Яндекс.Метрика

Public Relations Basic Course

«Հասարակայնության հետ կապերի (PR–ի) հիմունքներ» դասընթաց
Կազմակերպիչ Skill.am Բանախոս Անուշ Բեղլոյան Կատեգորիա Գովազդ և PR

78000 AMD

Ժամանակահատված: 17 - 15, Սեպտեմբեր - Հոկտեմբեր

Оր: Երկ

Ժամանակ: 19:00 - 21:00

Հրատարակված է 28/06/2018ՀայերենԴասընթաց

Ներկայիս սուր մրցակցային պայքարում յուրաքանչյուր ընկերության համար կարևորագույն հարցերից է սպառողների մոտ վստահության ձեռք բերման և լավ հեղինակության ձևավորման հարցը։ Օր օրի էլ ավելի է մեծանում հասարակայնության հետ կապերի մասնագետների անհրաժեշտությունն ու դերը։

«Հասարակայնության հետ կապերի (PR–ի) հիմունքներ» դասընթացը բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են հասարակայնության հետ կապերի մասնագիտությամբ  և ցանկանում են կարճ ժամանակում լիովին համապատասխանել մասնագիտության պահանջներին։

Դասընթացի նպատակն է ունկնդիրներին փոխանցել տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ  հասարակայնության հետ կապերի  (PR) ոլորտում:  Դասընթացը ներառում է տեսական դասախոսություններ և գործնական աշխատանք։ 

Դասընթացը նախատեսված է

  • Մարկետինգի ու հաղորդակցության ոլորտում աշխատող կրտսեր ու սկսնակ մասնագետների համար,
  • ԲՈՒՀ–երի հումանիտար և բիզնես կառավարման ինչպես նաև հարակից մասնագիտությունների ուսանողների ու շրջանավարտների համար,
  • Հայաստանի տեղեկատվական դաշտում հանրային կարծիքի ու հանրային վարկանիշի ձևավորման մեխանիզմներով  հետաքրքրված բոլոր անձանց համար։

Դասընթացի ընթացքում կուսումնասիրվեն հասարակայնության հետ կապերի հիմնական հասկացությունները, հանրային հաղորդակցության մեթոդաբանությունը ու  տեսակները, դրանց նկարագիրը, նպատակները և խնդիրները:

Դասընթացի ծրագրում ներառված թեմաներն են՝

  • Հասարակայնության հետ կապերի (ՀՀԿ) առարկան
  • Հասարակայնության հետ կապերի կառավարման մոդելները կազմակերպություններում
  • Հասարակայնության հետ կապերի ռազմավարություն եւ PR պլան
  • PR -ը գլոբալ համացանցում և համացանցի հայալեզու տիրույթում
  • Աշխատանք լրատվամիջոցների հետ
  • Հասարակայնության հետ կապերի արդյունավետության գնահատում

Դասընթացը բաղկացած է 12 դասից՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ։

Անցկացվելու է երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին 19։00-ին։

Անուշ Բեղլոյան

Հաղորդակցության և հանրային կապերի մասնագետ, խորհրդատու։

 «Հանրային հաղորդակցության լաբորատորիա» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն։

Հաղորդակցության և հանրային կապերի մի շարք ծրագրերի հեղինակ և դասընթացավար, դասախոս։

Հաղորդակցության և հանրային կապերի ոլորտում աշխատում է  ավելի քան 15 տարի։

Հանդիսանում է՝

·         Կենտրոնական Ասիայի Եվրասիա հիմնադրամի միջազգային փորձագետ շահերի պաշտպանության ոլորտում

·         Եվրոպական Միության Արևելյան գործընկերության «Մշակույթ ու ստեղծագործարարություն» ծրագրի շահերի պաշտպանության և հաղորդակցության գծով միջազգային փորձագետ

·         2003թ․ հիմնադրել է Հասարակայնության հետ կապերի Հայաստանյան Ասոցիացիան և 6 տարի զբաղեցրել  գործադիր տնօրենի պաշտոնը

·         6 տարի ղեկավարել է «Արմենթել» ՓԲԸ-ի հասարկայնության հետ կապերի բաժինը

·         Խորհրդատվություն է տրամադրել Ամերիա Մենեջմենթ Քոնսալտինգին

·         Եղել է Հաղորդակցության և հանրային կապերի խորհրդատու Եվրոպայի խորհրդի Հայաստանյան գրասենյակում

 Հաղորդակցության և հանրային կապերի նրա դասըթացներն անցել են ավելի քան 1000 ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու մասնագետներ։

Ստանդարտ Բիզնես Vip Պլատինում
Սուրճի ընդմիջում
Տեղեկատվական նյութեր
Վկայագիր
Քննություն
Արժեք : AMD 78000
Հատուկ առաջարկ:
Skillcoin: Skillcoin 78
Զեղչը վավեր է մինչև: 10.09.2018 23:55

Հավելյալ ինֆորմացիա

 

Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնում են քննություն, որի արդյունքների հիման վրա ստանամ են  դասընթացի մասնակցությունը հաստատող, իսկ քննությունը բարեհաջող հանձնած մասնակիցները՝ դասընթացի ամբողջական ծրագրի յուրացումը հաստատող հավաստագրեր։ Վերջիններս ապահովվելու են Հայաստանյան միջին և խոշոր ընկերությունների հասարակայնության հետ կապերի բաժնում փորձաշրջան անցնելու հնարավորությամբ և դասընթացավարի կողմից անհատական անվճար խորհրդատվությամբ։

 

10 Northern Avenue, Yerevan

Skill

Կիսվել

Ժամանակահատված

17 - 15

Սեպտեմբեր

Երկ

Հոկտեմբեր

19:00 - 21:00

Անցկացման վայր

Երևան, Հայաստան

Գովազդ

Նմանատիպ այլ միջոցառումներ

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։