Яндекс.Метрика

Marketing Communications and Sales Course

«Մարքեթինգային հաղորդակցություն և վաճառք» դասընթաց
Կազմակերպիչ Skillrocks Բանախոս Դավիթ Մանուկյան Կատեգորիա Մարքեթինգ

49000 AMD

Ժամանակահատված: 02 - 23, Փետրվար

Оր: Շբթ

Ժամանակ: 12:00 - 16:30

Հրատարակված է 10/12/2018ՀայերենԴասընթաց
Տևողություն: 16 ժամ

 Վաճառքի և մարքեթինգի կարևորագույն բաղադրիչը երկու խմբերի միջև հաղորդակցության ստեղծումն է։ Վաճառքում գնալով աճում է մարքեթինգային հաղորդակցության դերը։ Եթե նախկինում մարքեթինգային հաղորդակցության ռազմավարական նպատակը միայն ապրանքի կամ  ծառայության վաճառքն էր, ապա ներկայիս շուկայական հարաբերություններում ընկերություններն ունեն խնդիր թիրախային խմբի լոյալության ստեղծման հետ, որպես վաճառքի իրականացման բարենպաստ պայման։

Մարքեթինգային հաղորդակցության և վաճառքի փոխկապակցված գործիքներին տիրապետելը կօգնի բարձրացնել արդյունավետությունը թե՛ մարքեթինգում, թե՛ վաճառքում և լինել մրցունակ մասնագետ։

 «Մարքեթինգային հաղորդակցություն և վաճառք» դասընթացի նպատակն է ներկայացնել մարքեթինգային հաղորդակցության ուղիներն ու գործիքները վաճառքի գործընթացի հետ փոխկապակցվածության և փոխազդեցության կոնտեքստում։

Դասընթացը նախատեսված է՝

  • Մարքեթինգի ու վաճառքի ոլորտում աշխատող մասնագետների,
  • Մարքեթինգի և հարակից ուղությունների բաժինների ուսանողների,
  • Սկսնակ ձեռնարկատերերի համար, ովքեր ցանկանում են ինքնուրույն զբաղվել իրենց բրենդի առաջխաղացմամբ,
  • Մարքեթինգային հաղորդակցության գործիքներով, գովազդով, բրենդ կերտելով ու բրենդի առաջխաղացմամբ հետաքրքրված բոլոր անձանց համար։

Դասընթացի արդյունքում մասնակիցները կսովորեն՝

  • Առաջարկել մարքեթինգային հաղորդակցության ու առաջխաղացման ստրատեգիաներ ըստ պրոդուկտի ու թիրախային խմբի,
  • Ճիշտ տրանսֆորմացնել մարքեթինգային հաղորդակցության ավանդական մեխանիզմները ժամանակակից թվային միջավայրում,
  • Վերաիմաստավորել վաճառքն ու վաճառքի գործընթացը՝ դրան նայելով բոլորովին այլ անկյան տակ,
  • Վաճառքն իրականացնել «վաճառք-հաճախորդների սպասարկում-հաղորդակցություն» եռամիասնության մեջ,  
  • Ձեռք բերել վաճառքին անհրաժեշտ հաճախորդների սպասարկման ու մարքեթինգային հաղորդակցության հմտություններ,
  • Դրսևորել պրո-ակտիվություն ու նախաձեռնողականություն,
  • Մարդկանց մոտ՝ տվյալ դեպքում հաճախորդի կամ պոտենցիալ հաճախորդի մոտ ձևավորել անհրաժեշտ ընկալումներ (perceptions), որոնք կնպաստեն վաճառքին։

Դասընթացը վարում է մարքեթինգի և PR-ի մասնագետ՝ վաճառքի, հաճախորդների սպասարկման, լոյալության ու հարաբերությունների պահպանման  թրեյնինգների անցկացման մեծ փորձով։

Դասընթացը բաղկացած է 4 դասից, յուրաքանչյուրը 4 ժամ տևողությամբ։

Անցկացվելու է յուրաքանչյուր շաբաթ օր, 12։00 – 16։30 (30 րոպե ընդմիջում)։

  • ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

    Մոդուլ 1 (4 ժամ)

    • Ծանոթություն մասնակիցների հետ,
    • Մարքեթինգի մասին մասնակիցների պատկերացումների բացահայտում,
    • Մարքեթինգի պրակտիկ նշանակությունն ու դերը,
    • Մարքեթինգի 4 հիմնական բաղկացուցիչները,
    • Պրոդուկտ, պրոդուկտի դիրքավորում, սպառողների սեգմենտացիա, թիրախավորում,
    • Պրոդուկտի մշակումը ավանդական մարքեթինգում,
    • Պրոդուկտի մշակումը ժամանակակից թվային միջավայրում (co-creation),
    • Co-creation-ի մարտահրավերները,
    • Բրենդ, բրենդի մասին դասընթացի մասնակիցների պատկերացումները,
    • Բրենդի արժեքն ու օգտակարությունը,
    • Ուժեղ բրենդի կառուցման տեխնոլոգիա,
    • Բրենդը ժամանակակից թվային միջավայրում. Doppelganger brand, պրակտիկ օրինակներ,
    • Առաջխաղացում (Promotion),
    • Նախքան կոմունիկացիոն արշավ սկսելը ձեռնարկվող քայլեր, 5C վերլուծություն,
    • Կոմունիկացիոն արշավի նպատակները,
    • Կոմունիկացիոն կանալներ։

    Մոդուլ 2 (4 ժամ)

