The date of the last update: 21.04.2017

ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան

«Զ Էս Տոպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ի դեմս տնօրեն Սերգեյ Ուսնունցի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, առաջարկում է համացանցի ցանկացած օգտագործողի օգտագործել https://www.skill.am/ հասցեում տեղակայված կայքը հետևյալ կանոնների համաձայն.

 

Տերմիններ և սահմանումներ

1.1. Կայքի օգտագործման սույն կանոնների տեքստից ուղիղ կերպով եթե այլ բան չի բխում, ապա հետևյալ տերմինները և սահմանումներն ունեն ստորև նշված նշանակությունը.

  • Ընկերություն՝ «Զ Էս Տոպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, գրանցված ՀՀ օրենսդրության համաձայն, ՀՎՀՀ՝ 00154532, հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Գյուլբենկյան 24 փող., բն. 2:
  • Օգտագործող՝ Ցանկացած անձ, ով Կայքն օգտագործում է ցանկացած ձևով՝ այդ թվում Կայքը այցելելու եղանակով:
  • Կայք՝ տեղեկատվության, դիզայնի, գրաֆիկական էլեմենտների, պատկերների, ֆոտո- և տեսա-նյութերի և մտավոր գործունեության այլ արդյունքների, ԷՀՄ-ների ծրագրերի, որոնց միջոցով ապահովվում է այդպիսի տեղեկատվության հասանելիությունը համացանցում Skill.am հասցեում, ամբողջություն: Կայքը հանդիսանում է համացանցային ռեսուրս՝ նախատեսված երրորդ անձանց կողմից անցկացվող տարբեր Միջոցառումների հրապարակման և դրանց մասին տեղեկատվություն ստանալու համար:
  • Կանոններ՝ Կայքի օգտագործման սույն կանոնները:
  • Կողմեր՝ Օգտագործող և Ընկերություն:
  • Միջոցառում՝ երրորդ անձանց կողմից կազմակերպվող իրադարձություն (կոնֆերանս, թրեյնինգ, ուսումնական և այլն):

1.2. Մնացած տերմինները և հասկացությունները, որոնք առկա են Կանոններում մեկնաբանվում են ՀՀ օրենսդրության համաձայն:

1.3. Գլուխների, բաժինների, հոդվածների անվանումները նախատեսված են բացառապես տեքստից օգտվելու հարմարության համար և իրավաբանական նշանակություն չունեն:

Կանոնների պարտադիր լինելը և Կանոններում փոփոխությունների կատարումը

2.1. Կանոնների տեքստը, որը մշտապես տեղակայված է համացանցում https://www.skill.am/site/terms/website-usage հասցեում, պարունակում է Կայքի օգտագործման բոլոր պայմանները և հանդիսանում է Ընկերության կողմից առաջարկ յուրաքանչյուր Օգտագործողի, օգտագործել Կայքը Կանոնների տեքստում նշված պայմաններով: Այսպիսով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453 հոդվածի 2-րդ մասի համաձայն Կանոնների տեքստը համարվում է հրապարակային օֆերտա:

2.2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 454 հոդվածի 3-րդ մասի համաձայն սույն օֆերտայի պատշաճ ակցեպտ է համարվում ցանկացած երրորդ անձի կողմից Կայքի օգտագործումը, ներառյալ Կայքի դիտումը, Կայքում ցանկացած տեղեկատվության տեղադրումը, Կայքի հղման փոխանցումը ցանկացած երրորդ անձի և այլ գործողությունները:

2.3. Կայքի օգտագործման պահից Օգտագործողը համաձայնվում է Կանոնների հետ և պարտավորվում է պահպանել դրանք: Կողմերի միջև հարաբերություններում Կանոնները իրավաբանական ուժ են ստանում Օգտագործողի կողմից Կայքն օգտագործելու պահից սկսած:

2.4. Կողմերը համաձայնվում են, որ Կանոնները միակողմանիորեն կարող են փոփոխվել Ընկերության կողմից համացանցում https://www.skill.am/site/terms/website-usage հասցեով խմբագրված Կանոնները տեղադրելու միջոցով: Օգտագործողը հաստատում է իր համաձայնությունը փոփոխված Կանոններին Կայքն օգտագործելու միջոցով: Անհամաձայնության դեպքում Օգտագործողը դադարեցնում է Կայքի օգտագործումը: Կայքն օգտագործելով Օգտագործողը տալիս է իր համաձայնությունն այն մասին, որ Ընկերությունն իրավասու է Կանոններով սահմանված իր իրավունքները և պարտականությունները փոխանցել ցանկացած երրորդ անձի:

