Яндекс.Метрика

Բիզնես միջոցառումների կազմակերպում

Event Management and Marketing course
Организатор Skillrocks Спикеры Sergey Usnunts Категория Управление

99000 AMD

Время: 14 - 13, Май - Июнь

День: Вт - Чт

Время: 19:00 - 21:00

Опубликовано 25/06/2019АрмянскийКурс

ԱՌԱՋԻՆ ԵՎ ԴԵՌԵՎՍ ՄԻԱԿ ԲԻԶՆԵՍ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ներկայումս բիզնես միջոցառումները համարվում են միջոցառումների կազմակերպման ոլորտի չափազանց հեռանկարային, կարևոր և շահավետ սեգմենտ։ Մասշտաբային կորպորատիվ բիզնես միջոցառումների, կոնֆերանսների և միջազգային սեմինարների կազմակերպումը պահանջում է շատ մեծ ժամանակային և ինտելեկտուալ ներդրումներ։  Իսկ որ ամենից կարևորն է՝ այն միջոցառումների կազմակերպման յուրահատուկ ուղղություն է,  որը պահանջում է աշխատանքի բոլոր առանձնահատկությունների հստակ իմացություն՝ այդ թվում համաշխարհային մակարդակի խոսնակների հետ աշխատանքի առանձնահատկությունները։

Այս դասընթացի օգնությամբ Դուք

• Կուսումնասիրեք բիզնես իրադարձությունների կազմակերպչի աշխատանքի գլխավոր ուղղվածությունները

• Կհասկանաք բիզնես-միջոցառման կազմակերպչի գործողությունների ծրագիրը փուլ առ փուլ

•  Կկարողանաք համակարգել Ձեզ արդեն հայտնի տեղեկությունները և ստանալ նոր գիտելիքներ

• Ձեռք կբերեք  նոր բիզնես-ծանոթություններ և համախոհներ նպատակների իրականացման համար

• Կկարողանաք շարունակել զբաղվել սիրելի աշխատանքով ավելի մեծ էնտուզիազմով

• Կկարողանաք շարունակել կարիերան Ձեր ընկերությունում և այնտեղ  կազմակերպել բարձր մակարդակի բիզնես միջոցառումներ

• Կսկսեք զարգացնել ձեր գործունեությունը և վաստակել ավելին

 

Դասընթացը ներառում է 10 դասախոսություն՝ 10 հիմնական թեմաներ:

Դուք չեք ծախսի Ձեր ժամանակը: Դուք  կդարձնեք այն ավելի թանկարժեք։

 

  • ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

    Մոդուլ 1․ Ներածություն.  Ի՞նչ է բիզնես-միջոցառումը և ինչու՞մն է կայանում նրա տարբերությունը այլ միջոցառումների համեմատ

    • Ի՞նչ է բիզնես միջոցառումը։ Կազմակերպման առանձնահատկությունները և իրականացումը

    • Բիզնես միջոցառումների տեսակներն ու ձևերը

    • Բիզնես միջոցառման կազմակերպչին անհրաժեշտ հմտությունները

     

    Մոդուլ 2․ Նախագծի հետ աշխատանքի մեկնարկ

    • Միջոցառման նպատակների և խնդիրների բացահայտում

    • Բիզնես միջոցառման թիրախային լսարանի որոշում

     

    Մոդուլ 3. Նախագծային մենեջմենթ

    • Նախագծերի կառավարման գործիքներ բիզնես-միջոցառումների պլանավորման և կազմակերպման  համար

    • Նախագծի թիմ

    • Նախագծային և օրացույցային պլաններ

     

    Մոդուլ 4. Ֆինանսներ ու փաստաթղթեր

    • Բյուջե և ծախսեր

    • Պայմանագրեր և հաշիվներ

    • Հաշվետվություններ և փաստաթղթավորում

     

    Մոդուլ 5. Հովանավորներ ու գործընկերներ

    • Հովանավորների որոնում և ներգրավում

    • Գործընկերների որոնում և ներգրավում

    • Բանակցությունների վարում

     

