Դարձիր քո առաջնորդը

Դարձիր քո առաջնորդը
Organizer AT Centre

22000 dram

Period: 11 - 12, November

Day: Sat - Sun

Time: 10:00 - 20:00

Published 08/08/2017ArmenianEvent

Մենք անընդհատ ունենում ենք վերելքներ և անկումներ, հաջողություններ և անհաջողություններ, սթրեսային և երջանիկ պահեր և այս տատանումները կարծես կառավարում են մեզ, մեր  տրամադրությունն ու էներգիան։

Ինչպե՞ս կարելի է չենթարկվել այդ ազդեցություններին և չդառնալ իրադարձությունների գործիքը, այլ առաջնորդել մեզ, օժտված լինել միշտ էներգիայով և դրական տրամադրությամբ՝  մեր կյանքին հաղորդելով բոլորովին այլ որակ։

Մասնակցիր «Դարձիր քո առաջնորդը» ինտենսիվ թրեյնինգին և բացահայտիր քեզ: Սկսիր մեկ այլ հայացքով նայել կյանքին։ Կառավարիր քեզ ու քո էմոցիաները,  հետևաբար նաև քո կյանքը։ Դարձիր քո առաջնորդն ու հասիր այն նպատակներին, որոնք ամենաշատն ես ցանկանում։

Քեզ սպասվում է երկօրյա «անհավանական ճանապարհորդություն», որի ընթացքում կբացահայտես, թե ինչո՞վ է պայմանավորված մարդու վարքը և ինչպե՞ս կարելի է ունենալ երկարատև փոփոխություններ:

Մուշեղ Ավետիսյան

Մուշեղ Ավետիսյանը լայֆ և բիզնես քոուչ է։ Հիմնադիր է մի շարք բիզնեսների, որոնցից ամենախոշորը «Ավետիսյան Քոնսթրաքշն» շինարարական ընկերությունն է։

Անձնային աճի, հաջողության և բիզնեսի զարգացման ոլորտները Մուշեղը սկսել է ուսումնասիրել 2008 թվականից։ Այդ ընթացում նա ակտիվորեն մասնակցել է միջազգային տասնյակ թրեյնինգների և դասընթացների։ Ներկայումս Մուշեղ Ավետիսյանը մասնակցում է աշխարհի համար 1 կյանքի և բիզնես քոուչ Թոնի Ռոբբինսի Business Mastery և Mastery Univeristy կուրսերին, որոնց մեջ ներառված է բիզնեսի և կյանքի կատարելագործման 5 ինտենսիվ թրեյնինգներ աշխարհի տարբեր երկրներում և երեքամսյա անհատական վերապատրաստում քոուչերի համար։

Մուշեղ Ավետիսյանն իր ֆեյսբուքյան և ինստագրամի էջերում վարում է նաև վլոգ, որի միջոցով ամեն շաբաթ անդրադառնում է անձնային աճի, հաջողության և լիարժեք կյանքով ապրելու համար անհրաժեշտ տարբեր թեմաների:

 

2015 թ․-ից Մուշեղը սկսել է անցկացնել տարբեր թեմաներով թրեյնինգներ և սեմինարներ։ Նա վստահ է, որ բիզնեսում հաջողության հասնելու համար մարդ պետք է նախ հաջողի կյանքում։ Այդ պատճառով նա կարևորում է անձնային հատկանիշների զարգացումը և սեմինարները վարում է հենց այս թեմաներով։ Այս ընթացքում նա ունեցել է սեմինարներ հետևյալ խորագրերով՝ «հաջողությունը մեր մեջ է», «ուսանողն ապագա ձեռներեց», ինչպես նաև ունեցել է թրեյնինգ՝ «Ժամանակն է գործելու» խորագրով։

Standard Business Vip Platinium
Price: AMD 27000
Special offer: AMD 22000
The offer is valid untill: 01.09.2017 16:00

Megerian Carpet Armenia, 0006, 9 Madoyan Street, Երևան

Megerian Carpet Armenia

Share

Period

11 - 12

November

Sat - Sun

10:00 - 20:00

Event venue

Yerevan, Armenia

Գովազդ

Other similar events

To create a new event,please log in or register.

The price of an event can be found in the event page. This section is available only to the event organizers.