Яндекс.Метрика

SECRETS OF SUCCESSFUL SALES

«ՎԱՃԱՌՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ ԵՎ ԳՐԱՎԱԿԱՆԸ» ԴԱՍԸՆԹԱՑ
Կազմակերպիչ Skill.am Բանախոս Բուրաստան Մովսիսյան Կատեգորիա Վաճառք

48000 AMD

Ժամանակահատված: 29 - 20, Սեպտեմբեր - Հոկտեմբեր

Оր: Շբթ

Ժամանակ: 13:00 - 17:30

Հրատարակված է 01/08/2018ՀայերենԴասընթաց
Տևողություն: 16 ժամ

Վաճառքի մենեջերի մասնագիտությունն ամենահին և հատկապես մեր ժամանակներում շատ մեծ տարածում ունեցող և անհրաժեշտ մասնագիտություններից է։ Հենց այդ մասնագետն է ապահովում ընկերության ֆինանսական բարեկեցությունը։

Այսօր գրեթե բոլոր ընկերություններում կա հմուտ վաճառքի մասնագետների կարիք, ովքեր կկարողանան մեծացնել և պահպանել ընկերության հաճախորդների բազան և շահավետ գործընկերային հարաբերություններ կառուցել նրանց հետ։

Իսկ «Ինչպե՞ս ձեռք բերել արդյունավետ վաճառքի հմտություններ», - հարցի պատասխանը կտա «Վաճառքի հմտություններ՝ հաջողության գաղտնիքները և գրավականը»  դասընթացը։

Դասընթացի նպատակն է ձևավորել և զարգացնել մասնակիցների վաճառքի հմտությունները, ծանոթացնել վաճառքի տեխնոլոգիներին՝ փուլերի հաջորդականություն,  նպատակներ, արդյունքներ, առանձնահատկություններ և հնարավորություն ընձեռել ստեղծել վաճառքի և շփման ուրույն ունիկալ ոճ։

Դասընթացը բաղկացած է ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ խմբային և անհատական վարժություններից։

Դասընթացը նախատեսված է՝

  • Վաճառողների,
  • Վաճառքի մենեջերների,
  • Վաճառքի վերահսկող ղեկավարների,
  • Վաճառքի զարգացման ներկայացուցիչների
  • Վաճառքներով հետաքրքրված բոլոր անձանց համար։

Դասընթացին մասնակցելու արդյունքում մասնակիցները կսովորեն՝

  • Մտածել նորովի՝ «out of box», առավելագույն արդյունքին հասնելու համար
  • Լինել վստահ սեփական ուժերի մեջ,
  • Կառավարել հաճախորդի հետ հարաբերությունները՝ օգտագործելով նոր հմտությունները,
  • Պահպանել հանգստություն և լինել վստահ հաճախորդների հետ շփվելիս,
  • Գտնել ուղիներ ընդգծելու առաջարկության կարևորությունը և շահավետությունը,
  • Կառավարել գործարար հարաբերությունները, հաճախորդի մոտ համապատասխան պահանջարկ ձևավորելով։

 

Դասընթացը բաղկացած է 4 դասից՝ յուրաքանչյուրը 4 ժամ տևողությամբ, 30 րոպե ընդմիջում։

Անցկացվելու է յուրաքանչյուր շաբաթ օրը՝ 13։00-ին։

Դասընթացի մասնակցության տեղերը խիստ սահմանափակ են։

 

Բուրաստան Մովսիսյան

Մենեջմենթի, վաճառքի կազմակերպման և հաճախորդների հետ  հարաբերությունների կառավարման փորձառու մասնագետ։

Աշխատանքային կարիերան սկսել է շարքային աշխատակցից, հասնելով բարձր աստիճանի ղեկավարական պաշտոնների Հայաստանի խոշոր ընկերությունների տարբեր բաժիններում՝  վաճառք, հաճախորդների սպասարկում, խոշոր նախագծերի կառավարում, ՏՏ։

  • 20 տարուց ավել պրոֆեսիոնալ զբաղվել է վաճառքներով, բանակցություններով, մեծ թիմերի կառավարումով և մոտիվացիայով,
  • 18 տարի աշխատել է «Բիլայն» ընկերությունում, տարբեր պաշտոններում, այդ թվում՝ Վաճառքի և Հաճախորդների սպասարկման տնօրենի պաշտոնում,
  • 5 տարի աշխատել է «Ամերիա» բանկում, որպես Տեխնոլոգիաների և Գործառնությունների տնօրեն,
  • Ունի բազմաթիվ կորպորատիվ և անձնական պարգևներ,
  • Եղել է բազմաթիվ մրցույթների ժյուրիի անդամ,
  • Ստացել է  2-րդ մրցանակը Call Center Guru միջազգային մրցույթում «Աուտսորսինգի լավագույն գործընկեր» նոմինացիայում։

Ստանդարտ Բիզնես Vip Պլատինում
Սուրճի ընդմիջում
Տեղեկատվական նյութեր
Վկայագիր
Քննություն
Արժեք : AMD 68000
Հատուկ առաջարկ: AMD 48000
Զեղչը վավեր է մինչև: 31.08.2018 23:55

Հավելյալ ինֆորմացիա

Դասընթացը բաղկացած է 4 դասից՝ յուրաքանչյուրը 4 ժամ տևողությամբ։

Անցկացվելու է յուրաքանչյուր շաբաթ օրը՝ 13։00-17։30-ին։

Մասնակցության տեղերը խիստ սահմանափակ են։

Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնելու են քննություն, որի արդյունքների հիման վրա ստանալու են  դասընթացի մասնակցությունը հաստատող, իսկ քննությունը բարեհաջող հանձնած մասնակիցները՝ դասընթացի ամբողջական ծրագրի յուրացումը հաստատող հավաստագրեր։ Վերջիններս ապահովվելու են Հայաստանյան միջին և խոշոր ընկերությունների հասարակայնության հետ կապերի բաժնում փորձաշրջան անցնելու հնարավորությամբ և դասընթացավարի կողմից անհատական անվճար խորհրդատվությամբ։

 

10 Northern Avenue, Yerevan

Skill

Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնելու են քննություն, որի արդյունքների հիման վրա ստանալու են  դասընթացի մասնակցությունը հաստատող, իսկ քննությունը բարեհաջող հանձնած մասնակիցները՝ դասընթացի ամբողջական ծրագրի յուրացումը հաստատող հավաստագրեր։ Վերջիններս ապահովվելու են Հայաստանյան միջին և խոշոր ընկերությունների վաճառքների բաժնում փորձաշրջան անցնելու հնարավորությամբ և դասընթացավարի կողմից անհատական անվճար խորհրդատվությամբ։

Կիսվել

Ժամանակահատված

29 - 20

Սեպտեմբեր

Շբթ

Հոկտեմբեր

13:00 - 17:30

Անցկացման վայր

Երևան, Հայաստան

Գովազդ

Նմանատիպ այլ միջոցառումներ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։