«Երևանի և հարակից մարզերի երիտասարդ գործատուների միությունը» շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է: Հիմնադրվել է 2012թ.-ին: 2014թ.-ին միության ջանքերով հիմնադրվել է նաև «Արցախի երիտասարդ գործատուների միությունը»:
Միությունը մշակում և իրականացնում է ծրագրեր, որոնց նպատակն է աջակցել երիտասարդ գործարարներին՝ գործարար գիտելիքների մակարդակի բարձրացման, բիզնեսի արդյունավետ կառավարման և զարգացման, Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում համագործակցության ստեղծման, պետական հատվածի հետ երկխոսության համար: Միությունն իր անդամներին միավորում է երեք աստիճանակարգային խմբերում.
• Ուզում եմ դառնալ գործարար
• Սկսնակ ձեռներեցություն (Startup)
• Ես գործարար եմ
Միության գործունեության նպատակներից է երիտասարդության շրջանում բիզնես մտածողության ձևավորումը: Անդամակցելով միությանը երիտասարդներն անցնում են վերոնշյալ երեք մակարդակներով՝ յուրաքանչյուր մակարդակում ստանալով միության աջակցությունը:
Միությունը համագործակցում է ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային մի շարք կառույցների և կազմակերպությունների հետ: 2014թ.-ից միությունը հանդիսանում է «Երիտասարդ ձեռներեցների եվրոպական կոնֆեդերացիայի» անդամ:
Միության գործունեության հիմնական նպատակներն են.
• Նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը,
• Զարգացնել բիզնես միջավայրը,
• Երիտասարդության շրջանում ձևավորել բիզնես մտածողություն,
• Խորացնել Հայաստան-սփյուռք գործարար կապերը,
• Ստեղծել համագործակցություն Հայաստանի և այլ երկրների երիտասարդ գործատուների միջև,
• Մասնակից դարձնել հայ երիտասարդ գործատուներին միջազգային գործարար համաժողովների, կոնֆերանսների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների,
• Աջակցել հայրենական արտադրողին արտահանման ծավալների մեծացման և միջազգային նոր շուկաներ գրավելու համար:
Ended events
To create a new event,please log in or register.