Яндекс.Метрика

HR Management Course

«Մարդկային ռեսուրսների կառավարում և զարգացում» խորացված դասընթաց
Կազմակերպիչ Skillrocks Բանախոս Լիլիթ Գևորգյան Կատեգորիա HR

97000 AMD

Ժամանակահատված: 05 - 16, Փետրվար - Մարտ

Оր: Երք - Շբթ

Ժամանակ: 19:00 - 21:15

Հրատարակված է 12/12/2018ՀայերենԴասընթաց
Տևողություն: 30 ժամ

Ընկերության հաջողությունը ձևավորում են մարդիկ։ Չկա ավելի կարևոր բան քան մարդկային ռեսուրսը։ Յուրաքանչյուր ընկերությունում անկախ նրա մեծությունից և շուկայական դիրքից անչափ կարևոր է մարդկային ռեսուրսի հետ ճիշտ աշխատանքը։  Այսօր արդեն ժամանակակից ընկերություններում գիտակցում են, որ հենց HR ոլորտն է մեծապես որոշում ընկերության առաջխաղացման պլանի արդյունավետ իրագործումը։ Կադրերի բաժնի աշխատակիցներից անցումը դեպի HR մասնագետների, ենթադրում է  գրագետ և ՄՌԿ ոլորտի բոլոր բաժիններին լիովին տիրապետող մասնագետների խիստ անհրաժեշտություն։

«Մարդկային ռեսուրսների կառավարում և զարգացում» խորացված դասընթացին մասնակցությունը հնարավորություն կտա ձևավորել արդյունավետ ՄՌԿ բաժին և գործընթացներ ընկերությունում, ուսումնասիրեл մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից բիզնես մոտեցումները, կառուցվածքը և գործընթացները։

Դասընթացը նախատեսված է

  • ՄՌԿ ոլորտում աշխատող ինչպես սկսնակ, այնպես էլ՝ ավագ մասնագետների համար,
  • Հումանիտար և բիզնես կառավարման, ինչպես նաև հարակից ոլորտների այն մասնագետների համար, ովքեր հետաքրքրված են իրենց կարիերան սկսել/շարունակել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում,
  • Փոքր ընկերությունների ղեկավարների համար, ովքեր միաժամանակ իրականացնում են նաև ՄՌԿ գործառույթներ։ 

Դասընթացի արդյունքում մասնակիցները կսովորեն՝

  • Ինչ դեր և գործառույթներ ունի ՄՌԿ բաժինը ընկերությունում,
  • Ինչ հիմնական ենթաբաժիններից և գործընթացներից է բաղկացած ՄՌԿ բաժինը,
  • Աշխատակիցների հավաքագրման և հարցազրույցների վարման հիմունքներ,
  • Գործատուի ներքին և արտաքին բրենդավորում,
  • ՄՌԿ բաժնի, ռազմավարության և գործընթացների կառուցում՝ ելնելով ընկերության առանձնահատկություններից և նպատակներից,
  • Աշխատակիցների զարգացման մոտեցումներն ու տեխնիկաները,
  • Տաղանդների կառավարման և կարիերայի զարգացման մեթոդները,
  • Կատարողականի գնահատման գործիքները,
  • Ընկերության կազմակերպչական կառուցվածքի  և գրեյդինգային համակարգի (organizational chart and grading system) ձևավորում,
  • Աշխատակիցների մոտիվացիայի և ներգրավվածության ապահովման մոտեցումներն ու գործիքները,
  • Ներքին հաղորդակցության դերը Աշխատակիցների մոտիվացիայի բարձրացման հարցում,
  • ՄՌԿ լավագույն փորձի և միջազգային մոտեցումների ստանդարտները։

Դասընթացի տևողությունը՝  մեկուկես ամիս, 30 ժամ, 12 դաս։

Դասընթացի անցկացման օրերը և ժամերը՝  փետրվարի 5-ից- մարտի 16-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի 19։00-21։00,  շաբաթ՝ 18։00-21։15 (15 րոպե ընդմիջում)։

Մասնակիցների առավելագույն քանակը՝  15 հոգի։

  • ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

    ՄՌԿ և Կազմակերպության զարգացում․ կառուցվածք և դերեր (ժամանակակից սահմանումներ և միտումներ)

