Яндекс.Метрика

Project Management Basics Course

«Նախագծերի կառավարման հիմունքներ» դասընթաց
Կազմակերպիչ Skillrocks Բանախոս Արփինե Չալքյան Կատեգորիա Կառավարում

65000 AMD

Ժամանակահատված: 02 - 23, Փետրվար

Оր: Շբթ

Ժամանակ: 12:00 - 16:30

Հրատարակված է 17/12/2018ՀայերենԴասընթաց

Ժամանակակից բիզնես միջավայրում, որտեղ մի շարք մասնագիտություններ պարզապես վերանում են գնալով աճում է նախագծերի կառավարման գրագետ մասնագետների պահանջարկը, ովքեր միտված են արդյունքի հասնելուն։

«Նախագծերի կառավարման հիմունքներ» դասընթացի հիմքում նախագծերի կառավարման ստանդարտն է (PMBoK 6th Edition): Դասընթացի նպատակն է ներկայացնել նախագծերի կառավարման հիմունքները, որն հնարավորություն կտա կիրառել դասընթացի արդյունքում ձեռք բերած տեսական գիտելիքը առօրյա աշխատանքում։ Դասընթացի բովանդակությունը յուրացնելով մասնակիցները կկարողանան ունենալ ընդհանուր պատկերացում, թե ինչ դեր և կարևորություն ունի նախագծերի կառավարումը ընկերությունում, ինչպես այն ճիշտ կազմակերպել՝ ելնելով ընկերության կառուցվածքից և առանձնահատկություններից, ինչպես նաև կուսումնասիրեն նախագծերի կառավարման հիմնական հասկացությունները, հարակից գործընթացները։ Դասընթացի արդյունքում ձեռք բերված տեսական գիտելիքները և գործնական հմտությունները թույլ կտան բարձրացնել տարբեր ոլորտների ընկերություններում նախագծերի իրականացման արդյունավետությունը ինչպես նաև կնպաստեն նախագծերի արդյունավետ կառավարմանը:

 Դասընթացը նախատեսված է`

  • Նախագծերի կառավարման ոլորտում աշխատող կրտսեր մասնագետների համար,
  • Նախագծերի համակարգողների համար,
  • Նախագծերի պատվիրատուների համար, որպեսզի խորությամբ հասկանան նախագծերի կառավարման պրոցեսները,
  • Բոլոր նրանց համար, ովքեր ինչ որ առումով մասնակցություն են ունենում իրենց կազմակերպոթյուններում իրականացվող նախագծերում՝ զբաղեցնելով տարբեր դերեր,
  • ԲՈՒՀ–երի հումանիտար եւ բիզնես կառավարման, ինչպես նաեւ հարակից մասնագիտությունների ուսանողների ու շրջանավարտների համար, ովքեր հետաքրքրված են իրենց կարիերան սկսել/շարունակել նախագծերի կառավարման ոլորտում։

Դասընթացի արդյունքում մասնակիցները կսովորեն`

  • Ինպես ճիշտ սկսել յուրաքանչյուր նախագիծ,
  • Ինչպես արդյունավետ պլանավորել նախագծի շրջանակը, ժամանակացույցը և ծախսերը,
  • Ինչպես կառուցել նախագծի հիմնական պլանը և ինչպես կառավարել պլանից շեղումները, ինչպես կատարել վերապլանավորում,
  • Ինչպես բացահայտել նախագծերի շահագրգիռ կողմերին և ներգրավել նրանց նախագծի կառավարման աշխատանքներին,
  • Բացահայտել, վերլուծել նախագծի ռիսկերը, հաջողությամբ դիմակայել բացասական ռիսկերին և օգտագործել ընձեռվող բարենպաստ հնարավորությունները,
  • Նախագծերի կառավարման համար անհրաժեշտ գործիքակազմը։

Դասընթացի տևողությունը՝  մեկ ամիս, 16 ժամ, 4 դաս։

Դասընթացի անցկացման օրերը և ժամերը՝  փետրվարի 2-ից- 23-ը՝ յուրաքանչյուր շաբաթ՝ 12։00-16։30 (30 րոպե ընդմիջում)։

Մասնակիցների առավելագույն քանակը՝  15 հոգի։

  • ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

    Դաս 1

    Տևողություն` 4 ժամ

    Բովանդակություն` 

    1.     Ինչ է նախագիծը

    1.1            Նախագծերի կառավարման կարևորությունը

    1.2            Նախագծերի, ծրագրերի, պորտֆոլիոների և օպերացիոն կառավարման հարաբերակցությունը

