Яндекс.Метрика

ՔՈ ՍԵՓԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Սամվել Գևորգյանի գիրքը
Կազմակերպիչ BSC Business Support Center Բանախոս Samvel Gevorgyan Կատեգորիա ԳՐՔԵՐ

6900 AMD

Ժամանակահատված: 31 - 01, Դեկտեմբեր - Հունվար

Оր: Երկ - Երք

Ժամանակ: 00:00 - 23:55

Հրատարակված է 13/12/2017ՀայերենՄիջոցառում

«Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գիրքը նախատեսված է նրանց համար, ովքեր երազում են սկսել սեփական բիզնես կամ արդեն որոշում են կայացրել այդ ուղղությամբ: Նրանց համար, ովքեր արդեն ունեն սեփական բիզնես ու ցանկանում են զարգացնել այն: Օգտակար է այն ուսանողների համար, որոնք հետաքրքրված են «Ձեռնարկատիրություն» առարկայով, և այն դասախոսների, որոնք դասավանդում են տնտեսագիտական ու բիզնեսին առնչվող առարկաներ: Գիրքը նախատեսված է նաև միջազգային գործակալությունների, հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների համար, որոնք աջակցում են Հայաստանում ՓՄՁ զարգացմանը:

Գրքում ներկայացված են հայկական բիզնեսի 200-ից ավելի օրինակ և պատմություն այնպիսի ոլորտներից, ինչպես ՏՏ, տուրիզմ, արտադրություն, ծառայություններ և այլն: Նրանք գրքի ասելիքը դարձնում են ավելի առարկայական, գործնական, մշտապես կիրառելի:

Սամվել Գևորգյանի՝ սեփական բիզնեսներ հիմնելու և հաջողություններ գրանցելու փորձն ու գիտելիքները լրացուցիչ արժեք են ավելացնում գրքին: Գրքի հիմքում դրված է իր՝ սեփական բիզնեսներով զբաղվելու 26 տարվա փորձը, բիզնեսի խորհրդատվական գործունեությունը հարյուրավոր ընկերությունների հետ և թրեյնինգային փորձառությունը հազարավոր մասնակիցների հետ: Գիրքը տպագրվել է 2 տարբերակով՝ փափուկ և կոշտ կազմերով:

Գրքի պատմությունը

Առաջին երեք գրքերը, որոնք հրատարակվել են 2003-2010թթ., կոչվել են «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում»: 2016թ. դեկտեմբերին www.bsc.am-ում 3-րդ հրատարակությունը անվճար տեղադրելուց հետո ներբեռնումների թիվն անցավ 25,000-ը: Եվ վերջնական որոշում կայացվեց հրատարակել 4-րդը, որը վերնագրվեց «Քո սեփական բիզնեսը Հայաստանում»: Չորրորդ՝ լրամշակված և նորացված հրատարակության մեջ ներկայացված է բիզնեսի ամբողջ ճանապարհը՝ սկսած գաղափարից և բիզնես մոդելից, մինչև հաջողության բարձունքներին հասնելը:

Գրքի կառուցվածքը

«Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գիրքը բաղկացած է 21+1 գլխից, որոնք բաժանված են 4 հիմնական մասի՝

 1. ՊԼԱՆԱՎՈՐԻՐ ՔՈ ԲԻԶՆԵՍԸ,
2. ԿԱԶՄԱԿԵՐՊԻՐ ՔՈ ԲԻԶՆԵՍԸ,
3. ԿԱՌԱՎԱՐԻՐ ՔՈ ԲԻԶՆԵՍԸ,
4. ԶԱՐԳԱՑՐՈՒ ՔՈ ԲԻԶՆԵՍԸ:

Բովանդակությունն ու գլուխները կառուցված են այնպես, որ օգտակար կլինի կարդալ հերթականությամբ՝ նախաբանից մինչև վերջաբան, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ անդրադառնալ առանձին գլուխների, որոնց թեմաներն ընթերցողին ավելի կհետաքրքրեն: Վերջաբանի փոխարեն գրված լրացուցիչ 22-րդ գլխի գաղափարն այն է, որ եկել է ժամանակը՝ գործելու, ինքնակազմակերպվելու և Հայաստանում բիզնես սկսելու:

Սամվել Գևորգյանը՝ գրքի վերջաբանի մասին

Հոկտեմբերի 16-ն էր, գիրքն արդեն ավարտել էի, ֆեյսբուքում գրառում արեցի, որ վերջապես այն ավարտեցի և տպագիր նյութը պատրաստվում էի տալ խմբագրին: 15 ամիս աշխատել էի գրքի վրա: Վերջին 2 ամիսը օդանավակայաններում, մեքենայի մեջ, տանը և տասնյակ անքուն գիշերներով: Միակ բանը, որ չէր հաջողվում` գրասենյակում աշխատելն էր: Սակայն, վերջին պահին զգացի, որ ինչ-որ բան պակաս է: Խորհրդակցեցի Զառա Նուրբեգյանի հետ, ով գրքի նախագծի ղեկավարն է և Սամվել Մելքոնյանի հետ, ով գրքի խմբագիրն է, ու դուրս բերեցինք, թե ինչն է պակաս: Որոշեցի առաջիկա շաբաթ-կիրակի օրերին գրել, սակայն սովորությանս համաձայն, չհամբերեցի ու նույն երեկոյան սկսեցի: Շատ արագ ստացվեց, գրում էի առանց մտածելու, գրվում էր այն, ինչ մտածում էի:

Ու այսպես ծնվեց 22-րդ գլուխը, որը փոխարինեց վերջաբանին, որտեղ ասվում է, որ.

Ինքնակազմակերպվելու ժամանակն է
Ստեղծագործ լինելու ժամանակն է

Նորարար դառնալու ժամանակն է
Հաջողակ լինելու ժամանակն է
Առաջնորդ դառնալու ժամանակն է

Գործելու ժամանակն է
Հայաստանում բիզնես սկսելու ժամանակն է

Samvel Gevorgyan

Սամվել Գևորգյանը Հայաստանում բիզնես խորհրդատվության, ուսուցման առաջատար մասնագետներից է: Տարբեր ոլորտներում չորս հաջողված բիզնեսի հիմնադիր: 1990թ. ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ապա Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ MBA կոչումով: «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն խորհրդատվական-թրեյնինգային ընկերության հիմնադիր տնօրենն է: 2012թ. դարձել է «Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի» հիմնադիր անդամ և առաջին նախագահ: 

Սամվելն իրականացրել է 200-ից ավելի խորհրդատվական-հետազոտական նախագիծ, անցկացրել ավելի քան 500 թրեյնինգ կառավարման, վաճառքների, մարքեթինգի, ռազմավարության, անձնակազմի ղեկավարման ոլորտներում: Աշխատել է Հայաստանում, Նիդերլանդներում, Վրաստանում, Ռուսաստանում, Մոնղոլիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և Իտալիայում: Հեղինակել է ութ բիզնես գրքեր, որոնց մի մասը բուհերում վերածվել է ձեռներեցության դասագրքի:

Ստանդարտ Բիզնես Vip Պլատինում
Արժեք : AMD 6900
Հատուկ առաջարկ:
Skillcoin: Skillcoin 6.9
Զեղչը վավեր է մինչև:

6 Yekmalyan Street, Yerevan

BSC Business Support Center

Կիսվել

Ժամանակահատված

31 - 01

Դեկտեմբեր

Երկ - Երք

Հունվար

00:00 - 23:55

Անցկացման վայր

Երևան, Հայաստան

Գովազդ

Other similar books

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։