The date of the last update: 21.04.2017

ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Կնքման վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան

Երրորդ անձը, որն ակցեպտավորել է համացանցում (ինտերնետում) https://www.skill.am/site/terms/user-agreement հասցեում տեղադրված օֆերտան մի կողմից, և «Զ Էս Տոպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս տնօրեն Սերգեյ Ուսնունցի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, հետագա համատեղ և առանձին հիշատակման դեպքում համապատասխանաբար անվանվելով «Կողմեր» և «Կողմ», կնքեցին սույն Օգտագործողի Պայմանագիրը (այսուհետ՝ նաև՝ Պայմանագիր) հետևյալի մասին.

 

Տերմիններ և սահմանումներ

1.1. Եթե Պայմանագրի տեքստից ուղիղ կերպով այլ բան չի բխում, ապա սույն Պայմանագրում հետևյալ հասկացությունները և սահմանումներն ունեն ստորև նշված նշանակությունը.

  • Պատվեր՝ Օգտագործողի կողմից Կայքի միջոցով պատշաճ ձևով կազմված հարցում Կատարողի Միջոցառմանը մասնակցելու համար, որը վկայում է այն մասին, որ Օգտագործողը նպատակ ունի Կատարողի հետ կնքել գործարք Կայքում Տոմս (Տոմսեր) ձեռք բերելու նպատակով: Տոմսը հավաստում է Տոմսում նշված ամսաթվին, ժամին և վայրում Կատարողի պարտականությունը անցկացնել Միջոցառում և Օգտագործողի իրավունքը մասնակցել Միջոցառմանը:
  • Կատարող՝ Ֆիզիկական անձ, իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ով կազմակերպում է Միջոցառում և Կայքում տեղադրում է Միջոցառման մասին տեղեկատվություն:
  • Ընկերություն՝ «Զ Էս Տոպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` իրավաբանական անձ, որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության օրենդրության համաձայն, ՀՎՀՀ՝ 00154532, հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Գյուլբենկյան 24 փող., բն. 2
  • Միջոցառում՝ Կատարողի կողմից կազմակերպվող իրադարձություն (կոնֆերանս, թրեյնինգ, ուսումնական և այլն) Օգտագործողների անորոշ շրջանակի համար:
  • Օգտագործող՝ Ցանկացած անձ, ով ակցեպտ է արել համացանցի https://www.skill.am/site/terms/user-agreement հասցեում տեղադրված օֆերտան:
  • Կայքի օգտագործման կանոններ՝ Կայքի օգտագործման կանոնները, որոնք տեղակայված են համացանցում https://www.skill.am/site/terms/website-usage հասցեում և պարտադիր են բոլոր Օգտագործողների համար:
  • Կայք՝ տեղեկատվության, դիզայնի, գրաֆիկական էլեմենտների, պատկերների, ֆոտո- և տեսա-նյութերի և մտավոր գործունեության այլ արդյունքների, ԷՀՄ-ների ծրագրերի, որոնց միջոցով ապահովվում է այդպիսի տեղեկատվության հասանելիությունը համացանցում https://www.skill.am հասցեում, ամբողջություն: Կայքը հանդիսանում է համացանցային ռեսուրս՝ նախատեսված Կատարողի կողմից անցկացվող տարբեր Միջոցառումների հրապարակման և դրանց մասին տեղեկատվություն ստանալու համար:
  • Բանկային հաշիվ՝ Ընկերության գործող բանկային հաշիվը բանկում, որը նշված է սույն Պայմանագրի 9 կետում:
  • Տոմս՝ գրառում Կայքի գրանցման համակարգում, որն օգտագործվում է որպես գործարքի կնքման և Միջոցառմանը մասնակցելու Օգտագործողի իրավունքի հաստատում: Տոմսերի վաճառքը (իրացումը) նշանակում է Գործարքների կնքում: Ընդ որում Օգտագործողը մեկ Գործարքի շրջանակներում կարող է ձեռք բերել մեկից ավել Տոմսեր:
  • Տոմսի իրացման դեպքում այն Օգտագործողին տրամադրվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով, որը պարունակում է գործարքի էական պայմանները, բացառությամբ գնի, որը կարող է չհամընկնել գործարքի գնի հետ:

1.2. Մնացած տերմինները և հասկացությունները, որոնք առկա են Պայմանագրում մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