Կայքի նշանակությունը

3.1. Կայքը նախատեսված է տարատեսակ Միջոցառումների մասին հայտարարություններ տեղադրելու և տեղեկատվություն ստանալու համար: Ընկերությունը Միջոցառումների կազմակերպիչներին հնարավորություն է տալիս Կայքում տեղադրել տեղեկատվություն Միջոցառումների մասին, Միջոցառումներին մասնակցելու հետաքրքվող Օգտագործողենրի մասին տեղեկատվություն հավաքել, ինչպես նաև գրանցել Օգտագործողներին և երրորդ անձանց որպես Միջոցառումների մասնակիցներ: Ընկերությունը Կայքի ծրագրային ապահովման միջոցով հնարավորություն է տալիս Օգտագործողներին Միջոցառումների մասին ստանալ տեղեկատվություն և մասնակցելու նպատակով գրանցվել:

3.2. Այն դեպքում, երբ Օգտագործողը հետաքրքրվում է որևէ Միջոցառման մասնակցությամբ, ապա Ընկերությունը Օգտագործողի հետ կնքում է Օգտագործողի պայմանագիր՝ համացանցի https://www.skill.am/site/terms/user-agreement հասցեում տեղադրված օֆերտան Օգտագործողի կողմից ընդունելու (ակցեպտ անելու) միջոցով:

3.3. Այն դեպքում, երբ Օգտագործողը հետաքրքրվում է Միջոցառում կազմակերպելով և նպատակ ունի Կայքն օգտագործել Միջոցառումների մասնակցելուն այլ Օգտագործողներ ներգրավելու համար, ապա Օգտագործողը Ընկերության հետ կնքում է ծառայությունների մատուցման պայմանագիր՝ համացանցի https://www.skill.am/site/terms/service-agreement հասցեում տեղադրված օֆերտան Օգտագործողի կողմից ընդունելու (ակցեպտ անելու) միջոցով:

Կայքի օգտագործման կարգը

4.1. Կայքի օգտագործման պահին Օգտագործողը պարտավորվում է ծանոթանալ Կանոնների ընթացիկ տարբերակի հետ:

4.2. Կայքի օգտագործման ժամանակ արգելվում է.

  • 4.2.1. Որևէ կերպ խախտել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:
  • 4.2.2. Մոլորության մեջ գցել, սպառնալ, արատավորել, հետապնդել կամ այլ կերպ խախտել այլ Օգտագործողների կամ երրորդ անձանց իրավունքները և ազատությունները:
  • 4.2.3. Հրապարակել կամ տարածել ոչ հավաստի, վնասակար, անպարկեշտ, հակաօրինական, արատավորող, անտեղի, անարգող, ազգամիջյան կամ էթնիկ կոնֆլիկտ սադրող տեղեկատվություն կամ նյութեր:
  • 4.2.4. Տեղադրել տեղեկատվություն, որը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, որը գովազդում է հակաօրինական գործունեություն, խախտում է այլ անձանց հեղինակային և մտավոր սեփականության իրավունքները, տարածել սպամ, ֆինանսական բուրգերի սխեմաներ կամ դրանցում մասնակցության կոչեր, ցանկացած այլ կառչող տեղեկատվություն, նկարագրել կամ պրոպագանդել հանցավոր գործունեություն, տեղադրել հանցավոր գործունեության սխեմաներ, ձեռնարկներ:
  • 4.2.5. Դիտավորյալ տարածել վիրուսներ, թերի ծրագրեր, ծրագիր տրոյաններ, վնասված ֆայլեր, ինչպես նաև ցանկացած այլ տարրեր, որոնք ունեն ոչնչացնող, վնասող կամ մոլորեցնող բնույթ:
  • 4.2.6. Կայքն օգտագործել ծանկացած վնասակար ձևով կամ այնպիսի ձևով, որը կարող է խախտել Կայքի նորմալ գործունեությունը:
  • 4.2.7. Գովազդել կամ խրախուսել հակաօրինական գործողություններ:
  • 4.2.8. Տեղադրել ցանկացած անձնական բնույթի տեղեկատվություն առանց տվյալ անձի համաձայնության:
  • 4.2.9. Ձեռնարկել փորձեր Կայքի ցանկացած գործառույթին կամ հատվածին, Կայքի հետ կապված ցանցին չթույլատրված հասանելիություն ստանալու համար:
  • 4.2.10. Կայքի, ինչպես նաև այլ Օգտագործողների կամ երրորդ անձանց նորմալ աշխատանքը խաթարելու, Կայքի համակարգերը շրջանցելու եղանակով Կայքի որևէ հատվածին կամ նյութերին հասանելիություն ստանալու, տեղեկատվությունը կրկնօրինակելու նպատակով օգտագործել ցանկացած ավտոմատ միջոց, ծրագիր, ալգորիթմ, մեթոդ կամ նույնանման այլ ձեռագործ պրոցեսներ, որոնք Կայքի կողմից չեն ապահովվում:
  • 4.2.11. Օգտագործել Կայքը այն պետության օրենսդրությունը խախտելու նպատակով, որտեղից իրականացվում է մուտքը Կայք:
  • 4.2.12. Հրապարակել, փոխանցել կամ տարածել տեղեկատվություն, որոնք կարող են ունենալ հանցավոր բնույթ կամ կարող են վնաս հասցնել Ընկերությանը:
  • 4.2.13. Հրապարակել, փոխանցել կամ տարածել Կայքի կողմից չնախատեսված գովազդային տեղեկատվություն, անցանկալի կոմերցիոն նամակներ, սպամ:
  • 4.2.14. Այլ Օգտագործողներին կամ երրորդ անձանց մոլորեցնել սեփական անձի հետ կապված:
  • 4.2.15. Ապօրինի իրականացնել այլ անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում կամ մշակում:
  • 4.2.16. Տեղադրել կոմերցիոն կամ քաղաքական գովազդ:

