Яндекс.Метрика

PPM/Practical Project Management

Նախագծերի գործնական կառավարում
Կազմակերպիչ Armenian-Indian Center for Excellence in ICT (AITC) Բանախոսներ Կատեգորիա Կառավարում

85000 AMD

Ժամանակահատված: 04 - 22, Մարտ - Ապրիլ

Оր: Երկ

Ժամանակ: 18:30 - 21:30

Հրատարակված է 14/12/2018ՀայերենԴասընթաց
Տևողություն: 30 ժամ

Դասընթացի նկարագիրը՝

Դասընթացը հիմնված է նախագծերի կառավարման ոլորտի ամենալայն կիրառում գտած  PMBOK Guide 6 Ed. ստանդարտի վրա, որը մշակված է Նախագծերի կառավարման ինստիտուտի (PMI®) կողմից:

Դասընթացի նպատակն է մասնակիցների մոտ  ձևավորել գիտելիքներ և հմտություններ նախագծերի գործնական կառավարման ժամանակակից արդյունավետ մեթոդների, մոտեցումների և գործիքների կիրառման վերաբերյալ:

Դասընթացը հաջողությամբ ավարտածները կկարողանան արդյունավետ պլանավորել նախագծերի իրականացման համար անհրաժեշտ աշխատանքների ծավալը, ժամանակացույցը և ծախսերը, վերահսկել հիմնարար պլանի իրականացումը, բացահայտել և ըստ անհրաժեշտության վերացնել առաջացած շեղումները հիմնարար պլանի նկատմամբ, կատարել անհրաժեշտ վերապլանավորումներ:

Դասընթացը կսովորեցնի, ինչպես բացահայտել նախագծերի շահագրգիռ կողմերին և ներգրավել նրանց նախագծի կառավարման աշխատանքներին; կսովորեցնի բացահայտել, վերլուծել նախագծի ռիսկերը, հաջողությամբ դիմակայել բացասական ռիսկերին և օգտագործել ընձեռվող բարենպաստ հնարավորությունները:

Դասընթացում դիտարկվում են նաև նախագծի մարդկային ռեսուրսների և հաղորդակցությունների արդյունավետ կառավարման մեթոդները և գործիքները:

Կքննարկվեն նաև նախագծերի իրականացման, վերահսկման և ավարտման գործընթացները:

Ուսուցման ընթացքում կիրառվում են իրական նախագծերի, իրավիճակային դեպքերի քննարկումներ, գործնական հաշվարկային աշխատանքներ:


Դասընթացը վարելու է Միքայել Նշանյանը` ծրագրերի կառավարման սերտիֆիկացված մասնագետ (PMP®), ով ունի դասավանդման և մենթորության բազմաթիվ տարիների փորձ:

 

Դասընթացի հիմնական թեմաները՝

Նախագծերի կառավարման շրջանակ – 2 ժամ
Նախագծի նախաձեռնում – 2 ժամ
Նախագծի բովանդակության կառավարում – 4 ժամ
Նախագծի ժամանակացույցի կառավարում – 4 ժամ
Նախագծի արժեքի կառավարում – 2 ժամ
Նախագծի ռիսկերի կառավարում – 4 ժամ
Նախագծի ռիսկերի կառավարում – 2 ժամ
Նախագծի մոնիթորինգ և կառավարում – 4 ժամ
Նախագծի ռեսուրսների կառավարում – 2 ժամ
Նախագծի հաղորդակցությունների կառավարումը – 2 ժամ
Նախագծի ավարտը – 2 ժամ 

Ստանդարտ Բիզնես Vip Պլատինում
Տեղեկատվական նյութեր
Վկայագիր
Ինսայթ խորհրդատվություն
Արժեք : AMD 85000
Հատուկ առաջարկ:
Զեղչը վավեր է մինչև:

Հավելյալ ինֆորմացիա

Տեխնիկական միջոցները՝

Դասընթացը անց է կացվում ժամանակակից ուսումնական տեխնիկական միջոցներով և համապատասխան համակարգչային ծրագրերով հագեցված լսարանում

Alek Manukyan Street, Yerevan

Armenian-Indian Center for Excellence in ICT

Դասավանդման լեզուն հայերենն է: Սլայդները և այլ օժանդակ նյութերը կներկայացվեն անգլերենով:

Կիսվել

Ժամանակահատված

04 - 22

Մարտ

Երկ

Ապրիլ

18:30 - 21:30

Անցկացման վայր

Երևան, Հայաստան

Գովազդ

Նմանատիպ այլ միջոցառումներ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։