Яндекс.Метрика

"Աճ" անձի և բիզնեսի զարգացման կենտրոն

 Կենտրոնը հիմնվել է հանրության շրջանում հոգեբանական, հոգևոր գիտելիքներ տարածելու, մարդկանց հոգևոր և անձնային զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, ինչպես նաև բիզնեսի համար ծառայություններ մատուցելու նպատակով: 

Կենտրոնի հոգեբանական ծառայությունն իրականացնում է հոգեբանական աջակցություն, անհատական խորհրդատվություն և խմբային աշխատանք 2 տարեկանից բարձր անձանց համար: Խորհրդատվությունն անցկացվում է հայերեն, անգլերեն, ռուսերեն և իսպաներեն լեզուներով:

Կենտրոնում գործում են տարբեր ակումբներ նախատեսված կանանց և երիտասարդների համար: Իսկ 18 տարեկանից բարձր անձինք, ովքեր ցանկանում են բարելավել իրենց կյանքի որակը, կարող են հաճախել «Պրոգրես ակումբ»:

Մենք կազմակերպում ենք զանազան հանդիպումներ, թրեյնինգներ, դասընթացներ և սեմինարներ անհատների և գործարարների համար ինչպես Երևանում, այնպես էլ` մարզերում:

Կենտրոնի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները շահավետ կերպով առանձնանում են՝
- միջազգային չափանիշներին համապատասխանող, բարձր որակավորում ունեցող տեղացի և արտերկրյա մասնագետներով,
- թեմաների արդիականությամբ,
- մեթոդների բարձր արդյունավետությամբ,
- պրոֆեսիոնալ մոտեցմամբ:

Մեր կենտրոնն առաջարկում է հոգեբանական, առողջարարական, ինչպես նաև բիզնեսի համար ծառայություններ:

Մեր ծառայություններն են՝
- հոգեբանական.
- բիզնեսի համար.
- առողջարարական.
- ակումբներ.

 

+374 99 117782 atshcenter@gmail.com 15/09/2017


Ended events

To create a new event,please log in or register.

The price of an event can be found in the event page. This section is available only to the event organizers.