Яндекс.Метрика

+374 60 70 75 70

ԻՆՍԱՅԹ ՍԵՍԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ 9 ՊԱՏՃԱՌ

Պատրաստվել անխուսափելի փոփոխություններին և ուսումնասիրել դրանցից օգուտներ քաղելու մեթոդները:

Ծանոթանալ առաջնորդության նոր ռազմավարությանը:

Առնչվել լիովին նոր և բացառիկ քոնթենթին:

Ավելի խորը հասկանալ բիզնես միջավայրի նոր ստանդարտները:

Բացահայտել այն միտումները, որոնք նպաստում են բիզնեսի նոր արժեհամակարգի ստեղծմանը:

Հայտնվել ականավոր մարդկանց շրջապատում և լսել խարիզմատիկ բանախոսի գաղափարները։

Հասկանալ, թե ապագա ընկերությունների և առաջնորդների որ ռազմավարություններն են առավել կենսունակ և հաջողակ:

Խորհել այն մասին, թե ինչպիսին կլինի ապագայի հաջողակ ընկերությունների պատկերը:

Ծանոթանալ ապագայի նոր պայմաններում գումար վաստակելու արվեստի առանձնահատկություններին:

ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

“Միջոցառման նպատակն է` փոխանցել խորը գիտելիքներ ժամանակակից գործարար միջավայրի մասին. hասկանալ, թե ինչպես են հսկայական տեխնոլոգիական փոփոխությունները ազդում ընկերությունների և կազմակերպչական կառույցների վրա, ինչպես նաև սահմանել նոր արժեքային համակարգը։ Միջոցառման վերջնական նպատակն է` մանրակրկիթ ուսումնասիրել գումար աշխատելու արվեստը»։

— Կյել Նորդստրյոմ

ԿՅԵԼ ԱՆԴԵՐՍ ՆՈՐԴՍՏՐՅՈՄ՝ շվեդ տնտեսագետ, գրող և հրապարակախոս։2000թ․ հրատարակվել է Կյել Ա․ Նորդստրյոմի և իր գործընկեր Յոնաս Րիդեստրալի հեղինակած «Funky Business - Talent Makes The Capital Dance» գիրքը։ Գիրքը, որը շատերը նկարագրում են որպես “ժամանակի կողմից կազմակերպությունների և իրենց առաջնորդների առջև դրված պահանջների մանիֆեստ”, դարձավ համաշխարհային բեսթսելլեր և ներկա պահի դրությամբ թարգմանվել է 33 լեզուներով։ Կյել Նորդստրյոմը ստացել է ինժեների կրթություն, այնուհետև շարունակել է կրթությունը Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոցում և 1991թ․ստացել փիլիսոփայության դոկտորի կոչում։ Մինչև 2004թ․

Մինչև 2004թ․ եղել է Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոցի Բիզնեսի Միջազգային Ինստիտուտի (ԲՄԻ) դոցենտ։ Իր հետազոտություններն ու խորհրդատվական գործունեությունը կենտրոնացված են բազմազգային կորպորացիաների ռազմավարական կառավարման և գլոբալիզացիայի ոլորտում։ Եղել է Միացյալ Թագավորության կառավարության և մի քանի խոշոր կորպորացիաների ռազմավարական կառավարման գծով խորհրդատու։

Գլխավորել է բիզնես մտածողների “The Thinkers 50” եվրոպական վարկանշային ցուցակը երկու անգամ։

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Ժամ Նկարագրություն
09:00 – 10:00 Գրանցում
10:00 – 11:30 ԲԻԶՆԵՍԸ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ
11:30 – 12:00 Coffee break/ Networking
12:00 – 13:30 ՆՈՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ
13:30 – 14:30 Լանչ
14:30 – 16:00 ՈՒԼՏՐԱԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԻԶՆԵՍԸ
16:00 – 16:30 Coffee break / Networking
16:30 – 18:00 ՈՒՐԲԱՆԻԶԱՑԻԱՆ ԵՎ ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
18:00 – 19:30 VIP Cocktail (Platinum մասնակիցների համար)

