Яндекс.Метрика

HR MANAGEMENT ADVANCED COURSE

«Մարդկային ռեսուրսների կառավարում և զարգացում» խորացված դասընթաց
Կազմակերպիչ Skill.am Բանախոս Լիլիթ Գևորգյան Կատեգորիա HR

87000 AMD

Ժամանակահատված: 06 - 04, Նոյեմբեր - Դեկտեմբեր

Оր: Երք

Ժամանակ: 19:00 - 21:00

Հրատարակված է 23/08/2018ՀայերենԴասընթաց

Ընկերության հաջողությունը ձևավորում են մարդիկ։ Չկա ավելի կարևոր բան, քան մարդկային ռեսուրսը։ Յուրաքանչյուր ընկերությունում՝ անկախ նրա մեծությունից և շուկայական դիրքից անչափ կարևոր է մարդկային ռեսուրսի հետ ճիշտ աշխատանքը։  Այսօր ժամանակակից ընկերություններում արդեն գիտակցում են, որ հենց HR ոլորտն է մեծապես որոշում ընկերության առաջխաղացման պլանի արդյունավետ իրագործումը։ Կադրերի բաժնի աշխատակիցներից անցումը դեպի HR մասնագետների, ենթադրում է  գրագետ և ՄՌԿ ոլորտի բոլոր բաժիններին լիովին տիրապետող մասնագետների խիստ անհրաժեշտություն։

«Մարդկային ռեսուրսների կառավարում և զարգացում» խորացված դասընթացին մասնակցությունը հնարավորություն կտա HR մասնագետներին ընկերությունում ձևավորել արդյունավետ ՄՌԿ բաժին և գործընթացներ, ծանոթանալ մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից բիզնես մոտեցումներին, կառուցվածքին և գործընթացներին։

Դասընթացը նախատեսված է

  • ՄՌԿ ոլորտում աշխատող ավագ մասնագետների և ղեկավարների համար,
  • ՄՌԿ ոլորտում գործող  խորհրդատվական կազմակերպությունների ղեկավարների և ավագ աշխատակիցների համար։

Դասընթացն ամբողջությամբ ինտերակտիվ է և ընդգրկում է դերային խաղեր և գործնական հանձնարարություններ։

Դասընթացի արդյունքում մասնակիցները կսովորեն

  • ՄՌԿ բաժնի, ռազմավարության և գործընթացների կառուցում՝ ելնելով ընկերության առանձնահատկություններից և նպատակներից
  • ՄՌԿ բաժնի և գործընթացների կառավարում՝ հստակ տեխնիկաների և գործիքների միջոցով
  • Աշխատակիցների զարգացման մոտեցումներն ու տեխնիկաները
  • Աշխատակիցների մոտիվացիայի և ներգարավվածության ապահովման մոտեցումներն ու գործիքները
  • ՄՌԿ լավագույն փորձի և միջազգային մոտեցումների ստանդարտները

Դասընթացը բաղկացած է 12 դասից՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ։

Անցկացվելու է երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերին` 19։00-ին։

Լիլիթ Գևորգյան

Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման մասնագետ, խորհրդատու։

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» Խմբի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման տնօրեն։

Մարդկային ռեսուրսների կառավարման, Կառավարման հմտությունների զարգացման, Ժամանակի կառավարման, Որակի վերահսկման և բարելավման, Հաճախորդների սպասարկման մի շարք ծրագրերի հեղինակ և դասընթացավար, դասախոս։

Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման ոլորտում աշխատում է  ավելի քան 10 տարի։

Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ մագիստրոսի կոչումով, ինչպես նաև կրթություն է ստացել Եվրոպական մի քանի համալսարաններում՝ ստանալով եվրոպական գիտությունների մագիստրոսի կոչում։

Փորձառության ոլորտներն են․

ՄՌԿ Ռազմավարություն և կառավարում
Կազմակերպության զարգացում
Հաճախորդների սպասարկում
Ժամանակի կառավարում
Որակի վերահսկում և բարելավում
Դասընթացներ և զարգացում
Ռազմավարական առաջնորդություն և կառավարում
Ղեկավարների զարգացում և թիմի կառավարում
 
Ընկերություններ, որտեղ աշխատել է և ում հետ համագործակցել է`

  • «Օրանժ Արմենիա» (Որակի և դասընթացների թիմի ղեկավար) – 5 տարի  
  • «Յուքոմ” (ՄՌԿ և կազմակերպության զարգացման մենեջեր) – 3 տարի
  • ԲՐԵՎԻՍ (Ներկայացված է ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ-ի կողմից) (Զարգացման և ՄՌԿ տնօրեն) – 1 տարի
  • Երիտասարդ առաջնորդների դպրոց (SYL)
  • «Համախմբված երիտասարդություն» ՀԿ
  • Հեռաուսուցման լաբորատորիա, ԵՊՀ
  • Հայաստանի Արդարադատության ակադեմիա
  • «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» Խումբ
     

Իրականացրել է մի շարք դասընթացներ Հաճախորդների սպասարկման, Հեռախոսային էթիկետի, Նախագծերի կառավարման, Ժամանակի կառավարման, Մարդկային ռեսուրսների կառավարման, Կառավարման հիմունքների և այլ հարակից թեմաներով ավելի քան 700 մասնակցի համար։

 

Ստանդարտ Բիզնես Vip Պլատինում
Սուրճի ընդմիջում
Տեղեկատվական նյութեր
Վկայագիր
Քննություն
Արժեք : AMD 97000
Հատուկ առաջարկ: AMD 87000
Skillcoin: Skillcoin 87
Զեղչը վավեր է մինչև: 01.11.2018 23:55

Հավելյալ ինֆորմացիա

Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնելու են քննություն, որի արդյունքների հիման վրա ստանալու են  դասընթացի մասնակցությունը հաստատող, իսկ քննությունը բարեհաջող հանձնած մասնակիցները՝ դասընթացի ամբողջական ծրագրի յուրացումը հաստատող հավաստագրեր։ Վերջիններս կստանան անհատական անվճար խորհրդատվություն դասընթացավարի կողմից։

10 Northern Avenue, Yerevan

Skill

Կիսվել

Ժամանակահատված

06 - 04

Նոյեմբեր

Երք

Դեկտեմբեր

19:00 - 21:00

Անցկացման վայր

Երևան, Հայաստան

Գովազդ

Նմանատիպ այլ միջոցառումներ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։