    Տևողություն՝ 5 ժամ

    Բովանդակություն`

    • ՄՌԿ-ն որպես կազմակերպության զարգացման հիմք և բիզնեսի գործընկեր,
    • ՄՌԿ-ն որպես աշխատակցի փորձառության (employee experience) պատասխանատու,
    • Ընկերության կազմակերպչական կառուցվածք․ տեսակներ և կազմման առանձնահատկություններ,
    • ՄՌԿ բաժնի կառուցվածքը  և հիմնական գործառույթները,
    • ՄՌԿ բաժնի արդյունավետ կառուցվածքի կազմում,
    • ՄՌԿ բաժնի գործընթացները և համագործակցությունը այլ բաժինների հետ,
    • ՄՌԿ բաժնի դերը ընկերության կառավարման օղակներում և որոշումների կայացման լիազորությունները: 

    Անձնակազմի հավաքագրում և տաղանդների ներգրավում

    Տևողություն՝ 5 ժամ

    Բովանդակություն`

    • Անձնակազմի հավաքագրման առանձնահատկությունները․դերեր և ընթացակարգեր,
    • Աշխատանքի նկարագրերի և հայտարարությունների գրագետ կազմում և տարածում,
    • Հավաքագրման փուլերի նկարագրություն,
    • Հարցազրույց․ տեսակներ և առանձնահատկություններ,
    • Տաղանդների ներգրավում և համալսարանների հետ համագործակցություն,
    • Նոր աշխատակիցների ադապտացիա և onboarding ծրագիր,
    • Ավարտի հարցազրույցներ (Exit interviews):

    ՄՌԿ ադմինիստրացիա. գործընթացներ և ավտոմատացում

    Տևողություն՝ 2 ժամ

    Բովանդակություն`

    • ՄՌԿ ադմինիստրացիայի դերը աշխատակիցների որակյալ փորձառության (quality employee experience) ապահովման գործում,
    • Աշխատանքային իրավունքի կարևորությունը,
    • Աշխատակիցների անձնական գործերի և փաստաթղթավորման ապահովում,
    • Փորձաշրջանի կարևորությունը և ամփոփման մոտեցումները,
    • ՄՌԿ ադմինիստրացիայի գործընթացների ավտոմատացումը:

    Աշխատակիցների զարգացում (Training and Development)․ տեսակները, գործիքներն ու մեխանիզմները

    Տևողություն՝ 5 ժամ

    Բովանդակություն`

    • Աշխատակիցների զարգացումը՝ որպես ընկերության արդյունավետության բարձրացման գործիք,
    • Աշխատակիցների զարգացման տեսակները և զարգացման պլանների կազմումը,
    • Տաղանդների կառավարում (Talent management and Succession planning),
    • Աշխատակիցները՝ որպես ինքնազարգացման և իրենց կարիերայի զարգացման պատասխանատուներ,
    • Կարիերայի քոուչինգը (Career coaching)` որպես աշխատակիցների զարգացման գործիք: 

    Փոխհատուցումների կառավարում (rewards management). Գործիքները և գործընթացները

    Տևողություն՝ 5 ժամ

    Բովանդակություն`

    • Ընկերության գրեյդինգային համակարգի (grading system) կազմում,
    • Աշխատավարձերի, փոխհատուցումների և հավելավճարների կազմման մոտեցումները,
    • Կատարողականի գնահատում (Performance evaluation)․ ժամանակակից մոտեցումների և մեթոդների ներկայացում,
    • Աշխատակիցների արտոնությունների փաթեթ․ տեսակներ և կարևորություն:

    Աշխատակիցների մոտիվացիա և ներգրավվածություն (engagement)․ ժամանակակից գործիքները և մեթոդները

    Տևողություն՝ 4 ժամ

    Բովանդակություն`

    • Մոտիվացիայի սահմանումները, մոտեցումները և տեսակները,
    • Մոտիվացիայի պատասխանատու ագենտները․ ՄՌԿ, ղեկավարներ, գործընկերներ և այլն,
    • Աշխատակիցների գոհունակություն․ չափման մեթոդներ և մոտեցումներ,
    • Աշխատակիցների ներգրավվածության ապահովման մեթոդներն ու տեխնիկաները,
    • Ներքին հաղորդակցությունը (Internal communications)՝ որպես աշխատակիցների մոտիվացիայի ապահովման միջոց: 

    Գործատուի ներքին և արտաքին բրենդավորում 

    Տևողություն՝ 2 ժամ

    Բովանդակություն`

    • Գործատուի բրենդավորման կարևորությունը և ուղիները,
    • ՄՌԿ-ի դերը կորպորատիվ մշակույթի ձևավորման և գործատուի ներքին բրենդավորման գործընթացում,
    • ՄՌԿ և Մարքեթինգ թիմի համագործակցությունը՝ գործատուի բրենդավորման և կորպորատիվ մշակույթի համատեքստում:

    ՄՌԿ ռազմավարություն և գործողությունների պլան

    Տևողություն՝ 2 ժամ

    Բովանդակություն`

    • ՄՌԿ ռազմավարության դերը՝ ընկերության ընդհանուր ռազմավարության և նպատակների իրականացման գործում,
    • ՄՌԿ ռազմավարության և գործողությունների պլանների կազմման մոտեցումները,
    • ՄՌԿ մասնագետին անհրաժեշտ հմտություններ և ներկայացվող պահանջներ։ 

    Ամփոփում, տեստավորում և սերտեֆիկատների հանձնում

Լիլիթ Գևորգյան

Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման մասնագետ, խորհրդատու։

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» Խմբի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման տնօրեն։

Մարդկային ռեսուրսների կառավարման, Կառավարման հմտությունների զարգացման, Ժամանակի կառավարման, Որակի վերահսկման և բարելավման, Հաճախորդների սպասարկման մի շարք ծրագրերի հեղինակ և դասընթացավար, դասախոս։

Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման ոլորտում աշխատում է  ավելի քան 10 տարի։

Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ մագիստրոսի կոչումով, ինչպես նաև կրթություն է ստացել Եվրոպական մի քանի համալսարաններում՝ ստանալով եվրոպական գիտությունների մագիստրոսի կոչում։

Փորձառության ոլորտներն են․

ՄՌԿ Ռազմավարություն և կառավարում
Կազմակերպության զարգացում
Հաճախորդների սպասարկում
Ժամանակի կառավարում
Որակի վերահսկում և բարելավում
Դասընթացներ և զարգացում
Ռազմավարական առաջնորդություն և կառավարում
Ղեկավարների զարգացում և թիմի կառավարում
 
Ընկերություններ, որտեղ աշխատել է և ում հետ համագործակցել է`

  • «Օրանժ Արմենիա» (Որակի և դասընթացների թիմի ղեկավար) – 5 տարի  
  • «Յուքոմ” (ՄՌԿ և կազմակերպության զարգացման մենեջեր) – 3 տարի
  • ԲՐԵՎԻՍ (Ներկայացված է ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ-ի կողմից) (Զարգացման և ՄՌԿ տնօրեն) – 1 տարի
  • Երիտասարդ առաջնորդների դպրոց (SYL)
  • «Համախմբված երիտասարդություն» ՀԿ
  • Հեռաուսուցման լաբորատորիա, ԵՊՀ
  • Հայաստանի Արդարադատության ակադեմիա
  • «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» Խումբ
     

Իրականացրել է մի շարք դասընթացներ Հաճախորդների սպասարկման, Հեռախոսային էթիկետի, Նախագծերի կառավարման, Ժամանակի կառավարման, Մարդկային ռեսուրսների կառավարման, Կառավարման հիմունքների և այլ հարակից թեմաներով ավելի քան 700 մասնակցի համար։

 

Ստանդարտ Բիզնես Vip Պլատինում
Սուրճի ընդմիջում
Տեղեկատվական նյութեր
Բանախոսի պրեզենտացիա
Վկայագիր
Քննություն
Welcome Kit
Արժեք : AMD 97000
Հատուկ առաջարկ:
Skillcoin: Skillcoin 97
Զեղչը վավեր է մինչև: 05.02.2019 17:00

10 Northern Avenue, Yerevan

Skill

Դասընթացի ավարտին մասնակիցները ներկայացնելու են գործնական աշխատանք, որի արդյունքի հիման վրա ստանալու են դասընթացի մասնակցությունը հաստատող, իսկ լավագույն մասնակիցները՝ գերազանցության հավաստագրեր։ Վերջիններս ապահովվելու են Հայաստանյան միջին և խոշոր ընկերությունների մարդկային ռեսուրսների բաժնում փորձաշրջան անցնելու հնարավորությամբ և դասընթացավարի կողմից անհատական անվճար խորհրդատվությամբ։

Կիսվել

Ժամանակահատված

05 - 16

Փետրվար

Երք - Շբթ

Մարտ

19:00 - 21:15

Անցկացման վայր

Երևան, Հայաստան

Գովազդ

Նմանատիպ այլ միջոցառումներ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։