Яндекс.Метрика

ToT` Դասընթացավարների վերապատրաստում

Զարգացրե՛ք դասընթացավարի Ձեր հմտությունները
Организатор Skillrocks Спикеры Աննա Զարգարյան Категория Управление

290000 AMD

Время: 03 - 19, Июль

День: Ср - Пт

Время: 10:00 - 18:00

Опубликовано 25/05/2019АрмянскийКурс

Դասընթացի նպատակն է զարգացնել ինտերակտիվ դասընթացներ վարելու հմտությունները, ընդլայնել դասընթացավարի արդյունավետ վարքագծային դրսևորումներն ու բարձրացնել արդյունավետությունը, որպես դասընթացավար։

Դասընթացին կարող են մասնակցել

  • Գործող կորպորատիվ և անկախ դասընթացավարներ,
  • Սեմինարավարներ, դասախոսներ, մանկավարժներ,
  • Դասընթացավարի թեկնածուներ, ովքեր պատրաստվում են ընդգրկվել դասընթցավարների խմբում
  • Նրանք, ովքեր արդեն ունեն պրեզենտացիաների անցկացման որոշակի փորձ և ցանկանում են զարգացնել կարողությունները, որպես դասընթացավարներ

Ի՞նչ կտա դասընթացին մասնակցությունը

  • Դասընթացի ավարտին կստանաք գիտելիքներ և կզարգացնեք ձեր հմտությունները ինքնուրույն կարիքի բացահայտում իրականացնելու, դասընթացներ կազմակերպելու և անցկացնելու համար
  • Ձեր պրեզենտացիաները կկարողանաք վերածել հետաքրքիր ու գրավիչ դասընթացների՝ մասնակիցներին ներգրավելով քննարկումների մեջ
  • Կկարողանաք մշակել առանձնահատուկ գործական աշխատանքներ ու իրավիճակային դերախաղեր, տպավորիչ ու ոգևորող դասընթացներ անցկացնելու համար
  • Կտիրապետեք խմբի դինամիկայի կառավարման ու տարբեր տիպի մասնակիցների հետ արդյունավետ աշխատանքի հնարքներին
  • Կկարողանաք մշակել ընտրած թեմայով դասընթացի կառուցվածք, բովանդակություն ու գնահատման չափանիշներ
  • Ձեր մշակած դասընթացի թեմաները կկարողանաք բխեցնել  ձեր ընկերության կորպորատիվ մշակույթի բաղադրիչներից ու նպաստել նույն այդ մշակույթի հաստատմանն ու տարածմանը

 Ավարտին կստանաք  «Դասընթացավարների վերապատրաստում» երկաստիճան դասընթացի մասնակցության վկայական և  երաշխավորագիր։

  • ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

    Առաջին փուլ

    Դասընթացի մասնակիցները անցնում են 3-օրյա դասընթաց, որը կազմված է «80/20 գործնական/տեսական»  սկզբունքով և ներառում է հետևյալ թեմաները

     

    Օր առաջին

    (6 ժամ)

    Հաղորդակցման և պրեզենտացիոն հմտություններ

    • Վերբալ և ոչ վերբալ հաղորդակցում
    • Դասընթացի տարածքի արդյունավետ օգտագործում
    • Հավելյալ / օժանդակ միջոցների օգտագործում

     

    Օր երկրորդ

    (6 ժամ)

    Խմբի կառավարման հմտություններ

    • Խմբի հետ աշխատանքի տեխնիկաներ
    • Խմբի տրամադրության վերահսկում
    • Գործողությունների վերլուծություն և հետադարձ կապ
    • Աշխատանք առարկությունների հետ

      

    Օր երրորդ

    (6 ժամ)

    Դասընթացի բովանդակության կառավարում

    • Դասընթացի նպատակ, տրամաբանություն, կառուցվածք
    • Նյութի ճիշտ ներկայացում
    • Գործնական աշխատանքների և օրինակների օգտագործում

     

     Երկրորդ փուլ

    Դասընթացի մասնակիցներն անցկացնում  են դասընթացի 40-60 րոպեանոց հատված մյուս մասնակիցների համար, որի բովանդակությունն ու կառուցվածքը նախապես քննարկված է դասընթացավարի հետ, որից հետո ստանում, ինչպես նաև տրամադրում են զարգացնող հետադարձ կապ և գնահատվում են ըստ համապատասխան գնահատման թերթիկի:

    Անցկացրած դասընթացի տեսագրությունը տրամադրվում է միայն մասնակցին, ցանկության դեպքում կկազմակերպվի անհատական խորհրդատվություն։

     

    Օր չորրորդ

    (6 ժամ)

    «Դասընթացավար» կոմպետենցիայի կիրառում: Դասընթացի և դասընթացավարի աշխատանքի վերլուծություն

    • Կարճատև դասընթացի ներկայացում
    • Աշխատանք բարդ մասնակիցների հետ

     

    Օր հինգերորդ

    (6 ժամ)

    Դասընթացի և դասընթացավարի աշխատանքի վերլուծություն

    • Դասընթացի վերլուծություն
    • Դասընթացավարի աշխատանքի վերլուծություն
    • Դասընթացավարի գնահատման սանդղակ

Աննա Զարգարյան

Իդեալ ընկերության HR տնօրեն

• Հավաստագրված HR մասնագետ, դասընթացավար՝ ղեկավարման, սպասարկման, վաճառքի և անձնային ու միջանձնային հմտությունների զարգացման թեմաներով:

10 տարվա աշխատանքային փորձ HR ոլորտում

20 տարվա դասընթացավարի փորձ

1000-ից ավել վարած դասընթաց

15 000-ից ավել մասնակից

• Իրականացրած դասընթացներ Հայաստանի 20-ից 15 քաղաքներում, նաև Մոսկվա, Կիև, Մինսկ, Ռիգա, Սուխում, Պիցունդա քաղաքներում

• Դասընթացներ 20-ից ավել տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ

Стандарт Бизнес Vip Платиновый
Coffee break
Раздаточные материалы
Сертификат
Welcome Bag
Цена: AMD 290000
Специальное предложение:
Skillcoin: Skillcoin 290
Предложение действительно до:

10 Northern Avenue, Yerevan

Skill

Поделиться

Время

03 - 19

Июль

Ср - Пт

10:00 - 18:00

Место проведения

Ереван, Армения

Գովազդ

Другие подобные мероприятия

Other similar books

Чтобы создать новое мероприятие, пожалуйста, зарегистрируйтесь или войдите в систему

Стоимость мероприятий указана в соответствующем разделе конкретного события. Данный рездел создан исключительно для организаторов мероприятия.