    Մոդուլ 6. Կոնտենտ-մենեջմենտ

    •  Միջոցառման համար կոնտենտի մշակում

    •  Խոսնակների հետ աշխատանք

     

    Մոդուլ 7. Բիզնես-միջոցառումների մարքեթինգ և տոմսերի վաճառք  

    • PR միջոցառումներ

    •  Լսարանի ներգրավվում

    • Վաճառքը բիզնես միջոցառումներում

     

    Մոդուլ 8. Արձանագրությունը, կանոնակարգը և սպասարկումը

    • Ինչպե՞ս հասնել «WOW!» էֆեկտի

    • Միջոցառման ընթացքում ժամանակակից գործարար էթիկետի և սերվիսի կանոնները

    • Ինչպե՞ս ստեղծել «brand advocate»

     

    Մոդուլ 9.  Բիզնես-միջոցառումների ստեղծագործական բաղադրիչը

    • Ինչպե՞ս վառ մթնոլորտ ստեղծել բիզնես-միջոցառման ժամանակ

    • Ո՞ր փուլերում է հնարավոր և անհրաժեշտ լսարանի հետ շփումը

     

    Մոդուլ 10. Խոշոր բիզնեսի միջոցառումների վերլուծություն

    • Կոնկրետ միջոցառումների օրինակով սխալների վերլուծություն

Sergey Usnunts

Основатель и визионер проекта Skill.am

Более 15 лет в эвент индустрии и маркетинге.

2006 – 2007 Директор по маркетингу и рекламе в РИИ «Курьер»

2007 – 2012 Директор по маркетингу и PR в платежной системе Telcell

2012 – 2014 Директор по развитию бизнеса в платежной системе Telcell

2014 -2016  Директор по операциям в Armenia Lottery

2017 по настоящее время основатель и визионер в Skill.am

Skill.am – первая и пока единственная в Армении он-лайн площадка для организаторов семинаров, конференций, форумов, мастер классов и других бизнес мероприятий.

В 2017 году компания иницировала проект WORLD`S TOP SPEAKERS IN ARMENIA миссия которого сделать Армению площадкой на которой выступают топовые мировые спикеры, авторы всемирных бестселлеров и великие мыслители. Первым спикером в рамках WTSA стал легендарный Брайан Трейси, американский спикер канадского происхождения, автор более 70 книг, в том числе бестселлера «Доститжени максимума», который вошел в всемирный рейтинг 50 SUCCESS CLASSIC. Мероприятие стало самым крупным бизнес ивентом в современной истории Армении и собрало более 750 человек из 6 стран мира.

Уже через год на платформу WTSA выступил шведский экономист, автор мирового бестселерра FUNKY BUSINESS  доктор Кьел Нордстрем. Мероприятие собрало более 350 участников из 7 стран и по версии национальной прессы стало самым значимым бизнес событием 2018 года.

За два года команда Skill.am реализовала более 100 бизнес мероприятий различного формата, которые посетили более 5000 участников. Команда Skill.am вместе с образовательным фондом «Айб» является соорганизатором проекта «Формула успеха». В числе проектов компании серия мероприятий «Skillbattle» и образовательный проект Skillrocks

 

Skill.am ընկերության հիմնադիր։ Ավելի քան 15 տարի միջոցառումների և մարքեթինգի ոլորտում:

2006-2007 թթ. «Կուրիեր» ընկերության մարքեթինգի և գովազդի տնօրեն։

2007-2012թթ․ «Telcell» վճարային համակարգի մարքեթինգի և PR-ի տնօրեն։

2012-2014 թթ. «Telcell» վճարային համակարգում բիզնեսի զարգացման գծով տնօրեն։

2014-2016 թթ օպերացիոն տնօրեն «Armenian Lottery» ընկերությունում։

2017թ․ մինչ այժմ «Skill.am»-ի հիմանդիր և վիզիոներ։ «Skill.am»-ը առաջին և առայժմ միակ  առցանց հարթակն է Հայաստանում՝ սեմինարների, կոնֆերանսների, ֆորումների, վարպետության դասերի և այլ բիզնես-միջոցառումների կազմակերպիչների համար:

2017 թ.-ին ընկերությունը նախաձեռնել է WORLD’S TOP SPEAKERS IN ARMENIA նախագծը, որի առաքելությունն է Հայաստանը դարձնել լավագույն համաշխարհային խոսնակների, հեղինակների և մտածեղների ելույթների հարթակ։

WTSA-ի շրջանակներում առաջին խոսնակն էր կանադական ծագում ունեցող ամերիկացի լեգենդար խոսնակ Բրայան Թրեյսին՝ ավելի քան 70 գրքի հեղինակ, ներառյալ՝ «Հասնել առավելագույնին» գիրքը, որն ընդգրկվել է 50 SUCCESS CLASSIC համաշխարհային վարկանիշում: Միջոցառումը դարձավ ժամանակակից Հայաստանի պատմության ամենամեծ բիզնես-միջոցառումը և հավաքեց ավելի քան 750 մասնակից, աշխարհի 6 երկրներից:

Արդեն մեկ տարի անց շվեդ տնտեսագետ, աշխարհի լավագույն բեսթսելերներից մեկի՝ «FUNKY BUSINESS»- ի հեղինակ Դոկտոր Կյել Նորդստրոմը ելույթ ունեցավ WTSA հարթակի շրջանակներում: Միջոցառումը հավաքեց ավելի քան 350 մասնակից աշխարհի 7 երկրից, նաև  ըստ մամուլի՝  դարձավ 2018 թվականի ամենանշանավոր բիզնես միջոցառումը:

Երկու տարիների ընթացքում «Skill.am»-ի թիմը իրականացրել է ավելի քան 100 բիզնես միջոցառում, որոնց ներկա են եղել ավելի քան 5000 մասնակից: «Skill.am»-ը «Այբ» կրթական հիմնադրամի հետ միասին հանդիսանում է «Հաջողության բանաձև» ծրագրի համահեղինակ: Ընկերության նախագծերի թվում են նաև մի շարք միջոցառումներ, ինչպիսիք են՝  «Skillbattle»-ը նախագիծը և կրթական Skillrocks նախագիծը։

Стандарт Бизнес Vip Платиновый
Coffee break
Раздаточные материалы
Презентация спикера
Сертификат
Экзамен
Инсайт-консалтинг
Цена: AMD 99000 AMD 150000
Специальное предложение:
Skillcoin: Skillcoin 99 Skillcoin 150
Предложение действительно до: 14.05.2019 17:00 14.05.2019 17:00

Дополнительная информация

Business փաթեթը ձեռք բերելու դեպքում կստանաք նաև Ձեր միջոցառման վերաբերյալ անհատական խորհրդատվություն դասընթացավարի կողմից և նրա հետ միասին կմշակեք Ձեր միջոցառման առաջխաղացման ռազմավարությունն ու իրականացման քայլերը։

10 Northern Avenue, Yerevan

Skill

Դասընթացն ունի գործնական քննություն։

Մասնակիցները բաժանվելու են երկու խմբի և ստանալու են հանձնարարություն՝ կազմակերպել իրական բիզնես միջոցառում, որի արդյունքների, ինչպես նաև այդ միջոցառումներին ներկա հյուրերի արձագանքների հիման վրա էլ նրանց կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր՝ համապատասխան գնահատականով:

Լավագույնները՝ ցանկության դեպքում, հնարավորություն կունենան պրակտիկա անցնել Skill.am ընկերությունում և Skillrocks-ի գործընկեր ընկերություններում, որոնց թվում են լավագույն հայկական բանկերը, հեռահաղորդակցման օպերատորները և IT ընկերությունները:

Поделиться

Время

14 - 13

Май

Вт - Чт

Июнь

19:00 - 21:00

Место проведения

Ереван, Армения

Գովազդ

Другие подобные мероприятия

Other similar books

Чтобы создать новое мероприятие, пожалуйста, зарегистрируйтесь или войдите в систему

Стоимость мероприятий указана в соответствующем разделе конкретного события. Данный рездел создан исключительно для организаторов мероприятия.