Яндекс.Метрика

HR Management Basic Course

«Մարդկային ռեսուրսների կառավարման (HR) հիմունքներ» դասընթաց
Կազմակերպիչ Skill.am Բանախոս Լիլիթ Գևորգյան Կատեգորիա HR

67000 AMD

Ժամանակահատված: 02 - 27, Հոկտեմբեր

Оր: Երք - Շբթ

Ժամանակ: 19:00 - 21:00

Հրատարակված է 15/08/2018ՀայերենԴասընթաց

Ընկերության հաջողությունը ձևավորում են մարդիկ։ Չկա ավելի կարևոր բան,  քան մարդկային ռեսուրսը։ Յուրաքանչյուր ընկերությունում` անկախ նրա մեծությունից և շուկայական դիրքից կա մարդկային ռեսուրսի հետ աշխատանքի խիստ անհրաժեշտություն։ Այսօր ժամանակակից ընկերություններում արդեն գիտակցում են, որ հենց HR ոլորտն է մեծապես որոշում ընկերության առաջխաղացման պլանի արդյունավետ իրագործումը։ Կադրերի բաժնի աշխատակիցներից անցումը դեպի HR մասնագետների, ենթադրում է  գրագետ և ՄՌԿ ոլորտի բոլոր բաժիններին լիովին տիրապետող մասնագետների մեծ պահանջարկ։

«Մարդկային ռեսուրսների կառավարման (HR) հիմունքներ» դասընթացը կտա պրոֆեսիոնալ ՄՌԿ մասնագետի ձևավորման համար անհրաժեշտ ամփոփ պատկերացում և գիտելիք ՄՌԿ կառավարման բոլոր հիմնադրույթների մասին։

Դասընթացը նախատեսված է՝

  • ՄՌԿ ոլորտում աշխատող կրտսեր ու սկսնակ մասնագետների համար,
  • ԲՈՒՀ–երի հումանիտար և բիզնես կառավարման, ինչպես նաև հարակից մասնագիտությունների ուսանողների ու շրջանավարտների համար, ովքեր հետաքրքրված են իրենց կարիերան սկսել/շարունակել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում։

Դասընթացն ամբողջությամբ ինտերակտիվ է և ընդգրկում է դերային խաղեր և գործնական հանձնարարություններ։

Դասընթացի արդյունքում մասնակիցները կսովորեն՝

  • Ի՞նչ դեր և գործառույթներ ունի ՄՌԿ բաժինը ընկերությունում,
  • Ի՞նչ հիմնական ենթաբաժիններից և գործընթացներից է բաղկացած ՄՌԿ բաժինը,
  • Աշխատակիցների հավաքագրման և հարցազրույցների վարման հիմունքներ,
  • Գործատուի ներքին և արտաքին բրենդավորում,
  • Աշխատակիցների զարգացման (Training and Development) հիմնական մեթոդներն ու գործիքները,
  • Աշխատակիցների մոտիվացիայի և ներգրավվածության ապահովման կարևորությունն ու մոտեցումները։

Դասընթացը բաղկացած է 11 դասից՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ։

Անցկացվելու է երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերին` 19։00-ին։

Լիլիթ Գևորգյան

Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման մասնագետ, խորհրդատու։

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» Խմբի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման տնօրեն։

Մարդկային ռեսուրսների կառավարման, Կառավարման հմտությունների զարգացման, Ժամանակի կառավարման, Որակի վերահսկման և բարելավման, Հաճախորդների սպասարկման մի շարք ծրագրերի հեղինակ և դասընթացավար, դասախոս։

Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման ոլորտում աշխատում է  ավելի քան 10 տարի։

Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ մագիստրոսի կոչումով, ինչպես նաև կրթություն է ստացել Եվրոպական մի քանի համալսարաններում՝ ստանալով եվրոպական գիտությունների մագիստրոսի կոչում։

Փորձառության ոլորտներն են․

ՄՌԿ Ռազմավարություն և կառավարում
Կազմակերպության զարգացում
Հաճախորդների սպասարկում
Ժամանակի կառավարում
Որակի վերահսկում և բարելավում
Դասընթացներ և զարգացում
Ռազմավարական առաջնորդություն և կառավարում
Ղեկավարների զարգացում և թիմի կառավարում
 
Ընկերություններ, որտեղ աշխատել է և ում հետ համագործակցել է`

  • «Օրանժ Արմենիա» (Որակի և դասընթացների թիմի ղեկավար) – 5 տարի  
  • «Յուքոմ” (ՄՌԿ և կազմակերպության զարգացման մենեջեր) – 3 տարի
  • ԲՐԵՎԻՍ (Ներկայացված է ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ-ի կողմից) (Զարգացման և ՄՌԿ տնօրեն) – 1 տարի
  • Երիտասարդ առաջնորդների դպրոց (SYL)
  • «Համախմբված երիտասարդություն» ՀԿ
  • Հեռաուսուցման լաբորատորիա, ԵՊՀ
  • Հայաստանի Արդարադատության ակադեմիա
  • «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» Խումբ
     

Իրականացրել է մի շարք դասընթացներ Հաճախորդների սպասարկման, Հեռախոսային էթիկետի, Նախագծերի կառավարման, Ժամանակի կառավարման, Մարդկային ռեսուրսների կառավարման, Կառավարման հիմունքների և այլ հարակից թեմաներով ավելի քան 700 մասնակցի համար։

 

Ստանդարտ Բիզնես Vip Պլատինում
Սուրճի ընդմիջում
Տեղեկատվական նյութեր
Վկայագիր
Քննություն
Արժեք : AMD 67000
Հատուկ առաջարկ:
Skillcoin: Skillcoin 67
Զեղչը վավեր է մինչև: 02.10.2018 23:55

Հավելյալ ինֆորմացիա

Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնելու են քննություն, որի արդյունքների հիման վրա ստանալու են դասընթացի մասնակցությունը հաստատող, իսկ քննությունը բարեհաջող հանձնած մասնակիցները՝ դասընթացի ամբողջական ծրագրի յուրացումը հաստատող հավաստագրեր։ Վերջիններս ապահովվելու են Հայաստանյան միջին և խոշոր ընկերությունների մարդկային ռեսուրսների բաժնում փորձաշրջան անցնելու հնարավորությամբ և դասընթացավարի կողմից անհատական անվճար խորհրդատվությամբ։

10 Northern Avenue, Yerevan

Skill

Կիսվել

Ժամանակահատված

02 - 27

Հոկտեմբեր

Երք - Շբթ

19:00 - 21:00

Անցկացման վայր

Երևան, Հայաստան

Գովազդ

Նմանատիպ այլ միջոցառումներ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։