Яндекс.Метрика

Effective organization of work

«Աշխատանքի արդյունավետ կազմակերպում» դասընթաց
Կազմակերպիչ Skillrocks Բանախոս Լիլիթ Գևորգյան Կատեգորիա Ժամանակի կառավարում

49000 AMD

Ժամանակահատված: 04 - 28, Փետրվար

Оր: Երկ - Հնգ

Ժամանակ: 19:00 - 21:00

Հրատարակված է 15/12/2018ՀայերենԴասընթաց
Տևողություն: 16 ժամ

Անընդհատ փոփոխվող միջավայրում և ինֆորմացիայի մեծ հոսքում ժամանակակից մարդու ռիթմը դարձել է անկայուն և անկանխատեսելի։ Ամենօրյա աշխատանքային ծանրաբեռնվածություն, շտապ անելիքների մեծ ծավալ, որոնք անընդհատ կուտակվում են, վերջնաժամկետներ․․․ Այս ամենն իսկական քաոս է առաջացնում, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Այդ պայքարում հաջողում են միայն նրանք, ովքեր կարողանում են արդյունավետորեն կազմակերպել իրենց աշխատանքը և մինիմալ ռեսուրսներ ներդնելով,  հասնել մաքսիմում արդյունքի։

«Աշխատանքի արդյունավետ կազմակերպում» դասընթացին մասնակցությունը ինքնազարգացման և սեփական աշխատանքի արդյունավետության բարձրացման կարևոր քայլերից է։ Դասընթացի բովանդակությունը յուրացնելով մասնակիցները կկարողանան էլ ավելի արդյունավետ և կազմակերպված աշխատանքային առօրյա ունենալ, ինչը կնպաստի աշխատանքային հաջողությունների, քիչ սթրեսի և շոշափելի արդյունքների։

Դասընթացը նախատեսված է՝

  • Բոլոր մակարդակների նախագծերի և թիմերի ղեկավարների համար,
  • Գործարարների համար, ովքեր չեն ցանկանում գումարներ կորցնել անարդյունավետ կազմակերպված աշխատանքի արդյունքում,
  • Դինամիկ զարգացող ընկերությունների աշխատակիցների համար,
  • Տարբեր ոլորտի մասնագետների համար, ովքեր կարևորում են իրենց աշխատանքի արդյունավետության բարձրացումը
  • Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ծախսել ավելի քիչ ժամանակ և հասցնել անել ավելին։

  Դասընթացի արդյունքում մասնակիցները՝

  • Կյուրացնեն աշխատանքի կազմակերպման և ժամանակի կառավարման կարևորությունը,
  • Կունենան գիտելիք աշխատանքի կազմակերպման  և ժամանակի կառավարման հիմնական տեխնիկաների և դրանցից յուրաքանչյուրի առանձնահատկությունների մասին,
  • Կյուրացնեն ժամանակի կառավարման վրա ազդեցություն ունեցող գործոններն ու դրանց կառավարման հնարավորությունները,
  • Կտեղեկանան ժամանակի կառավարման տեսական և կիրառական հայեցակարգերին,
  • Ձեռք կբերեն ամբողջական գիտելիք ժամանակի կառավարման հիմնական սկզբունքների, տեսակների և օրինաչափությունների վերաբերյալ,
  • Կկարողանան գնահատել ժամանակի կառավարման արդյունավետությունը,
  • Կկարողանան կառավարել ժամանակը նպատակների առաջադրման և գերակայությունների արդյունավետ բաշխման շնորհիվ,
  • Կմարզեն ժամանակի կառավարման հմտությունները,
  •  Կկարողանան տարբեր տեխնիկաների օգնությամբ մշակել ժամանակի կառավարման արդյունավետ համակարգ
  •  Կկարողանան բարձրացնել  անձնական, մասնագիտական և սոցիալական կազմակերպվածությունը։

 Դասընթացի տևողությունը՝  մեկ ամիս, 16 ժամ, 8 դաս

Դասընթացի անցկացման օրերը և ժամերը՝  փետրվարի 4-ից- մարտի 2-ը՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի 19։00-21։00

Մասնակիցների առավելագույն քանակը՝  15 հոգի

  • ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

    Աշխատանքի արդյունավետ կազմակերպման հիմքերը

    Տևողություն՝ 4 ժամ

    Բովանդակություն`

    • Աշխատանքի արդյունավետ կազմակերպման հիմունքները․ ժամանակի պլանավորում, կառավարում և այլ կազմակերպչական հնարների օգտագործում
    • Ժամանակի արդյունավետ պլանավորման հիմունքներ
    • Ժամանակի տեսակները: Ժամանակի կառավարման տեսակները
    • Ժամանակի ընկալման տեսակները (գծային, զուգահեռ, ցիկլիկ)

    Ժամանակի կառավարում․ նպատակներ և ժամանակի «գողեր»

