժամանակ: 19:00 - 21:00

Հրատարակված է 21/12/2018ՀայերենՊրեզենտացիա
Տևողություն: 2 ժամ

Այսօր, թերևս, ամենաշատ հանդիպող հասկացություններից է Digital marketing-ը (թվային մարքեթինգ)։

Ի վերջո, ի՞նչ է թվային մարքեթինգը․ մարքեթինգի տեսակներից մե՞կն է, թե՞ այնուամենայնիվ «թվային»-ը բնորոշում է ոչ թե մարքեթինգը, այլ այն միջավայրը, որում ինչպես բոլորս ու բոլոր երևույթները, այնպես էլ մարքեթինգը կամա թե ակամա գտնվում է։

Մեր դասընթացավար, մարքեթինգի և PR-ի մասնագետ Դավիթ Մանուկյանը նախընտրում է ասել  ոչ թե թվային մարքեթինգ, այլ մարքեթինգ թվային միջավայրում, քանի որ ի վերջո մարքեթինգի էությունը չի փոխվում․ այն շարունակում է իր 4 դասական կոմպոնենտների՝ 4 P (Product, Promotion, Placement, Price)-երի միջոցով ստեղծել, ներկայացնել, տրամադրել ու փոխանակել իրենցից արժեք ներկայացնող առաջարկներ։

Իհարկե, առաջարկի ստեղծումը, ներկայացումը, տրամադրումն ու փոխանակումը ունեն յուրահատուկ ու նոր դրսևորումներ թվային միջավայրում՝ էականորեն տարբերվելով ավանդական կամ ոչ թվային միջավայրում ընթացող այս պրոցեսներից։

Դավիթ Մանուկյանի «Մարքեթինգը թվային միջավայրում» բաց քննարկմանը կանդրադարնանք այնպիսի արդիական հարցերի, ինչպես՝

  • Պրոդուկտի ստեղծման ու բրենդ մենեջմենթի պրոցեսները ոչ թվային ու թվային միջավայրում, դրանց միջև եղած տարբերությունները, առավելություններն ու ռիսկերը: Co-creation-ն ու doppelganger brands-ը թվային միջավայրում: Որո՞նք են co-creation-ի տիպերն ու ի՞նչ տիպի ընկերություններին են դրանք հարմար:
  • Պրոդուկտների ու առաջարկների առաջխաղացման ELM մոդելը ոչ թվային միջավայրում ու դրան զուգահեռ թվային միջավայրում տարածվող աուտենտիկ գովազդային արշավներն ու UGT-ն( user generated content- օգտատերերի կողմից գեներացվող բովանդակություն): Աուտենտիկ գովազդային արշավի մասին խոսելիս կքննարկվի Pepsi-ի արշավներից մեկը՝ որպես case study:
  • Ֆիզիկական և վիրտուալ վաճառքի կետեր, ի վերջո, ո՞ւմն է ներկան ու ապագան, որո՞նք են յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները, արդյո՞ք վաճառքի ֆիզիկական կետերն ապագա ունեն, թե՞ ոչ:
  • Ավանդական գնագոյացման մեխանիզմները՝ ծախսերի վրա հիմնված մոտեցում, մրցակցության վրա հիմնված մոտեցում և մատակարարվող արժեքի վրա հիմնվող մոտեցում, և դրան զուգահեռ թվային միջավայրում ի հայտ եկող PWYW (Pay What You Want) մոտեցումը, երկու մոտեցումների առավելություններն ու ռիսկերը:

Ստանդարտ գնագոյացման մեխանիզմներին զուգահեռ թվային միջավայրում ի հայտ է գալիս ու քննարկվում PWYW (Pay What You Want) մոտեցումը։

Բաց միջոցառման ընթացքում կհամեմատենք ու կքննարկենք ոչ թվային ու թվային միջավայրերում գործող միջոցների ու մոտեցումների առավելություններն ու ռիսկերը և կհանգենք արդյունավետ մարքեթինգային առաջխաղացման համար դրանց լավագույն փոխներգործությանը։

Միջոցառման մուտքն ազատ է։ Նախնական գրանցումը պարտադիր։

Դավիթ  Մանուկյան

Մարքեթինգային հաղորդակցության ու PR-ի, հաճախորդների սպասարկման ու հարաբերությունների պահպանման, ինչպես նաև սպասարկման որակի ապահովման ու վերահսկման մասնագետ՝ վաճառքի, հաճախորդների սպասարկման, լոյալության ու հարաբերությունների պահպանման  թրեյնինգների անցկացման մեծ փորձով։

Աշխատանքային կարիերան սկսել է պետական համակարգից, այնուհետև Օրանժ Արմենիայում front line` Call Centre ագենտից՝ աճելով ու դառնալով հաճախորդների սպասարկման որակի ապահովման ու վերահսկման մասնագետ, ապա կոորդինատոր ու վերջապես ղեկավար։ 2011-2016թթ․տարեկան մոտ մեկ տասնյակ թրեյնինգներ է անցկացրել Օրանժ Արմենիայի, հետագայում՝ Յուքոմ ընկերության front line և այլ կազմակերպությունների աշխատակիցների համար։

  • Մոտ մեկ տարի եղել է front line աշխատող Օրանժ Արմենիայի զանգերի կենտրոնում՝ ձեռք բերելով հաճախորդին լավ ճանաչելու ու ամենաբարդ հաճախորդների հետ աշխատելու հմտություններ
  • 5 տարի շարունակ եղել է թրեյներ, coach, հաճախորդների սպասարկման որակի ապահովման ու վերահսկման մասնագետ (նաև ղեկավար դիրքում) Օրանժ Արմենիա ՖԲԸ-ում, այնուհետ Յուքոմ ընկերությունում
  • 2015թ․ ճանաչվել է Orange Talent Employee
  • 2 տարուց ավել  աշխատում է մարքեթինգային հաղորդակցության ու PR ոլորտում,
  • Ներկայումս զբաղեցնում է Մարքեթինգի ու PR-ի տնօրենի պաշտոն «Օրանժ Ֆիթնես Պրեմիում-Ակումբ»-ում

Այս միջոցառումն անվճար է

10 Northern Avenue, Yerevan

Skill

Կիսվել

Ժամանակահատված

12

Հունվար

Շբթ

19:00 - 21:00

Արժեք

Անվճար

Անցկացման վայր

Երևան, Հայաստան

Գովազդ

Նմանատիպ այլ միջոցառումներ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։