Яндекс.Метрика

Public Relations Аdvanced Course

«ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ (PR) ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑ
Կազմակերպիչ Skill.am Բանախոս Անուշ Բեղլոյան Կատեգորիա Գովազդ և PR

78000 դրամ

Ժամանակահատված: 22 - 19, Հոկտեմբեր - Նոյեմբեր

Оր: Երկ

Ժամանակ: 19:00 - 21:00

Հրատարակված է 28/06/2018ՀայերենԴասընթաց

Ներկայիս սուր մրցակցային պայքարում յուրաքանչյուր ընկերության համար կարևորագույն հարցերից է սպառողների մոտ վստահության ձեռք բերման և լավ հեղինակության ձևավորման հարցը։ Օր օրի էլ ավելի է մեծանում հասարակայնության հետ կապերի մասնագետների անհրաժեշտությունն ու դերը։

Skill.am-ը կազմակերպում է դասընթաց բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են հասարակայնության հետ կապերի ոլորտում  և ցանկանում են կարճ ժամանակում զարգացնել իրենց հմտությունները և լիովին համապատասխանել մասնագիտության պահանջներին։

Դասընթացի նպատակն է ունկնդիրներին փոխանցել խորացված տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ  հասարակայնության հետ կապերի (PR) կառավարման ոլորտում:  Դասընթացը ներառում է տեսական դասախոսություններ և գործնական աշխատանք։ 

Դասընթացը նախատեսված է՝

  • Մարկետինգի ու հաղորդակցության ոլորտի ղեկավարների,
  • Բիզնեսի ոլորտում աշխատող հասարակայնության հետ կապերի գործող մասնագետների,
  • Մարկետինգի ու հաղորդակցության ոլորտում գործող  խորհրդատվական կազմակերպությունների ղեկավարների և ավագ աշխատակիցների համար։

Դասընթացի ընթացքում  մասնակիցներին կներկայացվեն PR ղեկավարին ու խորհրդին անհրաժեշտ գործիքներ և հաղորդակցության հոսքերի պլանավորման մեթոդներ։

Դասընթացի ծրագրում ներառված թեմաներն են՝

  • «Հասարակայնության հետ կապեր – ակունքները և զարգացման միտումները»
  • Հաղորդակցության կառուցվածքը և դերը
  • Հանրային կարծիքի կառավարման սկզբունքները
  • Կոնֆլիկտների կառավարում և ճգնաժամային հաղորդակցություն
  • Հետազոտությունները և ուսումնասիրությունները հասարակայնության հետ կապերում

Դասընթացը բաղկացած է 12 դասից՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ։

Անցկացվելու է երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին 19։00-ին։

Անուշ Բեղլոյան

Հաղորդակցության և հանրային կապերի մասնագետ, խորհրդատու։

 «Հանրային հաղորդակցության լաբորատորիա» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն։

Հաղորդակցության և հանրային կապերի մի շարք ծրագրերի հեղինակ և դասընթացավար, դասախոս։

Հաղորդակցության և հանրային կապերի ոլորտում աշխատում է  ավելի քան 15 տարի։

Հանդիսանում է՝

·         Կենտրոնական Ասիայի Եվրասիա հիմնադրամի միջազգային փորձագետ շահերի պաշտպանության ոլորտում

·         Եվրոպական Միության Արևելյան գործընկերության «Մշակույթ ու ստեղծագործարարություն» ծրագրի շահերի պաշտպանության և հաղորդակցության գծով միջազգային փորձագետ

·         2003թ․ հիմնադրել է Հասարակայնության հետ կապերի Հայաստանյան Ասոցիացիան և 6 տարի զբաղեցրել  գործադիր տնօրենի պաշտոնը

·         6 տարի ղեկավարել է «Արմենթել» ՓԲԸ-ի հասարկայնության հետ կապերի բաժինը

·         Խորհրդատվություն է տրամադրել Ամերիա Մենեջմենթ Քոնսալտինգին

·         Եղել է Հաղորդակցության և հանրային կապերի խորհրդատու Եվրոպայի խորհրդի Հայաստանյան գրասենյակում

 Հաղորդակցության և հանրային կապերի նրա դասըթացներն անցել են ավելի քան 1000 ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու մասնագետներ։

Ստանդարտ Բիզնես Vip Պլատինում
Սուրճի ընդմիջում
Տեղեկատվական նյութեր
Վկայագիր
Քննություն
Արժեք : AMD 98000
Հատուկ առաջարկ: AMD 78000
Skillcoin: Skillcoin 78
Զեղչը վավեր է մինչև: 15.08.2018 23:55

Հավելյալ ինֆորմացիա

Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնում քննություն, որի արդյունքների հիման վրա ստանում են  դասընթացի մասնակցությունը հաստատող, իսկ քննությունը բարեհաջող հանձնած մասնակիցները՝ դասընթացի ամբողջական ծրագրի յուրացումը հաստատող հավաստագրեր։ Վերջիններս կստանան դասընթացավարի կողմից անհատական անվճար խորհրդատվություն։

10 Northern Avenue, Yerevan

Skill

Կիսվել

Ժամանակահատված

22 - 19

Հոկտեմբեր

Երկ

Նոյեմբեր

19:00 - 21:00

Անցկացման վայր

Երևան, Հայաստան

Գովազդ

Նմանատիպ այլ միջոցառումներ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։