Яндекс.Метрика

Ayb & Skill

Skill.am-ը առցանց հարթակ է, որտեղ ներկայացված են թրեյնինգները, սեմինարները, վարպետության դասերը և հմտությունների ձեռքբերման ու զարգացման այլ միջոցառումները: Հարթակը կազմակերպված է բաց սկզբունքով:  

Ցանկացած ընկերություն կամ անհատ կարող է գրանցվել հարթակում, պայմանագիր կնքելու համաձայնություն տալ և 10 րոպե անց մեկնարկել սեփական ծառայությունը կամ ծառայությունների շարքը ինքնակրթության ոլորտում: Skill.am-ի գործընկերներից են մի քանի տասնյակ ընկերություն Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Շվեյցարիայից և այլ երկրներից:

Մեր ընկերության գործունեության այլ ուղղություններն են՝ 

Կոնֆերանսների, սեմինարների և վարպետության դասերի, այդ թվում պատվերով միջոցառումների կազմակերպում 50-ից մինչև 1000 մասնակիցների թվով, ինչպես  Հայաստանում, այնպես էլ երկրից դուրս:

Փակ կորպորատիվ թրեյնինգների, սեմինարների և վարպետության դասերի կազմակերպում ամբողջ աշխարհից փորձագետների, մարզիչների և մասնագետների ներգրավմամբ: Ահա թեմաների ոչ ամբողջական ցանկը` մենեջմենթ, մարքեթինգ, վաճառքներ, ժամանակի կառավարում, հաճախորդների սպասարկում, բանակցություններ, առաջնորդություն և մոտիվացիա, տաղանդների կառավարում, ֆինանսներ և այլն: 

Խորհրդատվությունների և ներդրումների իրականացում մարքեթինգի և վաճառքների ավտոմատացման ուղղություններով, այդ թվում ապրանքների, բրենդների և “հանրային անձանց” ինտերնետ-առաջխաղացում:

Միջոցառումների, թրեյնինգների, ֆորումների և կոնֆերանսների կազմակերպիչների համար հայեցակարգերի ու սցենարների մշակում, այդ թվում մարզիչների, քոուչերի և կրթական արտադրանքների խթանման պլանի կազմում:

«Այբ» կրթական հիմնադրամը հիմնադրվել է 2006 թվականին։ Հիմնադրամի նպատակն է՝ ձևավորել սովորելու գերազանցության մշակույթ և աջակցել հայկական կրթության զարգացմանը։

Իր գործունեության 10 տարիների ընթացքում «Այբ» հիմնադրամը մշակել և իրագործել է կրթական բարեփոխումներին ուղղված ավելի քան 20 ծրագրեր։

«Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող հիմնական ծրագրերն են՝

«Այբ» դպրոց (տարրական, միջին և ավագ)․ այն գործում է 2011 թվականից։
Դիլիջանի կենտրոնական դպրոց, որը պատկանում է «Այբ» դպրոցների ընտանիքին և «Այբ»-ի՝ արտաքին պատվերով և ֆինանսավորմամբ իրականացրած առաջին դպրոցական նախագիծն է:
Կրթության գերազանցության ազգային ծրագիր, որն «Այբ» կրթական հիմնադրամն իրագործում է՝ համագործակցելով Քեմբրիջի համալսարանի (Անգլիա) և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL, ԼՀՔ) Կրթության ինստիտուտի հետ (IօE)։
2 Ֆաբլաբ․ ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ՄՏԻ, MIT) ստեղծած արհեստանոց-լաբորատորիա՝ զինված հատուկ սարքավորումներով և նյութերով։
Դպրոցական զանգվածային մրցույթենր՝ «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթ, «Մեղու» հայերենի մրցույթ, «Ռուսական արջուկ» ռուսերենի մրցույթ, Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար, Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլ։
Արդիական ուսումնական «ԱյբԼաբ» լաբորատորիաներ։
Առարկայական խորացված դասընթացներ։
Վարպետության դասեր։

27/04/2018


Ended events

To create a new event,please log in or register.

The price of an event can be found in the event page. This section is available only to the event organizers.