Яндекс.Метрика

Marketing Communications and Sales

«Մարքեթինգային հաղորդակցություն և վաճառք» դասընթաց
Կազմակերպիչ Skill.am Բանախոս Դավիթ Մանուկյան Կատեգորիա Վաճառք

49000 AMD

Ժամանակահատված: 17 - 15, Նոյեմբեր - Դեկտեմբեր

Оր: Շբթ

Ժամանակ: 13:00 - 18:00

Հրատարակված է 09/10/2018ՀայերենԴասընթաց

Վաճառքի և մարքեթինգի կարևորագույն բաղադրիչը երկու խմբերի միջև հաղորդակցության ստեղծումն է։ Վաճառքում գնալով աճում է մարքեթինգային հաղորդակցության դերը։ Եթե նախկինում մարքեթինգային հաղորդակցության ռազմավարական նպատակը միայն ապրանքի կամ  ծառայության վաճառքն էր, ապա ներկայիս շուկայական հարաբերություններում ընկերություններն ունեն խնդիր թիրախային խմբի լոյալության ստեղծման հետ, որպես վաճառքի իրականացման բարենպաստ պայման։

Մարքեթինգային հաղորդակցության և վաճառքի փոխկապակցված գործիքներին տիրապետելը կօգնի բարձրացնել արդյունավետությունը թե՛ մարքեթինգում, թե՛ վաճառքում և լինել մրցունակ մասնագետ։

 «Մարքեթինգային հաղորդակցություն և վաճառք» դասընթացի նպատակն է ներկայացնել մարքեթինգային հաղորդակցության ուղիներն ու գործիքները վաճառքի գործընթացի հետ փոխկապակցվածության և փոխազդեցության կոնտեքստում։

Դասընթացը նախատեսված է

  • Մարքեթինգի ու վաճառքի ոլորտում աշխատող մասնագետների,
  • Մարկետինգի և հարակից ուղությունների բաժինների ուսանողների,
  • Սկսնակ ձեռնարկատերերի համար, ովքեր ցանկանում են ինքնուրույն զբաղվել իրենց բրենդի առաջխաղացմամբ
  • Մարքեթինգային հաղորդակցության գործիքներով, գովազդով, բրենդ կերտելով ու բրենդի առաջխաղացմամբ հետաքրքրված բոլոր անձանց համար

Դասընթացի արդյունքում մասնակիցները կսովորեն

  • Առաջարկել մարքեթինգային հաղորդակցության ու առաջխաղացման ստրատեգիաներ ըստ պրոդուկտի ու թիրախային խմբի
  • Ճիշտ տրանսֆորմացնել մարքեթինգային հաղորդակցության ավանդական մեխանիզմները ժամանակակից թվային միջավայրում
  • Վերաիմաստավորել վաճառքն ու վաճառքի գործընթացը՝ դրան նայելով բոլորովին այլ անկյան տակ
  • Վաճառքն իրականացնել «վաճառք-հաճախորդների սպասարկում-հաղորդակցություն» եռամիասնության մեջ  
  • Ձեռք բերել վաճառքին անհրաժեշտ հաճախորդների սպասարկման ու մարքեթինգային հաղորդակցության հմտություններ
  • Դրսևորել պրո-ակտիվություն ու նախաձեռնողականություն
  • Մարդկանց մոտ՝ տվյալ դեպքում հաճախորդի կամ պոտենցիալ հաճախորդի մոտ ձևավորել անհրաժեշտ ընկալումներ (perceptions), որոնք կնպաստեն վաճառքին։

Դասընթացը բաղկացած է 4 դասից, յուրաքանչյուրը 4 ժամ տևողությամբ։

Անցկացվելու է յուրաքանչյուր շաբաթ օր, 13։00 – 17։30 (30 րոպե ընդմիջում)

Դավիթ  Մանուկյան

Մարքեթինգային հաղորդակցության ու PR-ի, հաճախորդների սպասարկման ու հարաբերությունների պահպանման, ինչպես նաև սպասարկման որակի ապահովման ու վերահսկման մասնագետ՝ վաճառքի, հաճախորդների սպասարկման, լոյալության ու հարաբերությունների պահպանման  թրեյնինգների անցկացման մեծ փորձով։

Աշխատանքային կարիերան սկսել է պետական համակարգից, այնուհետև Օրանժ Արմենիայում front line` Call Centre ագենտից՝ աճելով ու դառնալով հաճախորդների սպասարկման որակի ապահովման ու վերահսկման մասնագետ, ապա կոորդինատոր ու վերջապես ղեկավար։ 2011-2016թթ․տարեկան մոտ մեկ տասնյակ թրեյնինգներ է անցկացրել Օրանժ Արմենիայի, հետագայում՝ Յուքոմ ընկերության front line և այլ կազմակերպությունների աշխատակիցների համար։

  • Մոտ մեկ տարի եղել է front line աշխատող Օրանժ Արմենիայի զանգերի կենտրոնում՝ ձեռք բերելով հաճախորդին լավ ճանաչելու ու ամենաբարդ հաճախորդների հետ աշխատելու հմտություններ
  • 5 տարի շարունակ եղել է թրեյներ, coach, հաճախորդների սպասարկման որակի ապահովման ու վերահսկման մասնագետ (նաև ղեկավար դիրքում) Օրանժ Արմենիա ՖԲԸ-ում, այնուհետ Յուքոմ ընկերությունում
  • 2015թ․ ճանաչվել է Orange Talent Employee
  • 2 տարուց ավել  աշխատում է մարքեթինգային հաղորդակցության ու PR ոլորտում,
  • Ներկայումս զբաղեցնում է Մարքեթինգի ու PR-ի տնօրենի պաշտոն «Օրանժ Ֆիթնես Պրեմիում-Ակումբ»-ում

Ստանդարտ Բիզնես Vip Պլատինում
Սուրճի ընդմիջում
Տեղեկատվական նյութեր
Վկայագիր
Արժեք : AMD 49000
Հատուկ առաջարկ:
Skillcoin: Skillcoin 49
Զեղչը վավեր է մինչև:

10 Northern Avenue, Yerevan

Skill

Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնելու են քննություն, որի արդյունքների հիման վրա ստանալու են  դասընթացի մասնակցությունը հաստատող, իսկ քննությունը բարեհաջող հանձնած մասնակիցները՝ գերազանցության հավաստագրեր։ Վերջիններս ապահովվելու են Հայաստանյան միջին և խոշոր ընկերությունների վաճառքի և մարկետինգի բաժիններում փորձաշրջան անցնելու հնարավորությամբ և դասընթացավարի կողմից անհատական անվճար խորհրդատվությամբ։

Կիսվել

Ժամանակահատված

17 - 15

Նոյեմբեր

Շբթ

Դեկտեմբեր

13:00 - 18:00

Անցկացման վայր

Երևան, Հայաստան

Գովազդ

Նմանատիպ այլ միջոցառումներ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։