4.3. Ընկերությունն իրավունք ունի առանց նախապես ծանուցելու և պատճառների մասին բացատրելու սահմանափակել կամ արգելել Կայքի ցանկացած տեղեկատվություն:

4.4. Ընկերությունն իրավունք ունի ցանկացած Օգտագործողի մուտքը արգելափակել առանց նախապես ծանուցելու և պատճառների մասին բացատրելու:

Մտավոր սեփականություն

5.1. Կայքը պարունակում է տեղեկատվություն, այդ թվում հաշվետվություններ, հավելվածներ, հատուկ առաջարկներ, պրեսս-ռելիզներ, լուսանկարներ, գրաֆիկական ու տեքստային նյութեր, լոգոտիպեր, ապրանքային նշաններ, նշաններ, նկարներ, ծրագրային ապահովում, տեսա- և ձայնագրություններ, հեղինակային իրավունքներ, մտավոր սեփականության այլ իրավունքներ, արդյունքներ, պաշտպանվող իրավունքներ ու այլ նյութեր, որոնք պատկանում են Ընկերությանը, նրա հետ փոխկապակցված անձանց և կապված այլ անձանց, հովանավորներին, գործընկերներին, ներկայացուցիչներին, այլ անձանց, ովքեր գործում են Ընկերության անունից, այլ Օգտագործողներին և երրորդ անձանց:

5.2. Կայքն օգտագործելով Օգտագործողը ճանաչում և համաձայնվում է այն բանի հետ, որ Կայքի ամբողջ պարունակությունը և կառուցվածքը, դրանց ցանկացած տեսակի ձևով, բոլոր կրիչների վրա և բոլոր տեսակի տեխնոլոգիաների նկատմամբ պաշտպանված են հեղինակային իրավունքներով, ապրանքային նշաններով և մտավոր սեփականության այլ իրավունքներով, որոնք գործում են Հայաստանի Հանրապետությունում և կիրառելի այլ պետություններում: Կայքի պարունակության կամ բովանդակության ոչ մի տարրի նկատմամբ Օգտագործողը ձեռք չի բերում ոչ մի իրավունք, եթե այդ մասին Կողմերի միջև կնքված համաձայնություն չկա:

5.3. Օգտագործողը ընդունում և ճանաչում է, որ Կայքը պարունակում է ապրանքային նշաններ, ապրանքներ, ծառայություններ, ֆիրմային անվանումներ, լոգոտիպեր, մտավոր սեփականության իրավունքներ, դրանց արդյունքներ և այդ իրավունքները, արդյունքները պատկանում են դրանց համապատասխան սեփականատերերին: Օգտագործողն իրավունք չունի կրկնօրինակել, մոդիֆիկացնել, փոխել, հեռացնել, լրացնել, հրապարակել, փոխանցել երրորդ անձանց անձնական ոչ գույքային և բացառիկ իրավունքները, ստեղծել կամային աշխատանքներ կամ օտարել ապրանքներ դրանց հիման վրա, առանց այդ օբյեկտների սեփականատերերի կողմից ուղիղ թույլտվության գործարկել, պատկերել կամ այլ կերպ կիրառել երրորդ անձանց նման իրավունքները:

5.4. Այն դեպքում, եթե Օգտագործողը համարում է, որ Կայքի պարունակության որևէ մասը խախտում է Օգտագործողի իրավունքը մտավոր սեփականության արդյունքների նկատմամբ, Օգտագործողը պարտավոր է այդ մասին իր բողոքը ուղարկել Ընկերությանը հետևյալ էլ. փոստին նամակ գրելու միջոցով՝ success@skill.am: Նամակը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.

