Яндекс.Метрика
Ինչպես կարող ենք օգնել Ձեզ?

Հաճախ տրվող հարցեր

Հաճախ տրվող հարցեր

Օգտատեր

Լավ հարց է։ Skill-ը վեբկայք է, որն ուղղված է թրեյներների, թրեյնինգային ընկերությունների և այլ կրթական ֆորմատների հետ համագործակցությանը, ինչի արդյուքնում մեկ հարմար վայրում են հավաքվում լավագույն դասավանդողները, թրեյներները և սեփական գործի վարպետներն, ու Ձեզ առաջարկվում է հմտությունների ձեռքբերման և կատարելագործման թեմայով միջոցառումների լայն շրջանակ։
Դա շատ հեշտ է։ Սեղմե՛ք «ԳՐԱՆՑՎԵԼ» կոճակը կայքի վերին մենյուում և գրանցվե՛ք այն ճանապարհով, որը հարմար կգտնեք: Եթե Ձեզ հայտնի են ավելի հեշտ միջոցներ, խնդրում ենք դրանք ներկայացնել մեզ առաջարկի տեսքով, և մենք կանենք հնարավոր ամեն բան դա մեր կայքում իրագործելու համար։ Խնդրում ենք անպայման ծանոթանալ կայքից օգտվելու պայմաններին։ Դա թույլ կտա դարձնել օգտվելու գործընթացն ավելի հասկանալի և հաճելի:
Skill-ը թրեյնինգային ընկերություն չէ, բայց մենք համագործակցում ենք միջոցառումների բազմաթիվ կազմակերպիչների հետ: Նրանց օգնությամբ մենք առաջարկում ենք Ձեզ հնարավորություն` անընդհատ տեղյակ լինելու լավագույն թրեյնինգներից, սեմինարներից, վարպետության դասերից, դասընթացներից, կուրսերից և հմտությումների ձեռքբերմանն ու կատարելագործմանն ուղղված այլ միջոցառումներից:

Թրեյներ

Անկասկած, այո՛։ Խնդրում ենք Ձեր պրոֆիլում ակտիվացնել «Ուզում եմ դառնալ միջոցառման կազմակերպիչ» գործառույթը և սկսել սեփական անձի գրանցումը` իբրև կազմակերպչի, առանց իրավաբանական անձի հատուկ պրոֆիլի բացման։ Մեր կողմից նախապատրաստվել է փաստաթղթերի հատուկ փաթեթ, որոնց կարող եք ծանոթանալ՝ գնալով հետևյալ հղմամբ https://www.skill.am/terms։ Ունե՞ք հարցեր: Գրե՛ք մեզ՝ happytohelp@skill.am։
Այո՛, քանի որ հաճախորդի Ձեր բոլոր իրավունքները պահպանվում են։ Դուք կարող եք գրանցվել և ձեռք բերել Skill-ում հասանելի բոլոր միջոցառումների տոմսերն առանց բացառության։ Դուք ճիշտ ճանապարհին եք, քանզի վարպետությունը անընդհատ կատարելագործվելու ցանկությունն է։
Skill-ը միջոցառումների կազմակերպիչներին թույլ է տալիս գրանցել և անցկացնել ինչպես վճարովի, այնպես էլ անվճար միջոցառումներ։

Կազմակերպիչ

Միջոցառումների քանակը սահմանափակված չէ և կախված է սակագնային պլանից։
Մենք մշտապես կապի մեջ ենք։ Ձեզնից պահանջվում է ընդամենը առաջարկել մեզ կատեգորիա և ենթակատեգորիա, ու եթե դա չի հակասում Skill-ի գործունեությունը կարգավորող այլ կանոնների և փաստաթղթերի, մենք ամենակարճ ժամանակահատվածում ցանկում կներառենք Ձեր կողմից առաջարկված տարբերակը։
Ձեզ անհրաժեշտ է ոչ ավել, քան 10 րոպե, Ձեր ընկերությունը Skill-ում գրանցելու և միջոցառումների հրապարակմանն անցնելու համար։ Տվյալ միջոցառումները օգտատերերին հասանելի կդառնան այն բանից հետո, երբ Դուք կհաստատեք պայմանագիրը կնքելու պատրաստակամությունը։ Մեր առաքիչը Ձեզ հարմար ժամի կհասցնի պայմանագրի «թղթային» տարբերակը Ձեր գրասենյակ։

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։