1.3. Գլուխների, բաժինների, հոդվածների անվանումները նախատեսված են բացառապես տեքստից օգտվելու հարմարության համար և իրավաբանական նշանակություն չունեն:

Պայմանագրի առարկան

2.1. Ընկերությունը սույն Պայմանագրով սահմանված կարգով ու պայմաններով Օգտագործողին հնարավորություն է տալիս օգտագործել Կայքը, իսկ Օգտագործողը պարտավորվում է անհրաժեշտության դեպքում օգտագործել Կայքը սույն Պայմանագրով սահմանված պայմաններով:

2.2. Պայմանագրի հիման վրա Օգտագործողը հնարավորություն ունի օգտագործել Կայքը՝ մասնավորապես Կայքում տեղադրված Միջոցառումների մասին տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև Միջոցառումներում մասնակցելու հնարավորություն ստանալու միջոցով՝ Պատվեր ձևակերպելով, իրականացնելով գործողություններ, Կատարողի կողմից նախատեսված (մասնավորապես գրանցվելով և անհրաժեշտության դեպքում համապատասխան վճարում կատարելով) և Ընկերության կողմից Տոմս ստանալով: Բացի այդ Օգտագործողն իրավասու է Կայքն օգտագործել Ընկերության կողմից սահմանած այլ ձևով: Համապատասխան պայմանագրերով (համաձայնագրերով) նախատեսված դեպքերում Ընկերությունը, գործելով Կատարողի անունից և հաշվին, իրականացնում է Տոմսերի վաճառք Օգտագործողներին:

2.3. Եթե այլ բան սահմանված չէ Կողմերի միջև կնքված պայմանագրերով, ապա Ընկերությունը չի հանդիսանում Միջոցառումների կազմակերպիչ, ապրանքների վաճառող կամ ծառայությունների մատուցող: Բոլոր պարտավորությունները կապված Միջոցառումների անցկացման, ապրանքների առուվաճառքի, ծառայությունների մատուցման հետ ծագում են Օգտագործողի և Կատարողի և/կամ երրորդ անձանց միջև: Եթե այլ բան ուղղակի կերպով սահմանված չէ Կողմերի միջև կնքված պայմանագրերով, Ընկերությունը պատասխանատվություն չի կրում նշված պարտավորությունների իրական լինելու և իրականացման հետ: Բայց այն դեպքում, եթե Օգտագործողը Տոմս է ձեռք է բերում Ընկերությանը գումար փոխանցելու միջոցով, Ընկերությունը Օգտագործողին Տոմս է տրամադրում՝ ուղարկելով Տոմսն Օգտագործողի այն էլեկտրոնային փոստին, որը նշվել է Կայքում գրանցման ժամանակ:

2.4. Օգտագործողը սույն Պայմանագրով տալիս է իր համաձայնությունը, որպեսզի Ընկերությունը ցանկացած ժամանակ փոխանցի սույն Պայմանագրով սահմանված իր իրավունքները, պարտականությունները և պարտքը այլ անձանց: Օգտագործողը սույն Պայմանագրով նախատեսված իր իրավունքները, պարտականությունները, պարտքը կամ դրանց մի մասը կարող է փոխանցել այլ անձանց բացառապես Ընկերության գրավոր համաձայնության դեպքում:

Կողմերի իրավունքները և պարտականությունները

3.1. Օգտագործողը պարտավոր է.