Սեմինարն անցկացվելու է անգլերեն լեզվով։

Նախատեսված է սինխրոն թարգմանություն։

Կապիտալիզմի գլոբալիզացիա

Այսօր կապիտալիզմի միակ բնական սահմանափակումը մեր մոլորակի չափերն են։ Մենք բոլորս ապրում ենք կապիտալիզմի մատրիցայում, մենք ունենք մեկ աշխարհ և շուկայական տնտեսության մեկ համակարգ։ Այլ սկզբունքներով ապրում է միայն Հյուսիսային Կորեան։

Կրթության արժեզրկում

Համալսարանական գիտելիքը բացարձակապես անհրաժեշտ է, բայց արժանապատիվ կյանք վարելու համար բավարար չէ։ Հարվարդում դուք կստանաք նույնը, ինչը որ կարող եք ստանալ առանց դրա։ Ավելի կարեւոր են հաստատակամությունը, սրամտությունը, մարդկային այն որակները աշխատեցնելու ցանկությունը, որոնք չեն կարող պատճենվել կամ ավտոմատացնել։

Մտավոր մոնոպոլիա

Չկա մոնոպոլիա, չկա գումար։ F.A.A.N.G.-ի աշխարհում շահութաբեր է միայն այն կազմակերպությունը, որը մոնոպոլիա է ստեղծում սպառողների գիտակցությունում։ Ես ատում եմ IKEA-ն, բայց իմ գլխում այլընտրանք չկա, և ես կրկին իմ գումարը տալիս եմ IKEA-ին։

Ուլտրաարդիականությունն ու բիզնեսը

F.A.A.N.G. հապավումը բիզնես միջավայրի նոր ստանդարտ է։ Եթե ձեր ընկերության ռազմավարությունը համապատասխանում է Facebook, Amazon, Apple, Netflix և Google համակարգերի տրամաբանությանը, ապա դուք կլինեք հաջողակ, եթե ոչ, ապա ձեր բիզնեսը կկործանվի։

Թվայնացվելու է ամեն ինչ

Գործընթացն արդեն մեկնարկվել է: Ցանկացած առարկա, որն առնվազն տեսականորեն կարելի է «խելացի» դարձնել, հենց այդպիսին էլ կլինի: Անգամ դիմափոշին կարելի է «խելացի» դարձնել։ F.A.A.N.G.-ը թվային աշխարհի մենաշնորհն է, և այդ ընկերությունների ազդեցությունը մշտապես մեծանալու է։


ԱՊԱԳԱՆ ԱՅՍՏԵՂ Է

ԱՅՍ ՄՐՑԱՎԱԶՔՈՒՄ ՁԱԽՈՂՎՈՒՄ Է ՆԱ, ՈՎ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԴՐԱՆ

ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆՔ ՏԱԼԻՍ ԱՆՊԱՅՄԱՆ ԿԱՐԴԱԼ
«БИЗНЕС В СТИЛЕ ФАНК» գիրքը

ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆ

  • Բիզնես
  • 180000 AMD

  • Vip
  • 240000 AMD

  • Պլատինում
  • 480000 AMD

ՎԱՅԵԼԵՔ ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՅԵԼ ՆՈՐԴՍՏՐՅՈՄԻ ՀԵՏ

Հայաստանն աշխարհի ամենագեղատեսիլ վայրերից մեկն է: Ունենալով բազմադարյան պատմություն և մշակույթ, այն այսօր շարժվում է համաշխարհային գործընթացներին համահունչ: Հայաստանն իր պատմության ողջ ընթացքում աչքի է ընկել իր ժողովրդի հյուրընկալությամբ, և այս անգամ մեր հյուրերին մենք առաջարկում ենք հանդիպել վառ և խարիզմատիկ սփիքեր Կյել Նորդստրյոմի հետ:

ԿԱՄԱՎՈՐՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՄԵԳԱ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ #SKILLVOLUNTEER

Բաց մի՛ թող կիրառական գիտելիքներ և փորձ ձեռք բերելու քո հնարավորությունը՝ դառնալով այս մեգա իրադարձության մի մասը: Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 15-ը:

ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ՄԵԴԻԱ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ՏԱՐԱԾԵԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՍՈՑ․ ՑԱՆՑԵՐՈՒՄ

Loading ...

Loading ...

Loading ...

Loading ...

Loading ...


Loading ...

Loading ...

Loading ...

Loading ...

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։