Яндекс.Метрика

LOFT

Լոֆթն ինքնազարգացման ու ժամանցի բազմաֆունկցիոնալ կենտրոն է, որտեղ անվճար է ամեն ինչ, բացի ժամանակից։

Նույն հասցեում մենք ձեզ առաջարկում ենք միանգամից մի քանի, իրարից անկախ սրահ՝ սեմինարների գոտի, խաղասենյակ, բաց խոհանոց, սպիտակ սենյակ՝ նախատեսված հիմնականում յոգայի պարապմունքների համար, արվեստի ընդարձակ սրահ, բեմական հատված՝ երաժշտական գործիքներով, վերջերս նաև՝ մեծ լուռ տարածք։

Լոֆթի բազմաֆունկցիոնալությունը պայմանավորված է տրանսֆորմացվող գոտիների առկայությամբ, որը հնարավորություն է տալիս լոկալ տարածքում միաժամանակ իրականացնել հինգ և ավելի տարբեր իրադարձություն՝ չիզքեյքի պատրաստումից մինչև հանդիպում-զրույց Տիգրան Մանսուրյանի հետ, Մալխասի համերգից մինչև պինգ-պոնգի առաջնություն, ձմերուկի փարթիից մինչև Բերնարդ Վերբերի գրքի շնորհանդես։

Լոֆթի հիմնական սրահի և լուռ գոտու վճարային համակարգը մեկ անձի համար այս տեսքն ունի․

1 րոպեն՝ 15 դրամ
2 ժամը՝ 1300 դրամ
3 ժամը՝ 1500 դրամ
8 աշխ․ ժամը(10:00-18:00)՝ 3000 դրամ

1 օրը (10:00-00:00)՝ 3500 դրամ
1 գիշերը (00:00-10:00)՝ 999 դրամ

+374 43 408864 info@loft.am 07/02/2017


Ended events

To create a new event,please log in or register.

The price of an event can be found in the event page. This section is available only to the event organizers.