    2.     Նախագծերի վրա ազդող արտաքին և ներքին գործոնները

    2.1            Շրջակա միջավայր

    2.2            Կազմակերպության գործընթացների ակտիվներ

    2.3            Կազմակերպության համակարգեր

    3.     Նախագծի ղեկավարի դերն ու կարևորությունը

     

    Դաս 2

    Տևողություն` 4 ժամ

    Բովանդակություն`

     1.     Նախագծի նախաձեռնում

    1.1            ինչպես սկսել նախագիծը

    1.2            ինչպես վերահսկել նախագիծը

    1.3            ինչպես ավարտել/փակել նախագիծը

    2.     Նախագծի բովանդակության կառավարում

    2.1            Նախագծի համար կարևոր պահանջների հավաքագրման ձևերն ու գործիքները

    2.2            Նախագծի բովանդակության ստորաբաժանումն ու վերջնական բովանդակության ֆիքսումը

     

    Դաս 3

    Տևողություն` 4 ժամ

    Բովանդակություն`

     1.     Նախագծի ժամանակացույցի կառավարում

    1.1            ինչպես ձևավորել նախագծի ժամանակացույցը

    1.2            ինչպես կառավարել գործողությունների ընթացքը

    2.     Նախագծի ծախսերի կառավարում

    2.1            ինչպես գնահատել ծախսերը

    2.2            ինչպես կազմել վերջնական բյուջե

     

    Դաս 4

    Տևողություն` 4 ժամ

    Բովանդակություն` 

    1.     Որակի, ռեսուրսների և հաղորդակցության կառավարում

    2.     Ռիսկերի, գնումների և շահագրգիռ կողմերի կառավարում

    3.     Նախագծի ավարտ

Արփինե  Չալքյան

Նախագծերի կառավարման ավելի քան 5 տարվա փորձով մասնագետ, այդ ոլորտում մի շարք ծրագրերի հեղինակ և դասընթացավար։  2016թ․ -ից  հանդիսանում է «Յուքոմ» ընկերության նախագծերի կառավարման թիմի ղեկավար (Project Management Officer):

Ավարտել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի քաղաքական գիտությունների բաժինը։

Ունի ավելի քան 12 տարվա աշխատանքային փորձ միջազգային, մուլտիմշակութային կազմակերպություններում։ Շուրջ հինգ տարի ղեկավարել է Հաճախորդների աջակցման 2 խոշոր թիմեր, զբաղվել աշխատակիցների քոուչինգով և մոտիվացիայով։

Փորձառության ոլորտներն են՝

  • Նախագծերի կառավարում
  • Ընկերության կազմակերպական գործընթացների սահմանում
  • Բիզնես գործընթացների ստանդարտացում և պարզեցում
  • Հաճախորդների հավատարմության ծրագրերի մշակում
  • Հաճախորդների փորձի ղեկավարում
  • Տաղանդների կառավարում

 Ընկերություններ, որտեղ աշխատել է և ում հետ համագործակցել է`

  • «Յուքոմ» հեռահաղորդակցական ընկերություն
  • «Օրանժ Արմենիա» ՓԲԸ
  • Հայկական բարեգործական ընդհանուր միություն (AGBU)
  • «ԼԱՅՔՍ» ՓԲԸ
  • ՀՀ Սահմանադրական դատարան

 Իրականացրել է մի շարք դասընթացներ Նախագծերի կառավարման, Հաճախորդների սպասարկման, Կառավարման հիմունքների և այլ հարակից թեմաներով ավելի քան 500 մասնակցի համար։

Ստանդարտ Բիզնես Vip Պլատինում
Սուրճի ընդմիջում
Տեղեկատվական նյութեր
Բանախոսի պրեզենտացիա
Վկայագիր
Քննություն
Welcome Kit
Արժեք : AMD 65000
Հատուկ առաջարկ:
Skillcoin: Skillcoin 65
Զեղչը վավեր է մինչև: 02.02.2019 10:00

10 Northern Avenue, Yerevan

Skill

Դասընթացի ավարտին մասնակիցները ներկայացնելու են գործնական աշխատանք, որի արդյունքի հիման վրա ստանալու են դասընթացի մասնակցությունը հաստատող, իսկ լավագույն մասնակիցները՝ գերազանցության հավաստագրեր։ Վերջիններս ապահովվելու են Հայաստանյան միջին և խոշոր ընկերություններում փորձաշրջան անցնելու հնարավորությամբ և դասընթացավարի կողմից անհատական անվճար խորհրդատվությամբ։

Կիսվել

Ժամանակահատված

02 - 23

Փետրվար

Շբթ

12:00 - 16:30

Անցկացման վայր

Երևան, Հայաստան

Գովազդ

Նմանատիպ այլ միջոցառումներ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։