  • 5.4.1. Օգտագործողի այն իրավունքները կամ օրինական շահերը, որոնք իր կարծիքով խախտվել են Կայքի որևէ պարունակության հետևանքով, որը Օգտագործողը համարում է անօրինական, ինչպես նաև փաստեր, որոնց հիման վրա հաստատվում է Օգտագործողի նշած իրավունքը և խախտումը,
  • 5.4.2. Կայքի այն պարունակությունը, որը ըստ Օգտագործողի խախտում է իր իրավունքը,
  • 5.4.3. կոնկրետ այն օբյեկտի անվանումը, որը ըստ Օգտագործողի խախտում է իր իրավունքը,
  • 5.4.4. Կայքի այն մասի հասցեն, որտեղ տեղադրված է Կայքի այն պարունակությունը, որը ըստ Օգտագործողի խախտում է իր իրավունքը,
  • 5.4.5. պարունակության հայտնաբերման ամսաթիվը, ժամը:
  • 5.5. 5.4 կետում նշված կարգով ստացված բողոքի հիման վրա Ընկերությունը կարող է որոշում կայացնել բավարարել պահանջը և հեռացնել այն պարունակությունը, որը ըստ Օգտագործողի խախտում է իր իրավունքը կամ որոշում կայացնել բողոքի ոչ հիմնավոր լինելու մասին և մերժել:

Պատասխանատվությունը

6.1. Ընկերությունը ոչ մի դեպքում պատասխանատվություն չի կրում այն տեղեկատվության համար, որը Օգտագործողների և/կամ այլ անձանց կողմից տեղադրվում է Կայքում, ինչպես նաև այն գործողություների համար, որոնք իրականացվում են այդ տեղեկատվության հիման վրա:

6.2. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Կայքի աշխատունակության համար և չի երաշխավորում նրա անխափան աշխատանքը: Ընկերությունը չի երաշխավորում Կայքում տեղադրված տեղեկատվության ամբողջականությունը և պահպանությունը:

6.3. Օգտագործողը սեփական ռիսկի հիման վրա օգտագործում է Կայքն այն տեսքով, ինչպես որ կա: Ընկերությունը չի երաշխավորում, որ Օգտագործող կհասնի որևէ արդյունքի Կայքն օգտագործելու միջոցով, հետևանքով:

6.4. Ցանկացած պարագայում Ընկերության կողմից Օգտագործողին և/կամ ցանկացած երրորդ անձին փոխհատուցվելիք վնասի ընդհանուր չափը սահմանափակվում է մինչև 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամով:

Անձնական տվյալներ

7.1. Այն դեպքում, երբ Օգտագործողը Կայքում մուտքագրում է իր անձնական տվյալները, Օգտագործողը դրանք դարձնում է հանրամատչելի ու հրապարակային, եթե այլ բան սահմանված չէ Կողմերի միջև կնքված պայմանագրերով:

7.2. Անձնական տվյալների մասով Ընկերության քաղաքականությունը համապատասխանում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջներին:

Վեճերի լուծում

8.1. Կայքի օգտագործումից բխող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Կողմերի միջև ծագած վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

8.2. Կանոնների կատարման, գործողության դադարեցման կամ Կանոններն անվավեր ճանաչելու, Կայքի օգտագործման, Կողմերի միջև կնքված պայմանագրերից հետ կապված բոլոր վեճերը, տարաձայնությունները կամ պահանջները, Կողմերը կձգտեն լուծել բանակցությունների միջոցով: Կողմը, որի մոտ առաջացել են տարաձայնությունները և/կամ պահանջները պետք է մյուս Կողմին հաղորդագրություն ուղարկի success@skill.am էլ փոստի հասցեով՝ նշելով առաջացած պահանջները և/կամ տարաձայնությունները, ինչպես նաև կցելով փաստեր:

8.3. Սույն Պայմանագրի 8.2 կետում նշված հաղորդագրությունը ստանալուց հետո 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում ստացող Կողմն ուղարկում է հաղորդագրության պատասխան:

8.4. Այն դեպքում, եթե հաղորդագրությունն ուղարկող Կողմը 17 (տասնյոթ) աշխատանքային օրվա ընթացքում չստանա մյուս Կողմի պատասխանը կամ առաջացած վեճը չլուծվի, այն ենթակա է լուծման ՀՀ օրենսդրությամբ սահմանված դատական կարգով:

To create a new event,please log in or register.

The price of an event can be found in the event page. This section is available only to the event organizers.