    • Կոմունիկացիոն արշավի մշակում և ստրատեգիաներ,
    • Սպառող-գովազդային մեսիջ կապ,
    • Հաղորդագրություն կառուցելու 3 ստրատեգիաներ իրենց ենթատիպերով, պրակտիկ օրինակներով,
    • Գովազդի գրավչություն. Կրեատիվ ստրատեգիաներ,
    • Գովազդի ֆորմատներ (Executional Format) պրակտիկ օրինակներով,
    • Կոմունիկացիոն արշավի խոսնակ (Spokesperson),
    • Մարքեթինգային հաղորդակցության միքս՝ պրոմոներ, PR, հովանավորչություն, պատճառահետևանքային մարքեթինգ,
    • Այլընտրանքային մարքեթինգային հաղորդակցություն՝ viral marketing, buzz marketing, guerilla marketing պրակտիկ օրինակներով,
    • Digital marketing և սոցիալական մեդիա,
    • Կոմունիկացիոն արշավի աուտենտիկություն, աուտենտիկության case study։

    Մոդուլ 3 (Պրակտիկ գործիքակազմ, 4 ժամ)

    • Վաճառք. մասնակիցների ակնկալիքները վաճառքի բլոկից,
    • Վաճառքը հաղորդակցություն կոնցեպտի ներկայացում,
    • Երբեմն ձախողելու պատճառները,
    • Վաճառքի հաջողության 2 հիմնական գրավականներ՝ Mindset և գործիքակազմ,
    • Գնորդի որոշման կայացման պրոցեսը
    • Սպառողի մոտեցումը գնման պրոցեսին FCB Grid-ի միջոցով,
    • Գնորդների սեգմենտացիա, թիրախավորում,
    • Հաճախորդին գնման որոշմանը բերելու ստրատեգիա, AIDA,
    • Վարժություն՝ առաջարկում են, լուծումներ են տալիս մասնակիցները,
    • Պրակտիկ գործիքակազմ, հաճախորդների տիպաբանություն,
    • NLP հիմունքներ հաճախորդների հետ առնչվելիս,
    • «Հաճախորդը մարդ է» մոտեցման կարևորությունը։

    Մոդուլ 4 (4 ժամ)

    • Վաճառքի փուլեր,
    • Պրակտիկ վարժություն,
    • Ինչպես ասել հաճախորդին ոչ,
    • Դրական, խոսք, այլըտրանքի առաջարկ, բացատրություներ,
    • Հարց-պատասխան, քննարկում,
    • Հաճախորդի լոյլալություն, լոյալության արժեքն ու կարևորությունը բիզնեսի տեսանկյունից,
    • Լոյալության՝ մասնակիցների տարբերակները,
    • Լոյալության տիպեր

    Հարց-պատասխան, քննարկում

Դավիթ  Մանուկյան

Մարքեթինգային հաղորդակցության ու PR-ի, հաճախորդների սպասարկման ու հարաբերությունների պահպանման, ինչպես նաև սպասարկման որակի ապահովման ու վերահսկման մասնագետ՝ վաճառքի, հաճախորդների սպասարկման, լոյալության ու հարաբերությունների պահպանման  թրեյնինգների անցկացման մեծ փորձով։

Աշխատանքային կարիերան սկսել է պետական համակարգից, այնուհետև Օրանժ Արմենիայում front line` Call Centre ագենտից՝ աճելով ու դառնալով հաճախորդների սպասարկման որակի ապահովման ու վերահսկման մասնագետ, ապա կոորդինատոր ու վերջապես ղեկավար։ 2011-2016թթ․տարեկան մոտ մեկ տասնյակ թրեյնինգներ է անցկացրել Օրանժ Արմենիայի, հետագայում՝ Յուքոմ ընկերության front line և այլ կազմակերպությունների աշխատակիցների համար։

  • Մոտ մեկ տարի եղել է front line աշխատող Օրանժ Արմենիայի զանգերի կենտրոնում՝ ձեռք բերելով հաճախորդին լավ ճանաչելու ու ամենաբարդ հաճախորդների հետ աշխատելու հմտություններ
  • 5 տարի շարունակ եղել է թրեյներ, coach, հաճախորդների սպասարկման որակի ապահովման ու վերահսկման մասնագետ (նաև ղեկավար դիրքում) Օրանժ Արմենիա ՖԲԸ-ում, այնուհետ Յուքոմ ընկերությունում
  • 2015թ․ ճանաչվել է Orange Talent Employee
  • 2 տարուց ավել  աշխատում է մարքեթինգային հաղորդակցության ու PR ոլորտում,
  • Ներկայումս զբաղեցնում է Մարքեթինգի ու PR-ի տնօրենի պաշտոն «Օրանժ Ֆիթնես Պրեմիում-Ակումբ»-ում

Ստանդարտ Բիզնես Vip Պլատինում
Սուրճի ընդմիջում
Տեղեկատվական նյութեր
Բանախոսի պրեզենտացիա
Վկայագիր
Քննություն
Welcome Bag
Արժեք : AMD 49000
Հատուկ առաջարկ:
Skillcoin: Skillcoin 49
Զեղչը վավեր է մինչև: 02.02.2019 10:00

10 Northern Avenue, Yerevan

Skill

Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնելու են քննություն, որի արդյունքների հիման վրա ստանալու են  դասընթացին մասնակցությունը հաստատող, իսկ քննությունը բարեհաջող հանձնած մասնակիցները՝ գերազանցության հավաստագրեր։ Վերջիններս ապահովվելու են Հայաստանյան միջին և խոշոր ընկերությունների վաճառքի և մարքեթինգի բաժիններում փորձաշրջան անցնելու հնարավորությամբ և դասընթացավարի կողմից անհատական անվճար խորհրդատվությամբ։

Կիսվել

Ժամանակահատված

02 - 23

Փետրվար

Շբթ

12:00 - 16:30

Անցկացման վայր

Երևան, Հայաստան

Գովազդ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։