    Տևողություն՝ 4 ժամ

    Բովանդակություն`

    • Ժամանակի կառավարումը որպես համակարգ, հասկացություն նպատակադրման մասին
    • SMART-նպատակներ և գերնպատակներ: Նպատակադրման SMART-տեխնոլոգիաները
    • Քրոնոմետրաժը` որպես ժամանակի հաշվառման անձնական համակարգ
    • Ժամանակի «գողերը»
    • Քրոնոմետրաժը` որպես ժամանակի ծախսերի հաշվառման և վերահսկողության միջոց: Լիարժեք և հակիրճ քրոնոմետրաժի տեխնիկաներ
    • Քրոնոքարտերի կիրառություն 

    Ժամանակի պլանավորման մեթոդներ և տեխնիկաներ

    Տևողություն՝ 4 ժամ

    Բովանդակություն`

    • Կարճաժամկետ և օպերատիվ պլաններ /օպերատիվ պլանների կազմման մեթոդները/
    • Ժամանակի պլանավորման սկզբունքներն ու մեթոդները
    • Պարետոյի սկզբունք /80:20 հարաբերակցություն/
    • Նախապատվությունների որոշում ABC վերլուծության միջոցով
    • Էյզենհաուերի սկզբունք
    • Պրոկրաստինացիա․ էություն և հաղթահարման ուղիներ
    • Ժամանակի կառավարման այլ հնարքներ /«Փիղ ուտել»-ու տեխնիկա և այլն/

    Աշխատանքի կազմակերպման մեթոդներ և հնարներ

    Տևողություն՝ 4 ժամ

    Բովանդակություն`

    • Գործողությունների պլանի մշակում և իրականացում
    • Աշխատանքի արդյունավետ կազմակերպման սկզբունքները
    • Արդյունավետ աշխատանքային օր․ պլանավորում – իրականություն
    • Ինքնազարգացումն ու կազմակերպվածությունը՝ հաջողության գրավական 

    Ամփոփում և սերտեֆիկատների հանձնում

Լիլիթ Գևորգյան

Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման մասնագետ, խորհրդատու։

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» Խմբի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման տնօրեն։

Մարդկային ռեսուրսների կառավարման, Կառավարման հմտությունների զարգացման, Ժամանակի կառավարման, Որակի վերահսկման և բարելավման, Հաճախորդների սպասարկման մի շարք ծրագրերի հեղինակ և դասընթացավար, դասախոս։

Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման ոլորտում աշխատում է  ավելի քան 10 տարի։

Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ մագիստրոսի կոչումով, ինչպես նաև կրթություն է ստացել Եվրոպական մի քանի համալսարաններում՝ ստանալով եվրոպական գիտությունների մագիստրոսի կոչում։

Փորձառության ոլորտներն են․

ՄՌԿ Ռազմավարություն և կառավարում
Կազմակերպության զարգացում
Հաճախորդների սպասարկում
Ժամանակի կառավարում
Որակի վերահսկում և բարելավում
Դասընթացներ և զարգացում
Ռազմավարական առաջնորդություն և կառավարում
Ղեկավարների զարգացում և թիմի կառավարում
 
Ընկերություններ, որտեղ աշխատել է և ում հետ համագործակցել է`

  • «Օրանժ Արմենիա» (Որակի և դասընթացների թիմի ղեկավար) – 5 տարի  
  • «Յուքոմ” (ՄՌԿ և կազմակերպության զարգացման մենեջեր) – 3 տարի
  • ԲՐԵՎԻՍ (Ներկայացված է ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ-ի կողմից) (Զարգացման և ՄՌԿ տնօրեն) – 1 տարի
  • Երիտասարդ առաջնորդների դպրոց (SYL)
  • «Համախմբված երիտասարդություն» ՀԿ
  • Հեռաուսուցման լաբորատորիա, ԵՊՀ
  • Հայաստանի Արդարադատության ակադեմիա
  • «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» Խումբ
     

Իրականացրել է մի շարք դասընթացներ Հաճախորդների սպասարկման, Հեռախոսային էթիկետի, Նախագծերի կառավարման, Ժամանակի կառավարման, Մարդկային ռեսուրսների կառավարման, Կառավարման հիմունքների և այլ հարակից թեմաներով ավելի քան 700 մասնակցի համար։

 

Ստանդարտ Բիզնես Vip Պլատինում
Սուրճի ընդմիջում
Տեղեկատվական նյութեր
Բանախոսի պրեզենտացիա
Վկայագիր
Welcome Kit
Արժեք : AMD 49000
Հատուկ առաջարկ:
Skillcoin: Skillcoin 49
Զեղչը վավեր է մինչև: 04.02.2019 17:00

10 Northern Avenue, Yerevan

Skill

Դասընթացի ավարտին մասնակիցները ներկայացնելու են գործնական աշխատանք, որի արդյունքի հիման վրա ստանալու են դասընթացի մասնակցությունը հաստատող հավաստագրեր։ Վերջիններս ապահովվելու են դասընթացավարի կողմից անհատական անվճար խորհրդատվությամբ։

 

Կիսվել

Ժամանակահատված

04 - 28

Փետրվար

Երկ - Հնգ

19:00 - 21:00

Անցկացման վայր

Երևան, Հայաստան

Գովազդ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։