  • 3.1.1. Պատշաճ կատարել սույն Պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները և Պայմանագրի պայմանները:
  • 3.1.2. ծանոթանալ սույն Պայմանագրի ակտուալ տարբերակի հետ յուրաքանչյուր անգամ Կայք հաճախելիս մինչև Կայքից օգտվելու պահը:
  • 3.1.3. խստիվ կատարել և պահպանել Կայքի օգտագործման կանոնները:
  • 3.1.4. Կայքում նշել միայն բացառապես հավաստի, ճիշտ և ամբողջական տեղեկատվություն և ոչ մի դեպքում Ընկերությանը և/կամ այլ Օգտագործողներին և/կամ երրորդ անձանց մոլորության մեջ չգցել: Պատվիրատուն իրավունք չունի Կայքում գրանցվել այլ անձի անունով կամ ինքն իրեն անվանել կամ ներկայացնել այլ անձի անունով:
  • 3.1.5. ինքնուրույն ստուգել Պատվերի տվյալները մինչև դրա ձևակերպումը: Օգտագործողը պատասխանատու է իր կողմից Պատվերի ձևակերպման համար տրամադրված տվյալների ճշտության և օրինականության համար:
  • 3.1.6. ծանոթանալ Միջոցառման մասին տեղեկատվությանը (բովանդակություն, անցկացման կարգ, վայր, ժամ, պայմաններ և այլն) մինչև Պատվերի ձևակերպումը: Եթե Օգտագործողի համար մինչև վերջ հասկանալի չեն Միջոցառման անցկացման պայմանները, այդ թվում վճարման մասին պայմանները, Օգտագործողը պարտավորվում է ճշտել դրանք: Եթե անհնար է ճշտել պայմանները, ապա Օգտագործողը պարտավորվում է հրաժարվել Պատվերի ձևակերպումից և Միջոցառմանը մասնակցելուց:
  • 3.1.7. ինքնուրույն ծանոթանալ վճարման եղանակների հետ կապված պայմաններին և կանոններին:
  • 3.1.8. հրաժարվել Միջոցառմանը մասնակցելուց Պատվերի ձևակերպումից և դրա դիմաց վճարելուց հետո՝ միայն Կատարողի պայմաններով: Տոմսերի, դրանց դիմաց վճարված գումարների հետ վերադարձնելու համար Օգտագործողը պարտավոր է դիմել (պահանջները ներկայացնել) Կատարողին և Կատարողի հետ պարզել հետ վերադարձման հետ կապված հարաբերությունները և լուծել առաջացած խնդիրները: Ընկերությունը որևէ պարտավորություն չի կրում Տոմսերի դիմաց վճարված գումարների հետ վերադարձի հետ կապված և պատասխանատու չէ:
  • 3.1.9. ինքնուրույն կամ այլ անձանց միջոցով ամբողջությամբ վճարել Տոմսի (Պատվերի) արժեքը:

3.2. Ընկերությունն իրավունք ունի`

  • 3.2.1. դադարեցնել, կասեցնել և/կամ արգելափակել Օգտագործողի հասանելիությունը Կայքին, եթե Ընկերության կարծիքով Օգտագործողի գործունեությունը սպառնալիք է հանդիսանում Կայքին և/կամ այլ Օգտագործողներին և/կամ երրորդ անձանց, ինչպես նաև եթե Օգտագործողը խախտում է Պայմանագրի պայմանները կամ Ընկերության այլ պահանջները:
  • 3.2.2. առանց պատճառների մասին բացատրություն տալու մերժել Օգտագործողի Պատվերը ձևակերպել:
  • 3.2.3. միակողմանի կերպով փոխել Կայքի գործունեության տեխնոլոգիաները և պայմանները:
  • 3.2.4. սեփական հայեցողությամբ և առանց Օգտագործողի լրացուցիչ համաձայնությունը ստանալու փոխել և/կամ հեռացնել ցանկացած տեղեկատվություն, որը մուտքագրվել կամ տեղադրվել է Կայքում Օգտագործողի կողմից:
  • 3.2.5. դադարեցնել Կայքի աշխատանքը, իրականացնել Կայքում պրոֆիլակտիկ աշխատանքներ, կատարել մոդիֆիկացիաներ:
  • 3.2.6. Մարքեթինգային նպատակներով օգտագործել Օգտագործողի կամ այլ անձանց տվյալները, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը Օգտագործողը մուտքագրել է Կայք: Օգտագործողը հավաստում և երաշխավորում է, որ այն տվյալները, որոնք նա մուտքագրել է Կայք իր և երրորդ անձանց կողմից տրամադրվել են իրենց կամքով և երրորդ անձինք ծանոթացել են Պայմանագրի պայմաններին:
  • 3.2.7. Օգտագործողին և այլ անձանց, ում մասին տեղեկատվությունը Օգտագործողի կողմից մուտք է արված Կայք, ուղարկել տեղեկատվական և գովազդային հաղորդագրություններ, ինչպես Կայքում նշված էլեկտրոնային փոստի հասցեով, այնպես էլ Կայքում նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Սույնով Օգտագործողը տալիս է իր համաձայնությունը նմանատիպ հաղորդագրություններ ստանալու համար, ինչպես նևա երաշխավորում է, որ այն անձինք, որոնց մասին ինքը տեղեկատությունը մուտքագրել է Կայք, նույնպես տվել են իրենց համաձայնությունը ստանալու հաղորդագրությունները:
  • 3.2.8. իրականացնել Օգտագործողի, ինչպես նաև Օգտագործողի կողմից նշված այլ անձանց տվյալների ստուգում՝ Ընկերության և/կամ Կատարողի չափանիշներով: Բացի այդ Ընկերությունն իրավունք ունի Օգտագործողից պահանջել ներկայացնել անձը հաստատող, ինչպես նաև Օգտագործողին իդենտիֆիկացնող այլ անհրաժեշտ փաստաթղթեր և տվյալներ: Պահանջված փաստաթղթերը և/կամ տվյալները չտրամադրելու դեպքում Ընկերությունն իրավասու է դադարեցնել/ արգելափակել Օգտագործողի մուտքը Կայք, արգելել Օգտագործողին օգտագործել Կայքը: Իդենտիֆիկացնող փաստաթղթերի և տվյալների տեսակները և ներկայացման ձևերը սահմանվում են Ընկերության կողմից ինքնուրույն:
  • 3.2.9. կապ հաստատել Օգտագործողի հետ նրա կողմից նշված կապի միջոցներով:

Պատվերի ձևակերպման և Տոմսի ստացման կարգը

4.1. Պատվերի ձևակերպման համար Օգտագործողը պարտավոր է կատարել հետևյալ գործողությունները.

  • Կայքում ընտրել Միջոցառումը,
  • Միջոցառման էջում նախատեսված տվյալները տրամադրել (տվյալները պետք է լինեն հավաստի, ճշմարիտ և պահանջված չափով),
  • հաստատել մուտք արված տեղեկությունների հավաստիությունը, ճշգրտությունը և իր ցանկությունը ձևակերպել Պատվերը, «Շարունակել» կոճակի սեղմումով կամ «Գրանցվել» Կայքի համապատասխան էջում:

4.2. Ընկերությունը հաստատում է Պատվերի ընդունումը և ձևակերպումը Օգտագործողի կողմից Պատվերի ձևակերպման ժամանակ նշված էլեկտրոնային փոստի հասցեով համապատասխան հաղորդագրություն ուղարկելու միջոցով:

4.3. Այն դեպքում, երբ Միջոցառմանը Օգտագործողի համար մասնակցությունն անվճար է և Կատարողի կողմից լրացուցիչ պահանջներ նախատեսված չեն Միջոցառմանը մասնակցելու համար, Պատվերի հաստատման հետ միաժամանկ Ընկերությունը Օգտագործողին ուղարկում է նաև հաղորդագրություն՝ Միջոցառմանը մասնակցելու հնարավորության մասին:

4.4. Եթե Միջոցառմանը մասնակցելու համար Օգտագործողը պետք է վճարի Պատվերի համար, ապա հաստատումից հետո Կայքը Օգտագործողին վերահասցեավորում է Պատվերի վճարման էջ: Պատվերի դիմաց վճարելու համար Օգտագործողն ընտրում է Կայքում նշված վճարման համապատասխան միջոցը և կատարում է վճարում՝ վճարումը կատարելու պայմանների համաձայն: Պատվերի դիմաց Վճարումից հետո Ընկերությունը Օգտագործողին ուղարկում է հաղորդագրություն վճարումը ստանալու մասին և ձևավորում է Տոմս:

4.5. Պատվերի համար վճարման պահ է հանդիսանում վճարված միջոցների մուտքը Բանկային հաշվին: Երրորդ անձանց կողմից Օգտագործողի օգտին վճարում կատարելու դեպքում վճարման արդյունքում ծագած իրավունքները և պարտականությունները ծագում են Ընկերության և Օգտագործողի միջև և ոչ մի դեպքում հիմք չեն Ընկերության և այլ անձանց միջև ծագելու համար:

4.6. Օգտագործողը մասնակցում է Միջոցառում(ներ)ին Կատարող(ներ)ի սահմանած պայմաններով:

Կողմերի պատասխանատվությունը

5.1. Կայքում տեղադրվող տեղեկատվությունը (այդ թվում Միջոցառումների, ծառայությունների մասին) մուտքագրվում է Կատարողի և/կամ երրորդ անձանց կողմից և Ընկերությունը պատասխանատվություն չի կրում տեղադրված տեղեկատվության հավաստիության, ճշմարտացիության, ամբողջականության, սխալ լինելու, ինչպես նաև այդպիսի տեղեկատվության, Կայքի օգտագործման հետևանքով Օգտագործողներին կամ այլ անձանց պատճառված վնասերի համար: Ընկերությունը պարտավոր չէ խմբագրել, ճշտել, հսկել Կատարողի և/կամ երրորդ անձանց կողմից մուտք արված տեղեկատվությունը: Ընկերությունը չի երաշխավորում Կայքում Կատարողի և/կամ երրորդ անձանց կողմից մուտք արված տեղեկատվության ամբողջականությունը, հավաստիությունը, ճշմարտացիությունը և Օգտագործողները ինքնուրույն իրենք են կրում տեղեկատվությունից օգտվելու արդյունքում առաջացած բոլոր ռիսկերը: Օգտագործողը հասկանում և ընդունում է, որ Կայքում կարող է հանդիպել ոչ պատշաճ, վիրավորական, վիճելի տեղեկատվության:

5.2. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում ոչ Կայքն օգտագործող անձանց կողմից ոչ կոռեկտ պահվածքի համար:

5.3. Ընկերությունը չի երաշխավորում, որ.

  • 5.3.1 Կայքը համապատասխանելու է Օգտագործողի սպասելիքներին, պահանջներին,
  • 5.3.2 Կայքի օգտագործման միջոցով ստացված արդյունքները կլինեն հստակ և հավաստի,
  • 5.3.3 Կայքի միջոցով ստացված որևէ ծառայության, ծրագրի, տեղեկատվության կհամապատասխանի Օգտագործողի սպասելինքերին, պահանջներին,
  • 5.3.4 Կայքն աշխատելու անընդմեջ, առանց ընդհատումների, արագ, առանց սխալների,
  • 5.3.5 Կայքի բոլոր սխալները ուղղվելու են:

5.4. Կայքի մի մասը կամ ամբողջը պարբերաբար կարող են լինել անհասանելի, այդ թվում տեխնիկական, պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացման պատճառով:

5.5. Ցանկացած պարագայում Ընկերության կողմից Օգտագործողին և/կամ երրորդ անձանց փոխհատուցվելիք վնասի ընդհանուր չափը սահմանափակվում է մինչև 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամով:

5.6. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Միջոցառումների հետ կապված և ոչ մի պայմանի դեպքում:

5.7. Օգտագործողն իր ռիսկով և պատասխանատվությամբ է օգտագործում Կայքը, կատարում պատվերներ, վճարումներ և Ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում Օգտագործողի մոտ առաջացած վնասների համար:

Անձնական տվյալներ

6.1. Այն դեպքում, երբ Օգտագործողը Կայքում մուտքագրում է իր տվյալները (այդ թվում անձնական համարվող) կամ այլ կերպ փոխանցում է դրանք Ընկերությանը և/կամ Կատարողին, դրանով Օգտագործողը տալիս է իր համաձայնությունը, որպեսզի Ընկերությունը և/կամ Կատարողը հավաքագրեն, մշակեն, պահպանեն, փոխանցեն, հեռացնեն, արգելափակեն իր տվյալները, ինչպես ավտոմատացված միջոցների օգտագործմամբ այնպես էլ առանց դրանց: Կայքում միջոցառման համար գրանցվելիս Օգտագործողը տեղյակ է համաձայն է, որպեսզի իր անձնական տվյալները փոխանցվեն ու հասանելի լինեն Կատարողներին:

6.2. Անձնական տվյալների մասով Ընկերության քաղաքականությունը համապատասխանում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջներին:

Վեճերի լուծում

7.1. Պայմանագիրը և դրանից ծագող բոլոր հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Կողմերի միջև ծագած վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

7.2. Պայմանագրի կատարման, գործողության դադարեցման կամ Պայմանագիրը անվավեր ճանաչելու հետ կապված բոլոր վեճերը, տարաձայնությունները կամ պահանջները, Կողմերը կձգտեն լուծել բանակցությունների միջոցով: Կողմը, որի մոտ առաջացել են տարաձայնությունները և/կամ պահանջները պետք է մյուս Կողմին հաղորդագրություն ուղարկի success@skill.am էլ. փոստի հասցեով՝ նշելով առաջացած պահանջները և/կամ տարաձայնությունները:

7.3. Սույն Պայմանագրի 7.2 կետում նշված հաղորդագրությունը ստանալուց հետո 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում ստացող Կողմն ուղարկում է հաղորդագրության պատասխան:

7.4. Այն դեպքում, եթե հաղորդագրությունն ուղարկող Կողմը 17 (տասնյոթ) աշխատանքային օրվա ընթացքում չստանա մյուս Կողմի պատասխանը կամ առաջացած վեճը չլուծվի, այն ենթակա է լուծման ՀՀ օրենսդրությամբ սահմանված դատական կարգով:

Պայմանագիրն ուժի մեջ մտնելը, պայմանների փոփոխումը

8.1. Սույն Պայմանագիրը, որի տեքստը մշտապես տեղակայված է համացանցում https://www.skill.am/site/terms/user-agreement հասցեում, պարունակում է Պայմանագրի բոլոր էական պայմանները և հանդիսանում է «Զ Էս Տոպ» ՍՊԸ կողմից առաջարկ, կնքել Օգտագործողի հետ Պայմանագիր, սույն Պայմանագրի տեքստում նշված պայմաններով: Այսպիսով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453 հոդվածի 2-րդ մասի համաձայն համացանցն օգտագործելու միջոցով ծառայությունների մատուցման սույն Պայմանագրի տեքստը համարվում է հրապարակային օֆերտա:

8.2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 454 հոդվածի 3-րդ մասի համաձայն սույն օֆերտայի պատշաճ ակցեպտ է համարվում ցանկացած երրորդ անձի կողմից հետևյալ գործողությունների հաջորդաբար իրականացումը.

  • 8.2.1 Սույն Պայմանագրի պայմաններին և բոլոր հավելվածներին ծանոթացումը,
  • 8.2.1 Ակտուալ ու ճշգրիտ տեղեկությունների մուտքագրումը գրանցման թերթիկում և տվյալների իսկության հավաստիացումը՝ «Շարունակել» կամ «Գրանցվել» կոճակի սեղմումով,

8.3. «Շարունակել» կամ «Գրանցվել» կոճակի սեղմման պահից սկսած և վերը թվարկված գործողությունների ճշգրիտ հաջորդական իրականացման դեպքում, Պայմանագիրը համարվում է կնքված:

 

8.4. Ընկերությունը ցանկացած պահի կարող է միակողմանի հրաժարվել սույն Պայմանագրի կատարումից (միակողմանի լուծել սույն Պայմանագիրը արտադատական կարգով) այդ մասին համապատասխան ծանուցումը տեղադրելով Կայքում և/կամ այդ մասին ծանուցելով Օգտագործողին: Կայքում ծանուցումը տեղադրելու կամ Օգտագործողին ուղարկելու պահից Պայմանագրի գործողությունը համարվում է դադարեցված: Օգտագործողը ցանկացած պահի կարող է միակողմանի հրաժարվել սույն Պայմանագրի կատարումից Ընկերության success@skill.am էլ. փոստի հասցեին այդ մասին էլ. նամակ ուղարկելու միջոցով:

 

8.5. Կողմերը սույն Պայմանագրով համաձայնվում են, որ Ընկերությունը կարող է միակողմանի փոփոխություններ կատարել Պայմանագրում՝ փոփոխված Պայմանագրի տեքստը համացանցի https://www.skill.am/site/terms/user-agreement հասցեում տեղադրելու միջոցով: Օգտագործողն օգտագործելով Կայքը համաձայնվում է փոփոխությունների հետ: Փոփոխությունների հետ անհամաձայնության դեպքում Օգտագործողը դադարեցնում է Կայքի օգտագործումը:

 

Կատարողի հասցեն և այլ վավերապայմանները

Անվանումը՝ «Զ Էս Տոպ» ՍՊԸ
Հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Գյուլբենկյան 24 փող., բն. 2
ՀՎՀՀ՝ 00154532
Բանկը՝ «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ
Հ/Հ՝ 220001155153000
Տնօրեն՝ Սերգեյ Ուսնունց

To create a new event,please log in or register.

The price of an event can be found in the event page. This section is available only to the event organizers.